ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնապահպանական վճարի դրույքաչափերը (կցվում են):
2. Սահմանել, որ`
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան արտանետված վնասակար նյութերի ծավալից և դրույքաչափերից.
բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
Անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է միայն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:
Սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ «գ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը` տարեկան մեկ անգամ, մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
գ) (ենթակետը հանվել է 15.06.99 ՀՕՈ-1)
(2-րդ կետը փոփ., խմբ. 15.06.99 ՀՕՈ-1)
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնությունը հնարավոր ազդեցություններից պահպանելու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնապահպանական վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական պաշարների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշման NN 3, 4, 5 և 6 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ կետերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է |
Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ
I. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարի դրույքաչափերը
1. Օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար`
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի համար`
անօրգանական փոշի |
1,800 դրամ |
բ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար` ըստ օգտագործած վառելիքի յուրաքանչյուր տոննայի`
դիզելային |
1,560 դրամ |
գ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար` ըստ մեքենայի մակնիշի`
ԶԱԶ 9069, 968Ա, 968Մ |
1,350 դրամ |
Սույն ենթակետում Ձ-ն ավտոմեքենաների և մեխանիզմների շարժիչի հզորությունն է` արտահայտված ձիաուժով:
դ) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար` ըստ ավտոմեքենաների տեսակի և բեռնատարողության`
Մարդատար |
|
- թեթև մարդատար ավտոմեքենաներ |
2,500 դրամ |
Բեռնատար |
|
- մինչև 8 տ բեռնատարողությամբ |
5,000 դրամ |
(1-ին կետը փոփ. 15.06.99 ՀՕՈ-1)
2. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման համար`
կախված նյութեր |
5,310 դրամ |
II. Շրջակա միջավայր արտադրության եվ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման համար վճարի դրույքաչափերը
Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի համար`
առաջին դասի վտանգավորության |
36,000 դրամ |
Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման համար չեն վճարում:
III. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարի դրույքաչափերը
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
ազբոշիֆեր, ջերմամեկուսացնող ազբեստային |
3 տոկոս |
կապար պարունակող արտադրանքներ, ներկեր |
3 տոկոս |
լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ |
3 տոկոս |
տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) |
3 տոկոս |
բենզին |
44 տոկոս, բայց ոչ ավելի, քան մեկ տոննայի համար 85 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
նավթ, այլ նավթամթերքներ |
2 տոկոս |
մայթաձյութ |
2 տոկոս |
վառելիքաքսուքային նյութեր |
2 տոկոս |
հանքային յուղեր |
2 տոկոս |
էլեկտրոդներ (եռակցման) |
1,5 տոկոս |
նավթալին (կարծր) |
1,5 տոկոս |
ավտոմեքենաների մարտկոցներ |
1,5 տոկոս |
տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ |
1,5 տոկոս |
ավտոդողեր |
0,8 տոկոս |
կինո-ֆոտո ժապավեններ |
0,8 տոկոս |
ապակյա մանրաթելեր |
0,8 տոկոս |
չմաքրված դատարկ տարողություններ |
0,8 տոկոս |
դետերգենտներ (լվացող նյութեր) |
0,5 տոկոս |
ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ |
0,5 տոկոս |
պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և փաթեթներ |
0,5 տոկոս |
(III բաժինը խմբ. 15.06.99 ՀՕՈ-1, 30.07.99 ՀՕՈ-2)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.04.2000, ՀՕՈ-1 | 01.05.2000, ՀՕՈ-3 | |
30.07.1999, ՀՕՈ-2 | 01.08.1999, ՀՕՈ-3 | |
15.06.1999, ՀՕՈ-1 | 03.07.1999, ՀՕՈ-3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|