ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունիսի 2014 թ. |
N 1425-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «Լիլի Ֆարմ» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
2) «Էյ Բի Սի Ֆարմացիա» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
3) «Փրայմարմ» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
4) «Ամիկուս» սահմանափակ |
դեղատնային գործունեություն |
5) Վարդուհի Զախարյան |
դեղատնային գործունեություն |
6) Էլեոնորա Մաիլովա |
դեղատնային գործունեություն |
7) Խաչատուր Փահլևանյան |
դեղատնային գործունեություն |
8) Մարջիկ Զաքարյան |
դեղատնային գործունեություն |
9) «Վիտրոմեդ վերարտադրողական առողջության |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) «Վալիդուս» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «Էյջ Ջի Դենտալ Լաբորատորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «Նարեկ առողջության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «Վիվադենտ» սահմանափակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «Արթմեդ բժշկական վերականգնողական |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) Եղսան Մելիքյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) Վլադիկ Պետրոսյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) Մարինե Խաչատրյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,
3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ