Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.03/20(532) Հոդ.192
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.06.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունիսի 2015 թ.

N 25-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12 կետի «դ» ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.003-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 01-Ն հրամանի`

 1) Հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) Կառավ՝ - հողում տարրի պարունակության թույլատրելի մակարդակի առավելագույն արժեքը՝ ըստ վնասակարության 4 ցուցանիշներից մեկի:».

2) Հավելվածի 5-րդ կետում «Հողերի քիմիական աղտոտվածության աստիճանի դասակարգումը և վտանգավորության գնահատականը տրվում է համաձայն սույն սանիտարական կանոնների» բառերից հետո լրացնել «աղյուսակ 1, 2, 4, 5 և 6» բառերը.

3) Հավելվածի աղյուսակ 1-ի 20-րդ կետի 3-րդ սյունակում «100,0+10,0» թվերը փոխարինել «100,0+1000,0» թվերով, 76-րդ կետի 3-րդ սյունակում «120,0+1,0» թվերը փոխարինել «20,0+1,0» թվերով, 96-րդ կետի 3-րդ սյունակում «360,0» թիվը փոխարինել «560,0» թվով, 106-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) Հավելվածի աղյուսակ 3-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր՝ աղյուսակներ 4, 5 և 6-ով՝ համաձայն հավելվածի:

 

Ա. Մուրադյան

 

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2015 թվականի հունիսի 16-ի

 N 25-Ն հրամանի

 

«Աղյուսակ 4

 

ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

 

 Պարունակությունը հողում (մգ/կգ)

Հողի աղտոտման կատեգորիան

Նյութի վտանգավորության դասը

1 դաս

2 դաս

3 դաս

1.

> Կ առավ

Խիստ վտանգավոր

Խիստ վտանգավոր

Վտանգավոր

2.

ՍԹԿ-ից մինչև Կ առավ

Խիստ վտանգավոր

Վտանգավոր

Չափավոր վտանգավոր

3.

2 ֆոնային արժեքներից մինչև ՍԹԿ

Թույլատրելի

Թույլատրելի

Թույլատրելի

 

Աղյուսակ 5

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

 

Պարունակությունը հողում (մգ/կգ)

Հողի աղտոտման կատեգորիան

Նյութի վտանգավորության դասը

1 դաս

2 դաս

3 դաս

1.

> 5 ՍԹԿ

Խիստ վտանգավոր

Խիստ վտանգավոր

Վտանգավոր

2.

 2-ից 5 ՍԹԿ

Խիստ վտանգավոր

Վտանգավոր

Չափավոր վտանգավոր

3.

 1-ից 2 ՍԹԿ

Թույլատրելի

Թույլատրելի

Թույլատրելի

 

Աղյուսակ 6

 

ՀՈՂՈՒՄ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ (ՍԹԿ) ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

 

Նյութի անվանումը

Պարունակության ձևերը

ՍԹԿ-ի մեծությունը մգ/կգ հաշվի
առնելով ֆոնը

Ըստ վնասակարության (լիմիտավորող) ցուցանիշների (Կ1-Կ4) առավելագույն թույլատրելի մակարդակները - (ԿMAX) մգ/կգ

Վտանգա-վորության
դասը

Տրանսլոկացիոն (Կ1)

Միգրացիոն

Ընդհանուր սանիտարական (Կ4)

Ջրային (Կ2)

Օդային (Կ3)

 

1

2

3

4

5

6

7

8

1.

 Պղինձ

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

3

3,5

72

-

3

2

2.

Քրոմ

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

6

6

6

6

6

2

3.

Նիկել

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

4

6,7

14

-

4

2

4.

Ցինկ

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

23

23

200

-

37

1

5.

Մանգան սևահող

pH 4,8-ով ացետատ-ամոնիումային բուֆերով կորզվող շարժուն ձևեր

140

320

1860

-

140

3

6.

Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 4

-"-

60

220

1000

-

60

3

7.

Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 1,4-5,6

-"-

80

220

1000

-

80

3

8.

Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH > 6

-"-

100

-

1600

-

100

3

9.

Մանգան սևահողեր

Կորզվող 0,1 և
H2 SO4

700

1600

9300

-

700

3

10.

Մանգան ճիմառատա-մոխրանման հող pH 4

-"-

300

1100

5000

-

300

3

11.

pH 5,1 - 6

-"-

400

1100

5000

-

400

3

12.

pH >6

-"-

500

1100

8000

-

500

3

13.

Կոբալտ

Ամոնիանատրիու-մային բուֆեր pH 3,5 գորշահողերի համար և 4,7 ճիմառատա-մոխրանման հողի համար

5

25

>1000

-

5

2

14.

Ֆտոր

Ջրում լուծվող

10

10

10

-

25

1

15.

Ծարիր

Համախառն

4,5

4,5

4,5

-

50

2

16.

 Մանգան

Համախառն

1500

3500

15000

-

1500

3

17.

Վանադիում

Համախառն

150

170

350

-

150

3

18.

Մանգան+
վանադիում

Համախառն

1000+100

1500+50

2000+200

-

1000+100

3

19.

Կապար

Համախառն

32

35

260

-

32

1

20.

Մկնդեղ

Համախառն

2

2

15

-

10

1

21.

Սնդիկ

-"-

2,1

2,1

33,3

2,5

5

1

22.

Կապար + սնդիկ

-"-

20+1

20+1

30+2

-

30+2

1

23.

Կալիումի քլորիդ (K2Օ)

-"-

560

1000

560

1000

5000

3

24.

Նիտրատներ

-"-

130

180

130

-

225

2

25.

Ծծմբային միացություն-ներ (S): Տարերային ծծումբ

-"-

160

180

380

-

160

3

26.

Ծծմբաջրածին (H2 S)

-"-

0,4

160

140

0,4

160

3

27.

Ծծմբաթթու

-"-

160

180

380

-

160

1

28.

Ածխի ֆլոտացիայի թափոններ (ԱՖԹ)1

Համալիր հատիկավոր պարարտա-նյութեր NPK(64:0:15)

-"-

3000

120

9000

800

3000

120

6000

800

3000

800

2

3

29.

Հեղուկ համալիր պարարտա-նյութեր NPK (10:4:0)

-"-

80

>800

80

>8000

800

3

30.

Բենզ(ա)պիրեն

-"-

0,02

0,2

0,5

-

0,02

1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան