«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
11 մայիսի 2015 թ. |
N 103-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները սահմանելու մասին» N 64-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 65-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2) Վթարափրկարարական աշխատանքների կազմակերպումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1043-Ն որոշմամբ սահմանված «Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկության այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգ»-ի:».
2) Հավելվածի 82-րդ կետը լրացնել նոր պարբերությունով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կառամատույցում աշխատանքների կազմակերպման ծառայությունը պետք է ապահովված լինի ռադիոկապի միջոցներով:».
3) Հավելվածի 85-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«85. Վազքուղու վրա 350 մ ցածր տեսանելիության պայմաններում շահագործվող աերոդրոմներում պետք է նախատեսվի վերգետնյա երթևեկման կառավարման համակարգ, եթե օդային երթևեկության սպասարկման աերոդրոմային կարգավարական կետից ամբողջությամբ չի դիտարկվում աերոդրոմի մանևրման հրապարակը կամ համաձայն Հավելվածի 84-րդ կետի՝ օդային երթևեկության խտությունը դասակարգվում է որպես միջին կամ զգալի:
1) Վերգետնյա երթևեկման կառավարման համակարգ պետք է նախատեսվի նաև այն աերոդրոմներում, որոնք շահագործվում են վազքուղու վրա 350 մ բարձր տեսանելիության պայմաններում, սակայն երթևեկման խտությունը և շահագործման պայմաններն այնպիսին են, որ տրանսպորտային հոսքերի կառավարումը չի կարող ապահովվել երկընտրանքային միջոցներով:».
4) Հավելվածի 89-րդ կետում «և դրա լուսավորությունը՝ ամբողջ պարագծով» բառերը փոխարինել «ամբողջ պարագծով և աերոդրոմի տարածք մուտք գործելու համար նախատեսված կետերի լուսավորությունը:» բառերով.
5) Հավելվածը լրացնել նոր 93-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«93. Եթե շահագործման ընթացքում աերոդրոմում առաջանում են անհամապատասխանություններ սահմանված պահանջներից, ապա Աերոդրոմ շահագործողի կողմից կատարվում են աերոնավիգացիոն ուսումնասիրություններ և ռիսկերի գնահատում, որոնք ներկայացվում են Գլխավոր վարչություն՝ անհամապատասխանությունները որպես բացառություն սահմանելու նպատակով:
1) Աերոդրոմ շահագործողն ապահովում է Գլխավոր վարչության կողմից սահմանված բացառությունների հրապարակումն աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի մեջ՝ համաձայն Գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 28-ի N 87-Ն հրամանով սահմանված «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգ»-ի:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|