ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2015 թ.
թիվ 217-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 10.04.2015 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը՝ 16.03.2015 թվականից դադարեցված համարել «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին 22.03.2007 թվականին տրամադրված «Փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության» թիվ 00024 լիցենզիայի գործողությունը։
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար |
Ա. Աֆրիկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|