Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.29/10(522).1 Հոդ.109.4
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.04.2015
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10815133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 ապրիլի 2015 թ.

N 99-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 4-րդ կետի դրույթներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավասության սահմաններում՝ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)՝ նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետին՝

ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

 

Ե. Զախարյան

 

Հավելված
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2015 թվականի ապրիլի 9-ի
N 99-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՅԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ)՝ ՆՇՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի 41-րդ կետի ու 44-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման 4-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավասության սահմաններում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)՝ նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման վերաբերյալ տեղեկանքը (այսուհետ՝ տեղեկանք) տրվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին):

3. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրումը կիրառվում են՝

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավասության սահմաններում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված՝ ստորև նշված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում (այդ թվում` այդ պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)՝ այդ պայմանագրերին համապատասխան.

ա. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ 2006 թվականի մայիսի 17-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագիր:

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2007 թվականի մարտի 19-ին ստորագրված Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին Համաձայնագիր:

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով` Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի 44-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման 4-րդ կետի դրույթների համաձայն.

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին 2010 թ. օգոստոսի 20-ին ստորագրված Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին 2014 թ. դեկտեմբերի 20-ին ստորագրված համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում:

4. Տեղեկանք ստանալու համար ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) պայմանագիր.

3) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը։

5. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք (երկու բնօրինակից)` համաձայն N 2 ձևի:

6. Տեղեկանք ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

7. Տեղեկանք ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշման ընդունումից հետո լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

8. Հայտատուն տեղեկանքի տրամադրման մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Տեղեկանքը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում լիազոր մարմնի կողմից տրամադրվում է տեղեկանքի կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:

10. Հայտատուի կողմից տեղեկանքի մեկ բնօրինակը ներկայացվում է մաքսային մարմիններին՝ համապատասխան ձևակերպումների համար:

 

Ձև N 1

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

                                                        (լիազոր մարմինը)

                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող` ___________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

_________________________________________________________________________________

հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

Գտնվելու վայրը` __________________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ_________________________________________________

 

Ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը___________________________

 

Խնդրում եմ տրամադրել տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ վերը նշված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի արտոնությունների կիրառման վերաբերյալ:

 

Դիմումին կից ներկայացնում եմ

ա. պայմանագիրը

բ. ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիրը

_________________________________________________________________________________

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող

______________________
(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

 

____ ______________ 20  թ.

 

Ձև N 2

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

                                                                                          (լիազոր մարմինը)

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու` _______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

_________________________________________________________________________________

հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը` __________________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ

պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ ________________________________________________

 

Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը ____________________________________________

_________________________________________________________________________________

 

Ապրանք` _______________________________________________________________________-ը

(ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը)

ազատվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մաքսատուրքի վճարումից:

 

Լիազոր մարմնի պաշտոնատար անձ`

______________________
(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

_____ __________________ 20   թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան