Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2015-28.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.15/16(528).1 Հոդ.146.9
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2015
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11415213

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

20 մայիսի 2015 թ.

ք. Երևան

N 77-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՎՃԱՐՈՎ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 14-րդ կետով սահմանված պահանջները`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության տրամադրման աճուրդի կազմակերպման կանոնակարգը՝ համաձայն հավելված N 1-ի,

2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կնքված՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով՝ օգտագործման իրավունքի մասին պայմանագրերի հաշվառման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), գույքի վարձակալության աճուրդի կազմակերպման կանոնակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կնքված՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով՝ օգտագործման իրավունքի պայմանագրերի հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N 97-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 93-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:

 

 Ա. Սահակյան

 

  

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2015 թ. մայիսի 20-ի
N 77-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության տրամադրման (այսուհետ` գույքի վարձակալության) աճուրդի կանոնակարգը:

2. Գույքի վարձակալության աճուրդի դեպքում բացի գույքի վարձավճարի չափից այլ չափանիշներ ենթակա չեն սակարկման:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ՝ պետական հիմնարկ) տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքն աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով հիմնարկի ղեկավարի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն) ներկայացված հայտի ընդունման (չմերժելու) դեպքում, գույքի վարձակալության տրամադրման աճուրդի անցկացման վերաբերյալ առաջարկությունը ներկայացնում է վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչությունը:

4. Գույքի վարձակալության աճուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգին համապատասխան կազմակերպում և անցկացնում է վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հրամանով նշանակված աճուրդի կազմակերպիչը (այսուհետ` Կազմակերպիչ):

 

II. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

 

5. Կազմակերպիչ պետք է լինեն առնվազն 6 հոգի:

6. Գույքի վարձակալության աճուրդ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ստանալուց հետո Կազմակերպիչը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և համապատասխան զեկուցագրով ներկայացնում է վարչություն` հրապարակելու համար:

7. Սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում Կազմակերպիչը ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը (ըստ սահմանված N 1 ձևի), ուսումնասիրում է հայտին կից ներկայացված փաստաթղթերի՝ ամբողջությունը և իսկությունը, կազմում և անցկացնում է գույքի վարձակալության աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության աճուրդի հաղթողին:

8. Կազմակերպչի գործունեությունն իրավազոր է կազմակերպչի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդին մասնակցող անդամների թվի 2/3-ից պակաս լինելու դեպքում կազմակերպչի գործունեությունն իրավազոր չէ, որի մասին տեղեկացվում են աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձինք:

9. Կազմակերպիչն իրավասու է գույքի վարձակալության աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով գույքի վարձակալության աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն(ներ) (համաձայնությամբ):

10. Կազմակերպչի գործունեությունը համարվում է դադարած աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփելուց և 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին արձանագրություն կազմելուց և վարչություն ներկայացնելուց հետո:

 

III. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

11. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ:

12. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).

4) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

5) աճուրդի մասնակիցների հայտերի ընդունման վերջնաժամկետը.

6) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.

7) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես.

ա. նախավճարի մուծումը հաստատող փաստաթուղթը (անդորրագիրը),

բ. իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման վկայականի պատճենները, պետական գրանցման համարը, իսկ քաղաքացիների համար` նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,

գ. հայտատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե աճուրդին ներկայանալու է լիազորված անձը).

8) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

9) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.

10) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.

11) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

12) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

13) աճուրդի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված (N 5 հավելված) կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի (տարածքի) առնվազն մեկ ամսվա վարձավճարի չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի հետվերադարձման կարգը:

Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են սահմանել լրացուցիչ փաստաթղթեր:

13. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարում է գույքի վարձակալության աճուրդը սկսելուց 1 (մեկ) աշխատանքային օր առաջ ժամը 1300-ին:

14. Գույքի վարձակալության աճուրդի պայմանների փոփոխման դեպքում Կազմակերպիչը օրենքով սահմանված կարգով պարտավոր է մինչև նախորդող երեք օրը աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել է գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

Գույքի վարձակալության աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:

 

 IV. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

15. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

16. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են առձեռն կամ փոստով` պատվիրված նամակով:

17. Գույքի վարձակալության աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետում մուծում են գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճարը՝ կազմակերպչի կողմից այդ նպատակով բացված աճուրդի մասնակցության նախավճարի դրամային հաշվին:

18. Աճուրդի մասնակցության նախավճարը ստանալու մասին Կազմակերպիչը աճուրդի մասնակիցներին տրամադրում է մասնակցի վկայական (որը նաև հանդիսանում է մասնակցի տոմս), որտեղ նշվում է Կազմակերպչի անվանումը, վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման վայրը (հասցեն) և ժամանակը:

19. Գույքի վարձակալության աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:

20. Աճուրդի մասնակիցներին մասնակցի վկայականներ տրամադրելը դադարեցվում է գույքի վարձակալության աճուրդի սկզբից երկու ժամ առաջ, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց տոմսերի վաճառքը շարունակվում է մինչև գույքի վարձակալության աճուրդի սկսվելը:

21. Գույքի վարձակալության աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձինք:

22. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի նախավճարն ընդգրկվում է մասնակցի կողմից առաջարկված վարձավճարի մեջ:

23. Աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը ստորագրելուց հետո Կազմակերպիչը գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձին տրամադրում է լոտի գինը վճարելու համար հանձնարարագիր (այսուհետ՝ հանձնարարագիր), որը ստանալուց հետո հաղթող ճանաչված անձը 10 (տասն) օրվա ընթացքում վճարում է իր առաջարկած երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերությունը կազմող գումարը: Ընդ որում, եթե սույն կետում նշված՝ վարձավճարի և նախավճարի տարբերությունը կազմում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումար, ապա այն վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը:

24. Եթե հանձնարարագիրը ստանալուց հետո հաղթող ճանաչված անձը չի վճարում լոտի գինը սույն կանոնակարգի 23-րդ կետում նշված ժամկետներում, ապա հաղթող ճանաչված անձի կողմից աճուրդին մասնակցելու համար վճարված նախավճարը (այսուհետ՝ նախավճար) չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին, իսկ աճուրդը համարվում է չկայացած:

25. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող չճանաչված մասնակիցները 1-օրյա ժամկետում կարող են դիմել Կազմակերպչին՝ աճուրդի մասնակցության նախավճարի վերադարձման համար:

26. Կազմակերպիչը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում սույն կանոնակարգի 25-րդ կետով սահմանված կարգով դիմում ներկայացրած դիմումատուներին վերադարձնում է աճուրդի մասնակցության նախավճարը: Սահմանված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:

 

V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

27. Գույքի վարձակալության աճուրդն անց է կացնում աճուրդավարը, որը հրապարակում է վարձակալության առաջարկվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային վարձավճարի չափը (որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված (N 5 հավելված) կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի մեկ ամսվա վարձավճարի չափով), աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային վարձավճարի չափի 5 տոկոսից ոչ պակաս չափով:

28. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված արժեքով գույքը վարձակալելու մասին:

29. Յուրաքանչյուր մասնակից կարող է գույքի իր կողմից առաջարկվող վարձավճարի չափը ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով, կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

30. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն վարձավճարի չափն առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

31. Գույքի առավելագույն վարձավճարի չափ առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից 3-րդ անգամ առաջարկված վարձավճարի չափը հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող:

32. Կազմակերպիչը 1 (մեկ)-օրյա ժամկետում աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն: Կազմակերպչի անդամի հատուկ կարծիք լինելու դեպքում այն ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

33. Կազմակերպիչը գույքի վարձակալության աճուրդի արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է վարչությանը` ներկայացնելով աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը:

34. Կազմակերպչին աճուրդի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց աճուրդի մասնակիցների համաձայնության:

 

VI. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

35. Գույքի վարձակալության աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,

2) բացակայում է գույքը մեկնարկային վարձավճարի չափով վարձակալելու համաձայնությունը,

3) գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված անձը (կամ նրա լիազորված ներկայացուցիչը) սահմանված ժամկետներում գույքի վարձակալության աճուրդի արդյունքների արձանագրությունը չի ստորագրել, հետագա վճարումները չի կատարել,

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

36. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

__________________________________________________________________________

(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը)

 

1. Ծանոթանալով «____» ___________ 20___թ. կայանալիք աճուրդում վարձակալության տրվող գույքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել ____________________________________________________________________________աճուրդին:  

 (գույքի (տարածքի) գտնվելու վայրը)

    

 

2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ)` Կազմակերպչի կողմից տրված վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո՝ հանձնարարագրում նշված ժամկետում վճարել և ներկայացնել վարձակալվող գույքի համար մեր (իմ) կողմից առաջարկված առնվազն երեք ամսվա վարձավճարի և մեկնարկային վարձավճարի տարբերությունը կազմող գումարը:

3. Համաձայն ենք (եմ), որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում մեր (իմ) մուծած նախավճարը չվերադարձվի:

4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են` _______________________________________________________

 ___________________________________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, հաշվի համարը, ֆիզիկական անձի բնակության վայրը, հեռախոսահամարը)

 

5. Կից ներկայացնում եմ.

1) հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման վկայականի պատճենները, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,

2) մուծված նախավճարի անդորրագիրը (տարածքի մեկ ամսվա նվազագույն վարձավճարի չափով, ____________ բանկի ___________________ հաշվի համարով),

3) հայտատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)   _______________________________

 _____________________________________

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

«____» _______________ 20___թ.

 

 Կ. Տ.

 

  

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2015 թ. մայիսի 20-ի
N 77-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՎՃԱՐՈՎ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից մինչև մեկ տարի ժամկետով կնքված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով տրամադրված՝ օգտագործման իրավունքի մասին պայմանագրերի հաշվառումը:

2. Կազմակերպությունների կողմից մինչև մեկ տարի ժամկետով կնքված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով տրամադրված գույքի օգտագործման իրավունքի պայմանագրերը (այսուհետ` պայմանագիր) ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) կողմից:

3. Պայմանագրերի հաշվառման գործառույթն իրականացնում է վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչությունը:

4. Կազմակերպության կողմից կնքված վարձակալության պայմանագրի մեկ օրինակը` 30-օրյա ժամկետում, իսկ ժամավճարով տրամադրված գույքի օգտագործման իրավունքի պայմանագրի մեկ օրինակը` եռօրյա ժամկետում կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ներկայացնում է վարչություն` հաշվառում իրականացնելու նպատակով:

5. Պայմանագրի լուծման դեպքում կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը եռօրյա ժամկետում վարչություն է ներկայացնում պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը` գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

6. Պայմանագրերի հաշվառումը կատարվում է հաշվառման գրանցամատյանում ըստ սահմանված NN 1 և 2 ձևերի:

7. Վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչությունը պայմանագիրը ստանալուց հետո եռօրյա ժամկետում կատարում է վարձակալության պայմանագրի և այն լուծելու մասին համաձայնագրի հաշվառումը՝ դրանք համարակալելով ըստ գրանցամատյանի հերթական համարի:

8. Պայմանագրերի հաշվառման և պահպանման գործընթացի բարելավման նպատակով կարող են կիրառվել նաև համակարգչային ծրագրեր:

9. Գրանցամատյանի տեղեկատվությունը և գույքի վարձակալության մասին պայմանագրերի ու պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրերի պատճենները կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի գրավոր թույլտվությամբ:

10. Պայմանագրերն արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի մինչև մեկ տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագրերի հաշվառման

 

Հաշվառման համարը

Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձի (ՊՈԱԿ-ի) անվանումը (Վարձատու)

Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական (ֆիզիկական) անձի
անվանումը, անունը (Վարձակալ)

Պայմանագրի առարկայի գտնվելու վայրը

Պայմանագրի առարկան

Պայմանագրի առարկայի մակերեսը, (մ2)

Պայմանագրի առարկայի (գույքի) ամսական վարձավճարի չափը՝ արտահայտված
ՀՀ դրամով

Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Պայմանագրի գործողության ժամկետը

Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու 
հիմքերը, համաձայնագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

                 

2

                 

3

                 

4

                 

5

                 


Ձև N 2

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից օգտագործման իրավունքի պայմանագրերին

համապատասխան՝ ժամավճարով կնքված պայմանագրերի հաշվառման

 

Հաշվառման համարը

Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական անձի (ՊՈԱԿ-ի)
անվանումը (Վարձատու)

Պայմանագրի կողմ հանդիսացող իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, անունը (Վարձակալ)

Պայմանագրի առարկայի գտնվելու վայրը

Պայմանագրի առարկան

Պայմանագրի առարկայի մակերեսը (մ2), օգտագործման ժամերը

Պայմանագրի առարկայի ամսական վճարի չափը, արտահայտված ՀՀ դրամով

Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Պայմանագրի գործողության ժամկետը

Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու
հիմքերը, համաձայնագրի կնքման
ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

                 

2

                 

3

                 

4

                 

5