Գլխավոր տեղեկություն
Համար
N 417-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.17/29(508).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.10.2014
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հոկտեմբերի 2014 թ.
ք. Երևան

 N 417-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00522 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր ԱՐՏԱԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ 2014 թվականի սեպտեմբերի 29-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի տույժի վճարման անդորրագրի պատճենը.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի ապրիլի 18-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 171-Ա հրամանի 1-ին կետով նշված անհատ ձեռնարկատեր ԱՐՏԱԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ 2009 թվականի հունվարի 29-ի ՏԾ N 00522 լիցենզիայի գործողության կասեցումը 2014 թվականի սեպտեմբերի 28-ից:

 

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  Գ. Բեգլարյան