«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
4 հունիսի 2015 թ. |
N 128-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 30-րդ հոդվածի 8-րդ մասով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի դրույթներով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների ճանաչման կարգը»-ը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 128-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների (այսուհետ՝ Վկայական) ճանաչման կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում է օտարերկրյա ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքային անձնակազմի անդամներին տրված վկայականների ճանաչման ընթացակարգը:
2. Վկայականները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և կիրառվում են, եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետությունների կողմից տրված վկայականներ կրող ավիացիոն մասնագետներին (այսուհետ՝ Ավիացիոն մասնագետ):
3. Վկայականի ճանաչման ժամանակ վավերագրում նշվում է այն օդանավի տիպի որակավորման նիշը, որն անհրաժեշտ է ճանաչել:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) կողմից ճանաչվում են հետևյալ վկայականները՝
1) օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ),
2) շտուրման,
3) բորտինժեներ,
4) բորտուղեկցորդ:
5. Վկայականների ճանաչման արդյունքում տրվում է Կարգի Ձև-2-ով սահմանված վավերագիր (այսուհետ՝ Վավերագիր):
6. Վկայականների և վավերագրերի վերաբերյալ Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչությունում (այսուհետ՝ ԹԳ վարչություն) վարվում է գրանցամատյան, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) վկայականը կրողի անուն, ազգանունը,
2) վկայականի համարը,
3) վավերագրի տրման ամսաթիվը,
4) վավերագրի գործողության ժամկետը,
5) վավերագրի հերթական համարը,
6) այլ նշումներ:
7. Վավերագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել վկայականի գործողության ժամկետը:
8. Վկայականը կարող է ճանաչվել, եթե.
1) վկայականը տրված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածով հաստատված թռիչքային անձնակազմի անդամներին վկայականներ տալու կարգի նվազագույն պահանջներին համապատասխան.
2) թռիչքային անձնակազմի անդամը ունի առնվազն 500 (հինգ հարյուր) թռիչքաժամ տվյալ տիպի օդանավի վրա:
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
9. Վկայականների ճանաչման համար Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող կազմակերպությունը, որի օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել Ավիացիոն մասնագետին (այսուհետ՝ Հայտատու) Կարգի Ձև-1-ով սահմանված հայտ է (այսուհետ՝ Հայտ) ներկայացնում Գլխավոր վարչություն:
10. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) Ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը,
2) Վկայականի պատճենը,
3) համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
4) համապատասխան դասի բժշկական վկայականի պատճենը:
11. Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո ուսումնասիրվում են Գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության (այսուհետ՝ ԹԳ վարչություն) կողմից: Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ, ապա այդ դեպքում դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին, որը համապատասխան տեղեկացումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Գլխավոր վարչություն: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը Գլխավոր վարչության կողմից թողնվում է անհետևանք:
12. Հայտը մուտք լինելուց հետո Հայտին կից ներկայացված Ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ԹԳ վարչության կողմից ուսումնասիրման նպատակով տրամադրում է Գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչությանը, որն այն ուսումնասիրում է և 15 աշխատանքային օրվա ընթացքում ԹԳ վարչությանը տրամադրում է եզրակացություն՝ ավիացիոն անվտանգության տեսանկյունից ավիացիոն մասնագետի վկայականի ճանաչման նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ, միևնույն ժամանակ ԹԳ վարչությունը Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի 1-ին գլխի 1.2.2-րդ կետի 1.2.2.2-րդ ենթակետի պահանջների համաձայն՝ էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում վկայականը տրամադրող պետության լիազոր մարմնին՝ Վկայականի իսկությունը հավաստելու համար:
13. Կարգի 12-րդ կետում նշված նպատակահարմարության եզրակացությունը և հարցման դրական պատասխանը ստանալուց հետո, Հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Ավիացիոն մասնագետի մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:
14. Մասնագիտական համապատասխանության գործընթացը առնվազն ներառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի իմացությունը, մարդկային գործոն առարկայի թեստավորումը և անգլերեն լեզվի իմացության չորրորդ մակարդակի թեստավորումը: Նշված թեստավորումների դրական արդյունքների դեպքում Հայտատուին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վավերագիր:
15. Կարգի 12-րդ կետում նշված աննպատակահարմարության եզրակացության և/կամ հարցման բացասական պատասխանի, կամ Կարգի 14-րդ կետում նշված թեստավորումներից որևէ մեկի բացասական արդյունքի դեպքում Հայտը մերժվում է, որի վերաբերյալ երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին:
III. ՎԱՎԵՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Վավերագիրը կազմված է Ա 4 (210x148մմ ISO 26 միջազգային ստանդարտ) չափի թղթից և բաղկացած է 2 էջից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ 2-րդ էջը ենթակա է լրացման:
17. Վավերագիրը լրացվում է հետևյալ կերպ՝
1) 1-ին էջ - տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» բառերը, վավերագիր տվող լիազորված մարմնի անվանումը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ» բառերը.
2) 2-րդ էջը լրացվում է անգլերեն լեզվով, հետևյալ կերպ՝
ա. վավերագրի համարը հետևյալ ձևաչափով՝ Հայտատուին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից տրված (այսուհետ՝ ԻԿԱՕ) եռանիշ կոդը և հերթական համարը արաբական թվերով (օրինակ՝ XXX 001-15),
բ. վավերագիրը կրողի ազգանունը և անունը,
գ. վավերագրվող վկայականի տիպը,
դ. վավերագրվող վկայականին օտարերկրյա ավիացիոն իշխանության կողմից տրված համարը,
ե. վավերագրվող վկայականը տվող օտարերկրյա ավիացիոն իշխանության անվանումը և վկայականի տրման ամսաթիվը,
զ. վավերագիր կրողի այն որակավորման նիշը, որը անհրաժեշտ է ճանաչել,
է. վավերագիր կրողի ստորագրությունը,
ը. վավերագիր կրողի գործատուի անվանումը,
թ. նշում այն մասին, որ տվյալ վավերագիրը ուժի մեջ է միայն վավերագրվող վկայականի առկայության դեպքում,
ժ. վավերագրի գործողության ժամկետը,
ժա. վավերագիրը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը, հանձնման օրը, ամիսը, տարեթիվը և Գլխավոր վարչության կնիքը:
IV. ՎԱՎԵՐԱԳՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
18. Վավերագրի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ Գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 212-Ն հրամանով սահմանված «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրման կարգ»-ին համապատասխան:
19. Վավերագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում Վավերագիր կրողը և նրա գործատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով ծանուցվում է այդ մասին:
20. Կարգի 19-րդ կետում նշված ծանուցումը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Վավերագիր կրողը կամ նրա գործատուն Գլխավոր վարչություն է հանձնում Վավերագրի բնօրինակը:
Ձև 1
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՏ Application for Verification of a Flight Crew Licence | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(Յուրաքանչյուր վկայականի վավերացման համար օգտագործեք առանձին հայտ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1 |
Ազգանուն |
................................................... |
Անուն First name : |
.............................................. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակության վայր: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հեռախոս (բնակարան) |
Բջջային հեռախոս: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան թիվը .........../.........../.................... |
Ծննդավայրը ............................ |
Քաղաքացիությունը ................................................ |
Էլեկտրոնային հասցեն ............................................... | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2 |
Վավերացման ներկայացրած վկայականի տվյալները | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարգ, դաս, տիպի որակավորումը (որը անհրաժեշտ է ճանաչել)
Ընդհանուր թռիչքաժամ (տվյալ տիպի օդանավի վրա) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բժշկական Պիտանելիություն Medical Fitness
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4 |
ՍՈՒՅՆՈՎ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, որ տվյալ հայտում նշված տեղեկությունները ճշգրիտ են : / | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիմողի ստորագրությունը Applicant signature |
.................................................. |
Ամսաթիվ |
…........./.............../............ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5 |
Կից անհրաժեշտ է Attachments must include all of the following: |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պաշտոնական գրառում / |
............................................................................................................................................. ............................................................................................................................................. ............................................................................................................................................ ............................................................................................................................................. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6 |
Լրացվում է բաժնի աշխատակցի կողմից / Fօr օfficial սse օոly | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տրված վավերագրի համարը / |
Տրամադրման ամսաթիվը |
Ուժի մեջ է / Valid |
Նշումներ / | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սկսած / |
Մինչև / | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
…........./.............../............ |
....../......./....... |
....../......./....... |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
name ........................ ........................ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ …………....... ./ ................................................... / ........................ |
Ձև 2
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ FLIGHT CREW CERTIFICATE ON VALIDATION Page 1 |