ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 փետրվարի 2015 թ. |
N 38-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 6-ի N 2/4 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Ուժը կորցրած ճանաչել.
1. «Վ.Ի.Լ.Ա. ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00409 լիցենզիան:
2. «ԱՐԹ-ՆԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05113 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00008 ներդիրները ներառյալ:
3. Անհատ ձեռնարկատեր ԳՐԻՇԱ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ տրամադրված Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05129 լիցենզիան և N 00001, N 00002 և N 00003 ներդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |