«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11615280
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
3 հուլիսի 2015 թ. |
N 304-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի հավելվածը լրացնել նոր «20.1» կետով հետևյալ բովանդակությամբ`
20.1 |
Համահայկական |
գեղաթերթիկ |
III եռամսյակ |
380 |
20 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Համահայկական վեցերորդ խաղեր թեմային նվիրված «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԽԱՂԵՐ. SIXTH PAN-ARMENIAN GAMES. ԵՐԵՎԱՆ ԳՅՈՒՄՐԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 2015թ. ՕԳՈՍՏՈՍԻ 2-13. YEREVAN GYUMRI VANADZOR STEPANAKERT 2-13 AUGUST 2015» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` Համահայկական վեցերորդ խաղեր թեմային նվիրված «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԽԱՂԵՐ. SIXTH PAN-ARMENIAN GAMES. ԵՐԵՎԱՆ ԳՅՈՒՄՐԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 2015թ. ՕԳՈՍՏՈՍԻ 2-13. YEREVAN GYUMRI VANADZOR STEPANAKERT 2-13 AUGUST 2015» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով` անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 20 000 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2015 թ. հուլիսի 3-ի թիվ 304-Ն հրամանի |