Basic information
Number
N 51-Ն
Type
Հրաման
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (25.07.2005-03.05.2008)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2005.04.15/9(186) Հոդ.116
Enactment organisation
Քաղաքաշինության նախարար
Enactment date
23.03.2005
Signing organisation
Քաղաքաշինության նախարար
Signing date
23.03.2005
Effective date
25.04.2005
Interrupt date
31.12.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11705139

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մարտի 2005 թ.
ք. Երևան

N 51-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԻՆԴԵՔՍԻ ՉԱՓԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ՏՈԿՈՍԱՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և  2003 թ. փետրվարի 20-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ 

 

1. Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափ սահմանել 75000 դրամ:

2. Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման համար շինարարական-մոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ սահմանել մինչև 2%, համաձայն հավելվածի:

3. Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը իրականացվում է  իրավաբանական անձանց միջոցով:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:

Նախարար՝ 

Ա. Հարությունյան

                   

Հավելված
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2005 թվականի մարտի 23-ի
N 51-Ն հրամանի

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ՏՈԿՈՍԱՉԱՓԸ

 

Հ/հ

Օբյեկտի շինմոնտաժային
աշխատանքների նախահաշվային
արժեքը (մլն դրամ)

Օբյեկտի շինմոնտաժային
աշխատանքների նախահաշվային
արժեքից մասհանվող տոկոսաչափը

1

մինչև 50.0

2%

2

50-100

1.8%

3

100-300

1.5%

4

300-500

1.3%

5

500-800

1.2%

6

800-1000

1.1%

7

1000-ից բարձր

1.0%

 

(Հավելվածը խմբ. 27.06.05 N 108-Ն)

Change History
Changing Act Corresponding incorporation
03.12.2009, N 268-Ն 31.12.2009, N 51-Ն
14.01.2008, N 05-Ն 03.05.2008, N 51-Ն
27.06.2005, N 108-Ն 25.07.2005, N 51-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation