«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007294
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
23 ապրիլի 2007 թ. |
N 64-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) թիվ 14 «Աերոդրոմներ» Հավելվածի և Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ձեռնարկների (Դոկ. 9137, Դոկ. 9157) դրույթները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ | Ա. Մովսեսյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թ. ապրիլի 23-ի թիվ 64-Ն հրամանի |
Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները
Գ Լ ՈՒ Խ i
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները (այսուհետ` Պայմաններ) սահմանում են Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմի (այսուհետ` Աերոդրոմ) շահագործման պայմանները` Աերոդրոմի տարրերի, դրանց արհեստական ծածկույթի, ինչպես նաև աերոդրոմային սարքավորումների ու միջոցների պիտանիությունը շահագործման համար:
2. Պայմանները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և ռազմական ավիացիայի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների վրա:
3. Պայմաններում օգտագործվող հասկացությունները`
1) Վազքուղի (ՎՈՒ)` աերոդրոմի որոշակի ուղղանկյուն հատված, որը նախատեսված է օդանավերի թռիչք-վայրէջքի համար:
2) Ղեկուղի (ՂՈՒ)` աերոդրոմի որոշակի հատված, որը նախատեսված է օդանավերի վերգետնյա երթևեկման (գետնավարման) համար:
3) Կառամատույց` աերոդրոմի որոշակի հատված, որը նախատեսված է օդանավերի կայանման համար` տեխնիկական և առևտրային սպասարկման նպատակով:
4) Օդանավի կայանատեղ` կառամատույցի որոշակի հատված, որը նախատեսված է օդանավերի կայանման համար:
5) Արգելակման վերջնագոտի` աերոդրոմի որոշակի հատված, որը տեղակայված է օդանավի թափավազքի համար հայտարարված հատվածի շարունակության վրա և նախատեսված է ապահովելու օդանավի ընդհատված թռիչքի անվտանգությունը:
6) Անվտանգության վերջնագոտի` աերոդրոմի որոշակի հատված, որը տեղակայված է վազքուղու շեմերի շարունակությունների վրա և նախատեսված է օդանավի վնասումները կանխելու համար, հետվայրէջքային գերվազքի կամ նախավազքուղային գոտում վայրէջք կատարելու դեպքերում:
7) Թռիչքային գոտի (թռիչքագոտի)` աերոդրոմի որոշակի հատված, որը բաղկացած է վազքուղուց և արգելակման վերջնագոտուց, եթե այդպիսինը կա, և նախատեսված է վազքուղու սահմաններից օդանավի դուրս գալու դեպքում վերջինիս վնասումները նվազեցնելու, ինչպես նաև թռիչք-վայրէջքի ժամանակ թռիչքագոտու վրայով թռչող օդանավերի անվտանգությունն ապահովելու համար:
8) Անվտանգության եզրագոտի` աերոդրոմի արհեստական ծածկույթով տարրերին կից հատված, որն ապահովում է արհեստական և գրունտային ծածկույթների համակցումը:
9) Մանևրման հրապարակ` աերոդրոմի հատված, բացառությամբ կառամատույցի, որը նախատեսված է օդանավերի թռիչք-վայրէջքի և գետնավարման համար:
10) Բանող հրապարակ` աերոդրոմի հատված, որը նախատեսված է օդանավերի թռիչք-վայրէջքի, գետնավարման ու կայանման համար և բաղկացած է մանևրման հրապարակից և կառամատույցից:
11) Վերը թվարկած հասկացությունները Պայմանների իմաստով համարվում են աերոդրոմի տարրեր (այսուհետ` Տարրեր):
12) Վայրէջքի գոտի (վայրէջքագոտի)` վազքուղու որոշակի հատված, որը նախատեսված է վայրէջք կատարող օդանավերի վազքուղուն առաջին հպման համար:
13) Մականիշ (մականշում)` աերոդրոմի տարածքում տեղեկայված կամ Տարրերի վրա գծանշված նշան կամ նշանների խումբ` նախատեսված աերոնավիգացիոն տեղեկատվության փոխանցման համար:
14) Արհեստական ծածկույթ` բետոնյա կամ ասֆալտբետոնյա կոնստրուկցիայով ինժեներական կառույց:
15) Ծածկույթի դասակարգային ցուցիչ (PCN)` թիվ, որն արտահայտում է արհեստական ծածկույթի կրողունակությունը: Ծածկույթի դասակարգային ցուցիչի մասին տեղեկությունը ներկայացվում է հետևյալ ծածկագրերով`
ա. 1-ին տառային նիշը` ծածկույթի մակերևույթի տիպը. կոշտ (R) և ոչ կոշտ (F).
բ. 2-րդ տառային նիշը` ծածկույթի հիմքի ամրությունը. բարձր (A), միջին (B), ցածր (C) և շատ ցածր (D).
գ. 3-րդ տառային նիշը` շահագործվող օդանավերի անվադողերի առավելագույն թույլատրելի ճնշումը.
անսահմանափակ |
(W) |
բարձր |
(X) |
միջին |
(Y) |
ցածր |
(Z) |
դ. 4-րդ տառային նիշը` ծածկագրի գնահատման մեթոդիկան. տեխնիկական գնահատում (T), որն իրենից ներկայացնում է ծածկույթի բնութագրերի հատուկ հետազոտություններ և շահագործողական գնահատում (U), որը հիմնված է օդանավերի կանոնավոր շահագործման փորձի վրա:
16) Օդանավի դասակարգային ցուցիչ (ACN)` թիվ, որն արտահայտում է օդանավի հարաբերական ներգործությունը արհեստական ծածկույթի վրա: Ցուցիչի մեծությունը սահմանվում է օդանավ արտադրողի կողմից:
17) Խոչընդոտ` բոլոր անշարժ (մշտական կամ ժամանակավոր) և շարժական օբյեկտները կամ դրանց մասերը, որոնք տեղակայված են օդանավերի գետնավարման գոտիներում, կամ դրանց բարձրությունը գերազանցում է օդանավերի թռիչքների համար հարաբերական հարթությունները:
18) Վազքուղու տեսանելիության հեռվություն` հեռավորություն, որի սահմաններում վազքուղու առանցաքագծի վրա գտնվող օդանավի օդաչուն կարող է տեսնել վազքուղու մակերևույթի վրայի մականշանները կամ լուսաազդանշանային համակարգի վազքուղու վայրէջքային կամ առանցքագծային լույսերը:
19) Վազքուղու մակերևույթի կցորդման գործակից` մեծություն, որը բնութագրում է վազուղու մակերևույթի և օդանավի անվադողերի շփման, ինչպես նաև օդանավի արգելակման մեծությունները:
20) Տեսողական միջոցներ` աերոդրոմային միջոցներ (մականշաններ, վերգետնյա աերոնավիգացիոն լույսեր), որոնք ցուցանշում են օդանավի թռիչք-վայրէջքի, ինչպես նաև գետնավարման ուղղությունները:
21) Արգելափակիչ լույս` աերոնավիգացիոն փարոս, որը նախատեսված է խոչընդոտը մականշելու համար:
22) Դյուրաբեկ օբյեկտ` ցածր քաշի օբյեկտ, որի կառուցվածքը հարված ստանալու դեպքում ենթակա է դեֆորմացման կամ ջարդման:
23) Մշտական ճառագայթման լույս` անշարժ կետից դիտարկելուց ճառագայթման մշտական ինտենսիվություն ունեցող լույս:
24) Աերոդրոմ շահագործող` օդանավակայանի սեփականատերը կամ այն իրավաբանական անձը, որն իրականացնում է օդանավակայանի շահագործումը կամ կոնցենսիոն կառավարումը:
25) Աերոդրոմի ձեռնարկ` աերոդրոմի սերտիֆիկացումը հիմնավորող փաստաթուղթը, որը մշակվում է Աերոդրոմ շահագործողի կողմից և պարունակում է ամբողջական տեղեկություններ աերոդրոմի վերաբերյալ:
26) Աերոդրոմի սերտիֆիկատ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական կառավարումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում գործող պետական կառավարման հանրապետական մարմնի (այսուհետ` Լիազորված մարմին) կողմից, Աերոդրոմ շահագործողին տրված սերտիֆիկատ համաձայն Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի:
27) Աերոդրոմի տեղորոշիչ կետ` աերոդրոմի վազքուղու ծայրում կամ կենտրոնում գտնվող կետ, որը որոշում է աերոդրոմի աշխարհագրակամ դիրքը: Աերոդրոմի տեղորոշիչ կետի աշխարհագրական կոորդինատները չափվում և աերոնավիգացիոն տեղեկագրերում ներկայացվում են աստիճաններով, րոպեներով և վայրկյաններով:
28) Վտանգավոր հատված` աերոդրոմի բանող հրապարակի այն հատվածը, որտեղ տեղի են ունեցել բախումներ կամ չարտոնագրված մուտքեր դեպի վազքուղի կամ առկա է նման դեպքերի պոտենցիալ վտանգ և պահանջվում է առավելագույն ուշադրություն:
(3-րդ կետը խմբ., լրաց. 09.10.13 N 200-Ն)
Գ Լ ՈՒ Խ II
Աերոդրոմների եվ վազքուղիների դասակարգումը
4. Աերոդրոմի վազքուղու և շահագործվող օդանավերի երկրաչափական բնութագրերին համապատասխան որոշվում է Աերոդրոմի ծածկագիրը, որը կազմված է երկու տարրից` թվային և տառային:
5. Ծածկագրի թվային և տառային տարրերի ցուցանիշները ներկայացված են հետևյալ աղյուսակում`
Առաջին տարրը | Երկրորդ տարրը | |||
Ծածկագրի |
ՎՈՒ երկարությունը ստանդարտ պայմաններում |
Ծածկագրի տառային նիշը |
Օդանավի թևերի բացվածքը |
Օդանավի հիմնական հենասարքի արտաքին անվադողերի միջև հեռավորությունը |
1 | մինչև 800մ | A | մինչև 15մ | մինչև 4.5մ |
2 | 800մ մինչև 1200մ | B | 15մ մինչև 24մ | 4.5մ մինչև 6մ |
3 | 1200մ մինչև 1800մ | C | 24մ մինչև 36մ | 6մ մինչև 9մ |
4 | 1800մ ավելի | D | 36մ մինչև 52մ | 9մ մինչև 14մ |
E | 52մ մինչև 65մ | 9մ մինչև 14մ | ||
F | 65մ մինչև 80մ | 14մ մինչև 16մ |
6. ՎՈՒ երկարությունը ստանդարտ պայմաններում հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
|
Lփաս |
|
KpKtKi |
|
որտեղ`
Lփաս- ՎՈՒ փաստացի երկարությունն է,
Kp - ՎՈՒ հարաբերական բարձրության ճշգրտման գործակիցն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Kp=1+2,33x10-4 Hվու, որտեղ`
Hվու - ծովի մակարդակի նկատմամբ ՎՈՒ առավելագույն բարձր կետի բարձրությունը` աերոդրոմի գերազանցումը, որը չափվում է մինչև 0.5 մետր կամ 1 ֆուտ ճշտությամբ,
Kt - աերոդրոմի միջավայրի ջերմաստիճանի ճշգրտման գործակիցն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Kt = 0,82 + 1,07x10-2t13, որտեղ`
t13- աերոդրոմի միջավայրի օդի միջին ամսական ջերմաստիճանն է Ցելսիուսի սանդղակով. տարվա առավելագույն շոգ ամսվա ժամը 1300 -ի կտրվածքով,
Ki - վազքուղու երկայնակի թեքության ճշգրտման գործակիցն է, որը
1) L փաս.≤1000մ դեպքում հավասար է 1 + 5 iմիջ.
2) Lփաս. ≥ 1000մ դեպքում հավասար է 1 + 9 iմիջ, որտեղ.
iմիջ - վազքուղու երկայնակի թեքության միջին մեծությունն է:
7. Ըստ տեսողական և ոչ տեսողական միջոցների հագեցվածության վազքուղիները դասակարգվում են հետևյալ տեսակների`
1) Չսարքավորված վազքուղի: Վազքուղի, որը նախատեսված է տեսողական վայրէջք կատարելու համար կամ որտեղ կարող է կատարվել սարքերով վայրէջք մինչև որոշակի կետ, որից հետո վայրէջքը շարունակվում է տեսողական օդերևութաբանական պայմաններով: Տեսողական օդերևութաբանական պայմանները սահմանված են Չիկագոյի կոնվենցիայի N 2 «Թռիչքների կանոններ» հավելվածով:
2) Սարքավորված վազքուղի: Վազքուղի, որտեղ թռիչքներն իրականացվում են համաձայն սարքավորումներով վայրէջքների սխեմաների միջոցով: Սարքավորված վազքուղիները դասակարգվում են հետևյալ կարգախմբերի`
ա. վազքուղի ոչ ճշգրիտ վայրէջքի համար: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Ա տիպի վայրէջքներ իրականացնելու համար 1000 մետրից ոչ ցածր տեսանելիության դեպքում:
Սարքավորումներով Ա տիպի վայրէջք է հանդիսանում այն վայրէջքը, որի ընթացքում վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական նվազագույն բարձրությունը կազմում է 75 մ (250 ֆուտ) և ավելի.
բ. ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Բ տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական բարձրությունը կազմում է 60մ (200 ֆուտ) և ավելի.
օդերևութաբանական կամ վազքուղու վրա տեսանելիությունները ոչ պակաս են համախպատասխանաբար 800 և 550 մետրից.
գ. ճշգրիտ վայրէջքի համար II կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Բ տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 60մ (200 ֆուտ) հարաբերական բարձրությունից, բայց ոչ ցածր 30 մ (100 ֆուտ).
վազքուղու վրա տեսանելիությունը ոչ պակաս է 300 մետրից.
դ. ճշգրիտ վայրէջքի համար III կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Բ տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
III-A - վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 30մ (100 ֆուտ) հարաբերական բարձրության վրա կամ առանց նշված բարձրության սահմանափակման, եթե վազքուղու վրա տեսանելիությունն առնվազն 175 մետր է.
III-B - վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 15մ (50 ֆուտ) հարաբերական բարձրության վրա կամ առանց նշված բարձրության սահմանափակման, եթե վազքուղու վրա տեսանելիությունը քիչ է 175 մետրից, բայց ոչ պակաս է 50 մետրից.
III-C - վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական բարձրություն և վազքուղու վրա տեսանելիության նկատմամբ սահմանափակումներ չկան:
(7-րդ կետը փոփ. 07.11.11 N 199-Ն, խմբ. 09.10.13 N 200-Ն)
Գ լ ու խ III
Աերոդրոմի տարրերի շահագործման պայմանները
8. Աերոդրոմի տարրերի շահագործողական չափանիշները (երկրաչափական չափսերը, լայնակի և երկայնակի թեքությունները, արհեստական ծածկույթի կառուցվածքը և կրողունակությունը, համակցումները, մականշումները) համապատասխանում են Աերոդրոմի ձեռնարկում ներկայացված ցուցանիշներին:
9. Աերոդրոմում օդանավերի շահագործման հնարավորություններն ըստ տիպերի որոշվում են Տարրերի արհեստական ծածկույթի և օդանավերի դասակարգային ցուցիչների համադրմամբ:
1) Ելնելով Տարրերի արհեստական ծածկույթի և օդանավերի դասակարգային ցուցիչների հարաբերության (PCN/ACN) մեծությունից, օրական թռիչք-վայրէջքների քանակի նկատմամբ նախատեսվում են հետևյալ սահմանափակումները`
2) Կոշտ (բետոնյա) ծածկույթի համար, եթե.
ա. PCN/ACN = 1.0-0.85 - 10 թռիչք-վայրէջք.
բ. PCN/ACN = 0.85-0.8 - 2 թռիչք-վայրէջք.
գ. PCN/ACN = 0.8-0.75 - 1 թռիչք-վայրէջք:
3) Ոչ կոշտ (ասֆալբետոնյա) ծածկույթի համար, եթե.
ա. PCN/ACN = 1.0-0.8 - 20 թռիչք-վայրէջք.
բ. PCN/ACN = 0.8-0.7 - 5 թռիչք-վայրէջք:
4) Եթե PCN/ACN մեծությունը քիչ է վերը նշված նվազագույն սահմաններից, կիրառվում է սահմանափակում օդանավերի առավելագույն թռիչքային քաշի նկատմամբ, համաձայն հետևյալ բանաձևի`
|
(M1-M2)x(ACN1-PCN) |
|
ACN1-ACN2 |
|
որտեղ`
Mթույլ - օդանավի թույլատրելի առավելագույն թռիչքային քաշն է,
M1 - օդանավի առավելաքույն թռիչքային քաշն է, համաձայն օդանավի թռիչքաշահագործողական հրահանգի (տրվում է օդանավ արտադրողի կողմից),
M2 - դատարկ օդանավի քաշն է, համաձայն օդանավի թռիչքաշահագործողական հրահանգի (տրվում է օդանավ արտադրողի կողմից),
ACN1 - առավելագույնս բեռնված օդանավի դասակարգային ցուցիչն է,
ACN2 - դատարկ օդանավի դասակարգային ցուցիչն է,
PCN - վազքուղու արհեստական ծածկույթի դասակարգային ցուցիչն է:
10. Տարրերի արհեստական ծածկույթի համար սահմանվում են հետևյալ շահագործողական պայմանները`
1) Տարրերի արհեստական ծածկույթի մաքրության նկատմամբ`
ա. Տարրերի արհեստական ծածկույթի վրա բացառվում է քարերի, ավազի և այլ առարկաների, ինչպես նաև կողմնակի նյութերի (նավթամթերք) առկայությունը,
բ. վայրէջքագոտու ծածկույթի վրա օդանավերի անվադողերի հպման արդյունքում առաջացած ռետինե նստվածքների կուտակումների մակերեսը չպետք է գերազանցի վայրէջքագոտու ընդհանուր մակերեսի 61-80%-ը,
գ. Տարրերի արհեստական ծածկույթի կառուցվածքի պահպանման նպատակով օգտագործվող (ճեղքվածքների, կարանների, փոսերի և ծածկույթի այլ վնասումների լցավորման) մածիկի հաստությունը չպետք է գերազանցի 15մմ-ը.
2) վազքուղու արհեստական ծածկույթի հարթության նկատմամբ`
ա. ծածկույթի վրա բացառվում են անհարթություններ, որոնք կարող են դժվարացնել օդանավի կառավարումը, ինչպես նաև առաջացնել օդանավի չափազանց ցնցումներ թռիչք-վայրէջքի ընթացքում և նպաստել 3մմ-ից ավելի խորությամբ ջրափոսերի գոյացմանը: Արհեստական ծածկույթի անհարթությունները ստուգվում են 3 մետր երկարությամբ ձողաքանոնի միջոցով, ընդ որում, ծածկույթի վրա տեղադրված ձողաքանոնի և ծածկույթի միջև բացակի չափը չպետք է գերազանցի 3մմ, բացառությամբ երկլանջային թեքության գագաթային հատվածի,
բ. ծածկույթի անհարթությունները կարող են լինել մինչև 2.5-3սմ սահմաններում, իրարից 45մ ոչ մոտիկ հեռավորությունների վրա,
գ. վազքուղու արհեստական ծածկույթի մակերևույթի և անվտանգության եզրագոտիների համակցումն իրականացվում է մեկ հարթության վրա.
3) Տարրերի արհեստական ծածկույթի կառուցվածքի նկատմամբ`
ա. Տարրերի արհեստական ծածկույթի վրա բացառվում են 25մմ-ից ավելի խորությամբ և 50մմ գերազանցող չափերի ճեղքվածքների, կարանների, փոսերի, ինչպես նաև ծածկույթից ցցվող ամրանաձողերի առկայությունը.
բ. հարակից ծածկույթասալերի, ինչպես նաև ճեղքվածքների և փոսերի եզրերի խորշերի բարձրությունը չպետք է գերազանցի 25մմ-ը:
11. Տարրերի շահագործողական վիճակի պահպանման նպատակով Աերոդրոմ շահագործողի կողմից իրականացվում են Տարրերի արհեստական ծածկույթի, ինչպես նաև դրան կից գրունտային գոտիների պարբերական ուսումնասիրություններ:
12. Տարրերի արհեստական ծածկույթի ուսումնասիրություններն իրականացվում են ամեն օր, ընդ որում, վազքուղու շահագործողական վիճակն ուսումնասիրվում է օրական առնվազն չորս անգամ. լուսաբացին, առավոտյան, ցերեկը և երեկոյան:
1) Ուսումնասիրության շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում`
ա. ծածկույթի և մականշանների մաքրության վրա,
բ. ծածկույթի և նավիգացիոն լույսերի վնասվածքների առկայության վրա:
2) Չոր օդերևութաբանական պայմանների դեպքում Աերոդրոմ շահագործողի կողմից օրական մեկ անգամ չափվում է վազքուղու ծածկույթի կցորդման գործակիցը, որի մեծության մասին տեղեկատվությունն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված ծածկագրի ֆորմատով տրամադրվում է օդերևութաբանական սպասարկումն ապահովող մարմնին:
3) Արհեստական ծածկույթով Տարրերին կից գրունտային գոտիների ուսումնասիրություններն իրականացվում են ամեն օր կամ երկու օրը մեկ անգամ` ելնելով թռիչքների ինտենսիվությունից, որոնց ընթացքում ստուգվում են հարթեցված գոտիների մակերևույթի վիճակը, հարթությունը, կրողունակությունը, բուսական շերտի բարձրությունը, ջրափոսերի կամ կուտակումների առկայությունը, ինչպես նաև գոտիներում տեղադրված նշանների տեխնիկական վիճակը:
4) Տարրերի և սույն Պայմանների 43-րդ կետում նշված տեսողական միջոցների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Աերոդրոմ շահագործողի կողմից ընդունվում է որոշում Աերոդրոմի շահագործողական պատրաստականության մասին և տեղեկացվում է օդային երթևեկության կառավարման (այսուհետ` ՕԵԿ) համապատասխան մարմինը:
5) Եթե ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվում են թերություններ, Աերոդրոմ շահագործողն իրականացնում է միջոցառումներ` ուղղված դրանց վերացմանը և, եթե դրանք կարող են սպառնալ թռիչքների անվտանգությանը, այդ մասին տեղեկացնում է ՕԵԿ համապատասխան մարմնին` ներկայացնելով դրանց բնույթը և վերացման հնարավոր ժամկետները:
13. Տարին երկու անգամ (գարնանը և աշնանը) Աերոդրոմ շահագործողի կողմից իրականացվում են Տարրերի արհեստական ծածկույթի կառուցվածքի և վազքուղու արհեստական ծածկույթի հարթության ուսումնասիրություններ:
1) Եթե ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվում են թերություններ, Աերոդրոմ շահագործողը մշակում է միջոցառումների ծրագիր` ուղղված դրանց վերացմանը և ապահովում է դրա կատարումը:
14. Եթե վազքուղու ծածկույթի վերանորոգման ընթացքում նախատեսվում է շահագործել աերոդրոմը, ապա`
1) ժամանակավոր շերտի երկայնակի թեքությունը նախորդ շերտի համեմատ`
ա. 0.5-1%, եթե ծածկույթի վերին շերտի հաստությունը չի գերազանցում 5սմ և
բ. ոչ ավելի 0.5%, եթե ծածկույթի վերին շերտի հաստությունը գերազանցում է 5սմ.
2) ծածկույթի վերին շերտը տեղադրվում է վազքուղու լայնությամբ. մեկ ճակատից դեպի մյուսը այնպես, որ թռիչք-վայրէջքները հիմնականում իրականացվեն շեպի թեքության ուղղությամբ.
3) ապահովվում է վազքուղու առանցքագծի և տեղափոխված շեմի ժամանակավոր մականշումը, ընդ որում, ժամանակավոր տեղափոխված վազքուղու շեմի գծանշանի լայնությունը կազմում է առնվազն 3.6մ:
Գ լ ու խ IV
Աերոդրոմի շահագործման պայմանները անբարենպաստ եղանակային պայմաններում եվ ձմեռային ժամանակաշրջանում
15. Պայմանների իմաստով անբարենպաստ եղանակային պայմաններ են համարվուն այն եղանակային պայմանները (ուժեղ քամիներ, անբավարար տեսանելիություն, մթնոլորտային տեղումներ), որոնք կարող են բացասաբար անդրադառնալ թռիչքների անվտանգության վրա:
16. Ուժեղ քամիների պայմաններում Աերոդրոմ շահագործողի կողմից իրականացվում են միջոցառումներ` ուղղված աերոդրոմի տարածքի մաքրության և տեսողական միջոցների տեղակայման վերահսկմանը: Աերոդրոմի շահագործողական պայմանների փոփոխման դեպքում Աերոդրոմ շահագործողն այդ մասին անմիջապես տեղեկացնում է ՕԵԿ մարմնին:
1) Աերոդրոմ շահագործողն ապահովում է օդանավերի կայանատեղերի տրամադրման ճիշտ ընտրությունը` ելնելով քամու ուղղությունից և շահագործվող օդանավերի տիպերից:
2) Աերոդրոմում հողմային կամ փոթորկային եղանակի պայմաններում օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմնի կողմից հայտարարվում է փոթորկային նախազգուշացում:
3) Հողմային կամ փոթորկային եղանակի մասին Աերոդրոմ շահագործողը նախազգուշացնում է Աերոդրոմում բազավորվող օդանավ շահագործողներին և աջակցում է (տրամադրում է աշխատուժ և տեխնիկական միջոցներ) նրանց օդանավերի ամրակցման գործընթացում:
17. Աերոդրոմում անբավարար տեսանելիության պայմաններում ՕԵԿ մարմնի կողմից կարող է հայտարարվել սահմանափակ տեսանելիության պայմաններում թռիչքների իրականացման ընթացակարգի կիրառում, համաձայն Չիկագոյի կոնվենցիայի թիվ 11 «Օդային երթևեկության սպասարկում» Հավելվածի և ԻԿԱՕ-ի ձեռնարկների (Դոկ. 4444 և Դոկ. 9161):
1) Սահմանափակ տեսանելիության պայմաններում թռիչքների իրականացման ընթացակարգի կիրառման մասին ծանուցումը ստանալուց անմիջապես հետո Աերոդրոմ շահագործողն այդ մասին տեղեկացնում է օդանավակայանի վթարափրկարարական ու հակահրդեհային անվտանգության, ավիացիոն անվտանգության և աերոդրոմային ծառայություններին և իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ` ուղղված թռիչքների անվտանգության ապահովմանը.
ա. սահմանափակվում է տրանսպորտային միջոցների և անձնակազմի մուտքն Աերոդրոմի վերահսկելի գոտի,
բ. իրականացվում է շահագործման համար արգելափակված գոտիների լուսաազդանշանում,
գ. վերահսկվում և ապահովվում է ռադիոնավիգացիոն համակարգերի զգայուն գոտիները մականշող լույսային ցուցավահանակների խոչընդոտների արգելափակիչ լույսերի աշխատունակությունը,
դ. դադարեցվում են աերոդրոմում իրականացվող շինարարական և աերոդրոմի մոտակայքում էներգահամակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքները,
ե. ապահովվում է Աերոդրոմի տարրերի վրա աշխատող տեխնիկական միջոցների և աշխատուժի էվակուացումն անվտանգ գոտի:
2) Նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին Աերոդրոմ շահագործողը տեղեկացնում է ՕԵԿ մարմնին:
3) Ելնելով օդանավերի երթևեկման ծավալներից և շահագործման պայմաններից, Աերոդրոմ շահագործողն ՕԵԿ և լիազորված այլ մարմինների հետ համատեղ ստեղծում է աշխատանքային խումբ կառամատույցում գործունեության կազմակերպման համար, որը`
ա. կարգավորում է օդանավերի երթևեկությունը կառամատույցում,
բ. կարգավորում է օդանավերի մուտքը և ելքը դեպի կառամատույց,
գ. ապահովում է տրանսպորտային միջոցների անվտանգ և արագ երթևեկումը,
դ. վերահսկում է աերոդրոմի վտանգավոր հատվածները:
4) Օդանավերի և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկումն ապահովելու նպատակով Աերոդրոմ շահագործողը հատկացնում է ուղեկցման մեքենաներ:
5) Սույն կետում նշված աշխատանքային խումբն ապահովվում է ռադիոհեռախոսակապով:
(17-րդ կետը լրաց. 07.11.11 N 199-Ն, 09.10.13 N 200-Ն)
18. Անձրևի ձևով տեղումների ժամանակ Աերոդրոմ շահագործողն իրականացնում է վազքուղու արհեստական ծածկույթի շահագործողական վիճակի ուսումնասիրություններ և կցորդման գործակցի լրացուցիչ չափումներ:
1) Աերոնավիգացիոն տեղեկատվության միատիպությունն ապահովելու նպատակով սահմանվում են վազքուղու ծածկույթի վիճակի մասին հետևյալ գնահատականները`
ա. վաքուղին խոնավ է. վազքուղու ծածկույթի գույնը փոխված է.
բ. վազքուղին թաց է. վազքուղու ծածկույթը տոգորված է ջրով, առանց ջրալճացումների.
գ. լճացած ջուր. վազքուղու օգտագործվող մակերեսի 25 %-ից ավելին պատված է 3 մմ ավելի խորությամբ ջրով:
(պարբերությունը հանվել է 09.10.13 N 200-Ն)
2) Վազքուղու ծածկույթի վիճակի և կցորդման գործակցի մասին տեղեկատվությունները ներկայացվում են ՕԵԿ և օդերևութաբանական սպասարկումն ապահովող մարմններին: Կցորդման գործակցի մեծության մասին տեղեկատվությունը տրվում է` համաձայն հետևյալ աղյուսակի`
Կցորդման գործակցի մեծությունը |
Արգելակման էֆեկտիվության գնահատականը |
Մեծության ծածկագիրը |
0.40 և ավելին | Լավ | 5 |
0.39-0.36 | Միջին, լավին մոտ | 4 |
0.35-0.30 | Միջին | 3 |
0.29-0.26 | Միջին, վատին մոտ | 2 |
0.25 և ցածր | Վատ | 1 |
3) Եթե ուսումնասիրության արդյունքում վազքուղու ծածկույթի վրա արձանագրվում են ջրալճացումներ կամ ջրափոսեր, Աերոդրոմ շահագործողն ՕԵԿ մարմնին տեղեկացնում է դրանց մասին` հայտնելով գտնվելու վայրը, մակերեսն ու խորությունը և ձեռնարկում է միջոցառումներ` ուղղված դրանց վերացմանը:
4) Եթե կցորդման գործակցի չափման համար օգտագործվում են տարբեր միջոցներ, Աերոդրոմ շահագործողն ապահովում է չափված մեծությունների միարժեքությունը:
(18-րդ կետը խմբ., փոփ. 09.10.13 N 200-Ն)
19. Ձմեռային ժամանակաշրջանում Աերոդրոմի անվտանգ և անխափան գործունեությունն ապահովելու նպատակով Աերոդրոմ շահագործողի կողմից մշակվում է Աերոդրոմի Տարրերից և մնացած գոտիներից (ծառայողական ճանապարհները, աերոդրոմում տեղակայված օբյեկտների տարածքները և այլն) ձնահեռացման միջոցառումների ծրագիր, որտեղ սահմանվում են`
1) Ձնահեռացման գործընթացն ապահովող հանձնաժողովը և պատասխանատու աշխատակիցները:
2) ՕԵԿ և օդերևութաբանական սպասարկում ապահովող մարմինների հետ համագործակցումը, այդ թվում` ՆՕՏԱՄ(NOTAM), ՍՆՕՏԱՄ(SNOWTAM), ՄԵՏԱՌ(METAR) տեղեկատվությունների տրման և հրապարակման կարգը:
3) Տարրերի մաքրման հերթականությունը, ապահովելով հետևյալ առաջնահերթությունը`
ա. վազքուղի,
բ. վազքուղին սպասարկող ղեկուղի/ներ/,
գ. կառամատույց (օդանավերի կայանատեղ/եր/),
դ. մնացած Տարրերը և գոտիները (ծառայողական ճանապարհները, աերոդրոմում տեղակայված օբյեկտների տարածքները և այլն):
4) Ձնամաքրման սխեմաները և դրանց համաձայն անհրաժեշտ մարդկային ռեսուրսներն ու տեխնիկական միջոցների տիպերը և քանակները:
5) Քիմիական միջոցների օգտագործման պայմանները և տեխնոլոգիան:
6) Վազքուղու ծածկույթի կցորդման գործակիցը չափող միջոցները:
7) Տեխնիկական միջոցների տեղակայման վայրը:
8) Աերոդրոմի տարրերից հեռացված ձյան կուտակման գոտիները:
20. Ձյան տեղումների պայմաններում վազքուղու շահագործողական վիճակը որոշելու նպատակով Աերոդրոմ շահագործողն անցկացնում է վազքուղու ծածկույթի ուսումնասիրություններ և կցորդման գործակցի չափումներ, որոնց քանակը և հաճախականությունը կապված է իրականացվող թռիչների ինտենսիվությունից և բնակլիմայական պայմաններից:
21. Վազքուղու վրա ձյան, ջրացեխի, սառույցի կամ եղյամի առկայության դեպքում վազքուղու ծածկույթի վիճակի նկարագրման համար օգտագործվում են հետևյալ տերմինները`
1) չոր ձյուն,
2) թաց ձյուն,
3) տոփանված ձյուն,
4) թաց տոփանված ձյուն,
5) ջրացեխ,
6) սառույց,
7) թաց սառույց,
8) եղյամ,
9) չոր ձյուն սառույցի վրա,
10) թաց ձյուն սառույցի վրա,
11) մշակված է քիմիկատներով,
12) պատված է ավազով:
(21-րդ կետը խմբ. 09.10.13 N 200-Ն)
22. Ձյան տեղումների պայմաններում վազքուղու շահագործողական վիճակի մասին տեղեկատվությունն Աերոդրոմ շահագործողի կողմից տրվում է ԻԿԱՕ-ի կողմից սահմանված ՍՆՕՏԱՄ(SNOWTAM) տեղեկագրով, որի մեջ նշվում են ծածկույթի վիճակի մասին գնահատականը, կցորդման գործակիցը, ինչպես նաև այն չափող միջոցը:
23. Վաքուղու ծածկույթի կցորդման գործակցի մասին տեղեկատվությունը տրամադրվում է Պայմանների 18-րդ կետի «2» ենթակետում ներկայացված մեծությունների, որակական չափանիշների (արգելակման էֆեկտիվության գնահատականը) և մեծության ծածկագրերի համաձայն:
24. Վազքուղու ծածկույթի կցորդման գործակցի մասին տեղեկատվությունը ներկայացվում է վազքուղու ընդհանուր երկարության յուրաքանչյուր երրորդական հատվածի համար: Եթե բոլոր երեք հատվածների համար կցորդման գործակցի մեծությունը նույնն է, ապա ներկայացվում է միայն մեկ մեծություն:
25. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են կցորդման գործակցի հետևյալ նվազագույն մեծությունները`
1) 0.35, որից ցածր լինելու դեպքում Աերոդրոմ շահագործողը ձեռնարկում է միջոցներ` ուղղված վազքուղու մաքրմանը,
2) 0.25, որից ցածր լինելու դեպքում վազքուղին համարվում է սայթաքուն, ինչի մասին հրապարակվում է ՆՕՏԱՄ(NOTAM):
26. Օդանավերի անվտանգ գետնավարումը, մանևրումը և քարշակումն ապահովելու նպատակով Աերոդրոմ շահագործողի կողմից իրականացվում են նաև ղեկուղիների և կառամատույցի մաքրման աշխատանքներ:
27. Աերոդրոմի տարրերի արհեստական ծածկույթի մակերևույթի մաքրման էֆեկտիվությունը բարձրացնելու և սառցակալումները բացառելու նպատակով Աերոդրոմ շահագործողի կողմից կարող են օգտագործվել որակի սերտիֆիկատ ունեցող քիմիական միջոցներ (չոր կամ հեղուկ):
28. Եթե վազքուղին ձնաշերտից կամ սառույցից ամբողջությամբ մաքրելն անհնարին է` Աերոդրոմ շահագործողն ապահովում է կցորդման գործակցի և ձյան կամ սառույցի միջին շերտի հաստության չափումները, որոնց մասին տեղեկատվությունը ներկայացվում է Պայմանների 22-րդ կետով սահմանված ձևով, ընդ որում, ձյան միջին շերտի հաստության չափումների ճշտությունը պետք է լինի մինչև`
ա. 2 սմ` չոր ձյան դեպքում,
բ. 1 սմ` թաց ձյան դեպքում և
գ. 0.3 սմ` ջրացեխի դեպքում:
Գ լ ու խ V
Աերոդրոմի շրջանի օդային տարածքի օգտագործման պայմանները
29. Պայմանների իմաստով Աերոդրոմի շրջան է համարվում աերոդրոմի և դրան կից գոտիների տարածքը, որի վրայի օդային տարածությունը նախատեսված է աերոդրոմներում թռիչք-վայրէջք կատարելու ու օդային մայրուղիներ մուտք/ելք գործելու համար:
30. Աերոդրոմի շրջանի օդային տարածքը թռիչքների համար նախատեսված ազատ գոտիների ապահովման տեսանկյունից բաժանվում է հարթությունների, որոնց բնութագրերը պայմանավորված են աերոդրոմի ծածկագրային ցուցանիշով և վազքուղու նավիգացիոն միջոցների հագեցվածությամբ, իսկ դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները բերված են Պայմանների Հավելված 1-ում:
31. Աերոդրոմի շրջանում առկա խոչընդոտները հաշվառվում են Աերոդրոմ շահագործողի կողմից և դրանց տիպը, աշխարհագրական կոորդինատները և բացարձակ բարձրությունը ներկայացվում են Աերոդրոմի ձեռնարկում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 28-ի թիվ 87-Ն հրամանով հաստատված «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգով» հրապարակվում են միջազգային աերոնավիգացիոն տեղեկագրերում:
32. Աերոդրոմի շրջանում բարձրաբերձ օբյեկտների կառուցման թույլտվությունը տրվում է Լիազորված մարմնի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի թիվ 825-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգի»: Կառուցման թույլտվություն ստացած բարձրաբերձ օբյեկտների մասին տեղեկատվությունը ներկայացվում է Աերոդրոմ շահագործողին:
33. Աերոդրոմ շահագործողն իրականացնում է վերահսկողություն Աերոդրոմի ձեռնարկում հաշվառված, ինչպես նաև նոր կառուցվող խոչընդոտների նկատմամբ:
34. Պարբերական ուսումնասիրությունների միջոցով Աերոդրոմ շահագործողի կողմից ապահովվում է Աերոդրոմի շրջանում փաստացի առկա և Աերոդրոմի ձեռնարկում ու միջազգային աերոնավիգացիոն տեղեկագրերում ներկայացված խոչընդոտների համապատասխանությունը:
35. Աերոդրոմ շահագործողն ապահովում է Աերոդրոմի տարածքում գտնվող խոչընդոտների մականշումը և իրականացնում է վերահսկողություն Աերոդրոմին կից գոտիներում տեղակայված խոչընդոտների մականշումների ապահովման նկատմամբ: Խոչընդոտների մականշումներին ներկայացվող պահանջները սահմանված են Պայմանների Հավելված 1-ում:
36. Աերոդրոմ շահագործողն իրականացնում է վերահսկողություն աերոդրոմի շրջանում տեղադրվող լազերային ճառագայթիչների, ոչաերոնավիգացիոն և ապակողմնորոշող լույսերի առկայության նկատմամբ, որոնք կարող են սպառնալ թռիչքների անվտանգությունը:
1) Լազերային ճառագայթումներից ապահովման տեսանկյունից աերոդրոմի շրջանը բաժանվում է հետևյալ թռիչքային գոտիների`
ա. լազերային ճառագայթումներից ազատ գոտի ԼՖՖԶ(LFFZ). վազքուղու ճակատներից 9300մ հեռավորության և ՎՈՒ գերազանցումից 600մ բարձրության վրա, 1500մ լայնությամբ գոտի,
բ. լազերային ճառագայթումների տեսանկյունից կրիտիկական գոտի ԼՑՖԶ(LCFZ), որն իրենից ներկայացնում է 18500մ շառավղով շրջան, աերոդրոմի տեղորոշիչ կետում գտնվող կենտրոնով, որը տարածվում է մինչև 3000մ բարձրության վրա` վազքուղու գերազանցման նկատմամբ,
գ. լազերային ճառագայթների ազդեցության նկատմամբ զգայուն գոտի ԼՍՖԶ (LSFZ):
2) Ոչաերոնավիգացիոն և ապակողմնորոշող լույսերը ենթակա են վերացման կամ քողարկման, եթե դրանք գտնվում են`
ա. վազքուղու ճակատներից կամ շեմերից 4500մ երկարությամբ և 750մ լայնությամբ գոտու սահմաններում. սարքավորված և «4» ծածկագրով վազքուղիների համար,
բ. վազքուղու ճակատներից կամ շեմերից 3000մ երկարությամբ և 750մ լայնությամբ գոտու սահմաններում. սարքավորված և «2» կամ «3» ծածկագրով վազքուղիների համար և
գ. վայրէջքի գոտու սահմաններում. սարքավորված և «1» ծածկագրով կամ չսարքավորված վազքուղիների համար:
Գ լ ու խ VI
Տեսողական միջոցների շահագործման պայմանները
37. Տեսողական միջոցներ են հանդիսանում լուսաազդանշանային, այդ թվում նաև վայրէջքագծային լույսերի համակարգերը, քամու ուղղության ցուցիչը, աերոդրոմի արհեստական ծածկույթով տարրերի մականշումը, տեղեկատվական նշանները:
38. Աերոդրոմն ապահովվում է առնվազն երկու քամու ցուցիչներով, որոնք տեղադրվում են թռիչք-վայրէջք կամ գետնավարում իրականացնող օդանավերի անձնակազմի համար տեսանելի գոտիներում:
1) Եթե աերոդրոմը շահագործվում է նաև գիշերային ժամերին` Աերոդրոմ շահագործողն ապահովում է քամու ցուցիչների լուսավորությունը:
39. Տարրերի արհեստական ծածկույթի մականշանների գծապատկերները, քանակները, չափսերը և գույները պետք է համապատասխանեն «Աերոդրոմի տեղեկագրում» ներկայացված չափանիշերին:
40. Տարվա ընթացքում առնվազն երկու անգամ (գարնանը և աշնանը) Աերոդրոմ շահագործողն ուսումնասիրում է մականշանների վիճակը և դրանց մաշվածության կամ գունաթափաման դեպքերում իրականացնում է ներկաշերտի վերականգնում:
1) Մաշվածությանն առավելագույնս ենթակա մականշանների (օդանավերի վայրէջքի գոտի) ուսումնասիրություններն իրականացվում են ավելի հաճախակի` ելնելով թռիչքների ինտենսիվությունից (տարին չորս կամ վեց անգամ):
41. Աերոդրոմի լուսաազդանշանային համակարգը և տեղեկատվական նշանները տեղադրվում են տվյալ Աերոդրոմի կարգախմբին և «Աերոդրոմի ձեռնարկում» ներկայացված չափանիշերին համապատասխան:
1) Աերոդրոմներում կարող են տեղադրվել և շահագործվել միջազգային ստանդարտներին համապատասխանությունը հավաստագրող սերտիֆիկատներ ունեցող լուսաազդանշանային համակարգ և տեղեկատվական նշաններ:
42. Լուսաազդանշանային համակարգի և տեղեկատվական նշանների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով Աերոդրոմ շահագործողն իրականացնում է կիսամյակային (գարուն, աշուն) և լրացուցիչ տեխնիկական սպասարկման պրոֆիլակտիկ միջոցառումներ, ինչպես նաև ամենօրյա ուսումնասիրություններ:
1) Լուսաազդանշանային համակարգի և տեղեկատվական նշանների կիսամյակային սպասարկման միջոցառումների շրջանակներում իրականացվում են`
ա. յուրաքանչյուր տեսողական միջոցի ամրանների վիճակի ուսումնասիրություն` ամրությունը, ժանգվածությունը, ներկաշերտը,
բ. յուրաքանչյուր տեսողական միջոցի անդրադարձիչների և ապակիների մաքրության ստուգում,
գ. յուրաքանչյուր տեսողական միջոցի լամպերի աշխատունակության ստուգում և լուսարձակման ինտենսիվության չափում,
դ. յուրաքանչյուր տեսողական միջոցի տեղակայման անկյունների չափումներ,
ե. յուրաքանչյուր տեսողական միջոցի էլեկտրական միացումների ստուգումներ` հաղորդալարերի վիճակը, խցակային հարակցիչների մաքրությունը և ամրությունը,
զ. լուսաազդանշանային համակարգի յուրաքանչյուր ենթահամակարգի սխեմաների էլեկտրական ցուցանիշերի չափումներ և վերահսկում,
է. լուսաազդանշանային համակարգի հեռակառավարման և լուսարձակման ինտենսիվության կարգավորման համակարգերի աշխատանքի վերահսկում:
2) Վայրէջքագծային լույսերի լուսարձակների տեղադրման անկյունների ստուգումները և պրոֆիլակտիկ տեխնիկական սպասարկումը իրականացվում են Չիկագոյի կոնվենցիայի թիվ 14 «Աերոդրոմներ» Հավելվածով սահմանված դրույթների և տվյալ համակարգի շահագործման հրահանգների համաձայն:
43. Ամենօրյա ուսումնասիրությունների շրջանակներում Աերոդրոմ շահագործողն անցկացնում է լուսաազդանշանային լույսերի համակարգի և տեղեկատվական նշանների աշխատանքի դիտարկումներ և հեռակառավարման համակարգի վերահսկիչ ստուգումներ:
44. Ուժեղ քամիների կամ առատ ձյան պայմաններում Աերոդրոմ շահագործողն իրականացնում է լուսաազդանշանային լույսերի համակարգի և տեղեկատվական նշանների տեսողական միջոցների սպասարկման լրացուցիչ պրոֆիլակտիկ միջոցառումներ`
ա. ստուգվում են տեսողական միջոցների ամբողջականությունը, ամրանների ամրությունը, տեղակայման անկյունները, խորացված լույսերի (առանցքագծի, վայրէջքի գոտու) մաքրությունը և դրանց մեջ ջրի առկայությունը և անհրաժեշտության դեպքում կատարվում է տեխնիկական սպասարկում,
բ. ապահովվում է տեսողական միջոցների տեսանելիությունը` մաքրվում են դրանց մոտ առաջացած ձնակույտերը:
45. Տարին առնվազն մեկ անգամ կամ լուսաազդանշանային համակարգում փոփոխություններ կատարելու դեպքում Աերոդրոմ շահագործողն անցկացնում է լուսաազդանշանային համակարգի թռիչքային ստուգումներ (թռիչքափորձարկումներ), որոնց արդյունքները ներկայացվում են Լիազոր մարմնին:
46. Լուսաազդանշանային համակարգի պիտանիությունը որոշելու նպատակով սահմանվում են հետևյալ պահանջները`
ա. լույսի հիմնական ճառագայթի միջին ինտենսիվությունը պետք է կազմի առնվազն 50%` տվյալ լույսի տեխնիկական բնութագրերով սահմանված մեծությունից,
բ. բացառվում է երկու հարևան լույսերի կամ լուսարձակների անսարքությունը,
գ. ճշգրիտ վայրէջքի համար II կամ III կարգախմբի վազքուղիների լուսաազդանշանային համակարգի ենթահամակարգերի համար ապահովվում է լույսերի սարքինության (տես սույն կետի «ա» ենթակետը) հետևյալ տոկոսաչափերը` 95% - վազքուղու առանցքագծային, մուտքային, վայրէջքային և մոտեցման լույսերի (վազքուղու ճակատին կից 450մ հատված) ենթահամակարգերի, 90% - օդանավերի վայրէջքի գոտու լույսերի ենթահամակարգի, 85% - մոտեցման լույսերի (մնացած հատված) ենթահամակարգի և 75% - վազքուղու սահմանափակիչ լույսերի ենթահամակարգի համար,
դ. ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբի վազքուղիների լուսաազդանշանային համակարգի բոլոր ենթահամակարգերի համար սարքին լույսերի քանակը կազմում է առնվազն 85%:
47. Լուսաազդանշանային համակարգի և տեղեկատվական լուսարձակային նշանների աշխատունակության և խափանումների մասին տեղեկատվությունն արտապատկերվում է թռիչքների ՕԵԿ մարմնի աերոդրոմային կարգավարական կետում:
Գ լ ու խ VII
Տեսողական միջոցների էներգամատակարարման համակարգերի շահագործման պայմանները
48. Աերոդրոմում տեղակայված լուսաազդանշանային համակարգը և տեղեկատվական լուսարձակային նշաններն ապահովվում են անխափան էներգամատակարարմամբ` թռիչքների անվտանգության ապահովման նպատակով:
49. Պայմանների 48-րդ կետում սահմանված պայմանների ապահովման նպատակով տեսողական միջոցների էներգամատակարարման համակարգն ապահովվում է էներգասնուցման պահուստային էներգաաղբյուրներով:
1) Որպես պահուստային էներգաաղբյուրներ կարող են օգտագործվել`
ա. էներգասնուցման առանձնացված անկախ հաղորդահամակարգ` հաղորդագիծ և ավտոնոմ ենթակայան,
բ. պահուստային էլեկտրաագրեգատներ (դիզել-գեներատորներ) կամ էլեկտրաէներգիայի քիմիական աղբյուրներ (կուտակիչներ):
50. Պահուստային և հիմնական էներգաաղբյուրների միացումներն էներգակիրներին պետք է ապահովեն պահուստային էներգաաղբյուրների ավտոմատ միացումը` հիմնական էներգաաղբյուրի խափանման դեպքում:
1) Տեսողական միջոցների էներգասնուցման ընդհատումների և էներգաաղբյուրների (հիմնական և պահուստային) ավտոմատ փոխարկումների թույլատրելի առավելագույն տևողությունները ներկայացված են հետևյալ աղյուսակում`
Վազքուղու կարգախումբը |
Լուսաազդանշանային համակարգի |
Փոխարկումների առավելագույն տևողությունը |
Չսարքավորված վազքուղի |
Վայրէջքագծային լույսեր | |
ՎՈՒ վայրէջքային լույսեր | ||
ՎՈՒ մուտքային լույսեր | ||
ՎՈՒ սահմանափակիչ լույսեր | ||
Արգելափակիչ լույսեր | ||
Սարքավորված վազքուղի օդանավերի ոչ ճշգրիտ վայրէջքի համար |
Մոտեցման լույսերի համակարգ | 15վ |
Վայրէջքագծային լույսեր | 15վ | |
ՎՈՒ վայրէջքային լույսեր | 15վ | |
ՎՈՒ մուտքային լույսեր | 15վ | |
ՎՈՒ սահմանափակիչ լույսեր | 15վ | |
Արգելափակիչ լույսեր | 15վ | |
Ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբի վազքուղի |
Մոտեցման լույսերի ենթահամակարգ | 15վ |
ՎՈՒ վայրէջքային լույսեր | 15վ | |
Վայրէջքագծային լույսեր | 15վ | |
ՎՈՒ մուտքային լույսեր | 15վ | |
ՎՈՒ սահմանափակիչ լույսեր | 15վ | |
Ղեկուղու լույսեր | 15վ | |
Արգելափակիչ լույսեր | 15վ | |
Ճշգրիտ վայրէջքի համար II/III կարգախմբերի վազքուղի |
Մոտեցման լույսերի ենթահամակարգի ՎՈՒ ճակատից 300մ հեռավորության վրա տեղակայված լույսեր |
1 վ |
Մոտեցման լույսերի ենթահամակարգի մնացած լույսեր |
15վ | |
Արգելափակիչ լույսեր | 15վ | |
Վայրէջքագծային լույսեր | 1վ | |
ՎՈՒ վայրէջքային լույսեր | 1վ | |
ՎՈՒ մուտքային լույսեր | 1 վ | |
ՎՈՒ սահմանափակիչ լույսեր | 1 վ | |
ՎՈՒ առանցքագծային լույսեր | 1վ | |
Վայրէջքային գոտու լույսեր | 1 վ | |
«Կանգառ» նշանների լույսեր | 1 վ | |
Ղեկուղու լույսեր | 15վ |
51. Տեսողական միջոցներից բացի պահուստային էներգասնուցմամբ ապահովվում են նաև աերոդրոմային հետևյալ միջոցները և համակարգերը`
ա. խոչընդոտների արգելափակիչ լույսերը,
բ. օդերևութաբանական սարքավորումները,
գ. աերոդրոմի պարագծային ցանկապատի լուսավորության համակարգը,
դ. կառամատույցի լուսավորության համակարգը,
ե. օդանավերի մեկուսացված կայանատեղի լուսարձակները,
զ. օդանավերի վերգետնյա էներգասնուցման համակարգը:
52. Աերոդրոմի անվտանգ և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով Աերոդրոմ շահագործողի կողմից մշակվում և իրականացվում են էներգամատակարարման համակարգի (տրանսֆորմատորային ենթակայաններ, մալուխային գծեր, լուսաազդանշանային համակարգի կարգավորիչներ, կոմուտացիոն սարքավորումներ) կիսամյակային (գարուն, աշուն) տեխնիկական սպասարկման պրոֆիլակտիկ միջոցառումներ, ինչպես նաև ամենօրյա ուսումնասիրություններ` համաձայն տվյալ համակարգի շահագործման ձեռնարկի:
53. Եթե աերոդրոմի լուսաազդանշանային համակարգն ապահովված չէ պահուստային էներգաաղբյուրներով, Աերոդրոմ շահագործողի կողմից նախատեսվում են վթարային լույսեր, որոնք հիմնական համակարգի խափանման դեպքում կարող են կարճ ժամանակում տեղադրվել առնվազն վազքուղու վրա:
54. Վթարային լույսերի կազմը համապատասխանում է Չիկագոյի կոնվենցիայի թիվ 14 «Աերոդրոմներ» Հավելվածով սահմանված չսարքավորված վազքուղիների համար նախատեսված լուսաազդանշանային համակարգի կազմին:
Գ լ ու խ VIII
Շահագործման համար սահմանափակ գոտիների մականշումը
55. Եթե օդանավերի մանևրման հրապարակը (ՎՈՒ, ՂՈՒ) կամ դրա առանձին հատվածները փակ են օդանավերի երթևեկման համար, ապա Աերոդրոմ շահագործողն ապահովում է դրանց համապատասխան մականշումը:
1) Մականշում կարող է չիրականացվել, եթե սույն կետում նշված գոտիները փակ են կարճ ժամանակով և Աերոդրոմ շահագործողի կողմից ՕԵԿ մարմիններին ներկայացված են համապատասխան նախազգուշացումներ:
56. Մականշումներն իրականացվում են մանևրման հրապարակի յուրաքանչյուր վերջնահատվածում, եթե այն ամբողջությամբ փակ է օդանավերի երթևեկման համար կամ միայն փակ հայտարարված գոտիներում: Մականշանների միջև հեռավորությունները չպետք է գերազանցեն 300մ:
57. Վազքուղու և ղեկուղու փակ հատվածների մականշման նշանների գծապատկերները ներկայացված են Պայմանների թիվ 1 նկարի համապատասխանաբար «Ա» և «Բ» տարբերակներում: Վազքուղու մականշումն իրականացվում է սպիտակ գույնով, իսկ ղեկուղունը` դեղին գույնով:
58. Եթե մանևրման հրապարակը կամ դրա հատվածները հայտարարված են մշտական փակ, ապա դրանց վրայի առկա մականշանները ենթակա են վերացման:
59. Աերոդրոմ շահագործողն ապահովում է օդանավերի երթևեկման համար փակ հատվածներում տեղակայված լուսաազդանշանային միջոցների անջատումը, որոնք կարող են միացվել միայն տեխնիկական սպասարկման նպատակներով:
60. Եթե օդանավերի երթևեկման համար վազքուղու կամ ղեկուղու փակ հատվածները հատվում են գործող վազքուղու կամ ղեկուղու հետ, որոնք շահագործվում են գիշերային ժամերին, ապա մականշանները լրացվում են արգելափակիչ լույսերով, որոնք տեղադրվում են փակ գոտու մուտքի լայնությամբ. իրարից 3մ ոչ ավելի հեռավորության վրա:
61. Վազքուղու շեմի ժամանակավոր կամ մշտական տեղափոխման դեպքում Աերոդրոմ շահագործողի կողմից պետք է ապահովվի ՎՈՒ չգործող հատվածի մականշումը, եթե դրա երկարությունը գերազանցում է 60մ` համաձայն Պայմանների թիվ 1 նկարի «Գ» տարբերակի:
1) Սույն կետում նշված մականշումն իրականացվում է դեղին գույնով:
62. Ղեկուղու կամ կառամատույցի շահագործման համար ոչ պիտանի հատվածները ենթակա են մականշման: Մականշման համար կարող են օգտագործվել հետևյալ միջոցները`
ա. կոներ` առնվազն 0.5մ բարձրությամբ. կարմիր, նարնջագույն կամ դեղին գույնի, կամ դրանց զուգակցումը սպիտակ գույնի հետ,
բ. դրոշակներ` քառակուսի. առնվազն 0.5մ կողմերի երկարությամբ: Դրոշակների գույները համապատասխանում են սույն կետի «ա» ենթակետում ներկայացված կոների գույներին,
գ. վահաններ` առնվազն 0.5մ բարձրությամբ և 0.9մ երկարությամբ. կարմիր-սպիտակ կամ նարնջագույն-սպիտակ ուղղաձիգ շերտերով:
1) Եթե աերոդրոմը շահագործվում է նաև գիշերային ժամերին, ապա սույն կետում ներկայացված միջոցները լրացվում են կարմիր գույնի մշտական ճառագայթման լույսերով, որոնց լույսի ուժը պետք է լինի առնվազն 10կդ:
Օդանավերի երթևեկման համար փակ հատվածների մականշման մականշանները
Գ լ ու խ IX
Աերոդրոմներում վթարափրկարարական ԵՎ հակահրդեհային անվտանգության միջոցառումների ապահովումը
63. Աերոդրոմ շահագործողի կողմից մշակվում և հաստատվում է վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության միջոցառումների ծրագիր (այսուհետ` Ծրագիր) աերոդրոմում կամ դրա շրջակայքում առաջացած վթարային իրավիճակների համար` ելնելով աերոդրոմում շահագործվող օդանավերի տիպերից և թռիչքների ինտենսիվությունից:
64. Ծրագրում նախատեսվում է աերոդրոմում կամ դրա շրջակայքում առաջացած արտակարգ իրավիճակների դեպքում վթարափրկարարական միջոցառումների իրականացման գործընթացը, դրանում ընդգրկված մարմինները և այդ մարմինների միջև համագործակցության կոորդինացումը:
65. Ծրագրում ներկայացվում են`
1) Վթարային իրավիճակները, որոնց համար մշակված է Ծրագիրը:
2) Վթարափրկարարական աշխատանքների կազմակերպումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1043-Ն որոշմամբ սահմանված «Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկության այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգ»-ի:
3) Վթարային օպերատիվ կենտրոնը և շարժական հրամանատարական կետը:
4) Այն աշխատակիցների տվյալները (ազգանուն, հեռախոսահամար), որոնց հետ վթարային իրավիճակների առաջացման դեպքում հաստատվում է կապ:
5) Կոորդինացիոն ցանցով գծանշված աերոդրոմի և դրա շրջակայքի քարտեզը:
(65-րդ կետը խմբ. 11.05.15 N 103-Ն)
66. Վթարափրկարարական գործընթացն ապահովում են Աերոդրոմի վթարային օպերատիվ կենտրոնը և շարժական հրամանատարական կետը:
1) Վթարային օպերատիվ կենտրոնն ապահովում է վթարափրկարարական աշխատանքների կոորդինացումն ու ղեկավարումը:
2) Հրամանատարական կետն ապահովում է վթարի տեղում փրկարարական աշխատանքների կոորդինացումը և հետևանքների վերացումը:
3) Պայմանների 64-րդ կետում նշված մարմինների կազմից ընտրվում են Աերոդրոմի վթարային օպերատիվ կենտրոնի և հրամանատարական կետի ղեկավարներ:
67. Ծրագրում նախատեսվում են պարբերական ուսումնավարժական միջոցառումներ, որոնց շրջանակներում`
ա. երկու տարին մեկ անգամ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ աերոդրոմում ենթադրվող վթարային իրավիճակների պայմաններում,
բ. լայնածավալ միջոցառումների միջև ընկած ժամանակահատվածում իրականացվում են նպատակային միջոցառումներ, որոնք ուղղված են վերացնելու լայնածավալ ուսումնավարժական միջոցառումների ժամանակ ի հայտ եկած թերությունները:
68. Աերոդրոմներն ապահովվում են վթարափրկարարական և հրշեջ միջոցներով:
69. Ըստ շահագործվող օդանավերի հիմնամասի առավելագույն չափսերի (երկարություն, լայնություն) աերոդրոմները դասակարգվում են 10 կատեգորիաների` համաձայն հետևյալ աղյուսակի`
Աերոդրոմի կատեգորիան |
Շահագործվող օդանավերի | |
Ընդհանուր երկարությունը |
Հիմնամասի | |
1 | մինչև 9 մետր (9մ չներառած) | 2 մետր |
2 | 9 մետրից մինչև 12 մետր (12մ չներառած) | 2 մետր |
3 | 12 մետրից մինչև 18 մետր (18մ չներառած) | 3 մետր |
4 | 18 մետրից մինչև 24 մետր (24մ չներառած) | 4 մետր |
5 | 24 մետրից մինչև 28 մետր (28մ չներառած) | 4 մետր |
6 | 28 մետրից մինչև 39 մետր (39մ չներառած) | 5 մետր |
7 | 39 մետրից մինչև 49 մետր (49մ չներառած) | 5 մետր |
8 | 49 մետրից մինչև 61 մետր (61մ չներառած) | 7 մետր |
9 | 61 մետրից մինչև 76 մետր (76մ չներառած) | 7 մետր |
10 | 76 մետրից մինչև 90 մետր (90մ չներառած) | 8 մետր |
1) Եթե օդանավի հիմնամասի առավելագույն երկարությունը և լայնությունը չեն համապատասխանում սույն կետում ներկայացված աղյուսակի ցուցանիշերին` լայնությունը գերազանցում է սահմանված մեծությունը, աերոդրոմի կատեգորիան ընտրվում է մեկ աստիճան բարձր առավելագույն երկարությամբ ընտրված կատեգորիայի նկատմամբ:
70. Աերոդրոմը պետք է ապահովված լինի հիմնական և լրացուցիչ հրդեհաշիջման նյութերով:
1) Հիմնական հրդեհաշիջման նյութեր են համարվում`
ա. փրփուրը, որը պետք է համապատասխանի «Ա»(A) որակի նվազագույն բնութագրերին,
բ. փրփուրը, որը պետք է համապատասխանի «Բ»(B) որակի նվազագույն բնութագրերին,
գ. փրփուրը, որը համապատասխանում է «C» որակի նվազագույն բնութագրերին.
դ. սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված նյութերի զուգակցումը:
2) Լրացուցիչ նյութեր են համարվում չոր փոշենման նյութերը, որոնք նախատեսված են ածխաջրածնային հրդեհների մարման համար և համապատասխանում են Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) սահմանված չափանիշերին:
(70-րդ կետը խմբ., լրաց. 09.10.13 N 200-Ն)
71. Աերոդրմի կատեգորիային համապատասխան նախատեսվում են լրացուցիչ հրդեհաշիջման նյութերի և փրփուրագոյացման համար անհրաժեշտ ջրի քանակները, որոնցով ապահովվում են աերոդրոմի վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցները:
1) Հրդեհաշիջման նյութի և անհրաժեշտ ջրի նվազագույն քանակները ներկայացված են հետևյալ աղյուսակում`
Աերոդրոմի |
«A» |
«B» |
«C» |
Լրացուցիչ | |||
Ջուր, լ |
Փրփուրի ծախս, լ |
Ջուր, լ |
Փրփուրի ծախս, լ |
Ջուր,լ |
Փրփուրի ծախս, լ | ||
1 |
350 |
350 |
230 |
230 |
160 |
160 |
45 |
2 |
1000 |
800 |
670 |
550 |
460 |
360 |
90 |
3 |
1800 |
1300 |
1200 |
900 |
820 |
630 |
135 |
4 |
3600 |
2600 |
2400 |
1800 |
1700 |
1100 |
135 |
5 |
8100 |
4500 |
5400 |
3000 |
3900 |
2200 |
180 |
6 |
11800 |
6000 |
7900 |
4000 |
5800 |
2900 |
225 |
7 |
18200 |
7900 |
12100 |
5300 |
8800 |
3800 |
225 |
8 |
27300 |
10800 |
18200 |
7200 |
12800 |
5100 |
450 |
9 |
36400 |
13500 |
24300 |
9000 |
17100 |
6300 |
450 |
10 |
48200 |
16600 |
32300 |
11200 |
22800 |
7900 |
450 |
2) Առաջին և երկրորդ կատեգորայի աերոդրոմներում լրացուցիչ հրդեհաշիջման նյութերի սահմանված քանակը կարող է փոխարինվել 100% չափով ջրով:
3) Երրորդից բարձր կատեգորիայի աերոդրոմներում հրդեհաշիջման նյութերը կարող են փոխարինվել ջրով` սահմանված քանակի մինչև 30% չափով:
4) Հրդեհաշիջման նյութերը ջրով փոխարինման դեպքերում ապահովվում են հետևյալ հարաբերակցությունները`
ա. 1կգ հրդեհաշիջման նյութը-1.0լ ջուր` «Ա»(A) որակի փրփուրագոյացման համար.
բ. (պարբերությունն ուժը կորցրել է 09.10.13 N 200-Ն)
(71-րդ կետը խմբ., փոփ. 09.10.13 N 200-Ն)
72. Աերոդրոմի վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցներն ապահովվում են փրփուրագոյացուցիչ խտանյութերով` համաձայն Պայմանների 71-րդ կետի 1-ին ենթակետում ներկայացված աղյուսակով սահմանված ջրի քանակի չափերին:
1) Աերոդրոմն ապահովվում է հիմնական և լրացուցիչ հրդեհաշեջ նյութերի պահուստային պաշարներով` անհրաժեշտ քանակների 200%-ի չափով:
2) Աերոդրոմում նախատեսվում են ջրի լրացուցիչ պաշարներ` վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցները օպերատիվ վերալցավորելու համար:
73. Փրփուրի ծախսի չափաքանակները սահմանված են Պայմանների 71-րդ կետի 1-ին ենթակետում ներկայացված աղյուսակով:
74. Հրշեջ-փրկարարական անձնակազմերը և տրանսպորտային միջոցներն Աերոդրոմ շահագործողի կողմից ապահովվում են վթարափրկարարական կայանով, որն աերոդրոմի տարածքում տեղադրվում է այնպես, որ թռիչքադաշտը լինի առավելագույն չափով տեսանելի և հրշեջ-փրկարարական հաշվարկների բացազատման ժամանակը վազքուղու յուրաքանչյուր վերջնագոտի եղանակի բարենպաստ պայմաններում (չոր, բավարար տեսանելիություն) չգերազանցի 3 րոպե` առաջին հաշվարկի համար և 4 րոպե` հաջորդ հաշվարկների համար:
1) Պայմանների իմաստով բացազատման ժամանակ է համարվում առաջին կանչի պահից մինչև այն պահը, երբ հաշվարկի կողմից արդեն իսկ օգտագործվել է փրփուրի սահմանված ծախսի առնվազն 50%-ը:
2) Եթե մեկ վթարափրկարարական կայանով հնարավոր չէ ապահովել սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամանակահատվածները` Աերոդրոմում նախատեսվում են լրացուցիչ վթարափրկարարական կայաններ:
75. Աերոդրոմներում անհրաժեշտ է նախատեսել վթարային մերձատար ճանապարհներ, որոնց ծածկույթը ապահովում է առավել ծանր հրշեջ միջոցների շահագործումը:
1) Վազքուղուց 90մ սահմաններում վթարային մերձատար ճանապարհների ծածկույթի որակը պետք է բացառի վազքուղու աղտոտումը:
76. Վթարափրկարարական կայանը/երը/, հրշեջ-փրկարարական հաշվարկները և տրանսպորտային միջոցները ապահովվում են կապի (հեռախոսային, ռադիո) և ազդարարման միջոցներով:
77. Աերոդրոմն ապահովվում է հրշեջ-փրկարարական տրանսպորտային միջոցների հետևյալ նվազագույն քանակներով`
ա/ 1-ից 5 կատեգորիաների վազքուղիների համար` 1 հատ,
բ/ 6-րդ և 7-րդ կատեգորիաների վազքուղիների համար` 2 հատ,
գ/ 8-ից 10 կատեգորիաների վազքուղիների համար` 3 հատ:
1) Վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցները համալրվում են անհրաժեշտ փրկարարական և հրդեհաշիջման միջոցներով:
2) Աերոդրոմ շահագործողի կողմից պետք է ապահովվի վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործընթացը:
78. Վերապատրաստման ուսումնական ծրագրերի, ինչպես նաև ուսումնավարժական միջոցառումների անցկացման միջոցով ապահովվում է վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովման ծառայության անձնակազմի մասնագիտական պատրաստականությունը:
1) Սույն կետում նշված անձնակազմն ապահովվում է պաշտպանական արտահագուստով և անհատական պաշտպանիչ միջոցներով:
79. Աերոդրոմում վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովման մասին տեղեկությունները ներառվում են Աերոդրոմի ձեռնարկում և հրապարակվում են միջազգային աերոնավիգացիոն տեղեկագրերում:
1) Վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովման տեսանկյունից որոշվում է աերոդրոմի կատեգորիան` համաձայն Պայմանների 69-րդ կետում ներկայացված աղյուսակի:
2) Սույն կետի 1-ին պարբերությունում նշված աերոդրոմի կատեգորիայի փոփոխման դեպքում Աերոդրոմ շահագործողն այդ մասին անհապաղ տեղեկացնում ՕԵԿ մարմիններին և ապահովում միջազգային աերոնավիգացիոն տեղեկագրերում տեղի ունեցած փոփոխությունների հրապարակումը:
80. Աերոդրոմ շահագործողի կողմից մշակվում և հաստատվում է վթարված օդանավը թռիչքադաշտի սահմաններից էվակուացման ծրագիր, որում ներկայացվում են`
ա. էվակուացման գործընթացը կոորդինացնող պատասխանատու անձը,
բ. օդանավ շահագործողի կողմից լիազորված աշխատակիցների ցանկը,
գ. աերոդրոմում առկա օդանավերի էվակուացման համար անհրաժեշտ միջոցների ցանկը:
1) Վթարված օդանավերի էվակուացումն ապահովելու նպատակով Աերոդրոմ շահագործողի կողմից կազմակերպվում է շարժական կոորդինացիոն խումբ, որն ապահովվում է կապի անհրաժեշտ միջոցներով:
2) Սույն կետում նշված ծրագիրը Աերոդրոմ շահագործողի կողմից ներկայացվում է օդանավ շահագործողներին, իսկ օդանավերի էվակուացման համար անհրաժեշտ միջոցների մասին տեղեկատվությունը հրապարակվում է միջազգային աերոնավիգացիոն տեղեկագրերում:
81. Ելնելով աերոդրոմում իրականացվող թռիչքների հաճախականությունից, Պայմանների 63-րդ և 80-րդ կետերում ներկայացված ծրագրերը կարող են ներառվել մեկ ծրագրում:
Գ լ ու խ X
Վերգետնյա երթեվեկման կառավարումը
82. Ելնելով աերոդրոմում իրականացվող թռիչքների հաճախականությունից և շահագործման պայմաններից, Աերոդրոմ շահագործողի կողմից նախատեսվում է կառամատույցում աշխատանքների կազմակերպման ծառայություն, որի կողմից ապահովվում է հետևյալ գործառույթների իրականացումը`
ա. օդանավերի վերգետնյա երթևեկման կառավարումը` դրանց բախումները կանխելու նպատակով,
բ. դեպի կառամատույց և կառամատույցից օդանավերի մուտքերի և ելքերի կառավարումը,
գ. աերոդրոմում տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկման վերահսկողությունը,
դ. Պայմանների 17-րդ կետով սահմանված սահմանափակ տեսանելիության պայմաններում թռիչքների իրականացման ընթացակարգերի կիրառման դեպքում կառամատույցում աշխատող անձնակազմի և տրանսպորտային միջոցների քանակների սահմանափակումը:
Կառամատույցում աշխատանքների կազմակերպման ծառայությունը պետք է ապահովված լինի ռադիոկապի միջոցներով:
(82-րդ կետը լրաց. 11.05.15 N 103-Ն)
83. Աերոդրոմ շահագործողի կողմից մշակվում է աերոդրոմի կարգավարական կետի և Պայմանների 82-րդ կետում նշված ծառայության միջև համագործակցության կանոնակարգ:
84. Աերոդրոմ շահագործողի կողմից մշակվում են աերոդրոմում վերգետնյա երթևեկման կառավարման համակարգեր, հաշվի առնելով`
1) Օդային երթևեկության խտությունը, որն ըստ միջին ժամում աերոդրոմում կատարվող գործողությունների (թռիչք-վայրէջք, գետնավարում, կայանում) դասակարգվում է`
ա. չնչին` աերոդրոմում կատարվում է մինչև 20 գործողություն, իսկ վազքուղու վրա` 15,
բ. միջին` աերոդրոմում կատարվում է 20-35 գործողություն, իսկ վազքուղու վրա` 16-25,
գ. զգալի` աերոդրոմում կատարվում է 36-ից ավելի գործողություններ, իսկ վազքուղու վրա` 26-ի սահմաններում:
2) Տեսանելիության պայմանները, որոնց դեպքում նախատեսվում է իրականացնել թռիչքներ:
3) Օդաչուների կողմորոշման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
4) Աերոդրոմի շահագործողական բարդությունը:
5) Տրանսպորտային միջոցների երթևեկումը:
85. Վազքուղու վրա 350 մ ցածր տեսանելիության պայմաններում շահագործվող աերոդրոմներում պետք է նախատեսվի վերգետնյա երթևեկման կառավարման համակարգ, եթե օդային երթևեկության սպասարկման աերոդրոմային կարգավարական կետից ամբողջությամբ չի դիտարկվում աերոդրոմի մանևրման հրապարակը կամ համաձայն Հավելվածի 84-րդ կետի՝ օդային երթևեկության խտությունը դասակարգվում է որպես միջին կամ զգալի:
1) Վերգետնյա երթևեկման կառավարման համակարգ պետք է նախատեսվի նաև այն աերոդրոմներում, որոնք շահագործվում են վազքուղու վրա 350մ բարձր տեսանելիության պայմաններում, սակայն երթևեկման խտությունը և շահագործման պայմաններն այնպիսին են, որ տրանսպորտային հոսքերի կառավարումը չի կարող ապահովվել երկընտրանքային միջոցներով:
(85-րդ կետը խմբ. 11.05.15 N 103-Ն)
86. Եթե վերգետնյա երթևեկման կառավարման համակարգը նախատեսում է «Կանգնիր» գծի լույսերի և ղեկուղիների առանցքագծային լուիյսերի ընտրովի միացումներ, ապա Աերոդրոմ շահագործողն ապահովում է հետևյալ պահանջների իրականացումը`
ա. այն գետնավարման երթուղիների վրա, որոնք ապահովված են ղեկուղու առանցքագծային լույսերով, երթևեկումը կարող է դադարեցվել «Կանգնիր» գծի լույսերի միացման միջոցով,
բ. «Կանգնիր» գծի լույսերի միացման դեպքում դրանցից հետո գտնվող ղեկուղու առանցքագծային լույսերն անջատվում են և հակառակը,
գ. ղեկուղու առանցքագծային լույսերը կարող են միանալ միայն «Կանգնիր» գծի լույսերի անջատվելուց հետո:
Գ լ ու խ XI
Աերոդրոմի տարածքում օբյեկտների եվ սարքավորումների տեղադրման պայմանները
87. Վազքուղու թռիչքագոտու, արգելակման վերջնագոտիների, խոչընդոտներից ազատ գոտիների, ղեկուղիների եզրային գոտիների սահմաններում, ինչպես նաև թռիչքագոտու շարունակության 240մ սահմաններում, առանցքագծից 60մ և 45մ հեռավորության վրա` համապատասխանաբար «3» կամ «4» և «1» կամ «2» ծածկագրային նիշերով վազքուղիների համար բացառվում է որևիցե օբյեկտի կամ սարքավորման տեղադրումը` բացառությամբ աերոնավիգացիաոն միջոցների:
88. Պայմանների 87 կետով սահմանված գոտիներում գտնվող աերոնավիգացիոն միջոցները տեղադրվում են հնարավորինս ցածր` դյուրաբեկ ամրանների վրա:
Գ լ ու խ XII
Աերոդրոմներում թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ
89. Կողմնակի անձանց և կենդանիների մուտքն աերոդրոմի տարածք բացառելու նպատակով Աերոդրոմ շահագործողն ապահովում է աերոդրոմի պարսպապատումը ամբողջ պարագծով և աերոդրոմի տարածք մուտք գործելու համար նախատեսված կետերի լուսավորությունը:
1) Պարսպի կառուցվածքին և չափերին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 15-ի թիվ 1142-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգով»:
2) Աերոդրոմ շահագործողն իրականացնում է աերոդրոմում կամ դրա շրջակայքում տեղի ունեցած օդանավերի հետ թռչունների բախումների հաշվառում և ձեռնարկում է միջոցներ` ուղղված դրանց նվազեցմանը`
ա. ձայնային (վտանգի կամ տագնապի աղաղակների, ինչպես նաև գիշատիչների ձայներ արձակող) կամ հրատեխնիկական միջոցների կիրառմամբ խոչընդոտում է աերոդրոմի տարածքում թռչունների բնակեցմանը և կուտակմանը,
բ. իրականացնում է վերահսկողություն աերոդրոմի ամբողջ գրունտային գոտու բուսական շերտի առավելագույն թույլատրելի բարձրության (ոչ ավելի 20սմ-ից) նկատմամբ:
(89-րդ կետը փոփ. 11.05.15 N 103-Ն)
90. Աերոդրոմի տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 246-Ն հրամանով հաստատված «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների ու մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգի» դրույթների համաձայն:
1) Աերոդրոմի տարածքում շահագոծվող տրանսպորտային և կառամատույցային մեխանիզացիայի միջոցների վարորդները անհրաժեշտության դեպքում անցնում են բժշկական զննում. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներն ապահովելու նպատակով:
91. Նոր աերոդրոմներ նախագծելիս և վազքուղիների ուղղությունները որոշելիս հաշվի են առնվում հետևյալ պայմանները`
1) Վազքուղու շահագործման գործակիցը, որն այն օդանավերի համար, որոնց համար նախատեսված է վազքուղին կազմում է առնվազն 95%:
2) Հիմնական քամիների ուղղությունները և ուժգնությունը. հիմք ընդունելով օդանավ արտադրողների կողմից օդանավերի համար սահմանված քամու կողային բաղադրիչի առավելագույն հետևյալ մեծությունները`
ա. 37կմ/ժ` այն օդանավերի համար, որոնց շահագործման համար վազքուղու երկարությունը ստանդարտ պայմաններում կազմում է առնվազն 1500մ,
բ. 24կմ/ժ` այն օդանավերի համար, որոնց շահագործման համար վազքուղու երկարությունը ստանդարտ պայմաններում գերազանցում է 1200մ, սակայն քիչ է 1500մ,
գ. 12կմ/ժ` այն օդանավերի համար, որոնց շահագործման համար վազքուղու երկարությունը ստանդարտ պայմաններում քիչ է 1200մ:
3) Հիմնական քամիների տվյալները հաշվարկելիս հիմք են ընդունվում վերջին տարիների (առնվազն 5 տարվա) վիճագրական ցուցանիշները, որոնց հավաստիության համար համապատասխան չափումները (քամու ուժը, ուղղությունը) անհրաժեշտ է իրականացնել օրն առնվազն 8 անգամ:
92. Աերոդրոմ շահագործողն իրականացնում է աերոդրոմի տարածքում տեղի ունեցած յուրաքանչյուր ավիացիոն պատահարի, միջադեպի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձության պարտադիր հաշվառում:
1) Աերոդրոմի տարածքում տեղի ունեցած յուրաքանչյուր ավիացիոն պատահարի, միջադեպի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձության մասին Աերոդրոմ շահագործողն անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առըթներ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն):
2) Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Աերոդրոմ շահագործողը Գլխավոր վարչություն է ներկայացնում հաշվետվություն աերոդրոմի տարածքում նախորդ ամսվա ընթացքում տեղի ունեցած ավիացիոն պատահարների, միջադեպերի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձությունների վերաբերյալ:
(92-րդ կետը լրաց. 05.02.15 N 19-Ն)
93. Եթե շահագործման ընթացքում աերոդրոմում առաջանում են անհամապատասխանություններ սահմանված պահանջներից, ապա Աերոդրոմ շահագործողի կողմից կատարվում են աերոնավիգացիոն ուսումնասիրություններ և ռիսկերի գնահատում, որոնք ներկայացվում են Գլխավոր վարչություն՝ անհամապատասխանությունները որպես բացառություն սահմանելու նպատակով:
1) Աերոդրոմ շահագործողն ապահովում է Գլխավոր վարչության կողմից սահմանված բացառությունների հրապարակումն աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի մեջ՝ համաձայն Գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 28-ի N 87-Ն հրամանով սահմանված «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգ»-ի:
(93-րդ կետը լրաց. 11.05.15 N 103-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 07.11.11 N 199-Ն, խմբ., լրաց., փոփ. 09.10.13 N 200-Ն, լրաց. 05.02.15 N 19-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.05.15 N 103-Ն)
Հավելված 1 |
Աերոդրոմի օդային տարածքի բաժանումն ըստ թռիչքների համար նախատեսված ազատ գոտիների ապահովման հարթությունների, դրանց բնութագրերը եվ ներկայացվող պահանջները
Գ լ ու խ I
Աերոդրոմի շրջանի օդային տարածքն ըստ հարթությունների
1. Աերոդրոմի շրջանի օդային տարածքը թռիչքների համար նախատեսված ազատ գոտիների ապահովման տեսանկյունից բաժանվում է հետևյալ հարթություների`
1) Կոնային` թեք հարթություն է, որի ստորին սահմանը համընկնում է ներքին հորիզոնական հարթության մակերևույթի վերին սահմանի հետ և հանդիսանում է վերջինիս շարունակությունը:
2) Ներքին հորիզոնական` հորիզոնական շրջան է, որը գտնվում է աերոդրոմի և մերձաերոդրոմային օդային տարածքում: Շրջանի շառավիղը և բարձրությունը որոշվում են աերոդրոմի տեղորոշիչ կետի նկատմամբ:
3) Վայրէջքի հարթությունն իրենից ներկայացնում է երկրաչափական սեղանի ձևով հարթություն, որը գտնվում է ՎՈՒ շեմերի շարունակության վրա: Վայրէջքի կորագծային սխեմաների կամ դրանց շեղվածության դեպքերում հնարավոր է վայրէջքի հարթության ձևի փոփոխում: Վայրէջքի հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ներքին սահմանը` սեղանի հիմքերից մեկը, որը ուղղահայաց է ՎՈՒ առանցքագծի շարունակությանը և գտնվում է վազքուղու շեմերից սահմանված հեռավորության վրա: Վայրէջքի հարթության ներքին սահմանի հարաբերական բարձրությունը հավասար է ՎՈՒ տվյալ շեմի հարաբերական միջին բարձրությանը, իսկ թեքությունները սահմանվում են վայրէջքի առանցքագծով անցնող ուղղահայաց մակերեսի նկատմամբ,
բ. եզրային սահմանները` սեղանի կողմերը, որոնք սկսվում են վայրէջքի ներքին մակերևույթի սահմանից և հավասարաչափ շեղված են ՎՈՒ առանցքագծի նկատմամբ,
գ. արտաքին սահմանը` սեղանի երկրորդ հիմքը:
4) Վայրէջքի ներքին հարթությունն իրենից ներկայացնում է ուղղանկյուն, որը գտնվում է անմիջապես ՎՈՒ շեմի առջև: Վայրէջքի ներքին հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ներքին սահմանը` սահմանված երկարությամբ ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց, որը համընկնում է վայրէջքի հարթության ներքին սահմանի հետ,
բ. եզրային սահմանները` սահմանված երկարությամբ ՎՈՒ առանցքագծին զուգահեռներ, որոնք սկսվում են հարթության ներքին սահմանից,
գ. արտաքին սահմանը` հարթության ներքին սահմանին զուգահեռ:
5) Անցումային` բարդ հարթություն, որը տեղաբաշխված է ՎՈՒ թռիչքային գոտու և վայրէջքի հարթության երկայնքով և թեքությամբ տարածվում է վեր` մինչ ներքին հորիզոնական հարթություն: Անցումային հարթության հարաբերական բարձրությունը վայրէջքի հարթության երկայնքով համապատասխանում է վերջինիս բարձրությանը, իսկ թռիչքային գոտու երկայնքով` ՎՈՒ առանցքագծի մոտակա կետի բարձրությանը: Հարթության երկանքով թեքությունը հաշվարկվում է ՎՈՒ առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ, իսկ ճակատային հատվածների թեքությունը` ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց: Անցումային հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ներքին սահմանը, որը սկսվում է վայրէջքի և ներքին հորիզոնական հարթությունների հատման եզրային սահմանից և տարածվում է ներքև վայրէջքի հարթության եզրի երկայնքով մինչև վայրէջքի հարթության ներքին սահմանը` ՎՈՒ առանցքագծին զուգահեռ,
բ. վերին սահմանը, որը համընկնում է ներքին հարթության մակերեսի սահմանի հետ:
6) Ներքին անցումային` ՎՈՒ ավելի մոտ գտնվող անցումային հարթությանը համանման հարթություն: Ներքին անցումային հարթության ստորին սահմանի հարաբերական բարձրությունը, վայրէջքի և երկրորդ շրջանի հարթությունների երկայնքով, համապատասխանում է կոնկրետ հարթության բարձրությանը, իսկ թռիչքագոտու երկայնքով` ՎՈՒ առանցքագծի կամ դրա շարունակության մոտակա կետի բարձրությանը: Հարթության թեքությունը հաշվարկվում է վազքուղու առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ: Ներքին հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ստորին սահմանը, որը սկսվում է վայրէջքի ներքին հարթության եզրից և տարածվում է դրա երկայնքով` զուգահեռ ՎՈՒ առանցքագծին մինչև ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու (այսուհետ` երկրորդ շրջան) հարթության ներքին սահմանը և դեպի վեր տվյալ հարթության եզրային սահմանի ուղղությամբ մինչև ներքին հորիզոնական հարթության եզրային սահմանը.
բ. վերին սահմանը, որը գտնվում է ներքին հորիզոնական հարթության վրա:
7) Ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու հարթություն` իրենից ներկայացնում է թեք հարթություն, որը գտնվում է ներքին անցումային հարթությունների միջև, ՎՈՒ շեմից սահմանված հեռավորության վրա: Ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու հարթության ներքին սահմանի հարաբերական բարձրությունը համապատասխանում է ՎՈՒ առանցքագծի բարձրությանը ներքին սահմանի գոտում: Հարթության թեքությունը հաշվարկվում է ՎՈՒ առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ: Հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ներքին սահմանը` ՎՈՒ շեմերից համապատասխան հեռավորության վրա գտնվող և առանցքագծին ուղղահայաց հորիզոնականը,
բ. եզրային սահմանները` սկսվում են ներքին սահմանի եզրերից և հավասարաչափ շեղված ՎՈՒ առանցաքագծով անցնող հարթության նկատմամբ տարածվում են մինչև արտաքին սահմանը,
գ. արտաքին սահմանը` ներքին հորիզոնական հարթությունում տեղակայված և ներքին սահմանին զուգահեռ սահման:
8) Բարձրություն հավաքելու` ՎՈՒ շեմերի կամ խոչընդոտներից ազատ գոտու սահմաններից դուրս թեք կամ նշված ձևի հարթություն: Բարձրություն հավաքելու ներքին սահմանի բարձրությունը համապատասխանում է ՎՈՒ շեմի և ներքին սահմանի միջև ընկած հատվածում ՎՈՒ առանցքագծի շարունակության առավելագույն բարձրության վրա գտնվող կետի բարձրությանը, սակայն խոչընդոտներից ազատ գոտու առկայության դեպքում ներքին սահմանի բարձրությունը համապատասխանում է խոչընդոտներից ազատ գոտու առանցքագծի վրա գտնվող հողատարածքի առավելագույն բարձր կետի բարձրությանը: Եթե բարձրություն հավաքելու հետագիծն ուղղագիծ է, բարձրություն հավաքելու մակերևույթի թեքությունը սահմանվում է ՎՈՒ առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ: Եթե բարձրություն հավաքելու հետագիծը շրջադարձով է և ունի բարդ գծանկար, առանցքագծի թեքությունը համանման է ուղղագիծ հետագծի թեքությանը: Բարձրություն հավաքելու հարթության սահմաններ են`
ա. ներքին սահմանը` ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց հորիզոնական է, որը կարող է տեղակայված լինել կամ ՎՈՒ շեմից սահմանված հեռավորության վրա, կամ խոչընդոտներից ազատ գոտու առկայության դեպքում` դրա վերջնասահմաններում,
բ. եզրային սահմանները, որոնք սկսվում են ներքին սահմանի եզրերից և սահմանված անկյան տակ հավասարաչափ շեղված են թռիչքագծի նկատմամբ մինչև սահմանված լայնությունը, որից սկսած շարունակվում են բարձրություն հավաքելու հարթության երկարության մնացած ամբողջ հատվածի չափով,
գ. արտաքին սահմանը` թռիչքագծին ուղղահայաց հորիզոնական սահմանված հեռավորության վրա:
2. Աերոդրոմի շրջանի օդային տարածքի հարթությունների գծանկարները և բնութագրերը ներկայացված են սույն Հավելվածի 1 ու 2 նկարներում և 1 ու 2 աղյուսակներում:
3. Աերոդրոմի շրջանի օդային տարածքի հարթություններին ներկայացվող պահանջները պայմանավորված են աերոդրոմի ծածկագրային ցուցանիշով և վազքուղու նավիգացիոն միջոցների հագեցվածությամբ:
Աերոդրոմի շրջանի օդային տարածքն ըստ հարթությունների
Աերոդրոմի շրջանի օդային տարածքն ըստ հարթությունների
Աերոդրոմի շրջանի օդային տարածքի հարթությունները և դրանց բնութագրերը
Վայրէջքի համար վազքուղի
Աղյուսակ 1
Հարթությունը և չափսերը |
Աերոդրոմի դասակարգումը | |||||||||
Սարքավորված վազքուղի օդանավերի ճշգրիտ վայրէջքի համար | ||||||||||
Չսարքավորված վազքուղի |
Սարքավորված վազքուղի օդանավերի ոչ ճշգրիտ վայրէջքի համար |
I կարգախմբի | II և III կարգախմբի | |||||||
Վազքուղու ծածկագրի նիշը |
Վազքուղու ծածկագրի նիշը |
Վազքուղու ծածկագրի նիշը |
Վազքուղու ծածկագրի նիշը | |||||||
1 | 2 | 3 | 4 | 1.2 | 3 | 4 | 1.2 | 3.4 | 3.4 | |
Կոնային | ||||||||||
Թեքությունը | 5% | 5% | 5% | 5% | 5% | 5% | 5% | 5% | 5% | 5% |
Բարձրությունը | 35մ | 55մ | 75մ | 100մ | 60մ | 75մ | 100մ | 60մ | 100մ | 100մ |
Ներքին հորիզոնական | ||||||||||
Բարձրությունը | 45մ | 45մ | 45մ | 45մ | 45մ | 45մ | 45մ | 45մ | 45մ | 45մ |
Շառավիղը | 2000մ | 2500մ | 4000մ | 4000մ | 3500մ | 4000մ | 4000մ | 3500մ | 4000մ | 4000մ |
Վայրէջքի ներքին | ||||||||||
Լայնությունը | - | - | - | - | - | - | - | 90մ | 120մ | 120մ |
Հեռավորութ.շեմից | - | - | - | - | - | - | - | 60մ | 60մ | 60մ |
Երկարությունը | - | - | - | - | - | - | - | 900մ | 900մ | 900մ |
Թեքությունը | - | - | - | - | - | - | - | 2.5% | 2% | 2% |
Վայրէջքի | ||||||||||
Ներք.սահմ.երկար. | 60մ | 80մ | 150մ | 150մ | 150մ | 300մ | 300մ | 150մ | 300մ | 300մ |
Հեռավորութ.շեմից | 30մ | 60մ | 60մ | 60մ | 60մ | 60մ | 60մ | 60մ | 60մ | 60մ |
Շեղվածություն (յուրաքանչյուր ուղղությամբ) |
10% | 10% | 10% | 10% | 15% | 15% | 15% | 15% | 15% | 15% |
Առաջին հատված | ||||||||||
Երկարությունը | 1600 | 2500մ | 3000մ | 3000մ | 2500մ | 3000մ | 3000մ | 3000մ | 3000մ | 3000մ |
Թեքությունը | 5% | 4% | 3.33% | 2.5% | 3.33% | 2% | 2% | 2.5% | 2% | 2% |
Երկրորդ հատված | ||||||||||
Երկարությունը | - | - | - | - | - | 3600մ | 3600մ | 12000 | 3600 | 3600 |
Թեքությունը | - | - | - | - | - | 2.5% | 2.5% | 3% | 2.5% | 2.5% |
Հորիզոնական հատված | ||||||||||
Երկարությունը | - | - | - | - | - | 8400մ | 8400մ | - | 8400մ | 8400մ |
Թեքությունը | - | - | - | - | - | 15000մ | 15000մ | 15000մ | 15000մ | 15000մ |
Անցումային | ||||||||||
Թեքությունը | 20% | 20% | 14.3% | 14.3% | 20% | 14.3% | 14.3% | 14.3% | 14.3% | 14.3% |
Ներքին անցումային | ||||||||||
Թեքությունը | - | - | - | - | - | - | - | 40% | 3.33% | 3.33% |
Ընդհատված վայրէջքի | ||||||||||
Ներք.սահմ.երկար. | - | - | - | - | - | - | - | 90մ | 120մ | 120մ |
Հեռավորութ.շեմից | - | - | - | - | - | - | - | - | 1800մ | 1800մ |
Շեղվածություն (յուրաքանչուր ուղղությամբ) |
- | - | - | - | - | - | - | 10% | 10% | 10% |
Թեքությունը | - | - | - | - | - | - | - | 4% | 3.33% | 3.33% |
Թռիչքի համար նախատեսված վազքուղի
Աղյուսակ 2 |
Վազքուղու ծածկագրի համարը | |||
Հարթությունը և չափսերը | 1 | 2 | 3 կամ 4 |
Ներքին սահմանագծի երկարությունը | 60մ | 80մ | 180մ |
Հեռավորություն վազքուղու շեմից | 30մ | 60մ | 60մ |
Շեղվածությունը (յուրաքանչուր ուղղությամբ) | 10% | 10% | 12.5% |
Վերջնահատվածի լայնությունը | 380մ | 580մ | 1200մ |
Երկարությունը | 1600մ | 2500մ | 15000մ |
Թեքությունը | 5% | 4% | 2% |
4. Չսարքավորված վազքուղիների համար սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հետևյալ մակերևույթները`
ա. կոնային,
բ. ներքին հորիզոնական,
գ. վայրէջքի,
դ. անցումային:
5. Հարթությունների հարաբերական բարձրությունները և թեքությունները չեն գերազանցում սույն Հավելվածի թիվ 1 աղյուսակում ներկայացված մեծությունները:
6. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում վայրէջքի կամ անցումային հարթությունների սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով:
7. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում կոնային կամ ներքին հորիզոնական մակերևույթների սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով կամ բացասաբար չեն ազդում թռիչքների անվտանգությանը:
8. Օդանավերի ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված վազքուղիների համար սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հետևյալ մակերևույթները`
ա. կոնային,
բ. ներքին հորիզոնական,
գ. վայրէջքի,
դ. անցումային:
9. Հարթությունների հարաբերական բարձրությունները և թեքությունները չեն գերազանցում սույն Հավելվածի թիվ 1 աղյուսակում ներկայացված մեծությունները, բացառությամբ վայրէջքի հարթության հորիզոնական հատվածի:
10. Վայրէջքի հարթության հորիզոնական հատվածը գտնվում է այն կետից հետո, որտեղ 2,5% գրադիենտով թեքությունը հատում է`
ա. վազքուղու շեմքի 150մ բարձրության վրա գտնվող հորիզոնական հարթությունը կամ
բ. խոչընդոտների անցման բացարձակ/հարաբերական բարձրությունը սահմանող ցանկացած օբյեկտի առավել բարձր կետով անցնող հորիզոնական հարթությունը` կապված նրանից, թե որն է դրանցից ավելի բարձր:
11. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում վայրէջքի հարթության, ներքին սահմանից 3000 մետրի սահմաններում կամ անցումային հարթության սահմանը, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով կամ բացասաբար չեն ազդում թռիչքների անվտանգությանը:
12. Օդանավերի ճշգրիտ վայրէջքի համար I, II և III կարգախմբի վազքուղիների համար սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հետևյալ մակերևույթները`
ա. կոնային,
բ. ներքին հորիզոնական,
գ. վայրէջքի,
դ. վայրէջքի ներքին,
ե. անցումային,
զ. ներքին անցումային,
է. ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու:
13. Հարթությունների հարաբերական բարձրությունները և թեքությունները չեն գերազանցում սույն Հավելվածի թիվ 1 աղյուսակում ներկայացված մեծությունները, բացառությամբ վայրէջքի հարթության հորիզոնական հատվածի:
14. Վայրէջքի մակերևույթի հորիզոնական հատվածը գտնվում է այն կետից հետո, որտեղ 2,5% գրադիենտով թեքությունը հատում է`
ա. վազքուղու շեմքի 150մ բարձրության վրա գտնվող հորիզոնական հարթությունը կամ
բ. խոչընդոտների անցման բացարձակ/հարաբերական բարձրությունը սահմանող ցանկացած օբյեկտի առավել բարձր կետով անցնող հորիզոնական հարթությունը կապված նրանից, թե որն է դրանցից ավելի բարձր:
15. Անշարժ օբյեկտները չեն գերազանցում վայրէջքի ներքին, ներքին անցումային և ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու հարթությունների սահմանները, բացառությամբ իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ անհրաժեշտ օբյեկտների, որոնք պետք է տեղադրված լինեն դյուրաբեկ ամրանների վրա:
1) Նշված հարթությունների սահմաններում բացառվում է շարժական օբյեկտների առկայությունը:
16. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում վայրէջքի կամ անցումային հարթությունների սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով կամ բացասաբար չեն ազդում թռիչքների անվտանգությանը:
17. Օդանավի վերելքի անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանվում է վերելքի ընթացքում բարձրություն հավաքելու հարթություն, որի երկրաչափական չափսերը ներկայացված են սույն Հավելվածի թիվ 2 աղյուսակում:
18. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում վերելքի ընթացքում բարձրություն հավաքելու հարթության սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով:
19. Սույն Հավելվածում ներկայացված հարթությունների սահմաններից դուրս տեղակայված անշարժ օբյեկտները, որոնց բարձրությունը գետնի մակերևույթի նկատմամբ գերազանցում է 150մ, կարող են դիտվել որպես խոչընդոտներ:
Գ լ ու խ II
Խոչընդոտների մականշումները
20. Աերոդրոմի շրջանի օդային տարածքի վերելքի ընթացքում բարձրություն հավաքելու և վայրէջքի հարթությունների ներքին սահմանից 3000մ սահմաններում դրանց կամ անցումային և հորիզոնական հարթությունների մակերեսը հատող խոչընդոտները ենթակա են ցերեկային մականշման, իսկ եթե աերոդրոմը շահագործվում է նաև գիշերային ժամերին, խոչընդոտներն ապահովվում են գիշերային մականշմաբ` լուսաազդանշանային միջոցներով:
21. Խոչընդոտի ցերեկային և գիշերային մականշումները կարող են չիրականացվել, եթե այն ստվերարկված է այլ խոչընդոտով:
22. Խոչընդոտի ցերեկային մականշումը կարող է չիրականացվել եթե`
ա. խոչընդոտի բարձրությունը գետնի մակերևույթի նկատմամբ չի գերազանցում 150մ և այն ցերեկային ժամերին լուսավորված է միջին ինտենսիվությամբ լույսերով,
բ. ցերեկային ժամերին խոչընդոտը լուսավորված է բարձր ինտենսիվությամբ լույսերով:
23. Խոչընդոտի գիշերային մականշում կարող է չիրականացվել, եթե խոչընդոտ է հանդիսանում լուսափարոսը:
24. Աերոդրոմի սահմաններում տեղակայված աերոնավիգացիոն լույսերն ապահովվում են ցերեկային մականշմամբ:
25. Ցերեկային և, եթե աերոդրոմը շահագործվում է, գիշերային ժամերին, նաև գիշերային մականշմամբ ապահովվում են`
ա. թռիչքագծային լույսերի համակարգի խոչընդոտներից պաշտպանված հարթությունը գերազանցող խոչընդոտները, այն իրենից ներկայացնում է երկրաչափական սեղան վազքուղու շեմից համապատասխան հեռավորության վրա, որի չափերը և թեքությունները ներկայացված են սույն Հավելվածի թիվ 1 աղյուսակում,
բ. ղեկուղիների գոտիներում, կառամատույցում կամ օդանավերի կայանատեղերում գտնվող խոչընդոտները,
գ. սույն Հավելվածով սահմանված հարթություններից դուրս գտնվող, սակայն ծովի մակերևույթի նկատմամբ 150մ և ավելի բարձրություն ունեցող խոչընդոտները:
26. Խոչընդոտների մականշումն իրականացվում է գծանշման (ներկման) եղանակով: Խոչընդոտները կարող են չմականշվել, եթե իրենց ձևով, չափսերով և գույնով ցայտուն արտահայտված են շրջակա միջավայրում:
27. Խոչընդոտները մականշվում են արտահայտիչ գույներով` կարմիր-սպիտակ կամ նարնջագույն-սպիտակ: Եթե ուղղաձիգ մակերեսում խոչընդոտի ստվերագծի երկարությունը և լայնությունը քիչ է 1.5 մետրից, խոչընդոտը կարող է մականշվել մեկ գույնով` կարմիր կամ նարնջագույն, ելնելով միջավայրի պայմաններից:
28. Ելնելով ձևից և չափսերից, խոչընդոտները կարող են մականշվել վանդակաձև, հորիզոնական կամ ուղղաձիգ շերտագծերով:
1) Եթե ուղղաձիգ մակերեսում խոչընդոտի ստվերագծի երկարությունը և լայնությունը հավասար կամ գերազանցում են 4.5 մետրը, խոչընդոտը մականշվում է վանդակաձև. կազմված ուղղանկյուններից, որոնց կողմերի չափսերն են` առնվազն 1.5մ և ոչ ավելի 4.5 մետրից:
2) Եթե ուղղաձիգ մակերեսում խոչընդոտի ստվերագծի կողմերից մեկը (երկարությունը կամ լայնությունը) գերազանցում է 1.5 մետրը, իսկ մյուսը քիչ է 4.5 մետրից կամ խոչընդոտն իրենից ներկայացնում է կարկասային կառույց, մականշումն իրականացվում է շերտագծերով:
3) Շերտագծերը գծանշվում են ուղղաձիգ, խոչընդոտի առավել մեծ կողմի նկատմամբ: Շերտագծերը գծանշվում են տվյալ կողմի լայնության մեկ յոթյերորդի (1/7) չափով:
4) Խոչընդոտների անկյունները կամ եզրերը մականշվում են ընտրված գույնի մուգ երանգներով:
29. Եթե գործնականում խոչընդոտների գծանշում իրականացնելն անհնար է, խոչընդոտները կարող են մականշվել դրոշակներով կամ տեղանիշերով:
1) Դրոշակները տեղադրվում են խոչընդոտի կամ դրա առավելագույն բարձր կետի շուրջը: Եթե դրոշակներն օգտագործվում են երկարավուն խոչընդոտների մականշման համար, դրանք տեղադրվում են իրարից առնվազն 15մ հեռավորության վրա:
2) Դրոշակները կարող են լինել միաերանգ, նարնջագույն կամ երկերանգ, կազմված երկու նարնջագույն և սպիտակ եռանկյունաձև մասերից: Անշարժ օբյեկտները մականշող դրոշակների յուրաքանչյուր կողմի չափսը կազմում է առնվազն 0.6մ, իսկ շարժունակ օբյեկտները մականշող դրոշակներինը` 0.9մ:
3) Տեղանիշները խոչընդոտների վրա կամ դրանց շրջակայքում տեղադրվում են այնպես, որպեսզի ընդհանուր պատկերացում տան դրանց ձևի և չափսերի մասին և պարզ եղանակին երկնքից և գետնից տեսանելի լինեն համապատասխանաբար 1000մ և 300մ հեռավորությունների վրա:
4) Էլեկտրահաղորդագծերի վրա տեղադրվող տեղանիշները լինում են գնդաձև առնվազն 60սմ տրամագծով: Ըստ տրամագծի մեծության տեղանիշները տեղակայվում են հետևյալ հեռավորությունների վրա`
ա. 30մ, եթե տեղանիշի տրամագիծը հավասար է 60սմ,
բ. 35մ, եթե տեղանիշի տրամագիծը հավասար է 80սմ,
գ. 40մ, եթե տեղանիշի տրամագիծը հավասար է 130սմ:
5) Տեղանիշները կարող են լինել միաերանգ` սպիտակ, կարմիր կամ նարնջագույն:
30. Խոչընդոտների գիշերային մականշումն իրականացվում է արգելափակիչ ցածր, միջին կամ բարձր ինտենսիվության լույսերով: Ըստ նշանակության արգելափակիչ լույսերը դասակարգվում են`
ա. «Ա»(A) և «Բ»(B) տիպերի լույսերի, որոնք տեղադրվում են անշարժ խոչընդոտների վրա,
բ. «Ս»(C) տիպի լույսերի, որոնք տեղադրվում են շարժական խոչընդոտների (տրանսպորտային միջոցներ) վրա,
գ. «Դ»(D) տիպերի լույսերի, որոնք տեղադրվում են օդանավերն ուղեկցող մեքենաների վրա:
1) Երկարավուն և գետնի մակերևույթի նկատմամբ մինչև 45մ բարձրությամբ խոչընդոտները մականշվում են «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի ցածր ինտենսիվության լույսերով: Եթե անհրաժեշտ է խոչընդոտի հատուկ մականշում, օգտագործվում են «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի միջին կամ բարձր ինտենսիվության լույսեր:
2) Աերոդրոմի տարածքում շահագործվող շարժական խոչընդոտները, բացառությամբ օդանավերի, մականշվում են «Ս»(C) տիպի ցածր ինտենսիվության լույսերով:
3) Երկարավուն և գետնի մակերևույթի նկատմամբ 45մ ավելի բարձրությամբ խոչընդոտները մականշվում են «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի միջին ինտենսիվության լույսերով:
4) Գետնի մակերևույթի նկատմամբ 150մ ավելի բարձրությամբ խոչընդոտները մականշվում են «Ա»(A) տիպի բարձր ինտենսիվության լույսերով:
5) «Բ»(B) տիպի բարձր ինտենսիվության լույսերով մականշվում են գետնի մակերևույթի նկատմամբ 45մ ավելի բարձրությամբ խոչընդոտները և էլեկտրահաղորդագծերի հենասյուները:
6) «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի բարձր ինտենսիվության լույսերը կարող են փոխարինվել «Բ»(B) կամ «Ս»(C) տիպի միջին ինտենսիվության լույսերով, եթե գիշերային ժամերին դրանց օգատագործումն աերոդրոմի շրջանում (10000մ շառավղով) կարող է շլացնել օդաչուներին:
7) Արգելափակիչ լույսերը տեղադրվում են հնարավորինս մոտ խոչընդոտի առավել բարձր կետին այնպես, որպեսզի նշվեն սույն Հավելվածի 20-րդ կետում ներկայացված հարթությունները գերազանցող խոչընդոտի հատվածները:
8) Եթե գետնի մակերևույթի նկատմամբ խոչընդոտի բարձրությունը գերազանցում է 45մ, տեղադրվում են լրացուցիչ արգելափակիչ լույսեր` միջանկյալ մակարդակների և իրարից հավասար հեռավորությունների վրա: Եթե խոչընդոտի բարձրությունը կազմում է 45-105մ, արգելափակիչ լույսերը տեղադրվում են 52մ ոչ ավելի հեռավորությունների վրա, իսկ եթե գերազանցում է 105 մետրը` 105մ ոչ ավելի հեռավորությունների վրա:
9) Յուրաքանչյուր մակարդակի վրա տեղակայվող արգելափակիչ լույսերի քանակն ապահովում է խոչընդոտի մականշումը բոլոր ուղություններով և տալիս է ընդհանուր պատկերացում խոչընդոտի ձևի ու չափսերի մասին:
10) Ծխնելույզների վրա արգելափակիչ լույսերը տեղադրվում են այնպես, որպեսզի բացառվի լուսարձակների աղտոտումը:
11) Եթե երկարավուն կամ իրար մոտ տեղակայված խոչընդոտները մականշվում են ցածր ինտենսիվության լույսերով, դրանց միջև հեռավորությունը կազմում է ոչ ավելի 45մ, իսկ միջին ինտենսիվության լույսերվ մականշման դեպքում` 90մ:
12) Ելնելով արգելափակիչ լույսերի տեղադրման բարձրությունից, սահմանվում են լուսարձակների հետևյալ անկյունները հորիզոնական հարթության նկատմամբ`
ա. մինչև 92մ` բ. 92-121 մ` գ. 122 - 151մ` դ. 151մ ավելի` |
30, |
13) Ըստ տիպերի և ինտենսիվության արգելափակիչ լույսերը կարող են լինել մշտական լուսարձակման կամ առկայծիչ և չորս գույնի` կարմիր, սպիտակ, դեղին, կապույտ`
ա. «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի ցածր ինտենսիվության լույսերը հանդիսանում են կարմիր գույնի մշտական լուսարձակման լույսեր,
բ. «Ս»(C) տիպի ցածր ինտենսիվության լույսերը հանդիսանում են դեղին կամ կապույտ գույնի առկայծիչ լույսեր,
գ. «Դ»(D) տիպի ցածր ինտենսիվության լույսերը հանդիսանում են դեղին գույնի առկայծիչ լույսեր,
դ. «Ա»(A) տիպի միջին ինտենսիվության լույսերը հանդիսանում են սպիտակ գույնի առկայծիչ լույսեր,
ե. «Բ»(B) տիպի միջին ինտենսիվության լույսերը հանդիսանում են կարմիր գույնի առկայծիչ լույսեր,
զ. «Ս»(C) տիպի միջին ինտենսիվության լույսերը հանդիսանում են կարմիր գույնի մշտական լուսարձակման լույսեր,
է. «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի բարձր ինտենսիվության լույսերը հանդիսանում են սպիտակ գույնի առկայծիչ լույսեր:
31. Տելեսկոպիկ շարժասանդուղքի եզրագծերը մականշվում են ցածր ինտենսիվության կարմիր գույնի մշտական լուսարձակող լույսերով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.04.2016, N 62-Ն | 26.05.2016, N 64-Ն | |
11.05.2015, N 103-Ն | 18.06.2015, N 64-Ն | |
05.02.2015, N 19-Ն | 12.03.2015, N 64-Ն | |
09.10.2013, N 200-Ն | 12.12.2013, N 64-Ն | |
07.11.2011, N 199-Ն | 29.12.2011, N 64-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|