«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10515215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 մայիսի 2015 թ. |
N 121-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը
.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ա. Գրիգորյան |
Հավելված ՀՀ բնապահպանության նախարարի 2015 թվականի մայիսի 26-ի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում (այսուհետ` բնապահպանության բնագավառ) կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:
2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` բնապահպանական չափորոշիչներ) ու կողմնորոշիչ միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:
3. Մեթոդական ուղեցույցի 6-րդ կետի աղյուսակում ամրագրված մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման բնապահպանական չափորոշիչներն ու կողմնորոշիչ միավորները սահմանված են շրջակա միջավայրի աղտոտումը և բնական ռեսուրսների գերշահագործումը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
4. Հաշվետու տարվա ավարտից հետո` մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետները հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ու վերջինս այն տրամադրում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության մարզպետների ներկայացրած հաշվետվությունները` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:
5. Բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 6-րդ կետով սահմանված բնապահպանական չափորոշիչների համաձայն ներառում են`
1) կատարված աշխատանքների բնութագրերը.
2) կատարված աշխատանքների ժամկետները.
3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումները.
4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.
5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:
6. Բնապահպանության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների (լիարժեքության առավելագույն 5 միավորի շրջանակներում), ըստ ոլորտների գնահատման բնապահպանական չափորոշիչներն են.
Հ/հ |
Բնապահպանական չափորոշիչները |
Կողմնորոշիչ |
Կողմնորոշիչ միավորը |
Գնահատող |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
ՀՀ ԲՆ | ||
1. |
ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այդ թվում` |
1.2 |
||
1.1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունեցող համայնքների բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման գծով բյուջետային հայտերի ներկայացման և դրանց իրականացման համար նախատեսված սուբվենցիաների օգտագործման ապահովում |
0,4 |
|||
1.2. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմանում նախատեսվող գործունեության փաստաթղթերի ուսումնասիրության, հասարակական լսումների կազմակերպման, իրականացման և հասարակական լսումների արդյունքները սահմանված ժամկետներում բնապահպանության նախարարությանը տրամադրման ապահովում |
0,3 |
|||
1.3. Բնապահպանական մարզային ծրագրերում ներառված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց ընթացքի մասին բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին իրազեկում |
0,3 |
|||
1.4. ՀՀ կառավարության 30.09.2004 թ. թիվ 1782-Ն որոշման պահանջների ապահովում` ՀՀ բնապահպանության նախարարություն օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվության ներկայացում |
0,2 |
|||
2. |
ՀՀ գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում |
0,7 |
||
2.1. Մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում` արձագանքման միջոցառումների կազմակերպում: |
0,3 |
|||
2.2. Վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին մարզպետի կողմից աջակցություն |
0,4 |
|||
3. |
Մարզում աղբահանության կազմակերպում և |
0,9 |
||
3.1. Իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմում և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացում |
0,3 |
|||
3.2. Մարզում աղբահանության և թափոնների (աղբի) վերամշակման գործընթացի կազմակերպում |
0,3 |
|||
3.3. Իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացում (լիկվիդացում) |
0,3 |
|||
4. |
Մթնոլորտային օդի աղտոտվածության |
0,1 |
||
4.1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով միջոցառումների ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն |
0,1 |
|||
5. |
Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում /ջրային ռեսուրսների կայուն օգտագործում, հողերի բերրի շերտի օգտագործում, վտանգավոր նյութերի ու թափոնների պահեստավորում, թաղում, տեղադրում և այլն/ |
0,9 |
||
5.1. Մարզի ջրահավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատման նկատմամբ հսկողության իրականացում |
0,3 |
|||
5.2. Ընդերքի աղտոտումը կանխարգելելու նպատակով նավթի, գազի, բենզինի և այլ նյութերի պահեստավորման, վտանգավոր նյութերի ու թափոնների (այդ թվում` ռադիոակտիվ) թաղման ու կեղտաջրերի թափման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությանը տեղեկատվության ներկայացում |
0,2 |
|||
5.3. Թափոնների գործածության (հավաքում, փոխադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, հեռացում, վնասազերծում, ոչնչացում և թաղում) ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմում և դրանց իրականացման համակարգում |
0,2 |
|||
5.4. Թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյանների կազմում ու վարում և անձնագրավորման գործընթացի կազմակերպում |
0,2 |
|||
6. |
Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, կայուն օգտագործման և վերարտադրության, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցություն |
0,8 |
||
6.1. Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, որսի կենդանիների ու որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի վերարտադրության ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանն աջակցություն |
0,2 |
|||
6.2. Որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման համար կազմակերպվող մրցույթի մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացում և վարման բնագավառներին առնչվող պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում և աջակցություն |
0,2 |
|||
6.3. Բնության հատուկ պահպանվող տարածքների ճշգրտման, ստեղծման վերաբերյալ համապատասխան ծրագրերի մշակմանը մասնակցություն և իրականացման ապահովում: |
0,2 |
|||
6.4. Բնության հատուկ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերում, անտառպարկերում, դենդրոպարկերում էկոտուրիզմի զարգացմանն աջակցություն: |
0,2 |
|||
7. |
Հողերի պահպանության և ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում |
0,4 |
||
7.1. Հողերի պահպանության ու ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում և հողի բերրի շերտի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում |
0,2 |
|||
7.2. Ընդհանուր օգտագործման հողային տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներ) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ մարզպետների ենթակա կառույցների կողմից հսկողության իրականացում և հայտնաբերված իրավախախտումների մասին սահմանված ժամկետում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին տեղեկացում, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու գործընթացի ապահովում |
0,2 |
|||
ԸՆԴԱՄԵՆԸ |
5,0 |
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ներկայացված հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ իրենց եզրակացությունը` եզրակացության մեջ նշելով կողմնորոշիչ միավորները, այն նախապես քննարկելով մարզպետի հետ, հաշվետվությունն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն` բնապահպանական չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 6-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով: Եթե համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացվող եզրակացության և հաշվետվության հետ միասին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքը:
8. Մարզպետների կողմից հաշվետվությունները չներկայացնելու կամ թերի ներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, բնապահպանության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.05.2023, N 159-Ն | 16.05.2023, N 121-Ն | |
31.08.2017, N 299-Ն | 25.09.2017, N 121-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|