Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.04/11(523).1 Հոդ.110.9
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
13.04.2015
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 32215138

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

13 ապրիլի 2015 թ.

ք. Երևան

N 87-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 2-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 9-րդ կետի պահանջները.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 9-րդ կետի` հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Սարգսյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի 

2015 թվականի ապրիլի 13-ի

թիվ 87-Ն հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

Ենթաչափորոշիչներ

Առավելագույն գնահատականը

Գնահատման
չափորոշիչները

1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

1

 

Հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման վիճակը (ՀՀ հողային օրենսգիրք հոդված 2)

0.3

Ժամանակացույցով նախատեսված համայնքներում իրականացված Ստուգումների քանակի համեմատությամբ
Մինչև 70%-0.1
70%-90%-0.2
90%-100%-0.3

Պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու օրինականության ապահովման մակարդակը (ՀՀ հողային օրենսգիրք հոդվածներ 57 և 100)

0.3

Ժամանակացույցով նախատեսված համայնքներում իրականացված Ստուգումների քանակի համեմատությամբ
Մինչև 70%-0.1
70%-90%-0.2
90%-100%-0.3

Հողերի օտարումից գոյացած միջոցների նպատակային օգտագործման վիճակը համայնքներում (Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք հոդված 84)

0.1

Հողերի օտարում իրականացրած համայնքների քանակի համեմատությամբ 
Մինչև 30%-0
30%-100%-0.1

Գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման վիճակը (Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին ՀՀ օրենք հոդված 5)

0.3

Շարքից դուրս եկած կետերի քանակը մարզի վարչական սահմաններում գտնվող կետերի համեմատությամբ
Մինչև 70%-0.1
70%-90%-0.2
90%-100%-0.3

2. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում

1

 

Համագործակցություն` համայնքների գլխավոր կամ պարզեցված գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքներում (ՀՀ Նախագահի հրամանագիր, 20.05.1997թ. N ՆՀ-728)

0.3

Հաստատված հատակագծերի քանակը համայնքների ընդհանուր քանակի համեմատությամբ
Մ
ինչև 10%-0.1
10%-25%-0.2
25%-100%-0.3

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմում (ՀՀ կառավարության 29.12.2011 թ. N 1918-Ն որոշում)

0.3

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած սխեմաների քանակը, քննարկման ներկայացվածների համեմատությամբ
Մինչև 70%-0.1
70%-90%-0.2
90%-100%-0.3

Մարզի հողային հաշվեկշռի կազմում և ժամանակին լիազոր մարմնին ներկայացում ՀՀ կառավարության որոշում (ՀՀ կառավարության 23.10.2000թ. N 656 որոշում)

0.4

Ներկայացման ժամկետի խախտման դեպքում` -0

3. Մարզի տարածքում քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի առկայությունը և դրանց իրականացման վիճակը

0.5

Դրանց իսպառ բացակայության դեպքում`-0, առկա քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի քանակի համեմատությամբ
Մինչև 50%-0.1
50%-80%-0.3
80%-100%-0.5

4. Ապօրինի հողօգտագործումների, ինքնակամ կառույցների առկայությունը, դրանց վերացման նկատմամբ հսկողության իրականացումը

0.5

Ապօրինի Հողօգտագործումների, ինքնակամ կառույցների վերացման քանակը` հայտնաբերվածների համեմատությամբ
Մինչև 50%-0.1
50%-80%-0.3
80%-100%-0.5