«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015236
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիսի 2015 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 75-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա», «ի» և 12-րդ կետի «դ» ենթակետերը.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 75-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի հավելվածի 6-րդ կետում «առողջապահության նախարարի համապատասխան հրամանով» բառերը փոխարինել «կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 733-Ն որոշումով» բառերով,
2) հրամանի հավելվածի 10-րդ կետում և 12-րդ կետում «ՄԻԱՎ վարակի ՀՌՎ բուժման և կանխարգելման» բառերը փոխարինել «ՄԻԱՎ վարակով հիվանդ մեծահասակների հակառետրովիրուսային բուժման ու վարման» բառերով,
3) հրամանի հավելվածի 13-րդ կետում «ՄԻԱՎ-ի վարակի հակառետրովիրուսային բուժման և կանխարգելման» բառերը փոխարինել «ՄԻԱՎ վարակով հիվանդ մեծահասակների հակառետրովիրուսային բուժման ու վարման» բառերով,
4) հրամանի հավելվածի 14-րդ կետում «ՄԻԱՎ վարակ/տուբերկուլոզ» բառերը փոխարինել «Տուբերկուլոզ/ՄԻԱՎ» բառերով,
5) հրամանի հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«15. ՄԻԱՎ/վիրուսային հեպատիտ Բ և հեպատիտ Ց համակցված վարակի դեպքում ՀՌՎ բուժումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ/վիրուսային հեպատիտ Բ համակցված վարակով հիվանդների վարման, ՄԻԱՎ վարակ և վիրուսային հեպատիտ Ց համավարակ ունեցող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների վարման ազգային ուղեցույցների»,
6) հրամանի հավելվածի 16-րդ կետում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին տրամադրվող բուժման ու խնամքի» բառերը փոխարինել «ՄԻԱՎ վարակով հիվանդ մեծահասակների հակառետրովիրուսային բուժման ու վարման» բառերով,
7) հրամանի հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է՝
1) ՄԻԱՎ 1/2 հակամարմինների հայտնաբերում իմունաֆերմենտային, արագ թեստավորման, ռեֆերենսային մեթոդներով, ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվություն, համաճարակաբանական հետազոտություն,
2) ՄԻԱՎ վարակով հիվանդի դիսպանսերային հսկողություն, այդ թվում` բուժում հակառետրովիրուսային դեղերով, բուժման մոնիտորինգ, օպորտունիստական և համակցված վարակների, սեռավարակների, տուբերկուլոզի ախտորոշում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և արտահիվանդանոցային բուժում, բժշկական, սոցիալ-հոգեբանական, իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ուղեկցող հիվանդությունների կապակցությամբ նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում և ուղեգրում,
3) մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելում,
4) ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում,
5) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական ընթացիկ և ընտրանքային հետազոտություններ,
6) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի մոնիտորինգ և գնահատում,
7) հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնության տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության, բուժման, կանխարգելման, մոնիտորինգի, գնահատման և այլ հարցերով,
8) բժշկական խորհրդատվության տրամադրում բժշկական կազմակերպություններում գտնվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ախտորոշման և վարման հարցերով,
9) տեխնիկական աջակցության և մեթոդական օգնության տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:»,
8) հրամանի հավելվածի 25-րդ կետի «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտությունների ազգային ուղեցույցի և ՄԻԱՎ-ի վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտությունների գործնական աշխատանքների ձեռնարկի:» բառերը փոխարինել «ՄԻԱՎ-ի վերաբերյալ իմունաբանական հետազոտություն կատարող լաբորատորիաների աշխատանքի կազմակերպման և անվտանգության ապահովման կարգի:» բառերով,
9) հրամանի հավելվածի 26-րդ կետի «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ իմունաբանական հետազոտություն կատարող լաբորատորիայի աշխատակարգի:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ-ի վերաբերյալ իմունաբանական հետազոտություն կատարող լաբորատորիաների աշխատանքի կազմակերպման և անվտանգության ապահովման կարգի:» բառերով,
10) հրամանի հավելվածի 29-րդ կետում «համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի ընթացքի, արդյունքի մոնիտորինգի և գնահատման ցուցանիշների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիտորինգի և գնահատման ազգային պլանի» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման» բառերով:
Ա. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|