Գլխավոր տեղեկություն
Համար
N 235-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.22/17(529) Հոդ.150
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.06.2015
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215224

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 հունիսի 2015 թ.
ք. Երևան

N 235-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելված N 1-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:».

2) Հավելված N 2-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Բաժինը և Կենցաղային ապահովման բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:».

3) Հավելված N 3-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:».

4) Հավելված N 4-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:».

5) Հավելված N 5-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:».

6) Հավելված N 6-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:».

7) Հավելված N 7-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:».

8) Հավելված N 8-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով, իսկ խումբը՝ Հիմնարկի պետի ենթակայությամբ:».

9) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.

«9) կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված N 9-ի:».

10) Հրամանը լրացնել նոր հավելված N 9-ով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Հ. Մանուկյան

 

 

 Հավելված

 ՀՀ արդարադատության նախարարի
2015 թվականի հունիսի 3-ի
N 235-Ն հրամանի

 

 

«Հավելված N 9

 ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 18-ի
N 311-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող հանրային կապերի հետ կապված աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Հանրային կապերի հետ կապված աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հանրային կապերի բաժինը (այսուհետ` Բաժին):

3. Բաժնի գործունեության նպատակն է քրեակատարողական ոլորտում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրականացվող քաղաքականության, ինչպես նաև քրեակատարողական ծառայության գործունեության հանրային իրազեկումը:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար) և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:

6. Բաժինն իր առջև դրված գործառույթները իրականացնում է Նախարարության լիազոր ստորաբաժանման հետ համագործակցության հիման վրա:

7. Բաժնի հիմնական գործառույթներն են`

1) վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ իրականացնում է հանցագործությունների բացահայտման և հետաքննության լուսաբանում:

Զանգվածային լրատվության միջոցների, այդ թվում` հեռուստատեսային և ռադիոհաղորդումների, քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով հասարակայնությանն իրազեկում է քրեակատարողական ծառայության ստորաբաժանումների կողմից հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.

2) կազմակերպում և անցկացնում է վարչության պետի, այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` քրեակատարողական ծառայության գործունեությանն առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, օրվա մամուլի տեսությունը.

3) պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավասության շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով, նախապես համաձայնեցնելով Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված թեմաների ցանկին համապատասխան.

4) տեղեկացնում է Վարչության պետին և այլ պաշտոնատար անձանց` ԶԼՄ-ների ներկայացրած հարցադրումներն ու հայտերը.

5) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` Վարչության պետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.

6) ամփոփում և վերլուծում է քրեակատարողական ծառայության գործունեությանն առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը.

7) ստեղծում է վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվ, պատրաստում է հեռուստաֆիլմեր, տեսանյութեր.

8) իրականացնում է քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջի տեղեկատվական սպասարկումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է ծառայությունում լրագրողների հավատարմագրումը.

10) օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին՝ համագործակցելով Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ.

11) կազմակերպում է «Արգելված գոտի» ամսագրի հրատարակման աշխատանքները.

12) աջակցում է Նախարարությանը քրեակատարողական ոլորտի գործունեության լուսաբանման հարցում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

9. Բաժնի պետը`

1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.

3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.

4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին հանրային կապերի աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

6) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին.

7) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

8) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

10) Վարչության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.

11) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

12) ապահովում է Նախարարի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

13) գործնական կապեր է հաստատում և զանգվածային լրատվության միջոցների, և այլ կազմակերպությունների հետ.

14) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

10. Բաժնի պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունները Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

11. Բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.

5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող լուսաբանման ենթակա միջոցառումներին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.

6) ուսումնասիրում է օտարերկրյա պետությունների քրեակատարողական ոլորտի գործունեությունը, ներկայացնում է առաջարկություններ օտարերկրյա պետությունների փորձը քրեակատարողական ոլորտում ներդնելու համար.

7) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները.

8) պատրաստում է «Արգելված գոտի» ամսագրի համար նախատեսված նյութեր և ներկայացնում Բաժնի պետին։

12. Բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համակարգում է Վարչության պաշտոնական կայքէջի աշխատանքները.

4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

5) պատրաստում է «Արգելված գոտի» ամսագրի համար նախատեսված նյութեր և ներկայացնում Բաժնի պետին.

6) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.

7) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

13. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան