Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.08.2015-25.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հոդ.175.6
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2015
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10815230

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 մայիսի 2015 թ.

N 139-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի, 4-րդ հավելվածի 8-րդ կետի և 3-րդ հավելվածի 2.11-րդ կետի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաների տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) Հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևակերպման հրահանգը, հանքային հումքի տեսակների արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևերը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Աշխատակազմի ընդերքի վարչության պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

 

Ե. Զախարյան

 

Հավելված N 1
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2015 թվականի մայիսի 6-ի
N 139-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով հանքային հումքի տեսակների (այսուհետ` Հումք) արտահանման լիցենզիաների տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`

Մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին տալիս է իրավունք արտաքին տնտեսական գործարքի հիման վրա Հումքը սահմանված քանակով արտահանելու համար:

Գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին տալիս է իրավունք Հումքի արտահանման համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով:

Բացառիկ լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին տալիս է բացառիկ իրավունք Հումքի արտահանման համար:

Լիազոր մարմին` լիցենզիա տրամադրելու իրավասություն ունեցող մարմին՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:

Հայտատու՝ արտաքին առևտրային գործունեության մասնակից, որը Լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ Հումքի արտահանման լիցենզիայի ստանալու համար:

Լիցենզիայի կատարում՝ տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա Հումքի փաստացի արտահանում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից, որի բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից՝ տվյալ լիցենզիայով նախատեսված պայմաններով:

3. Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար Լիազոր մարմնի կողմից գանձվում է պետական տուրք՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:

4. Լիազոր մարմնի կողմից Լիցենզիաները տրամադրվում են Հայտատուի ներկայացրած հայտի հիման վրա, այն Լիազոր մարմնում գրանցման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

5. Լիցենզիաները ստորագրելու իրավունքով օժտված է Լիազոր մարմնի ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, որի ստորագրության նմուշը, ինչպես նաև Լիազոր մարմնի կնիքի դրոշմի նմուշն ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)՝ անդամ պետությունների մաքսային մարմիններին ծանուցելու համար:

6. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների տվյալների էլեկտրոնային բազա, որոնք կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունն ստանալու իրավունք ունեցողներին:

7. Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:

8. Անձնական օգտագործման նպատակով Հումքի արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է:

 

II. Լիցենզիաների տրամադրման կարգը

 

9. Արտաքին առևտրային նպատակով Հումքի արտահանելու համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա: Լիցենզիայի հաստատված ձևերը և ձևակերպման հրահանգը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում:

10. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը` դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած:

11. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարի ժամկետը:

12. Բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան 5 տարի:

13. Լիցենզիայի ձևակերպման համար Լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է Հումքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ),

2) հայտի էլեկտրոնային օրինակը,

3) արտաքին առևտրային գործունեության պայմանագրի պատճենը (միանգամյա լիցենզիայի համար), իսկ արտաքին առևտրային գործունեության պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,

4) այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են Հումքի ստացման, տիրապետման և տնօրինման օրինականության մասին,

5) հայտատուն հայտի հետ միասին ներկայացնում է նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

14. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է Լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:

15. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։

16. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 15-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:

17. Լիազոր մարմինը ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրամադրվում է հայտատուին: Նախքան Հումքի մաքսային հայտարարագրումը` հայտատուն լիցենզիայի բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, լիցենզիան հսկողության տակ վերցնելով, հայտատուին է տալիս դրա պատճենը՝ այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

18. Տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:

19. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում ընդունել հետևյալ դեպքերում`

1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ.

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման.

3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիան դադարեցնելու և կասեցնելու, եթե գործունեության նման տեսակը կապված է Հումքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել.

4) եթե դատարանի կողմից ընդունված վճիռն ուժի մեջ է մտել:

20. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին Լիազոր մարմնի կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 19-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:

21. Կասեցված լիցենզիայի գործողությունը Լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը: Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:

22. Լիցենզիայի կորստի դեպքում Լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով պետական տուրքը (օրենքով նման տուրք սահմանված լինելու դեպքում) վճարելուց հետո տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը: Լիցենզիայի կրկնօրինակը Լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

23. Լիցենզիայի հսկողությունից հանելու մասին տեղեկատվությունը Լիազոր մարմինը կցում է էլեկտրոնային բազայում առկա տվյալ լիցենզիայի գործին, որը հասանելի է հայտատուի համար, իսկ հայտատուի դիմումի դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է նաև թղթային տարբերակով տեղեկանք:

24. Մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում են անմիջապես Լիազոր մարմնին` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

 

Հավելված N 2
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2015 թվականի մայիսի 6-ի
N 139-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ*

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միությունից դուրս երրորդ երկիր արտահանման սահմանափակումը տարածվում է Հումքի հետևյալ տեսակների վրա՝

N/N

Հանքային հումքի տեսակի անվանումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

1

Ագաթ

7103 10 000 9

2

Ամետիստ

7103 10 000 9

3

Բերիլ՝

ակվամարին

բիկսբիտ

վորոբյեվիտ

հելիդոր

հոշենիտ

մորգանիտ

ռոստերիտ

7103 10 000 9

4

Փիրուզ երկնագույն

7103 10 000 9

5

Նռնաքար՝

ալմանդին

անդրադիտ

սպեսարտին

հեսոնիտ

գրոսուլյար

դեմանտոիդ

կարբունկուլ

լեյկոգրանատ

մելանիտ (շորլոմիտ)

պիրոպ

ռոդոլիտ

տոպազոլիտ

ուվարովիտ

ցավորիտ

7103 10 000 9

6

Ժադեիտ ազնիվ

7103 10 000 9

7

Կվարց-թելավոր

7103 10 000 9

8

Կունցիտ

7103 10 000 9

9

Լազուրիտ

7103 10 000 9

10

Մալախիտ

7103 10 000 9

11

Նեֆրիտ

7103 10 000 1

12

Օպալ

7103 10 000 9

13

Ռոդոնիտ

7103 10 000 9

14

Սկապոլիտ

7103 10 000 9

15

Տոպազ

7103 10 000 9

16

Տուրմալին՝

ախրոիտ

վերդելիտ

դրավիտ

ինդիգոլիտ

ռուբելիտ

սիբիրիտ

տսիլազիտ

ուվիտ

շերլ

էլբաիտ

7103 10 000 9

17

Ֆենակիտ

7103 10 000 9

18

Խրիզոբերիլ

7103 10 000 9

19

Խրիզոդիոպսիտ

7103 10 000 9

20

Խրիզոլիտ

7103 10 000 9

21

Խրիզոպրազ

7103 10 000 9

22

Ցիրկոն

7103 10 000 9

23

Ցիտրին

7103 10 000 9

24

Չարոիտ

7103 10 000 9

25

Շպինել

7103 10 000 9

26

Սաթ (բացի ուրույն սաթային առաջացումներից)

2530 90 000 1

*Միայն հումքը (բնական չմշակված քարեր)

(հավելվածը խմբ. 09.07.15 N 325-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2015 թվականի մայիսի 6-ի
N 139-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգը սահմանում է Հումքի արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և Լիազոր մարմնի կողմից տրվող լիցենզիայի ձևակերպման կանոնները:

2. Առանձին վավերապայմաններում ծածկագրված տեղեկություն ներառելիս կիրառվում է մաքսային ձևակերպման համար կիրառվող նորմատիվատեղեկատվային դասիչները (այսուհետ` դասիչ):

3. Սույն հրահանգի 2-րդ կետում նշված ծածկագրերի մասին տեղեկությունը պետք է տեղադրված լինի վավերապայմանի դաշտի վերևի աջ անկյունում, որի սահմաններն առանձնացված են «I» (ուղղաձիգ գիծ) նշանով:

 

Հայտի լրացման հրահանգ

 

4. Հայտը ձևակերպվում է հայտատուի կողմից թղթային կրիչի վրա և այն լրացվում է տպագրիչ սարքի միջոցով համաձայն սույն հավելվածին կից ներկայացված N 1 օրինակելի ձևի:

5. Հայտի վավերապայմանները լրացվում են հետևյալ կերպ.

Վավերապայման 1. «Հայտ N»:

Հայտի համարը պարունակում է 13 նիշ և ձևավորվում է հետևյալ կերպ՝

1 և 2 նիշերը - Հայաստանի Հանրապետության 2 այբ ծածկագիրն է՝ RA,

3 և 4 նիշերը - տարվա վերջին 2 թվերն են,

5 և 7 նիշերը - հայտը գրանցող Լիազոր մարմնի կնիքի համարը (ծածկագիր),

8-ից 13 նիշերը - հայտի հերթական համարը՝ Լիազոր մարմնի կողմից դիմումների գրանցամատյանում գրանցման հերթական, աճման կարգով, 6-անիշ համարն է:

Վավերապայմանը լրացնում է հայտը գրանցող Լիազոր մարմինը:

Վավերապայման 2. «գործողության ժամկետը»:

Նշվում է հայտատուի կողմից պահանջվող լիցենզիայի գործողության ժամանակահատվածը, որը ձևակերպվում է հետևյալ կերպ՝

Սկիզբ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ մինչև ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ, որտեղ՝

ՕՕ - օր,

ԱԱ- ամիս,

ՏՏՏՏ- տարի։

Նշանները իրարից բաժանվում են կետերով (օրինակ, սկիզբ 01.01.2015 մինչև 31.12.2015):

Պահանջվող լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբը և հայտատուի կողմից հայտի ստորագրման օրը չի կարող գերազանցել 3 ամիսը:

Վավերապայման 3. «Լիցենզիայի տեսակը»:

Խնդրարկվող լիցենզիայի համար նշվում է լիցենզիայի տեսակը և Հումքի շարժի ուղղությունը, որտեղ`

1) լիցենզիայի տեսակը (վավերապայմանի ձախ կողմը),

գլխավոր - գլխավոր լիցենզիայի ձևակերպման համար,

մեկանգամյա - մեկանգամյա լիցենզիայի ձևակերպման համար,

բացառիկ - բացառիկ լիցենզիայի ձևակերպման համար,

2) Հումքի շարժի ուղղությունը (վավերապայմանի աջ մասը),

արտահանում - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար։

Վավերապայմանի աջ և ձախ մասերը միմյանցից բաժանվում են «|» (ուղղաձիգ գիծ) նշանով:

Վավերապայման 4. «Պայմանագիր»:

Նշվում է պայմանագրի համարը և կնքման տարեթիվը:

Տարեթիվը նշվում է 2-րդ վավերապայմանի պահանջների համաձայն:

Գլխավոր և բացառիկ լիցենզիաների ձևակերպման դեպքում 4-րդ վավերապայմանը չի լրացվում:

Վավերապայման 5. «Հայտատու»:

Նշվում են հայտատուի տվյալները`

Իրավաբանական անձանց համար - անվանումը և գտնվելու վայրը: Վերևի աջ անկյունում նշվում է հարկատուի նույնականացման ծածկագիրը,

անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար - ազգանուն, անուն, հայրանուն և անձնագրի տվյալներ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրված, բնակության հասցեն)։ Վերևի աջ անկյունում նշվում է հարկատուի նույնականացման համարը:

Վավերապայման 6. «Գնորդ»:

«Գնորդ» - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:

Պահպանելով պայմանագրի լեզուն, նշվում է պայմանագրում նշված, արտասահմանցի գործընկերոջ պաշտոնական լրիվ անվանումը և հասցեն, որին, հանդիսանալով հայտատուի կապալառու, ըստ պայմանագրի նախատեսվում է փոխանցել Հումքի տիրապետման նկատմամբ իրավունքը:

Տվյալ դեպքում որպես գնորդ նշվում է արտասահմանյան գործընկերը, որը հայտատուից ստանում է Հումքի նկատմամբ իրավունքը:

Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը:

Վավերապայման 7. «Նշանակման երկիրը»:

 «Նշանակման երկիրը» - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:

- «Աշխարհի երկրներ և տարածքներ» դասիչի համաձայն նշվում է նշանակման (ստացող) երկրի անվանումը և երկրի 2 այբ ծածկագիրը:

Եթե պայմանագրում նախատեսված է ստացման մի քանի երկիր, կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և չի նշվում 2 այբ ծածկագիրը: Եթե այդ երկրները պատկանում են Եվրոպական միությանը, կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը և չի նշվում երկրի 2 այբ կոդը:

Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում վավերապայմանը չի լրացվում:

Վավերապայման 8. «Գնորդի երկիրը»:

 «Գնորդի երկիրը» - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:

«Աշխարհի երկրներ և տարածքներ» դասիչի համաձայն նշվում է գնորդի երկրի անվանումը և երկրի 2 այբ ծածկագիրը:

Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և երկրի 2 այբ ծածկագիրը չի նշվում:

Վավերապայման 9. «Պայմանագրի տարադրամը»:

 «Աշխարհի տարադրամները» դասիչի համապատասխան նշվում է պայմանագրի տարադրամի հակիրճ անվանումը և նրա ծածկագիրը:

Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և տարադրամի ծածկագիրը չի նշվում:

Վավերապայման 10. «Արժեքը»:

Նշվում է Հումքի արժեքը ըստ պայմանագրի տարադրամի:

Եթե արժեքն ունի կոտորակային միավորներ, ապա դրանք կլորացվում են մինչև ամբողջի մեծությամբ կլորացման կարգի համաձայն:

Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում արժեքը չի նշվում:

Պայմանագրում հավելվածների (լրացումների) Հումքի արժեքի ճշգրիտ չափի մասին տվյալների բացակայության դեպքում, Հումքի արժեքը նշվում է մոտավոր:

Վավերապայման 11. «Վիճակագրական արժեքը»:

Նշվում է պայմանագրի համաձայն Հումքի արժեքը ԱՄՆ դոլարով:

Այլ տարադրամով նշված լինելու դեպքում Հումքի արժեքի վերահաշվարկը ԱՄՆ դոլարով իրականացվում է տվյալ տարադրամի փոխարժեքին համապատասխան (պայմանագրի կնքման օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշված կուրսով):

Եթե արժեքը ունի կոտորակային միավորներ, ապա դրանք կլորացվում են մինչև ամբողջի մեծությամբ կլորացման կարգի համաձայն:

Գլխավոր և բացառիկ լիցենզիայի համար, ինչպես նաև պայմանագրում հավելվածների (լրացումների) Հումքի արժեքի ճշգրիտ չափի մասին տվյալների բացակայության դեպքում, Հումքի վիճակագրական արժեքը նշվում է մոտավոր: Այդ դեպքում «Լրացուցիչ տեղեկություն» 16-րդ վավերապայմանում` կատարվում է նշում հետևյալ բովանդակությամբ` «Արժեքը և վիճակագրական արժեքը նշված են մոտավոր»:

Վավերապայման 12. «Ծագման երկիրը»:

«Աշխարհի երկրներ և տարածքներ» դասիչի համաձայն նշվում է ծագման երկրի անվանումը և երկրի 2 այբ ծածկագիրը:

Եթե պայմանագրում նախատեսված է ստացման (ուղարկման) մի քանի երկիր, կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և չի նշվում 2 այբ ծածկագիրը: Եթե այդ երկրները պատկանում են Եվրոպական միությանը, կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը և չի նշվում երկրի 2 այբ ծածկագիրը:

Ծագման երկրի մասին տվյալների բացակայության դեպքում գլխավոր կամ բացառիկ լիցենզիա ձևակերպելիս կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և չի նշվում 2 այբ ծածկագիրը:

Ծագման երկիր անվան տակ պետք է հասկանալ երկիր, որտեղ Հումքը ստացվել (արտադրվել) է ամբողջությամբ կամ բավարար կերպով ենթարկվել է մշակման (վերամշակման):

Վավերապայման 13. «Քանակը»:

Նշվում է Հումքի քանակը չափման միավորներով, նախատեսված 14-րդ վավերապայմանով (կշռային միավորի դեպքում - մաքուր քաշ):

Մաքուր քաշ - հասկացվում է Հումքի կշիռը առանց փաթեթավորման, որը որոշված է Հայաստանի Հանրապետության ստանդարտներին վերաբերող օրենսդրությանը համապատասխան:

Վավերապայման 14. «Չափման միավորը»:

Վավերապայմանում կարող է նշվել տողատակով մինչև երկու չափման միավոր: Առաջին տողում նշվում է Հումքի (հիմնական կամ լրացուցիչ) չափման միավորի կրճատ անվանումը ըստ Եվրասիական Տնտեսական Միության Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքների միասնական Նոմենկլատուրայի (ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ): Երկրորդ տողը լրացվում է անհրաժեշտության դեպքում «Չափման միավորներ» դասիչի համապատասխան: 2 չափման միավորի նշման դեպքում, Հումքի քանակը նշվում է 13-րդ վավերապայմանում, տողատակով:

Վավերապայման 15. «Հանքային հումքի տեսակի ծածկագիրը ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի և նրա նկարագրությունը»:

Նշվում է Հումքի նկարագրությունը և ծածկագիրը ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի համաձայն: Հումքի նկարագրությունը պետք է հնարավորություն տա նույնականացնել այն ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի 10-նիշանոց դասիչ ծածկագրի: Հումքի նկարագրությունը պետք է ընդգրկի նրան բնորոշող բոլոր հատկանիշները:

Եթե ամբողջ տեղեկությունը չի տեղավորվում 15-րդ վավերապայմանի դաշտում, նրա մի մասը կարող է տեղափոխվել 16-րդ վավերապայմանի դաշտ:

Եթե հայտին կցված է հավելված, սույն հրահանգի N 2 օրինակելի ձևի համաձայն, 15-րդ վավերապայմանի դաշտում նշվում է Հումքի նկարագրությունը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Հումքի ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի 10-նիշանոց ծածկագրի կատարվում է գրառում «տես հավելված ... թերթ»:

Վավերապայման 16. «Լրացուցիչ տեղեկություն»:

Լրացվում է անհրաժեշտության դեպքում: Այս վավերապայմանի դաշտում լրացվում է տվյալներ կապված 7,8,10,11,12,13,14 և 15 վավերապայմանների դաշտերում պայմանագրում կատարված փոփոխությունների հայտերի, համարների և ամսաթվերի, պարզաբանումների և ճշգրտումների հետ, ինչպես նաև երբ Հումքի տրամադրողի և ստացողի միջև հանդես է գալիս միջնորդ:

Վավերապայման 17. «Լիցենզիայի տրամադրման հիմքը»:

Նշվում է`

Հանձնաժողովի որոշման ամսաթիվը և համարը, Հայաստանի Հանրապետության կամ միջազգային Լիազոր մարմնի իրավական ակտի ամսաթիվը և համարը, որոնց հիման վրա տրվել է լիցենզիան (այդպիսի որոշումների ընդունման դեպքում),

հումքի արտադրողի և սպառողի կամ դիմումատուի միջև կնքված պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը,

լիցենզիայի տրամադրումը հիմնավորող այլ անհրաժեշտ տեղեկություն:

Վավերապայման 18. «Դիմումատուի լիազորված անձը»:

Դրվում է 5-րդ վավերապայմանով նախատեսված հայտատուի լիազորված անձի ստորագրությունը, հաստատված կնիքով, նշվում է նաև ազգանունը, անունը, պաշտոնը և հայտի ձևակերպման ամսաթիվը:

 

Լիցենզիայի լրացման հրահանգ

 

6. Լիազոր մարմինը ձևակերպում է լիցենզիան կեղծումից պաշտպանված հատուկ թղթի վրա Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից ծրագրային ապահովվածության օգտագործման նպատակով մշակված միասնական ձևին համապատասխան, համաձայն N 3 օրինակելի ձևի։

Տվյալ դեպքում լիցենզիայի վավերապայմանները լրացվում են հետևյալ կերպ,

Վավերապայման 1. «Լիցենզիա N»:

Նշվում է լիցենզիայի համարը:

Համարը պարունակում է 16 նիշ և ձևավորվում է հետևյալ կերպ`

1-3 նիշերը ապրանքի ցուցակի (կարգի) համարն են, որի հիման վրա որոշվում է հայտի ձևակերպման կարգը,

4-5 նիշերը Հայաստանի Հանրապետության 2 այբ ծածկագիրն է՝ RA,

6 և 7 նիշերը - տարվա վերջի թվերն են,

8-ից 10 նիշերը հայտը գրանցող Լիազոր մարմնի կնիքի համարն (ծածկագիրն) է,

11-ից 16 նիշերը հայտերի գրանցման հատուկ մատյանում Լիազոր մարմնի կողմից աճման կարգով շնորհված 6-անիշ թվով հայտին տրված հերթական համարն է:

Վավերապայման 2. «Գործողության ժամկետը»:

Նշվում է լիցենզիայի գործողության ժամկետը (լրացվում է սույն հրահանգի 1-ին հավելվածի 5-րդ կետի 2-րդ վավերապայմանի համանման):

Վավերապայման 3. «Լիցենզիայի տեսակը»:

Նշվում է լիցենզիայի տեսակը և Հումքի շարժման ուղղությունը (լրացվում է սույն հրահանգի 1-ին հավելվածի 5-րդ կետի 3-րդ վավերապայմանի համանման):

4-14 և 16 վավերապայմանները լրացվում են սույն հրահանգի 5-րդ կետի 4-14 և 16 վավերապայմանների նմանությամբ:

Վավերապայման 15. «Հանքային հումքի ծածկագիրը ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի և նրա նկարագրությունը»:

Նշվում է Հումքի նկարագրությունը և նրա ծածկագիրը ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի (լրացվում է սույն հրահանգի 5-րդ կետի 15-րդ վավերապայմանի համանման):

Եթե լիցենզիային կցված է հավելված N 4 օրինակելի ձևին համապատասխան, ապա 15-րդ վավերապայմանի դաշտում նշվում է Հումքի նկարագրությունը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Հումքն ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի 10-նիշանոց ծածկագրի և կատարվում է գրառում «տես հավելված ... թերթ»:

 

Վավերապայման 17. «Լիցենզիայի տրման հիմքերը»:

Նշվում է`

Հանձնաժողովի որոշման ամսաթիվը և համարը, Հայաստանի Հանրապետության կամ միջազգային Լիազոր մարմնի իրավական ակտի ամսաթիվը և համարը, որոնց հիման վրա տրվել է լիցենզիան (այդպիսի որոշումների առկայության դեպքում),

հայտատուի և Հումքի արտադրողի կամ սպառողի միջև կնքված պայմանագրի համարն ու կնքման ամսաթիվը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը,

լիցենզիայի տրամադրումը հիմնավորող այլ անհրաժեշտ տեղեկությունը:

Վավերապայման 18. «Լիազորված անձ»:

Դրվում է Լիազոր մարմնի, ստորագրման լիազորություն ունեցող, պաշտոնական անձի ստորագրությունը, հաստատված կնիքով, նշվում է ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, պաշտոնը և ստորագրման ամսաթիվը:

7. Կեղծումից լրացուցիչ պաշտպանելու նպատակով լիցենզիայի ձևաթղթի ներքևի մասում կարող է տեղավորվել, լիցենզիայի հիմնական վավերապայմաններում նախատեսված տվյալները պարունակող գծային ծածկագիր:

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

1. Հայտ
N

2. Գործողության ժամկետը

ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ մինչև ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ

   

3. Լիցենզիայի տեսակը

   Արտահանում

4. Պայմանագիրը

5. Հայտատու  

6. Գնորդ

7. Նշանակման երկիրը  

 

8. Գնորդի երկիրը

 

 

9. Պայմանագրի տարադրամը

 

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը
   

12. Ծագման երկիրը

 
13. Քանակը 14. Չափման միավորը

15. Հանքային հումքի տեսակի ծածկագիրը ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի և
նրա նկարագրությունը
 

16. Լրացուցիչ տեղեկություններ

 

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը 18. Հայտատուի լիազորված անձ

Ա.Ա.Հ
Պաշտոն
Հեռախոս

Ստորագրությունը և կնիքը

 Ամսաթիվը

Ձև N 2

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՀԱՎԵԼՎԱԾ

_______ ____ N ___ հայտի հավելված

հ/հ

Հանքային հումքի տեսակի

նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Ընդամենը թերթեր՝

Թերթ N

18. Հայտատուի լիազորված անձ

Ա.Ա.Հ
Պաշտոն
Հեռախոս

Ստորագրությունը և կնիքը

 Ամսաթիվը

 Ձև N 3

 

ԼԻՑԵՆԶԻԱ

ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1. Լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ մինչև ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ

      

3. Լիցենզիայի տեսակը

 

  Արտահանում

4. Պայմանագիր N

5. Հայտատու

 

6. Գնորդ

7. Նշանակման երկիրը

 
8. Գնորդի երկիրը  

 

9. Պայմանագրի տարադրամը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Հանքային հումքի տեսակի ծածկագիրը ըստ ԱՏԳ ՄԱԱ ԵՏՄ-ի և

 

 նրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկություններ

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Լիազորված անձ

Ա.Ա.Հ
Պաշտոնը
Հեռախոսը

Ստորագրությունը և կնիքը

 Ամսաթիվը

Ձև N 4

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՎԵԼՎԱԾ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

_______ ____ N ___ լիցենզիայի հավելված

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

հ/հ

Հանքային հումքի տեսակի
նկարագրությունը

քանակը

չափման միավորը

արժեքը

Ընդամենը թերթեր՝

Թերթ N

19. Լիազորված անձ

Ա.Ա.Հ
Պաշտոն
Հեռախոս

Ստորագրությունը և կնիքը

 Ամսաթիվը

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան