Գլխավոր տեղեկություն
Համար
N 272-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2015-04.12.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.04/11(523).1 Հոդ.110.5
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.04.2015
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.12.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11015144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 ապրիլի 2015 թ.

N 272-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 752-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 752-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

1) 2-րդ կետում «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» բառերը փոխարինել «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնադրամի (այսուհետ` ԴՏՀՏՇՀ) բառերով.

2) II գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2015 թ. ապրիլի 13-ի

N 272-Ն հրամանի

 

 

«II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Հանրակրթական առարկաների դասագրքերի (այսուհետ` դասագրքեր) և նրանց համապատասխան ուսուցչի ձեռնարկների հրատարակման ու բաշխման գործընթացը համակարգվում և վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից:

4. Դասագրքերի գնումն իրականացվում է.

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,

2) դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների ձեռքբերման համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) առանձնացված բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով, որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ կողմից (այսուհետ` ԴՏՀՏՇՀ-ի միջոցներ),

3) օրենքով չարգելված այլ միջոցներով:

5. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից հաստատվում են՝

1) տվյալ ուսումնական տարում օգտագործվող հիմնական դասագրքերի ցանկը.

2) սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը: Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի մեկից ավելի դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:

6. Յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը հաստատությունները ներկայացնում են, ըստ ենթակայության` նախարարություն, մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, գալիք ուսումնական տարվա համար հրատարակվող դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հայտը՝ համաձայն սույն գլխի N 1 ձևի, որտեղ նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը և հաստատությանն անհրաժեշտ քանակները:

1) Յուրաքանչյուր անվանում դասագրքի քանակը որոշվում է հաստատության կողմից՝ ելնելով տվյալ և գալիք երեք ուսումնական տարիների համապատասխան դասարանների սովորողների առավելագույն թվից և տվյալ առարկան դասավանդող ուսուցիչների թվից:

2) Յուրաքանչյուր անվանում ուսուցչի ձեռնարկի քանակը որոշվում է հաստատության կողմից՝ ելնելով համապատասխան դասարաններում տվյալ առարկան դասավանդող ուսուցիչների թվից:

7. Յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 10-ը մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը նախարարություն են ներկայացնում իրենց ենթակայության հաստատություններից ստացված հայտերի հիման վրա կազմված գալիք ուսումնական տարվա համար անհրաժեշտ դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների ամփոփ հայտը: Նախարարությունը, ամփոփելով իր ենթակայության հաստատություններից և մարզպետարաններից ու Երևանի քաղաքապետարանից ստացված հայտերը, ձևավորում է գալիք ուսումնական տարվա համար դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերները:

8. Յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 20-ը հաստատությունները ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակվող դասագրքերի համար ԴՏՀՏՇՀ են ներկայացնում հանձնարարական՝ համաձայն սույն գլխի N 2 ձևի, ուր նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը, պատվիրվող քանակը, միավոր գինը, հաստատության կողմից վճարվելիք գումարը, հաստատության կողմից վճարվելիք ընդամենը գումարը պատվիրված բոլոր դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար:

9. Դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները հրատարակչությունների կողմից առաքվում են նախարարություն, մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որոնք իրենց հերթին յուրաքանչյուր հաստատությանն են հատկացնում իր հայտում նշված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համապատասխան քանակները` հանձնման-ընդունման ակտի միջոցով՝ համաձայն սույն գլխի N 3 ձևի:

10. Հանձնման-ընդունման ակտում նշված քանակների համաձայն, ուսումնական հաստատությունը ստանում է դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները և որպես սեփականություն մուտքագրում դրանք հաստատության գրադարանի գրքային ֆոնդ.

1) Տարրական դասարանների դասագրքերը և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկները հաստատությանը հանձնելուց հետո օգտագործվում են առնվազն երեք տարի:

2) Միջին և ավագ դասարանների դասագրքերը և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկները հաստատությանը հանձնելուց հետո օգտագործվում են առնվազն չորս տարի:

3) Առանձին դասագրքերի և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկների օգտագործման ժամկետը կարող է երկարացվել նախարարության կողմից:

4) Դասագրքերի և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկների օգտագործման սահմանված ժամկետի ավարտին և դրանք նոր հրատարակություններով փոխարինելու դեպքում հին դասագրքերը և ուղեկցող ուսուցչի ձեռնարկները կարող են սահմանված կարգով դուրս գրվել հաստատության կողմից:

5) Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը՝ ելնելով փաստացի սովորողների թվից, և տվյալ ու նախորդ ոււսումնական տարիներին ստացված դասագրքերի պակասորդի պարագայում կարող է ներկայացնել լրացուցիչ հայտ:

6) Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակների դասագրքեր` հաստատությունից հաստատություն փոխանցումով կամ լրացուցիչ հրատարակությամբ՝ հանրապետության կտրվածքով բավարար քանակներ ձևավորվելու դեպքում:

7) Հաստատությունից հաստատություն դասագրքերի փոխանցումը իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրության միջոցով՝ համաձայն սույն գլխի N 4 ձևի, որում նշվում են փոխանցվող դասագրքերի անվանումները, հրատարակչությունները, հեղինակները, քանակները, ըստ դասագրքի միավոր գինը և փոխանցվող բոլոր դասագրքերի ամբողջական գումարը:

11. Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:

12. Հաստատությունը՝

1) կազմակերպում է ներդրումային գումարների հավաքագրման, դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հատկացման և ուսումնական տարվա ավարտին դրանց հետ հավաքագրման աշխատանքները՝ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի միջոցով.

2) ուսումնական տարվա սկզբին, մեկ ուսումնական տարի օգտագործման ժամկետով, դասագրքերը հատկացնում է սովորողներին.

3) պահում է առանձին գրանցամատյան կամ կիրառում դասամատյանի ներդիր՝ համաձայն սույն գլխի N 5 ձևի, որտեղ լրացվում են ըստ դասարանների սովորողների տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), յուրաքանչյուր սովորողին տրված դասագրքերը, դրանց դիմաց ներդրված գումարը, ինչպես նաև ուսումնական տարվա ավարտին կատարվում է նշում հետ վերադարձրած դասագրքերի մասին.

4) ապահովում է, որ սովորողների կողմից դասագրքերի ստացումը և հետ վերադարձը հավաստվի ծնողի (օրինական ներկայացուցիչների) և հաստատության պատասխանատուի ստորագրությամբ.

5) մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 30-ը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հրատարակված դասագրքերի համար սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից ներդրված գումարները փոխանցում է համապատասխան գանձապետական հաշվին, իսկ ԴՏՀՏՇՀ -ի միջոցներով հրատարակված դասագրքերի համար՝ իր առանձնացված բանկային հաշվին.

6) յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին, մինչև հունիսի 15-ը, սովորողներից հետ է հավաքում նրանց հատկացրած բոլոր դասագրքերը՝ հետագա օգտագործման նպատակով, և պահում հաստատության գրադարանում, բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի, որոնք առաջին դասարանցիներին են հատկացվում անվերադարձ օգտագործման սկզբունքով.

7) հետ հավաքած դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացնում է համապատասխան դասարանների սովորողներին.

8) տարվա ընթացքում ստանում է իր բանկային հաշիվների քաղվածքները, ստուգում է բանկային գործարքների համապատասխանությունը իր կողմից կատարված վճարումների անդորրագրերի հետ, և անհամապատասխանության դեպքում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ սխալ գործարքների ճշտման ուղղությամբ.

9) ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար կատարված բանկային գործարքներում սխալների հայտնաբերման դեպքում լրացնում է տվյալների ճշգրտման ձևերը՝ համաձայն սույն գլխի N 6 և N 7 ձևերի, և ներկայացնում դրանք ԴՏՀՏՇՀ գրասենյակ.

10) պարբերաբար կատարում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հաշվառում, կորած ու հետագա օգտագործման համար ոչ պիտանի դարձած դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար կազմում է համապատասխան ակտ, պահպանում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերների հայտերն ու հանձնարարականները, դասագրքերի հանձնման-ընդունման ակտերը, ներդրումային գումարների վճարման անդորրագրերը, բանկային հաշիվների քաղվածքները.

11) յուրաքանչյուր տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ըստ ենթակայության, լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն՝ համաձայն սույն գլխի N 8 ձևի.

12) ի տես բոլորի (գրադարանում, հայտարարությունների տախտակին կամ աչքի ընկնող որևէ այլ տեղում) փակցնում է դասագրքերի համար ներդրումային գումարների չափի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանը.

13) ապահովում է դասագրքերի խնամքը գործածության ընթացքում, ուսումնասիրում է ուսումնական տարվա վերջին հետ հավաքած դասագրքերի ֆիզիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում նորոգում է վնասված դասագրքերը` սահմանված ժամկետում օգտագործումն ապահովելու նպատակով.

14) հաստատությունները դասագրքերով և ուսուցչի ձեռնարկներով ապահովելու գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով՝ նախարարությանը և ԴՏՀՏՇՀ-ին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն.

15) իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ:

13. Հաստատությունները դասագրքերով և ուսուցչի ձեռնարկներով ապահովելու գործընթացը համակարգվում և վերահսկվում է նախարարության կողմից, որը`

1) կազմակերպում է դասագրքերի հրատարակումն ու բաշխումը` ապահովելով պահուստային քանակների պահպանությունը.

2) ապահովում է նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների ընդգրկումը դասագրքերի շրջանառու համակարգ.

3) կազմում է նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատություններին դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների բաշխման միասնական տարեկան հաշվետվությունը և ձևավորում է յուրաքանչյուր ուստարվա դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների ամփոփ պատվերը.

4) համակարգում է դասագրքերի պահուստային քանակների վերաբաշխումը` նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների միջև.

5) ստանում և համապատասխան մարմիններին է տրամադրում անհրաժեշտ տվյալներ.

6) իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ:

 

Ձև N 1

Հայտ

 

ՀՀ_________________ մարզ /ք. Երևան/ ____________________________________________

 (ուսումնական հաստատության անվանումը)

__________________ ուսումնական տարվա դասագրքերի և ՈՒՁ*-երի

 

Դասագրքի և ՈՒՁ-ի անվանումը

Դասարան

Հրատարակչություն

Հեղինակ (ներ)

Պահանջվող քանակ

1

         

2

         

3

         

4

         

5

         

         

 * - ՈՒսուցչի ձեռնարկ

  
 Տնօրեն   _____________________      
   (անուն, ազգանուն)      կ.տ.
  ______________________   "___ " ________   201 թ.
   ստորագրություն  օր ամիս

 

Ձև N 2

 

ՈՒսումնական հաստատությունների ԴՏՀՏՇՀ ենթահաշիվներից առհանման  

 

Հանձնարարական

 

ՀՀ____________ մարզ /ք. Երևան / ____________________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը) 

 Բանկային Հ/Հ ______________

 

Դասագրքի և ՈՒՁ -ի անվանումը

Դասարան

Հրատարակչություն

Հեղինակ (ներ)

քանակ

քանակ

միավոր գին

գումար

գումար

1

                 

2

                 

3

                 

4

                 

5

                 

                 
 

Ընդամենը գումար

     

0

       

 * - ՈՒսուցչի ձեռնարկ

  
 Տնօրեն`   _____________________      
 

(անուն, ազգանուն)

     
  ______________________

  "___ "

________ 

 201 թ.

ստորագրություն

օր

ամիս

 

 կ.տ.

 

Ձև N 3

 

Հանձնման - ընդունման ակտ

_____________ ուստարում դասագրքերի և ՈՒձ* - երի

ՀՀ____________ մարզ /ք. Երևան/ _______________________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)

 

Դասագրքի և ՈՒՁ -ի անվանումը

Դասարան

Հրատարակչություն

Հեղինակ (ներ)

Քանակ

1

         

2

         

3

         

4

         

5

         

         
 

Ընդամենը գումար

       

* - ՈՒսուցչի ձեռնարկ

   

Հանձնեց`

Ընդունեց`

   
       

Լիազոր մարմին

______________ _____________________

(ուսումնական հաստատության անվանումը)

 

բանկային Հ/Հ _______________________

 

Տնօրեն ____________________________

 

 (անուն, ազգանուն)

 
 

 __________________

 
 

 ստորագրություն

 

կ.տ.

   
 

 "___ "________ 201
   օր         ամիս

կ.տ.

Ձև N 4

Արձանագրություն
Հանձնման - ընդունման
(ՈՒսումնական հաստատությունների միջև դասագրքերի և ՈՒՁ - երի փոխանցման)

ք.Երևան/մարզ/

 "___ "________ 201 թ.


 օր ամիս

____________________________ (այսուհետ` Հանձնող), ի դեմս հաստատության տնօրեն

 (ուսումնական հաստատության անվանումը)


_____________ և _____________________________ (այսուհետ` Ընդունող), ի դեմս տնօրեն

 (անուն, ազգանուն)          (ուսումնական հաստատության անվանումը)

________________ կազմեցին սույն արձանագրությունը առ այն, որ Հանձնողը Ընդունողին որպես

 (անուն, ազգանուն)


սեփականություն հանձնում է ստորև բերված դասագրքերը և ՈՒՁ - երը նշված քանակներով:

 

 

Դասագրքի և ՈՒՁ-ի անվանումը

Հրատարակչություն

Հեղինակ (ներ)

Քանակ

Միավոր գին

Ընդամենը

1

           

2

           

3

           

4

           

5

           

...

           

 

Ընդամենը գումար

         

* - ՈՒսուցչի ձեռնարկ

Ընդունողը պարտավորվում է արձանագրությունում նշված գումարը փոխանցել Հանձնողի

Հանձնող

Ընդունող

____________________________
ուսումնական հաստատություն

_____________________________
ուսումնական հաստատություն

   

Բանկային Հ/Հ ________________

Բանկային Հ/Հ ________________

     

Տնօրեն` _____________________

Տնօրեն` _______________________

                 (անուն, ազգանուն)

 (անուն, ազգանուն)

  _____________________

 _______________________

 ստորագրություն

 ստորագրություն

կ.տ.

կ.տ.

 

Ձև N 5

Դասամատյանի ներդիր՝ դասագրքերի բաշխման և հաշվառման համար՝ ըստ դասարանների

 

Դասագրքերի անվանումը, ներդրվող գումարի չափը

Տարեվերջին ի պահ տրված դասագրքերը

 գումար

 ստորագրություն

Սովորողի
անուն, ազգանուն, հայրանուն

*

                                               

 Նախատեսված

Փոխհատուցված

Փաստացի ներդրված

Ծնող

Պատասխանատու

1

 

**

                     

***

                                 

2

                                                             

3

                                                             

4

                                                             

5

                                                             

6

                                                             

7

                                                             

8

                                                             

9

                                                             

10

                                                             

                                                             
 *լրացնել դասագրքի անվանումը
 ** լրացնել ներդրված գումարի չափը
 *** + նշան դնել ի պահ տրված դասագրքերի դիմաց

Ձև N 6  


ՀԱՇՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

Հաստատության անունը

Սխալ փոխանցման ամսաթիվը

Օր  ամիս   տարի
           
 

Մարզի համարը

 

Հաստատության կոդը

 

Հաստատության հաշվի համարը

 
Արժույթ / ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար
 

 

Տարբերություն

 

ԱՆՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԿԵՏԵՐ

Փաստացի մուտքեր

 ____________________________

 

 

_________________________

 

Մուտքերը`
ըստ բանկի
քաղվածքի

 __________________________________

 

 

______________________________

Խնդրում ենք կից ներկայացնել փոխանցման ձևի պատճենը յուրաքանչյուր անհամաձայնեցված կետի հաշվառման համար

Մենք հաստատում ենք վերը նշվածի ճշգրիտ լինելը

 

Հաստատության տնօրեն

  _________________________________

անուն, ազգանուն/մեծատառերով/

   _____________________________

Ստորագրություն

Հաստատության հաշվապահ

  ________________________________

անուն, ազգանուն/մեծատառերով/

  ____________________________

Ստորագրություն

 

կ.տ.

 
ԴՏՀՏՇՀ-ի լրացման համար                
 
 
 
 
 
 Բանկի լրացումների համար  
 
 
 
   

Ձև N 7

Դրամային հաշվի համաձայնեցում

______________________

 Մարզի համարը

 

հաստատության անունը

 

Հաստատության կոդը

 

Հաստատության բանկային հաշվի համարը

                       
 

_______________________________________________________________________________

Փաստացի մուտքեր

Մուտքեր ըստ բանկի քաղվածքի

 

                          օր

ամիս

տարի

                        

օր

ամիս

տարի

Նախորդ համաձայնեցման ամսաթիվ

           
 

 Բանկի քաղվածքի
 ամսաթիվ

           

Սկզբնական հաշվեկշիռ (ՀՀ դրամ)


 

Սկզբնական հաշվեկշիռ (ՀՀ դրամ)

 
 
Համաձայն հաստատության վճարումների

ամսաթիվ

նկարագրության

գումար

     
     
     
     
     
     
     
     
     
     
  

ամսաթիվ

նկարագրության

գումար

     
     
     
     
     
     
     
     
     
     

Վերջնական հաշվեկշիռ (ՀՀ դրամ)


 

 

Վերջնական հաշվեկշիռ (ՀՀ դրամ)


 

 

Տարբերություն (ՀՀ դրամ)


 

Հաստատության տնօրեն

_______________________________

անուն ազգանուն (մեծատառերով)

 ___________________________

(ստորագրություն)

Հաստատության հաշվապահ

 ______________________________

անուն ազգանուն (մեծատառերով)

 _________________________

(ստորագրություն)

կ.տ.

Ձև N 8

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

____________________ ուստարվա դասագրքերի և ՈՒՁ*-ի շարժի վերաբերյալ

Մարզ / ք. Երևան /_____________________________________

____________________________________________

 

(ՈՒսումնական հաստատության անվանումը)

Հ/Հ


 

N

Դասարան

Նախատեսված ներդրումային գումարի չափ

Դասագրքերի և ՈՒՁ-ի անվանումները

Ստացված դասագրքերի քանակը

Աշակերտների թիվը

դասագիրք ստացած սովորողների թիվը

Գրադարանում մնացած
դաս.-ի և ՈՒՁ-ի քանակը

Ներդրված գումարը

1

               

2

               

3

               

4

               

5

               

6

               

7

               

8

               

9

               

               

Ընդամենը

         

* -
ՈՒսուցչի ձեռնարկ

 
 
 

Տնօրեն

________________________________

 

անուն ազգանուն

 
 

________________________________

 

ստորագրություն

 

 "___ "________ 201   թ.

 

կ.տ.

    օր        ամիս