Գլխավոր տեղեկություն
Համար
N 693-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.01/40(1129) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.05.2015
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մայիսի 2015 թ.

N 693-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊԻՆԳՎԻՆ» ՍՊԸ-ԻՆ ԵՎ «ՄԱՆՈՒԿ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ N ՕՕ 0072 ԵՎ N ՕՕ 00134 ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվերով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 22-ին կայացած նիստի N 9-րդ եզրակացությունը, և հաշվի առնելով, որ «ՊԻՆԳՎԻՆ» ՍՊԸ-ն և «ՄԱՆՈՒԿ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ն վերացրել են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՊԻՆԳՎԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումն արձանագրել որպես` «ՊԻՆԳՎԻՆ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի N 680-Ա հրամանով տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ N ՕՕ 0072 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:

2. «ՄԱՆՈՒԿ-ՎԱՀԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումն արձանագրել որպես` «ՄԱՆՈՒԿ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2014 թվականի մայիսի 8-ի N 432-Ա հրամանով տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ N ՕՕ 00134 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:

3. «ՊԻՆԳՎԻՆ» ՍՊԸ-ի կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի խախտման փաստով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ N ՕՕ 0072 լիցենզիայի գործողության կասեցման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճել` կասեցման համար հիմք հանդիսացող խախտումը վերացնելու հիմքով:

4. «ՄԱՆՈՒԿ-ՎԱՀԵ» ՍՊԸ-ի կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի խախտման փաստով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ N ՕՕ 00134 լիցենզիայի գործողության կասեցման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճել` կասեցման համար հիմք հանդիսացող խախտումը վերացնելու հիմքով:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

 Կ. Ճշմարիտյան