ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N ՀՕՈ-3 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» N ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
Անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է միայն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:
Սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ «գ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը` տարեկան մեկ անգամ, մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը»,
«գ» ենթակետը հանել.
բ) որոշմամբ հաստատված բնապահպանական վճարի դրույքաչափերում`
I բաժնի 1-ին կետի` «բ» ենթակետում «իրավաբանական անձանց պատկանող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող» բառերով.
«գ» ենթակետում «ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող» բառերով, իսկ «ՎԱԶ 2105, 2107, մյուս մակնիշների» բառերը` «ՎԱԶ 2105, 2107, մյուս մոդիֆիկացիայի» բառերով,
III բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարի դրույքաչափերը
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
ազբոշիֆեր, ջերմամեկուսիչ ազբեստային | 3 տոկոս |
սարքեր (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ կապար պարունակող արտադրանք, ներկեր |
3 տոկոս |
լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ (սնդիկային) | 3 տոկոս |
տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) | 3 տոկոս |
նավթ, նավթամթերք | 2 տոկոս |
մայթաձյութ | 2 տոկոս |
վառելիքաքսուքային նյութեր | 2 տոկոս |
հանքային յուղեր | 2 տոկոս |
էլեկտրոդներ (եռակցման) | 1,5 տոկոս |
նավթալին (կարծր) | 1,5 տոկոս |
ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային, լիթիումային) | 1,5 տոկոս |
տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ | 1,5 տոկոս |
ավտոդողեր | 0,8 տոկոս |
կինո-ֆոտո ժապավեններ | 0,8 տոկոս |
ապակյա մանրաթելեր | 0,8 տոկոս |
չմաքրված դատարկ տարողություններ (կոնտեյներներ, ավտոցիստեռններ, կանիստրներ) | 0,8 տոկոս |
դետերգենտներ (լվացող նյութեր) | 0,5 տոկոս |
ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ (սառնարաններ, դեզոդորանտներ) | 0,5 տոկոս |
պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և փաթեթներ | 0,5 տոկոս»: |
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տարեկան տեխնիկական զննությունն անցած այն ավտոմեքենաների և մեխանիզմների սեփականատերերը, որոնք ավտոմեքենաների ու մեխանիզմների տարեկան տեխնիկական զննության ժամանակ սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան վճար վճարող չեն հանդիսացել նշված վճարի տեսակի համար պետք է վճարեն մինչև 1999 թվականի հոկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.04.2000, ՀՕՈ-1 | 01.05.2000, ՀՕՈ-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|