Գլխավոր տեղեկություն
Համար
N 868-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.22/13(525) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.04.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 ապրիլի 2015 թ.

N 868-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՋՈՒԼԻ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ՋՈՒԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 03.04.2015 թվականի թիվ 8246 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՋՈՒԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2008 թ. օգոստոսի 11-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001156 լիցենզիա) իրականացման վայրը` ք. Երևան, Շենգավիթ համայնք, Գ. Նժդեհի թիվ 19 շ. տարածքից տեղափոխել ք. Երևան, Շենգավիթ, Գարեգին Նժդեհի փողոց, 19 շենք, 97 կիսանկուղային տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան