«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815141
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 ապրիլի 2015 թ. |
N 220-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը.
Հրամայում եմ`
1. Հաստատել վերադաս մաքսային մարմնի կողմից ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար` |
Ա. Աֆրիկյան |
Հավելված 1 ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 14-ի N 220-Ն հրամանի |
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունվում են անձանց (այսուհետ՝ դիմումատու) կողմից ներկայացված սույն կարգով հաստատված ձևի (Ձև N 1) դիմումի հիման վրա, որը վերադաս մաքսային մարմին է ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
2. Ապրանքի վերաբերյալ դիմումով ներկայացված տեղեկությունները հաստատելու նպատակով մաքսային մարմնի կողմից կարող են պահանջվել հետևյալ փաստաթղթերը և նյութերը` կախված ապրանքի առանձնահատկությունից.
1) ապրանքի նմուշ և փորձանմուշ, համապատասխանության հավաստագիր, փորձարկումների արձանագրություններ, փորձագիտական կազմակերպությունների փորձաքննությունների եզրակացությունները կամ փորձագիտական կազմակերպությունների մասնագետների եզրակացությունները, որոնցում ներկայացված են ապրանքի փորձաքննության արդյունքները,
2) տեխնիկական անձնագրեր, շահագործման ուղեցույց, տեխնոլոգիական սխեմաներ, օգտագործողի ձեռնարկ, գծագրեր, նկարներ և այլն,
3) առևտրային փաստաթղթեր (ԱՏԳ պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, բեռնագրեր) և այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ կլինեն ապրանքի դասակարգման համար:
3. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու համար մաքսային մարմին ներկայացված փաստաթղթերի պատճենների վրա նշվում են «Իսկականի հետ ճիշտ է» բառերը և վավերացվում են:
4. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է դիմումը մաքսային մարմնում գրանցելու օրվանից Մաքսային միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված ժամկետում:
5. Եթե դիմումատուի կողմից ներկայացված տեղեկությունները բավարար չեն դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ընդունման համար, ապա մաքսային մարմինը դիմումը մաքսային մարմնում գրանցելու օրվանից Մաքսային միության մաքսային օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված ժամկետում իրավունք ունի դիմումատուից գրավոր պահանջել լրացուցիչ տեղեկություններ ապրանքների դասակարգման նախնական որոշում կայացնելու համար: Մաքսային մարմնի կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկությունները ներկայացվում են դիմումատուին գրավոր ծանուցելու օրվանից Մաքսային միության մաքսային օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված ժամկետում: Մաքսային մարմնի կողմից լրացուցիչ տեղեկություններ պահանջելու օրվանից ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշում կայացնելու համար սահմանված ժամկետը կասեցվում է մինչև դիմումատուի կողմից մաքսային մարմին պահանջվող վերջին փաստաթղթի հանձնման օրը ներառյալ: Եթե պահանջվող լրացուցիչ տեղեկությունները սահմանված ժամկետում չեն տրամադրվում, ապա մաքսային մարմինը 1 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դասակարգման վերաբերյալ նախնական որոշում կայացնելու դիմումը:
6. Ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումը գործում է ընդունման օրվանից 3 տարի ժամկետով:
7. Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման տրամադրման համար դիմումատուն դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին է ներկայացնում մաքսավճարի վճարման անդորրագիրը:
8. Յուրաքանչյուր նախնական որոշում ընդունվում է ոչ թե նմանատիպ ապրանքների համար, այլ յուրաքանչյուր ապրանքային անվանման համար, որն ընդգրկում է համապատասխան մոդել, մակնիշ, ապրանքատեսակ (արտիկուլ) կամ մոդիֆիկացիա: Այն դեպքում, երբ ապրանքներն ունեն տարբեր մոդելներ, մակնիշներ, ապրանքատեսակներ (արտիկուլ) կամ մոդիֆիկացիա, բայց միևնույն ապրանքային անվանում, ինչպես նաև ելնելով հիմնական հատկություններից դրանք կարող են դասակարգվել ԱՏԳ ԱԱ միևնույն 10-նիշանոց ծածկագրով, ապա կայացվում է մեկ նախնական որոշում, որում նշվում է մեկ ապրանքային անվանում և տարբեր մոդելի, մակնիշի, ապրանքատեսակի (արտիկուլ) կամ մոդիֆիկացիայի նկարագրություն:
9. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումը (Ձև N 2) լրացվում է երկու օրինակից: Որոշման առաջին օրինակը, այն ընդունելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմումատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է մաքսային մարմնում:
10. Ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշման գործողության դադարեցումը, փոփոխությունը կամ չեղարկումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
11. Վերադաս մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումը դիմումատուի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
Ձև N 1
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ
_______________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)
_______________________________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
_______________________________________________________________________________
(ղեկավարի (լիազորված անձի) անունը և ազգանունը)
_______________________________________________________________________________
(ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)
_______________________________________________________________________________
(հաշվառման հասցեն (բացակայության դեպքում՝ բնակության վայրը),
հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
_______________________________________________________________________________
(անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
Խնդրում եմ տրամադրել Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության անվանացանկին համապատասխան ստորև ներկայացված ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում:
1. Ապրանքի անվանում
_______________________________________________________________________________
(ապրանքի լրիվ առևտրային անվանումը, ֆիրմային անվանումը և մակնիշը, մոդելը, ապրանքատեսակը (արտիկուլ)
և այլ նույնականացման նշաններ, որոնք նախատեսված են արտադրողների կողմից, ապրանքն արտադրողի
վերաբերյալ տեղեկություններ)
2. Ապրանքի մանրամասն նկարագիր
_______________________________________________________________________________
(ապրանքների բնույթից կախված նկարագրի մեջ կարող են ներառվել ապրանքի արտաքին տեսքի նկարագրությունը, տրամաչափը, քաշը, չափսերը, նյութը և բաղադրությունը, որից պատրաստված է ապրանքը, ապրանքային նշանակությունը և կիրառման ոլորտը, ապրանքի տեխնիկական նկարագիրը (գործարկման սկզբունքը, իրականացվող գործառույթները, կառուցվածքը, կոմպլեկտավորումը, տեխնիկական բնութագրերը) և ապրանքային տեսքը հայտարարագրման պահին (քանդված, չկոմպլեկտավորված, անավարտ և այլն) և ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ)
Կից թերթերի քանակը __
Ներկայացման ամսաթիվը ______________ |
________________________________________________ |
(օր, ամիս, տարի) |
(ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ), կազմակերպության ղեկավարի (լիազորված անձի) ստորագրությունը) |
Ձև N 2
Ն Ա Խ Ն Ա Կ Ա Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Նախնական որոշումն ընդունած մաքսային մարմնի անվանումը |
2. Դիմումատու |
3. Գրանցման համարը |
4. Ընդունման ամսաթիվը (օր, ամիս, տարի) |
5. Դիմումատուի դիմումում նշված ապրանքի անվանումը |
6. Ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը |
7. Ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ տեղեկությունները | |
8. Ընդունված որոշման հիմնավորումները | |
9. Ծառայողական նշումների համար | |
10. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը |
1. Նախնական որոշման մեջ լրացվում են՝
1) 1-ին սյունակում՝ նախնական որոշումն ընդունած մաքսային մարմնի ամբողջական անվանումը,
2) 2-րդ սյունակում՝ դիմումատուի անունը (կազմակերպության անվանումը, կազմակերպության ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը, անունը և ազգանունը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) դեպքում՝ անունը և ազգանունը),
3) 3-րդ սյունակում՝ նախնական որոշման գրանցման համարը,
4) 4-րդ սյունակում՝ նախնական որոշման ընդունման ամսաթիվը,
5) 5-րդ սյունակում՝ դիմումատուի դիմումում նշված ապրանքի անվանումը,
6) 6-րդ սյունակում՝ ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը,
7) 7-րդ սյունակում՝ ապրանքի մանրամասն նկարագիրը և այն տվյալները, որոնք անհրաժեշտ են ապրանքը 6-րդ սյունակում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասակարգելու համար,
8) 8-րդ սյունակում՝ ԱՏԳ ԱԱ մեկնաբանման հիմնական կանոնները, բաժինների, խմբերի, ապրանքային դիրքերի բացատրական նշումները, որոնց հիման վրա կայացվել է նախնական որոշումը,
9) 9-րդ սյունակում՝ այն տեղեկատվությունը, որը պետք է հաշվի առնվի մաքսային մարմնի կողմից այն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, որոնց համար կայացվել է նախնական որոշում (ՀՀ կառավարության լիազոր պետական մարմնի կողմից տրամադրվող ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը և այլ փաստաթղթերը, ինչպես նաև ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ այդ որոշման կիրառման պայմանները պարզաբանող տեղեկություններ),
10) 10-րդ սյունակում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը՝ պաշտոնի, անվան սկզբնատառի և ազգանվան նշումով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.08.2021, N 854-Ն | 09.09.2021, N 220-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|