Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.06.2015-25.02.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.07.15/16(495).1 Հոդ.186.4
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2014
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11514271

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

30 հունիսի 2014 թ.

N 79-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետով հաստատված N 13 հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետը և 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.

Հրամայում եմ`

1. Հաստատել՝

1) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման ամփոփ եզրակացության ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը (ձև NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8)` համաձայն N 4 հավելվածի.

5) լիազորված մարմնի և աշխատանք փնտրող անձի միջև անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու աջակցության տրամադրման հավաստագրի ձևը` համաձայն N 6 հավելվածի.

7) գյուղացիական տնտեսության աջակցության պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 7 հավելվածի.

8) մասնագիտական ուսուցման ուղեգրի ձևը` համաձայն N 8 հավելվածի.

9) գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով նախատեսված աշխատավարձի հավելման չափերը` ըստ մասնագիտությունների` համաձայն N 9 հավելվածի.

10) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների՝ գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրին գործազուրկ(ներ)ի մասնակցության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող անձի (անձանց) աշխատանքային գործունեության մասին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող, հաշմանդամություն ունեցող անձի ուղեկցողի աշխատանքային գործունեության մասին` գործատուի կողմից տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքների ձևերը (ձև NN 1, 2, 3)` համաձայն N 10 հավելվածի.

11) հող օգտագործողներին աջակցության գործարար ծրագրի և աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևերը (ձև NN 1, 2)` համաձայն N 11 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 13.05.15 N 74-Ն)

2. Սահմանել, որ աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագիրը, ինչպես նաև իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնի կողմից ստացված հարմար աշխատանքի կամ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվելու առաջարկների ընդունումն ու մերժումը աշխատանք փնտրող անձի կողմից հաստատվում է նրա ստորագրությամբ և կցվում է անհատական ծրագրին` տեսաներածված:

3. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի հունիսի 8-ի «Աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի, գրանցամատյանի, ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեությունը հիմնավորող փաստաթղթերից փաստանշման ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1997 թվականի հունվարի 14-ի N 71-Պ հրամանը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005 թվականի հունվարի 20-ի N 4-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 107-Ն հրամանի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի հունիսի 30-ի «Մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի, ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին ամփոփ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 123-Ն հրամանը.

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը հաստատելու մասին» N 145-Ն հրամանը.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի օգոստոսի 24-ի «Գործազուրկի, հաշմանդամի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային կենտրոնի) տնօրենի միջև կնքվող ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի, ֆինանսավորման հայտ-պահանջագրի օրինակելի ձևերը և գործազուրկին, հաշմանդամին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ տարածքային կենտրոնի տնօրենի որոշման ձևաթուղթը հաստատելու մասին» N 146-Ն հրամանը.

5) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի և գործատուի միջև կնքվող աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրի, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի և աշխատավարձի փոխհատուցման ծրագրով աշխատող անմրցունակ անձանց մասին տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 147-Ն հրամանը.

6) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի հունիսի 1-ի «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպման, գործատուի մոտ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպման, գործատուի մոտ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցման կարգերը հաստատելու մասին» N 48-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Ա. Ասատրյան

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ՁԵՎ

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

Անուն _______________ Ազգանուն __________________Հայրանուն _______________

Զբաղվածության ապահովման անհատական ծրագիր N ___________

Լրացման ամսաթիվ «______» _______________ 201  թ.

1. Հմտությունները.

□ լեզուների իմացություն (նշել լեզուն և տիրապետման աստիճանը` բավարար, լավ, գերազանց)_____________________________________________________________

□ ժեստերի լեզվի իմացություն

□ համակարգչային ծրագրերի իմացություն (նշել ծրագիրը և տիրապետման աստիճանը՝ բավարար, լավ, գերազանց) __________________________________

□ վարորդական իրավունք (նշել կարգը) _______________________________

□ այլ ______________________________________________________________

2. Ձեր աշխատանքային փորձը.

□ մասնագիտությամբ

□ ոչ մասնագիտությամբ

□ կամավորական աշխատանք

□ չունեմ

3. Դժվարություններ, որոնց հանդիպել եք աշխատանք փնտրելիս.

□ իմ մասնագիտությամբ աշխատանք չեմ գտնում

□ չունեմ աշխատանքային փորձ

□ չունեմ իմ մասնագիտությամբ աշխատանքային փորձ

□ չունեմ գործատուի պահանջած հմտությունները

□ գործատուի կողմից պարբերաբար մերժվել եմ

□ դժվարանում եմ դիմել գործատուին

□ այլ պատճառներ

4. Ձեր նախասիրությունները.

Աշխատանքի բնույթ

□ ֆիզիկական

□ մտավոր

□ վարչակազմակերպական

□ ստեղծագործական

□ շփում մեծ թվով մարդկանց հետ

□ շատ քիչ շփում մարդկանց հետ

Աշխատանքային պայմաններ

□ միայն իմ մասնագիտությամբ

□ միայն իմ բնակության վայրում

□ առանց տրանսպորտից օգտվելու անհրաժեշտության

□ այլ բնակավայրում

□ նորմալ

□ կրճատ

□ ոչ լրիվ

□ գումարային

□ սեզոնային

□ ցերեկային հերթափոխով

□ գիշերային հերթափոխով

□ խառը հերթափոխով

□ համատեղությամբ

□ ծանր վնասակար

□ առանձնապես ծանր վնասակար

 ավելի հաճախ լինել աշխատավայրից դուրս

(4-րդ կետը լրաց. 13.05.15 N 74-Ն)

5. Նախընտրելի նվազագույն աշխատավարձի չափը.

_______________________________ ՀՀ դրամ

6. Եթե Ձեր մասնագիտությամբ աշխատանք չգտնեք, պատրա՞ստ եք անցնել մասնագիտական ուսուցման դասընթացներ.

□ Այո (իմ մասնագիտությամբ, այլ մասնագիտությամբ)

 (ընդգծել)

□ Ոչ

7. Հետաքրքրված եք արդյո՞ք հիմնել Ձեր սեփական բիզնեսը.

□ Այո ____________________________

 (նշել ոլորտը /ոլորտները)

□ Ոչ

8. Ձեր կարծիքով ինչը կնպաստի Ձեր աշխատանքի տեղավորմանը.

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

9. Այլ տեղեկություններ Ձեր մասին.

□ խնամում եմ հաշմանդամ երեխա կամ ընտանիքի անդամ

□ խնամում եմ մինչև 3 տարեկան երեխա

□ վերադարձել եմ արտերկրից

□ վերջին երեք տարիների ընթացքում մեկից ավելի անգամ մեկնել եմ արտասահման

□ վերջին երեք տարիների ընթացքում մեկ տարուց ավելի բնակվել եմ արտասահմանում

□ վերադարձել եմ ազատազրկման վայրից

□ վերադարձել եմ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկից

□ հաշվառված եմ արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում եմ դադարի (ռեմիսիայի) շրջանում

□ թրաֆիքինգի զոհ եմ

Աշխատանք փնտրող անձ  _________________    ____________________
 
 (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

(հավելվածը լրաց. 13.05.15 N 74-Ն)

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Անուն ___________Ազգանուն________________Հայրանուն_________________

Անհատական ծրագիր N____________________

Լրացման ամսաթիվ «_____»________________201  թ.

Կարգավիճակը _______________________________________________________

 (նշել` զբաղված/աշխատանքից ազատման ռիսկ ունեցող/գործազուրկ/

 աշխատաշուկայում անմրցունակ)

1. Անձը պատրաստ է անցնել աշխատանքի, ունի.

թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարիք.

2. Անձը կարող է անցնել աշխատանքի մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկվելուց հետո, ունի.

1) թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարիք,

2) մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկվելու կարիք,

3) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների` գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրում ընդգրկվելու կարիք.

3. Անձը կարող է անցնել աշխատանքի` ներգրավվելով զբաղվածության կարգավորման հետևյալ ծրագրերում (թվարկել ծրագրերը).

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

4. Անձը ունի ուղեկցողի կարիք, այո, ոչ (նշել)

_________________________________ տարածքային կենտրոնի

(անվանումը, գտնվելու վայրը)

Տնօրեն __________________________

(անունը, ազգանունը)

___________________

(ստորագրությունը)

«_____» ______________ 201  թ.

Կ. Տ.

Հավելված N 3

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ N ------------

1.

Անհատական տվյալներ

1.1

Դիմելու օրը, ամիսը, տարին _______ __________________ 20  թ.

1.2

Ազգանունը              Անունը                 Հայրանունը

1.3

Սեռը (արական, իգական)

1.4

Ծննդյան օրը, ամիսը, տարին

1.5

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը

1.6

Հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը

1.7

Քաղաքացիությունը

1.8

Ամուսնական կարգավիճակը (ամուսնացած եմ, ամուսնացած չեմ, ամուսնալուծված եմ, այրի եմ)

1.9

Հաշվառման վայրը

1.10

Հետադարձ ծանուցման վայրը

1.11

Բնակավայրի տիպը (քաղաքային, գյուղական, սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային)

1.12

Էլեկտրոնային փոստի հասցեն

1.13

Հեռախոսահամարը (քաղաքային, բջջային)

2.

Սոցիալական կարգավիճակը

2.1

Գործազուրկ է, գործազուրկի կարգավիճակի տրման օրը, ամիսը, տարին

2.2

Կասեցված է (պատճառը), (նշվում է օրը, ամիսը, տարին, կասեցման սկիզբը, վերջը)

2.3

Վերականգնված է (նշվում է օրը, ամիսը, տարին)

2.4

Դադարեցված է (պատճառը), (նշվում է օրը, ամիսը, տարին)

2.5

Զբաղված է (զբաղվածության տեսակը)

2.6

Նախկինում գործազուրկի կարգավիճակ է ստացել. նշվում է «այո» կամ «ոչ»

2.7

Նախկինում ընդգրկվել է զբաղվածության ակտիվ ծրագրերում (նշվում է ծրագրի անվանումը)

2.8

Հաշմանդամ է (նշվում է հաշմանդամության խումբը, ժամկետը)

2.9

Հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային ունակությունների թեստավորման արդյունքները

2.10

Ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում

2.11

Ընտանիքը ստանում է ընտանեկան նպաստ

2.12

Վերադարձել է ազատազրկման վայրերից (նշվում է օրը, ամիսը, տարին)

2.13

Վերադարձել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից (նշվում է օրը, ամիսը, տարին)

2.14

Հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում

2.15

Թրաֆիքինգի զոհ է

2.16

Վերադարձել է արտերկրից, սակայն վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված

2.17

 Վերջին երեք տարիների ընթացքում մեկից ավելի անգամ մեկնել է արտերկիր և յուրաքանչյուր անգամ մեկնման երկրում բնակվել է մեկ ամսից ավելի

2.18

Վերջին երեք տարիների ընթացքում մեկ տարուց ավելի բնակվել է արտերկրում

2.19

Խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային (նշվում է երեխայի ծննդյան օրը, ամիսը, տարին)

2.20

Խնամում է հաշմանդամ երեխա կամ ընտանիքի անդամ

2.21

Վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից (նշվում է օրը, ամիսը, տարին)

3.

Աշխատանքային ցանկությունները և հետաքրքրությունները

3.1

Ցանկանում եմ աշխատել մասնագիտությամբ կամ որակավորմամբ

3.2

Ոլորտը

3.3

Նախընտրելի նվազագույն աշխատավարձի չափը ՀՀ դրամ

3.4

Բնակության վայրի համայնքում

բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորության վրա

բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորության վրա

3.5

Հետաքրքրված եմ հիմնել սեփական բիզնես

3.

Նախընտրելի աշխատանքային պայմանները.

ա. միայն իմ մասնագիտությամբ,

բ. միայն իմ բնակության վայրում,

գ. առանց տրանսպորտից օգտվելու անհրաժեշտության,

դ. այլ բնակավայրում

ե. աշխատաժամանակի նորմալ տևողությամբ,

զ. ոչ լրիվ աշխատաժամանակով,

է. գումարային,

ը. սեզոնային,

թ. ցերեկային հերթափոխով,

ժ. գիշերային հերթափոխով,

ժա. խառը հերթափոխով,

ժբ. համատեղությամբ,

ժգ. ծանր վնասակար,

ժդ. առանձնապես ծանր վնասակար

3.7

Նախընտրելի աշխատանքի բնույթը.

ա. ֆիզիկական,

բ. մտավոր,

գ. վարչակազմակերպական,

դ. ստեղծագործական,

ե. շփում մեծ թվով մարդկանց հետ,

զ. շատ քիչ շփում մարդկանց հետ,

է. ավելի հաճախ լինել աշխատավայրից դուրս

4.

Կրթությունը և աշխատանքային փորձը

4.1

Կրթությունը

4.2

Մասնագիտությունը

4.3

Որակավորումը

4.4

Աշխատանքային ստաժը

4.5

Մասնագիտական աշխատանքային ստաժը

4.6

Վերջին աշխատանքի վայրը (նշվում է գործատուի անվանումը)

4.7

Պաշտոնը (նշվում է աշխատանքից ազատման օրը, ամիսը, տարին)

4.8

Լրացուցիչ հմտություններ (լեզուների իմացություն, համակարգչային ծրագրերի իմացություն, վարորդական իրավունք՝ նշելով կարգը)

5.

Գնահատված կարիքներ

5.1

Անմրցունակության խումբը (նշվում է խմբի համարը և նկարագրությունը)

5.2

Կարիքների գնահատման եզրակացությունը (նշվում է եզրակացության համապատասխան կետ(եր)ը)

5.3

Աջակցության թիրախները.

1. աշխատանքի տեղավորում՝

ա. զբաղվածության տարածքային կենտրոնի միջնորդությամբ,

բ. զբաղվածության կարգավորման ծրագրերի արդյունքում

2. ինքնազբաղվածության ապահովում՝ ծրագրի արդյունքում

6

Հրավերի ծանուցում (նշվում է օրը, ամիսը, տարին)

6.1

Ծանուցման ձևը՝ ընտրվում է աշխատանք փնտրող անձի կողմից (առձեռն, էլ.փոստի, փոստային ծառայության, հեռախոսազանգի միջոցով)

6.2

Ներկայացել է, այո (նշվում է օրը, ամիսը, տարին), ոչ (պատճառը՝ հարգելի, անհարգելի)

7

Հարմար աշխատանքի առաջարկ

7.1

Ուղեգրի համարը (նշվում է տրման օրը, ամիսը, տարին)

7.2

Պատասխանը (գործատուն ընդունել է աշխատանքի, գործատուն չի ընդունել աշխատանքի, անձը հրաժարվել է), (նշվում է օրը, ամիսը, տարին)

8

Առաջարկված ծրագրեր և միջոցառումներ

8.1

Ծրագրի անվանումը (նշվում է)

 առաջարկն ընդունվել է (նշվում է օրը, ամիսը, տարին), ծրագրում ընդգրկվելու սկիզբը, վերջը

 մերժվել է (նշվում է օրը, ամիսը, տարին)

9.

Արդյունքներ

9.1

Աշխատանքի տեղավորում (նշվում է օրը, ամիսը, տարին), գործատուն, պաշտոնը
ա. զբաղվածության տարածքային կենտրոնի միջնորդությամբ,

բ. զբաղվածության կարգավորման ծրագրերի արդյունքում

9.2

Ինքնազբաղվածության ապահովում՝ ծրագրի արդյունքում, նշվում է ձեռնարկատիրական գործունեության իրավա-կազմակերպական ձևը, անվանումը, ձեռնարկատիրական գործունեություն սկսելու օրը, ամիսը, տարին

9.3

Հանվել է հաշվառումից (նշվում է օրը, ամիսը, տարին), պատճառը

__________________ տարածքային կենտրոնի

 (կենտրոնի անվանումը)

Մասնագետ__________________   ________________________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 Տնօրեն__________________   ___________________________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

«________» ________________ 201  թ.

Հավելված N 4

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 1

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

---------------------------

 « » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

------------------------------------------------------------------- տարածքային կենտրոնը (այսուհետ` Տարածքային

 (տարածքային կենտրոնի անվանումը)

կենտրոն), ի դեմս տնօրեն ------------------------------------------------------------------------------- -ի, որը գործում է

 (ազգանունը, անունը)

------------------------------------------------------------------------------------------------------------- հիման վրա, մի կողմից,

 (կանոնադրության կամ լիազորագրի)

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ----------------------------------------------------------------------------------- հիման վրա, մյուս կողմից և

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(հաշմանդամություն ունեցող գործազուրկի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումն է՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով:

2. Պայմանագրի համաձայն`

1) Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի Պայմանագրով սահմանված ժամկետով և պայմաններով` ապահովելով աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաները, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջները,

2) Շահառուն պարտավորվում է ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով և պայմաններով,

3) Տարածքային կենտրոնը Գործատուին է տրամադրում միանվագ դրամական փոխհատուցում՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցելով աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը՝ Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին վճարել միանվագ փոխհատուցում` Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) Շահառուի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

5) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունները հաստատել Պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) պահանջել Գործատուից Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետում նախատեսված դեպքի, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով),

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով նախատեսված դեպքում Շահառուից պահանջել այլ գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը` դրա կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 6-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի (որպես աշխատող) նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով սահմանված ժամկետում,

8) ըստ անհրաժեշտության Գործատուից և Շահառուից ստանալ Գործատուի մոտ Շահառուի աշխատելու փաստը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր,

9) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, այդ թվում՝ աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաները, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջները,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքային պայմանագրի պատճենը, այն կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Տարածքային կենտրոն,

5) Տարածքային կենտրոն ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում Տարածքային կենտրոնից ստանալ Շահառուի համար աշխատատեղի հարմարեցման նպատակով տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումը,

3) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

4) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

3) Տարածքային կենտրոն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը` դրա կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Տարածքային կենտրոն,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները,

բ. ամբողջությամբ, եթե այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 43.1 կետով սահմանված ժամկետում,

գ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջները,

դ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի համար Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից պահանջել զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) Գործատուից պահանջել ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

 5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, այդ թվում՝ աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաները, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջները,

6) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

7) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն Գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը կազմում է ------------------------- (------------------------------) ՀՀ դրամ:

   թվերով  բառերով
10. Պայմանագրի 9-րդ կետում նշված գումարը Գործատուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված ժամկետում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Գործատուն և Շահառուն, հաշվի առնելով Գործատուի կողմից Տարածքային կենտրոնին ներկայացված հայտում նշված թափուր աշխատատեղի բնութագիրը և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կարևորելով աշխատանքային հարաբերությունների կայունությունը և աշխատանքային հարաբերություններում կողմերի իրավահավասարությունը, հայտնում են իրենց պատրաստակամությունը և համաձայնությունն առ այն, որ՝

1) Շահառուն Գործատուի մոտ ընդունվելու է աշխատանքի -----------------------------------------------------

   (ժամկետը՝ բառերով)
ժամկետով, ------------------------------------------------------------------------------ , որպես ---------------------------------,

   (կառուցվածքային ստորաբաժանման անվանումը (առկայության դեպքում))  (պաշտոնի անվանումը)

2) Գործատուի մոտ Շահառուն աշխատանքը սկսելու է -----------------------------------------------------------,

   (օրը, ամիսը, տարին)
 
3) Շահառուի համար սահմանվելու է՝ ----------------------------------------------------------------------------------,

  (աշխատաժամանակի տեսակը (նորմալ, կրճատ, ոչ լրիվ))

 աշխատաժամանակ, որը կազմելու է՝ -----------------------------------------------------------------------------------------,

 (աշխատաժամանակը՝ կրճատ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով 

 աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում)

4) Շահառուի աշխատավարձի չափն աշխատանքի ընդունելիս սահմանվելու է՝

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

 (թվերով և բառերով (կամ աշխատավարձի չափը որոշելու ձևը)

5) Գործատուն աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում ապահովելու է աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաներով, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջները, հաշվի առնելով աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ հատուկ պարագաների տեխնիկական պարամետրերի, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական և էրգոնոմետրիկ հատուկ պահանջների կիրառման անհրաժեշտության մասին եզրակացությունը և Շահառուի վերականգնողական անհատական ծրագրում նշված պահանջները,

6) աշխատանքի այլ պայմանները որոշվելու են Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

13. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

15. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

16. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

18. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

19. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

20. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

22. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

24. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 35-րդ կետում նշված պահանջներին և Պայմանագրի 12-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

25. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող չորս օրինակներից, որոնցից Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ, իսկ Տարածքային կենտրոնին՝ երկու օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.

(ձևը խմբ. 13.05.15 N 74-Ն)

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 2

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

---------------------------

 « » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

-------------------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն,

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

   (ազգանունը, անունը)   (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից Հայաստանի Հանրապետության,

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------------------------ հիման վրա, մյուս կողմից և

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումն է՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման և աշխատանքի տեղավորման համար:

2. Պայմանագրով Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իսկ Շահառուն ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով և պայմաններով, իսկ Տարածքային կենտրոնը Գործատուին է տրամադրում միանվագ դրամական փոխհատուցում Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին վճարել միանվագ փոխհատուցում` Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) Շահառուի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

5) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունները հաստատել Պայմանագիրը կնքելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) պահանջել Գործատուից Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետում նախատեսված դեպքի, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետով նախատեսված դեպքում Շահառուից պահանջել այլ գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրի պատճենը` դրա կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 6-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետով սահմանված ժամկետում,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով),

8) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքային պայմանագրի պատճենը, այն կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Տարածքային կենտրոն,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները չպահպանելով Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում Տարածքային կենտրոնից ստանալ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցումը,

3) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

4) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման և աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները չպահպանելով աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետում նախատեսված դեպքում այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. ամբողջությամբ, եթե այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 21.1 կետով սահմանված ժամկետում,

գ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջները:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման ու աշխատանքի տեղավորման համար Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից պահանջել զբաղվածության ապահովման անհատական ծրագրում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված համապատասխան նշումները,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) Գործատուից պահանջել ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

6) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք սահմանված են Պայմանագրի 12-րդ կետով և նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

7) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն Գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը կազմում է ------------------ (------------------------------) ՀՀ դրամ:

   (թվերով)   (բառերով)

10. Պայմանագրի 9-րդ կետում նշված գումարը Գործատուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածով սահմանված ժամկետում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Գործատուն և Շահառուն, հաշվի առնելով Գործատուի կողմից Տարածքային կենտրոնին ներկայացված հայտում նշված թափուր աշխատատեղի բնութագիրը և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կարևորելով աշխատանքային հարաբերությունների կայունությունը և աշխատանքային հարաբերություններում կողմերի իրավահավասարությունը, հայտնում են իրենց պատրաստակամությունը և համաձայնությունն առ այն, որ՝

1) Շահառուն Գործատուի մոտ ընդունվելու է աշխատանքի -----------------------------------------------------

  (ժամկետը՝ բառերով)

ժամկետով, ------------------------------------------------------------------- , որպես ------------------------------------------,

   (կառուցվածքային ստորաբաժանման անվանումը (առկայության դեպքում))   (պաշտոնի անվանումը)
2) Գործատուի մոտ Շահառուն աշխատանքը սկսելու է ----------------------------------------------------------,

  (օրը, ամիսը, տարին)
3) Շահառուի համար սահմանվելու է՝ ----------------------------------------------------------------------------------,

  (աշխատաժամանակի տեսակը (նորմալ, կրճատ, ոչ լրիվ))
 աշխատաժամանակ, որը կազմելու է՝ ----------------------------------------------------------------------------------,

  (աշխատաժամանակը՝ կրճատ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում)

4) Շահառուի աշխատավարձի չափն աշխատանքի ընդունելիս սահմանվելու է՝

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

 (թվերով և բառերով (կամ աշխատավարձի չափը որոշելու ձևը))

5) աշխատանքի այլ պայմանները որոշվելու են Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

13. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

15. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

16. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

18. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

19. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

20. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

22. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

24. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 12-րդ կետում նշված պահանջներին և Պայմանագրի 12-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

25. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող չորս օրինակներից, որոնցից Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ, իսկ Տարածքային կենտրոնին՝ երկու օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

---------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.

(ձևը խմբ. 13.05.15 N 74-Ն)

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 3

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ՝ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------

 « » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

-------------------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն,

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

  (ազգանունը, անունը, հայրանունը) (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից,

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------------------------ հիման վրա, մյուս կողմից և

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(գործազուրկի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու

դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 12 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման համար Տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Պայմանագրի համաձայն՝

 1) Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող մասնագետների միջոցով կազմակերպել Շահառուի մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը,

2) Շահառուն պարտավորվում է Պայմանագրով սահմանված ժամկետով ընդունվել Գործատուի մոտ՝ իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու նպատակով,

3) Տարածքային կենտրոնը Գործատուին է տրամադրում դրամական միջոցներ՝ Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին վճարել դրամական միջոցներ՝ Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել Պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միմյանց միջև հաստատել աշխատանքային հարաբերություններ,

2) պահանջել Գործատուից Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն ընդունելուց (կնքելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

3) մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը Գործատուից ստանալ նախորդ ամսվա ընթացքում Շահառուի հաճախումների (աշխատած ժամանակահատվածի) մասին տեղեկություններ,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Գործատուից ստանալ Շահառուին և Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին կատարված վճարումների մասին տեղեկությունները (վճարման ցուցակների պատճեններով կամ տեղեկանքով),

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա. Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը Գործատուի նախաձեռնությամբ լուծվել է այն կնքելուց հետո երեք ամսվա ընթացքում (բացառությամբ Շահառուի՝ Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծրագրից հեռացման կամ այլ աշխատանքի տեղավորվելու դեպքում), ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ առնվազն երեք ամիս ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպել Շահառուի մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) աշխատանքային հարաբերությունները սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը Տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկություններ նախորդ ամսվա ընթացքում Շահառուի հաճախումների (աշխատած ժամանակահատվածի) մասին,

5) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարից Շահառուին վճարել աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին վճարել հավելում՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն կետում նշված նվազագույն ամսական աշխատավարձի չափը,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից իրեն վճարված գումարը ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` այն կնքելուց հետո երեք ամսվա ընթացքում (բացառությամբ Շահառուի՝ Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծրագրից հեռացման կամ այլ աշխատանքի տեղավորվելու դեպքում), ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) Տարածքային կենտրոնից ստանալ դրամական միջոցներ՝ Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

4) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի՝ առնվազն Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով,

3) ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նշված մասնագետի մոտ մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով,

4) Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից շուտ աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին վճարված գումարը:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող Շահառուի՝ Գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուից պահանջել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան, Շահառուին ընդունել աշխատանքի՝ առնվազն Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով և պատշաճ կերպով կազմակերպել Շահառուի մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն գործատուին վճարվող դրամական միջոցները նախատեսված են`

1) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով Շահառուին աշխատավարձ վճարելու համար,

2) Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված մասնագետին հավելում վճարելու համար՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն կետում նշված նվազագույն ամսական աշխատավարձի չափը,

3) Շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ նպատակային սոցիալական վճարը Գործատուին փոխհատուցելու համար:

10. Պայմանագրի 9-րդ կետում նշված դրամական միջոցները Գործատուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 12 հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

13. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

14. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

15. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

16. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

17. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

18. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

19. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

21. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

22. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

23. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ առնվազն Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետով կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

24. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից Տարածքային կենտրոնին, Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (Տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.

(ձևը խմբ. 13.05.15 N 74-Ն)

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 4

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

------------------------------

 «   » ---------------- 20---- թ. 

(կնքման վայրը)

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

(աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության անվանումը (կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը), պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը)

այսուհետ՝ «Կողմ-1 », ի դեմս

---------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------- հիման վրա, մի կողմից, և

  (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(աշխատանքի տեղավորման նպատակով դիմած ֆիզիկական անձի ազգանունը, անունը, անձնագրի համարը, տրման օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրը)

այսուհետ՝ «Կողմ-2», մյուս կողմից (համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Կողմ-1-ը պարտավորվում է Կողմ-2-ին մատուցել Պայմանագրի 2-րդ կետում նշված ծառայությունները, իսկ Կողմ-2-ը պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար Պայմանագրով սահմանված դեպքերում, չափով, կարգով և ժամկետում:

2. Կողմ-1-ը Կողմ-2-ին է մատուցում աշխատանքի տեղավորման ծառայություններ (այսուհետ նաև՝ Ծառայություններ), որոնցում ներառվում են՝

1) աշխատաշուկայի իրավիճակի, այդ թվում՝ զբաղվածության բնագավառում պետական լիազորված մարմնի պաշտոնական կայքէջում և տեղեկատվական շտեմարանում, ինչպես նաև Կողմ-1-ի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի տվյալների մասին տեղեկատվության տրամադրում,

2) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված զբաղվածության պետական ծրագրերի, դրանցում ընդգրկվելու հնարավորությունների և կարգի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն,

3) հարմար աշխատանքի տեղավորման միջնորդություն,

4) Կողմ-1-ի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում Կողմ-2-ի մասին անհատական տվյալների ներառում:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Կողմ-1-ը պարտավոր է՝

1) Ծառայությունները մատուցել պատշաճ որակով և անձամբ՝ իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող մասնագետների միջոցով,

2) Կողմ-2-ի մասին տեղեկատվական շտեմարանում առկա անհատական տվյալներն առցանց եղանակով այլ անձանց հասանելի դարձնել միայն Կողմ-2-ի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

3) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Կողմ-2-ի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Կողմ-1-ը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) մինչև հարմար աշխատանքի տեղավորումը, առնվազն տասը աշխատանքային օրը մեկ անգամ, Կողմ-2-ին տրամադրել Պայմանագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմ-2-ն ընդգրկվել է լրացուցիչ մասնագիտական ուսուցում կամ որակավորման բարձրացում կամ վերամասնագիտացում նախատեսող զբաղվածության պետական ծրագրերում,

5) մինչև հարմար աշխատանքի տեղավորումը, Կողմ-2-ին պարբերաբար տրամադրել տեղեկատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված՝ զբաղվածության պետական նոր ծրագրերի մեկնարկի, դրանցում ընդգրկվելու հնարավորությունների և կարգի վերաբերյալ,

6) ուսումնասիրել զբաղվածության բնագավառում պետական լիազորված մարմնի պաշտոնական կայքէջում և տեղեկատվական շտեմարանում, ինչպես նաև իր կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին տվյալները և դրանց հիման վրա, Կողմ-2-ին տրամադրել հարմար աշխատանքի տեղավորման միջնորդություն,

7) Կողմ-2-ի պահանջով տրամադրել տեղեկություններ Ծառայությունների ընթացքի վերաբերյալ:

4. Կողմ-1-ն իրավունք ունի՝

1) Կողմ-2-ից պահանջել այն բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ծառայությունների մատուցման համար,

2) Կողմ-2-ից պահանջել չմիջամտելու Կողմ-1-ի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը և Ծառայությունների ընթացքին,

3) Կողմ-2-ի կողմից Պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքում, Կողմ-2-ից ստանալ Պայմանագրով սահմանված գնի այն մասը, որը համապատասխանում է մինչև Պայմանագրի կատարումից Կողմ-2-ի հրաժարման մասին տեղեկություն ստանալը Կողմ-1-ի մատուցած Ծառայությունների չափին,

4) Կողմ-2-ի մեղքով Ծառայությունների կատարման անհնարինության դեպքում, Կողմ-2-ից ստանալ Պայմանագրի 7-րդ կետով սահմանված գինն ամբողջությամբ (լրիվ ծավալով),

5) Կողմ-2-ից պահանջել Ծառայությունների մատուցման համար վճարման ենթակա գինը վճարել Պայմանագրով սահմանված դեպքերում, չափով, կարգով և ժամկետում,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Կողմ-2-ը պարտավոր է՝

1) Կողմ-1-ին տրամադրել Պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը` Կողմ-1-ի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

2) չմիջամտել Պայմանագրի շրջանակներում Կողմ-1-ի իրականացվող գործունեությանը և Ծառայությունների ընթացքին,

3) Կողմ-1-ի հրավերով ներկայանալ թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի մասին տեղեկատվություն և հարմար աշխատանքի տեղավորման միջնորդություն ստանալու նպատակով, իսկ դրա անհնարինության դեպքում, այդ մասին նախապես տեղեկացնել Կողմ-1-ին,

 4) Կողմ-1-ից հարմար աշխատանքի տեղավորման միջնորդություն ստանալու դեպքում, Կողմերի միջև համաձայնեցված ժամկետում, այցելել Կողմ-1-ի մատնանշած՝ թափուր կամ նոր ստեղծվող աշխատատեղ ունեցող համապատասխան գործատուին,

5) իր կողմից Պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքում, Կողմ-1-ին վճարել Պայմանագրով սահմանված գնի այն մասը, որը համապատասխանում է մինչև Պայմանագրի կատարումից հրաժարման մասին տեղեկություն ստանալը Կողմ-1-ի մատուցած Ծառայությունների չափին,

6) Ծառայությունների կատարման անհնարինությունն իր մեղքով առաջանալու դեպքում, Կողմ-1-ին վճարել Պայմանագրի 7-րդ կետով սահմանված գինը՝ ամբողջությամբ (լրիվ ծավալով):

6. Կողմ-2-ն իրավունք ունի՝

1) Կողմ-1-ից ստանալու տեղեկություններ Ծառայությունների ընթացքի վերաբերյալ՝ առանց միջամտելու նրա գործունեությանը,

2) Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կողմ-1-ից ստանալ տեղեկություններ աշխատաշուկայի իրավիճակի, այդ թվում՝ զբաղվածության բնագավառում պետական լիազորված մարմնի պաշտոնական կայքէջում և տեղեկատվական շտեմարանում, ինչպես նաև Կողմ-1-ի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի տվյալների, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված զբաղվածության պետական ծրագրերի, դրանցում ընդգրկվելու հնարավորությունների և կարգի վերաբերյալ,

3) Կողմ-1-ից ստանալու հարմար աշխատանքի տեղավորման միջնորդություն,

4) Կողմ-1-ից պահանջել իր անհատական տվյալները ներառել Կողմ-1-ի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում և դրանք առցանց եղանակով այլ անձանց հասանելի դարձնել միայն իր գրավոր համաձայնությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

5) հրաժարվել Պայմանագիրը կատարելուց՝ Կողմ-1-ին վճարելով Պայմանագրով սահմանված գնի այն մասը, որը համապատասխանում է մինչև Պայմանագրի կատարումից Կողմ-2-ի հրաժարման մասին տեղեկություն ստանալը Կողմ-1-ի մատուցած Ծառայությունների չափին,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

7. Ծառայությունների գինը կազմում է ---------------------- (------------------------) ՀՀ

  (թվերով) (բառերով)
դրամ, ներառյալ Կողմ-1-ի կողմից վճարման ենթակա հարկերը:

8. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարից -------------------- ՀՀ դրամը Կողմ-1-ին է վճարվում Պայմանագրի կնքման պահին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ --------------------- ՀՀ դրամը՝ Պայմանագրի 11-րդ կետով սահմանված կարգով Ծառայությունները մատուցված և ընդունված համարելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված ավելի ուշ ժամկետում:

9. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է վճարվել կանխիկ կերպով կամ փոխանցվել Կողմ-1-ի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին:

10. Այն դեպքում, երբ Կողմ-1-ը Պայմանագրի 2-րդ կետում նշված ծառայությունները կամ դրանց մի մասը տրամադրում է զբաղվածության բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից Կողմ-1-ին վերապահված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում, ապա Կողմ-2-ին անվճար են տրամադրվում այն ծառայությունները, որոնք մատուցվում են սույն կետում նշված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում:

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ, ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏԸ

11. Ծառայություններն ամբողջությամբ մատուցված են համարվում Կողմ-2-ին հարմար աշխատանքի տեղավորելուց հետո՝ Կողմ-2-ի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից Ծառայությունների հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահից:

12. Կողմ-2-ին հարմար աշխատանքի տեղավորելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Կողմ-1-ը Կողմ-2-ին է հանձնում Ծառայությունների հանձնման-ընդունման ակտի երկու օրինակ: Ծառայությունների հանձնման-ընդունման ակտը ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում Կողմ-2-ը Կողմ-1-ին է վերադարձնում հանձնման-ընդունման ակտի իր կողմից ստորագրված մեկ օրինակը կամ ներկայացնում է գրավոր առարկություն Ծառայությունների վերաբերյալ: Ծառայությունների հանձնման-ընդունման ակտը համարվում է ստորագրված և տվյալ ժամանակահատվածում Ծառայությունները համարվում են պատշաճ մատուցված ու ընդունված նաև այն դեպքում, եթե՝

1) Կողմ-2-ը Ծառայությունների հանձնման-ընդունման ակտը ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում գրավոր առարկություն չի ներկայացնում Կողմ-1-ին, կամ,

2) Կողմ-1-ի միջնորդությամբ հարմար աշխատանքի տեղավորվելու պարագայում, հրաժարվում է ստորագրել Ծառայությունների հանձնման-ընդունման ակտը:

V. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

13. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

14. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) ունեն լիարժեք լիազորություններ և իրավասություն Պայմանագրի կնքման համար, օժտված են Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար բոլոր իրավունքներով և իրավասություններով,

4) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

5) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

6) Պայմանագիրը կնքվել է որպես բարի կամքի դրսևորում, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման իրավական հետևանքները և համապատասխանում են Կողմերի կամահայտնությանը:

VII. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

15. Պայմանագրով նախատեսված՝ «հարմար աշխատանք» հասկացությունն օգտագործվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստով և ունի նույն նշանակությունը, որպիսին սահմանված է սույն կետում մատնանշված օրենքում:

16. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

17. Այն դեպքում, երբ Ծառայությունների կատարման անհնարինությունը ծագել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար Կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, Կողմ-2-ն ազատվում է Կողմ-1-ի կատարած փաստացի ծախսերը հատուցելու պարտավորությունից:

VIII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

18. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

19. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

20. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

21. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

22. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից: Պայմանագրում փոփոխություն և/կամ լրացում կատարելու առաջարկությամբ հանդես եկող կողմը, այդ մասին ծանուցում է մյուս կողմին առնվազն մեկ ամիս առաջ՝ ներկայացնելով Պայմանագրում փոփոխություն և/կամ լրացում կատարելու նախագիծը: Ընդ որում, Պայմանագրում կատարվող ցանկացած փոփոխություն կամ լրացում չի կարող էապես վատթարացնել Կողմի այն իրավական կարգավիճակը, որն ուներ այդ կողմը՝ Պայմանագրի շրջանակներում:

23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև դրանով Կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը:

24. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

X. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Կողմ–1»

«------------------------------------------------»

(աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը)

Գտնվելու վայրը՝ ------------------------------------

Հեռ. ---------------------------------------------------

Էլ. փոստ. --------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------

ՀՎՀՀ --------------------------------------------------

ի դեմս -------------------------------------------------

------------------------------------------------------------ 

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

---------------------------

 (ստորագրություն)

----- ---------20 ---թ.

Կ.Տ.

«Կողմ–2»

«-----------------------------------------------»

 (աշխատանքի տեղավորման նպատակով դիմած ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ ----------------------------

Հեռ. ------------------------------------------------

Էլ. փոստ. -----------------------------------------

Հ/հ -------------------------------------------------

-----------------------

 (ստորագրություն)

------ ----------20 ---թ.

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 5

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------

 «-----» ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության --------------------------------------------------------------

   (տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն

__________________________________- ի, որը գործում է -----------------------------------------------------------

    (ազգանունը, անունը, հայրանունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, ------------------------------------------------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ՝ Գործատու, ի դեմս

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------------------------ հիման վրա, մյուս կողմից և

   (կանոնադրության կամ լիազորագրի կամ այլնի)
 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(գործազուրկի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

այսուհետ՝ Շահառու, մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակման դեպքում այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան է Շահառուի բնակության վայրից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ բնակավայրում (այսուհետ նաև՝ այլ վայր) թափուր աշխատատեղում աշխատանքի տեղավորումը և դրա համար Տարածքային կենտրոնի կողմից Շահառուին ֆինանսական աջակցության տրամադրումը:

2. Պայմանագրով Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իսկ Շահառուն ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով, իսկ Տարածքային կենտրոնը Շահառուին տրամադրում է ֆինանսական աջակցության՝ Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է.

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ այլ վայրում Շահառուին աշխատանքի տեղավորման և դրա համար տրամադրվող ֆինանսական աջակցությանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով և ժամկետում,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միմյանց միջև հաստատել աշխատանքային հարաբերություններ,

2) պահանջել Շահառուից աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը և նոր բնակության վայրի հասցեի, բանկային հաշվի տվյալների մասին հայտարարությունը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ աշխատանքային պայմանագիրը ընդունելուց (կնքելուց) հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում,

3) նույն վայրում Գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու դեպքում սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունը ներառող համաձայնագրի պատճենը ստանալ Շահառուից,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Շահառուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հետ վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի սահմանված այլ դեպքերում,

8) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Շահառուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

2) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

3) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ այլ վայրում Շահառուին աշխատանքի տեղավորման և դրա համար տրամադրվող ֆինանսական աջակցությանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

4) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

5) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում նրան ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում նրա մոտ ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

3) Տարածքային կենտրոն ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) նույն վայրում Գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու դեպքում Պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ փոփոխությունը ներառող համաձայնագրի պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները չպահպանելով աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Շահառուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջները:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ այլ վայրում Շահառուին աշխատանքի տեղավորման և դրա համար տրամադրվող ֆինանսական աջակցությանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

3) Գործատուից պահանջել ոչ ուշ, քան Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

4) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ,

5) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն Շահառուին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան:

10. Պայմանագրի 9-րդ կետում նշված գումարը Շահառուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածով սահմանված ժամկետում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

13. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

14. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

15. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

16. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

17. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

18. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

19. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

21. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

22. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

23. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 13-րդ կետում նշված պահանջներին համապատասխան կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

24. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակներից, որոնցից Տարածքային կենտրոնին, Գործատուին և Շահառուին տրամադրվում է մեկական օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (Տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

Հ/հ -------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.

(ձևը խմբ. 13.05.15 N 74-Ն)

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 6

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

---------------------------

 «----» ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ---------------------------------------------------------------

  (տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն

--------------------------------------------------------------- ի, որը գործում է ------------------------------------------------------

  (ազգանունը, անունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, այսուհետ` Կողմ-1, և

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

որը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանդիսանում է աշխատաշուկայում անմրցունակ անձ, այսուհետ՝ Կողմ-2, մյուս կողմից (երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 16 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան Կողմ-2-ի ինքնազբաղվածության խթանման նպատակով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար Կողմ-1-ի կողմից աջակցության տրամադրումն է:

2. Պայմանագրի համաձայն Կողմ-2-ը պարտավորվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ այն սկսելուց հետո առնվազն երկու տարի ժամկետով, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` ՓՄՁ ԶԱԿ) կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրին համապատասխան, իսկ Կողմ-1-ը պարտավորվում է Կողմ-2-ին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրով սահմանված չափով, ժամկետում և պայմաններին համապատասխան:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Կողմ-1-ը պարտավոր է.

1) Կողմ-2-ին տրամադրել խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Կողմ-2-ի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմ-1-ի և Կողմ-2-ի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-2-ի երաշխավորի հետ կնքել երաշխավորության պայմանագիր,

3) Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան, Կողմ-2-ին տրամադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն,

4) չմիջամտել Կողմ-2-ի և վերջինիս կողմից որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Կողմ-2-ի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ Պայմանագրի 4-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքի,

5) Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը (կամ դրա մի մասը) փոխանցելու մասին տեղեկացնել Կողմ-2-ին` վերջինիս ցանկության դեպքում հանձնելով նրան համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի պատճենները,

6) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Կողմ-2-ի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Կողմ-2-ը տեղեկացրել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Կողմ-1-ն իրավունք ունի.

1) Կողմ-2-ի կողմից ցանկացած երրորդ անձի որպես վարձու աշխատող աշխատանքի ընդունելու դեպքում, Կողմ-2-ից ստանալ աշխատանքի ընդունելու մասին համապատասխան անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) պատճենը՝ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) Կողմ-2-ից ստանալ նրա բանկային հաշվի տվյալների մասին հայտարարությունը և ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը.

3) Կողմ-2-ից ստանալ նրա բանկային հաշվի վրա` ծրագրով Կողմ-2-ի կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի առնվազն 50 տոկոսի չափով գումարի առկայության մասին տեղեկանքը.

4) Կողմ-2-ից ստանալ ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը.

5) Կողմ-2-ի երաշխավորից ստանալ նրա վարձու աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեությունը (եկամուտը) հավաստող փաստաթուղթը.

6) Կողմ-2-ից ստանալ ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթուղթը.

7) սույն կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-2-ից ստանալ այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները.

8) Կողմ-2-ից պահանջել ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը.

9) ըստ անհրաժեշտության Կողմ-2-ից պահանջել Կողմ-2-ի մոտ վարձու աշխատողների աշխատելու փաստը հավաստող և նրանց թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

10) Կողմ-2-ից պահանջել ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրին համապատասխան՝ պահպանելով գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կողմ-2-ից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Կողմ-2-ին վճարված գումարը՝

ա. եթե Կողմ-2-ը չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

բ. եթե պետական աջակցությամբ սկսած ձեռնարկատիրական գործունեությունը Կողմ-2-ը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում.

12) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Կողմ-2-ը պարտավոր է.

1) Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում Կողմ-1-ին ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին և ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը՝ Պայմանագրի 8-րդ կետով նախատեսված աջակցությունը ստանալու նպատակով,

2) Կողմ-1-ին ներկայացնել իր բանկային հաշվի վրա` ծրագրով իր կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի առնվազն 50 տոկոսի չափով գումարի առկայության մասին տեղեկանքը` Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

3) Կողմ-1-ին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալության պայմանագրի պատճենը՝ Պայմանագրի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

4) Կողմ-1-ին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկի վճարումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարի կատարումը հավաստող փաստաթուղթը՝ Պայմանագրի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

5) երրորդ անձի՝ որպես վարձու աշխատող աշխատանքի ընդունելու դեպքում, այդ մասին տեղեկացնել Կողմ-1-ին՝ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով աշխատանքային պայմանագրի պատճենը՝ Պայմանագրի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալու նպատակով,

6) Կողմ-1-ին ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթուղթը, Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում,

7) Կողմ-1-ին ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը՝ Կողմ-1-ի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

8) սույն կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-1-ին ներկայացնել այդ փոփոխությունները հավաստող փաստաթղթերի պատճենները,

9) Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում Կողմ-1-ին ներկայացնել ծրագրով իր ձեռնարկատիրական գործունեությունը սկսելու վերաբերյալ գրավոր հայտարարություն` նշելով այդ ձեռնարկատիրական գործունեության սկիզբը (օրը, ամիսը, տարին), որը պետք է ընկած լինի Պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումից հետո մեկամսյա ժամանակահատվածում,

10) պետական աջակցությամբ սկսած ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել՝ այն սկսելուց հետո առնվազն երկու տարի ժամկետով, ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրին համապատասխան, պահպանելով գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունները, չափերը, համամասնությունները և հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

11) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու դեպքում այդ գործունեությունը դադարեցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կողմ-1-ին` նշելով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարին, եթե գործունեությունը դադարեցնում է այն սկսելուց հետո` երկու տարվա ընթացքում,

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Կողմ-1-ին ամբողջությամբ վերադարձնել Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Կողմ-2-ին վճարված գումարը՝

ա. եթե Կողմ-2-ը չի պահպանել գործարար ծրագրում նշված ծախսային ուղղությունների, չափերի, համամասնությունների և ձեռք բերվող հիմնական միջոցների վերաբերյալ քանակական և որակական պահանջները,

բ. եթե պետական աջակցությամբ սկսած ձեռնարկատիրական գործունեությունը Կողմ-2-ը դադարեցրել է` սկսելուց հետո երկու տարվա ընթացքում,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում:

6. Կողմ-2-ն իրավունք ունի.

1) Կողմ-1-ից ստանալ խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Կողմ-2-ի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմ-1-ի և Կողմ-2-ի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) պահանջել Կողմ-1-ից Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան տրամադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն,

3) պահանջել Կողմ-1-ից չմիջամտել Կողմ-2-ի և որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Կողմ-2-ի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ Պայմանագրի 4-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքի,

4) պահանջել Կողմ-1-ից տեղեկացնել Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարի (կամ դրա մի մասի) փոխանցման մասին և տրամադրել համապատասխան վճարումները հավաստող փաստաթղթերի կրկնօրինակները՝ այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում,

5) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Կողմ-1-ին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Կողմ-2-ի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Կողմ-1-ը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Պայմանագրի համաձայն Կողմ-2-ին տրամադրվող աջակցության առավելագույն չափը կազմում է
------------------ (------------------------------) ՀՀ դրամ:

   թվերով  բառերով
  8. Պայմանագրի 7-րդ կետով սահմանված աջակցությունը ներառում է հետևյալ ծախսերի փոխհատուցումը`

1) Կողմ-2-ի կողմից որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց անվանական աշխատավարձի 25 տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ վարձու աշխատողի համար «Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը՝ երկու տարի ժամկետով, ամսական կտրվածքով.

2) Կողմ-2-ի կողմից հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով դրանց ընդհանուր արժեքի 50 տոկոսը՝ միանվագ, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր հազար ՀՀ դրամը.

3) տարածքի վարձակալության արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական քսանհինգ հազար Հայաստանի Հանրապետության դրամը՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով.

4) ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի այդ գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը` երկու տարի ժամկետով, ամսական կտրվածքով։

9. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը Կողմ-1-ը Կողմ-2-ի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 16 հավելվածով սահմանված կարգով և ժամկետում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

11. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

15. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Կողմ-1-ը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո Կողմ-2-ը դադարեցրել է ձեռնարկատիրական գործունեությունը մինչ Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, կամ թույլ է տվել Պայմանագրի այլ էական խախտում:

22. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից Կողմ-1-ին և Կողմ-2-ին տրամադրվում է մեկական օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Կողմ–1»

 «--------------------------------------------------»

 (Զբաղվածության պետական գործակալության 

տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը՝ ----------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------

Հ/հ --------------------------------------------------------- 

Ի դեմս ----------------------------------------------------

 ------------------------------------------------------------

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի

 պաշտոնը, ազգանունը, անունը)

---------------------

(ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

«Կողմ–2»

«----------------------------------------------»

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------

Հեռ. ---------------------------------------------------

Էլ. փոստ. ---------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------

ՀՎՀՀ -------------------------------------------------

--------------------

(ստորագրություն)

 -------- ------------------- 20---թ.

(ձևը խմբ. 13.05.15 N 74-Ն)

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 7

 Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------

 «----» ---------------- 201--- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

-------------------------------------------------------- տարածքային կենտրոնը (այսուհետ` Տարածքային կենտրոն),

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

   (ազգանունը, անունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից,

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, պետական գրանցման օրը, ամիսը, տարին, պետական գրանցման վկայականի համարը, կամ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործատուի անունը, հաշվառման վայրը)

այսուհետ` Գործատու, ի դեմս

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

որը գործում է ------------------------------------------------------------------------------------ հիման վրա, մյուս կողմից և

    (կանոնադրության կամ լիազորագրի կամ այլնի)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- ,

(հարմար աշխատանքի ընդունման ենթակա անմրցունակ անձի (անձանց) ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի (ներկայացուցիչների) միջոցով հանդես գալու դեպքում` նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

որոնցից յուրաքանչյուրն առանձին և միասին հետայսու կանվանվեն Շահառու կամ Շահառուներ, մյուս կողմից (Պայմանագրի բոլոր կողմերը միասին համատեղ հիշատակման դեպքում այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան Գործատուի կողմից Շահառուին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցումն է Տարածքային կենտրոնի կողմից՝ Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման համար, ինչպես նաև տեսողությունից կամ տեղաշարժման (հաշմանդամի սայլակով տեղաշարժվող) խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող) Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում` ուղեկցողի կարիք ունեցող Շահառուին ուղեկցողի համար աշխատավարձի մասնակի փոխհատուցումը՝ Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Պայմանագրի համաձայն՝

1) Գործատուն պարտավորվում է Շահառուին ընդունել աշխատանքի, իսկ Շահառուն ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Պայմանագրով սահմանված ժամկետով,

2) Տարածքային կենտրոնը պարտավորվում է Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում Գործատուին տրամադրել աշխատավարձի մասնակի փոխհատուցում, ինչպես նաև Պայմանագրով սահմանված դեպքում ուղեկցողի կարիք ունեցող Շահառուին ուղեկցող ունենալու համար` դրամական օգնություն:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝

1) ըստ անհրաժեշտության Գործատուին և Շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում` Շահառուին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Գործատուին տրամադրել Գործատուի կողմից Շահառուին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցում, իսկ ուղեկցողի կարիք ունեցող և Պայմանագրի 12-րդ կետում նշված Շահառուին տրամադրել ուղեկցողի համար դրամական օգնություն` Պայմանագրի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) չմիջամտել Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում մուտքագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 14-րդ և 16-րդ կետերով սահմանված տվյալները,

5) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի և Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) Շահառուից և Գործատուից պահանջել Պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միմյանց միջև հաստատել աշխատանքային հարաբերություններ,

2) պահանջել Գործատուից Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ Շահառուին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտը (այսուհետ՝ աշխատանքային պայմանագիր) ստորագրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) այդ մասին ծանուցել Տարածքային կենտրոնին,

3) պահանջել Շահառուից սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագրի պատճենը ներկայացնել Տարածքային կենտրոն՝ այն կնքվելուց (ընդունվելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գործատուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին ու Շահառուին վճարված գումարը, եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջները,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից ամբողջությամբ ստանալ Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Գործատուին ու Շահառուին վճարված գումարը, եթե`

ա. սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջները,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 31.1-րդ կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շահառուից և Գործատուից պահանջել հավասարապես վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված գումարը՝ եթե սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետով սահմանված պահանջները,

7) ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածով սահմանված դեպքերում դադարեցնել աշխատավարձերի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև դրամական օգնության տրամադրումը,

8) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Գործատուից ստանալ սահմանված ձևին համապատասխան տեղեկանք` Գործատուի մոտ հաշվետու ամսվա ընթացքում իր մոտ աշխատող Շահառուների մասին,

9) ըստ անհրաժեշտության Գործատուից և Շահառուից ստանալ Գործատուի մոտ Շահառուի աշխատելու փաստը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր, իսկ ուղեկցողի կարիք ունեցող Շահառուից՝ ուղեկցողի առկայությունը (աշխատելու հանգամանքը) հիմնավորող փաստաթղթեր,

10) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Գործատուն պարտավորվում է՝

1) Շահառուի հետ համաձայնեցված ժամկետում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

2) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

3) աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

4) Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց (ընդունելուց) հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) այդ մասին ծանուցել Տարածքային կենտրոնին,

5) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Տարածքային կենտրոն ներկայացնել սահմանված ձևին համապատասխան տեղեկանք` հաշվետու ամսվա ընթացքում իր մոտ աշխատող Շահառուների մասին, ինչպես նաև Պայմանագրի 4-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված՝ Շահառուի աշխատելու փաստը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները չպահպանելով Շահառուին աշխատանքից ազատելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

7) անմրցունակ անձին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում յուրաքանչյուր տարի կնքել աշխատանքային պայմանագիր,

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին ու Շահառուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)՝ չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում:

6. Գործատուն իրավունք ունի՝

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելուն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) պահանջել Տարածքային կենտրոնից չմիջամտելու Գործատուի և Շահառուի միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և Գործատուի կողմից իրականացվող գործունեությանը,

3) Պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան, Տարածքային կենտրոնից ստանալ Շահառուին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցում,

4) պահանջել Շահառուից ոչ ուշ, քան Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

5) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Գործատուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

7. Շահառուն պարտավորվում է.

1) Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Գործատուին ներկայացնել աշխատանքի ընդունման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը,

2) Գործատուի հետ համաձայնեցված ժամկետում Գործատուի մոտ ընդունվել աշխատանքի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

3) Տարածքային կենտրոն ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված, ինչպես նաև այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը՝ այն կնքվելուց (ընդունվելուց) հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում,

4) Տարածքային կենտրոն ներկայացնել Պայմանագրի 4-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված՝ Գործատուի մոտ Շահառուի աշխատելու փաստը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները չպահպանելով աշխատանքից ազատվելու դեպքում, այդ մասին գրավոր տեղեկացնել Տարածքային կենտրոնին՝ ոչ ուշ, քան աշխատանքից ազատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից Գործատուին ու Շահառուին վճարված գումարը՝

ա. ամբողջությամբ, եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Շահառուի նախաձեռնությամբ` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները, այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այլ դեպքերում,

բ. մասնակի (հիսուն տոկոսի չափով), եթե Պայմանագրի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է Գործատուի և Շահառուի փոխադարձ համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքով)` չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջները,

7) ուղեկցողի կարիք ունենալու և ուղեկցողի համար դրամական օգնություն ստանալու դեպքում՝

ա. Տարածքային կենտրոն ներկայացնել ուղեկցողի առկայությունը (աշխատելու հանգամանքը) հիմնավորող փաստաթղթեր՝ Տարածքային կենտրոնի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում,

բ. Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում Տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

8. Շահառուն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից պահանջել տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող Շահառուին հարմար աշխատանքի տեղավորման դեպքում` ուղեկցողի համար տրամադրվող դրամական օգնությանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Գործատուի և Շահառուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից պահանջել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում մուտքագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 16-րդ կետով սահմանված տվյալները,

3) Տարածքային կենտրոնից պահանջել չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Շահառուի համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

4) ուղեկցողի կարիք ունենալու դեպքում, Պայմանագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 10-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան, Տարածքային կենտրոնից ստանալ ուղեկցողի համար դրամական օգնություն,

5) Գործատուից պահանջել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի հիման վրա Շահառուին ընդունել աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան,

6) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում, Շահառուի համար ապահովել աշխատանքային բնականոն պայմաններ, աշխատանքային ունակությունների և կարողությունների զարգացմանը նպաստող անհրաժեշտ միջավայր,

7) Գործատուից պահանջել աշխատանքային հարաբերությունների ողջ ժամանակահատվածում չվատթարացնել Շահառուի աշխատանքի էական պայմանները կամ Շահառուի համար չսահմանել առավել նվազ բարենպաստ պայմաններ այն պայմանների համեմատ, որոնք նախատեսվելու են աշխատանքային պայմանագրով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերի,

8) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Պայմանագրի համաձայն`

1) Պայմանագրի կողմ հանդիսացող յուրաքանչյուր Շահառուի համար վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, Գործատուին վճարվում է փոխհատուցում` տվյալ Շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը,

2) ուղեկցողի կարիք ունեցող և Պայմանագրի 12-րդ կետում նշված Շահառուին ուղեկցողի համար տրամադրվում է դրամական օգնություն՝ մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

10. Պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարը Գործատուի, իսկ 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարն ուղեկցողի կարիք ունեցող Շահառուի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշիվներին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

12. Պայմանագրով ուղեկցողի կարիք ունեցող և ուղեկցող ունենալու համար տրամադրվող դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող Շահառու ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (լրացվում է՝ «առկա է» կամ «առկա չէ»)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ուղեկցողի կարիք ունեցող և ուղեկցող ունենալու համար տրամադրվող դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող Շահառուի առկայության դեպքում, նշվում են ուղեկցողի կարիք ունեցող յուրաքանչյուր Շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը)

13. Գործատուն և Շահառուն Պայմանագրով սահմանված դեպքերում պարտավորվում են Տարածքային Կենտրոնին վերադարձնել Պայմանագրի 9-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից վճարված գումարը «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:

14. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

15. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

16. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

17. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

18. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

19. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

20. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում Պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

22. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

23. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

24. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե Պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Շահառուն չի ընդունվել աշխատանքի Գործատուի մոտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի 11-րդ կետում նշված պահանջներին համապատասխան կամ Գործատուն և (կամ) Շահառուն թույլ են տվել Պայմանագրի էական խախտում:

25. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում է Գործատուին, Շահառուին և Տարածքային կենտրոնին:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

--------------------------------------------------------------------------------------

 (Տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոն

Գտնվելու վայրը՝ ---------------------------------------------------------------

Հեռ. --------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Գործատու`

--------------------------------------------------------------------------------------

 (Գործատուի անվանումը)

Գտնվելու վայրը՝ --------------------------------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------------------------------

Հ/հ ---------------------------------------------------------------------------------

ՀՎՀՀ ------------------------------------------------------------------------------

ի դեմս ----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

--------------------------------

 (ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 20---թ.

Շահառու`

------------------------------------------------------------------------------------

 (ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------------------------------

Հեռ. -----------------------------------------------------------------------------

Էլ. փոստ. ----------------------------------------------------------------------

Հ/հ -------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------

(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)

-------------------------------------------------------

(Շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)

 -------- --------20 ---թ.

(ձևը խմբ. 13.05.15 N 74-Ն)

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 8

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

---------------------------

 « » ---------------- 20---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

----------------------------------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ` Պարտատեր,

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

   (ազգանունը, անունը, հայրանունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, ------------------------------------------------------------------------------------------------------------

 (ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

այսուհետ` Երաշխավոր, մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված N 16 հավելվածի 14.1-ին և 14.2-րդ կետերով սահմանված պահանջները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

1. Պայմանագրի առարկան

1.1. Երաշխավորը պարտավորվում է Պարտատիրոջ առջև պատասխանատվություն կրել Պարտատիրոջ և ________________________________________________ -ի, այսուհետ` Պարտապան, միջև

 (ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

____________ թ. կնքված ________________________________________թիվ _______________

 (պայմանագրի առարկան)

պայմանագրով (այսուհետ՝ Աջակցության տրամադրման պայմանագիր) Պարտապանի պարտավորությունների կատարման համար:

2. Կողմերի պարտականությունները

2.1. Երաշխավորը պարտավորվում է պարտատիրոջ առջև պատասխանատվություն կրել սույն պայմանագրի 1.1 կետում նշված՝ Պարտապանի պարտականությունների կատարման համար նույն ծավալով, ինչ Պարտապանը:

2.2. Երաշխավորը պարտավոր է Պարտատիրոջը վճարել Աջակցության տրամադրման պայմանագրի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված` Պարտապանի չվճարած գումարը:

2.3. Եթե Երաշխավորը սույն պայմանագրի 2.2 կետի համաձայն չկատարի իր պարտավորությունը, ապա Երաշխավորը Պարտատիրոջը վճարում է տուժավճար` կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով:

2.4. Պարտատերը պարտավոր է Երաշխավորին հանձնել Պարտապանի դեմ ունեցած իր պահանջները հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները` սույն պայմանագրի 2.2 կետում նշված պարտավորությունները Երաշխավորի կողմից կատարելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Ժամկետները

Երաշխավորությունը դադարում է, եթե Պարտատերը պայմանագրի 1.1 կետում նշված պարտավորությունների կատարման ժամկետը սկսվելու օրվանից երեք ամսվա ընթացքում Երաշխավորին չի ներկայացնում վճարման գրավոր պահանջ:

4. Լրացուցիչ պայմաններ

Պարտապանը պարտավոր է Երաշխավորին հանձնել սույն պայմանագրի 1.1 կետում նշված պայմանագրի մեկ օրինակը:

5. Կողմերի հասցեները և ստորագրությունները

Երաշխավոր` _____________________________________________________________________

 բնակության վայրը

Պարտատեր`______________________________________________________________________

 գտնվելու վայրը և վավերապայմանները

Ստորագրությունները և կնիքները (առկայության դեպքում)

Երաշխավոր`______________________________________________________________________

 ստորագրությունը և կնիքը (առկայության դեպքում)

Պարտատեր`______________________________________________________________________

 ստորագրությունը և կնիքը

Պարտապան`_____________________________________________________________________

 ստորագրությունը և կնիքը

(ձևը լրաց. 13.05.15 N 74-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 13.05.15 N 74-Ն)

Հավելված N 5

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

ԵՐԿԿՈՂՄ պայմանագիր

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ Անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ

------------------------------

 «   » ---------------- 20---- թ. 

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունը` ի դեմս

------------------------------- տարածքային կենտրոնի տնօրեն ---------------------------------------------ի,

  (տարածքային կենտրոնի անվանումը) (ազգանունը, անունը)
  
այսուհետ` «Կողմ-1», որը գործում է --------------------------------------------հիման վրա, մի կողմից,

  (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
և մյուս կողմից քաղաքացի

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված աշխատանք փնտրող անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

այսուհետ՝ «Կողմ-2», մյուս կողմից (երկուսը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան Կողմ-1-ի և Կողմ-2-ի միջև զբաղվածության ապահովման անհատական ծրագրի (այսուհետ` անհատական ծրագիր) իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի կնքումն է:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2. Կողմ-1-ը պարտավոր է.

1) Կողմ-2-ին տրամադրել խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ անհատական ծրագրի կազմման և իրականացմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմ-1-ի և Կողմ-2-ի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) հաշվառել Կողմ-2-ին և օրենսդրությամբ սահմանված կարգով տալ գործազուրկի կարգավիճակ անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում,

3) Կողմ-2-ին տրամադրել տեղեկություններ ոլորտի տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ,

4) Կողմ-2-ին տրամադրել մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն,

5) Կողմ-2-ի համար իրականացնել զբաղվածության ապահովման անհատական ծրագրով նախատեսված միջոցառումները:

3. Կողմ-1-ն իրավունք ունի.

1) դադարեցնել Կողմ-2-ի գործազուրկի կարգավիճակը, եթե`

ա. գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ,

բ. գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից,

գ. գործազուրկը անհարգելի պատճառով Կողմ-1-ի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար (տարածքային կենտրոն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից),

դ. գործազուրկը զբաղվածության կարգավորման պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից,

2) Կողմ-2-ից պահանջել վերադարձնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակներում ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները, եթե այդ ծրագրում ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ Կողմ-1-ին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում,

3) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

4. Կողմ-2-ը պարտավոր է.

1) Կողմ-1-ի կողմից հաշվառվելուց հետո անհատական տվյալներում փոփոխություններ լինելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնել Կողմ-1-ին,

2) Կողմ-1-ին տեղեկացնել աշխատանքի տեղավորվելու, քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու, անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի և արտոնագրային վճար վճարողի գործունեություն ծավալելու, ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցում անցնելու մասին,

3) մասնակցել զբաղվածության ապահովման անհատական ծրագրով նախատեսված միջոցառումներին,

4) սահմանված կարգով ներկայանալ Կողմ-1-ին` աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվելու համար ծանուցում ստանալուց հետո,

5) վերադարձնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակներում ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները, եթե այդ ծրագրում ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ Կողմ-1-ին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները, ինչպես նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում:

 5. Կողմ-2-ը իրավունք ունի.

1) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության,

2) սահմանված կարգով զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկման,

3) Կողմ-1-ի գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման,

4) համաձայնել կամ չհամաձայնել` (ընդգծել) աշխատանքի տեղավորման նպատակով նրա անհատական տվյալները այլ կազմակերպություններին տրամադրելու համար,

5) Կողմ-2-ից ծանուցումները ստանալ իր նախընտրած ձևով` էլեկտրոնային փոստի, փոստային ծառայության, հեռախոսազանգի (ընդգծել) միջոցով, առձեռն:

III. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

6. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

IV. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

7. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

V. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

8. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

9. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

10. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

11. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

12. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

13. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

15. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

16. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի` անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում աշխատանքի տեղավորվելը:

17. Կողմ-1-ը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

18. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից Կողմ-1-ին և Կողմ-2-ին տրամադրվում է մեկական օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Կողմ–1»

«------------------------------------------------»

(Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը՝ ------------------------------------

Հեռ. ---------------------------------------------------

Էլ. փոստ. --------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------

Ի դեմս -------------------------------------------------

------------------------------------------------------------ 

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

---------------------------

 (ստորագրություն)

----- ---------20 ---թ.

Կ.Տ.

«Կողմ–2»

«-----------------------------------------------»

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ ----------------------------

Հեռ. ------------------------------------------------

Էլ. փոստ. -----------------------------------------

Հ/հ -------------------------------------------------

-----------------------

 (ստորագրություն)

------ ----------20 ---թ.

Հավելված N 6

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ՁԵՎ

Ներմուծեք նկարագրությունը_3057

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ

ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Աշխատաշուկայում անմրցունակ անձի

անունը, ազգանունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը

Աշխատանքի տեղավորման ոչ պետական

կազմակերպության անվանումը

Կազմակերպության գտնվելու վայրը, հեռախոսահամարը

Հավաստագրի տրման ամսաթիվը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարության աշխատակազմի

զբաղվածության պետական գործակալության

______________ տարածքային կենտրոնի տնօրեն

(անվանումը)

_______________________________________

_______________________________________

_______________________________________

_______________________________________

«______» _______________________ 20  թ.

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Հավելված N 7

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

---------------------------

 « » ---------------- 201---- թ.

(կնքման վայրը)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

-------------------------------------------------------- տարածքային կենտրոնը, այսուհետ` Տարածքային կենտրոն,

 (տարածքային կենտրոնի անվանումը)

ի դեմս տնօրեն ____________________________- ի, որը գործում է -----------------------------------------------

   (ազգանունը, անունը)  (կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, և

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------,

(գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր (կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող) հանդիսացող ֆիզիկական անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

որը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանդիսանում է աշխատաշուկայում անմրցունակ անձ, այսուհետ՝ Հող օգտագործող, մյուս կողմից (Պայմանագրի երկու կողմերը միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի առարկան սեզոնային զբաղվածության խթանման համար Տարածքային կենտրոնի կողմից Հող օգտագործողին ֆինանսական աջակցության տրամադրումն է՝ Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:

2. Պայմանագրի համաձայն, Հող օգտագործողը պարտավորվում է անձամբ կամ Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց հետ համատեղ իրականացնել որոշակի աշխատանքներ՝ Պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ Տարածքային կենտրոնը պարտավորվում է Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում Հող օգտագործողին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրով սահմանված կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան:

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3. Տարածքային կենտրոնը պարտավոր է.

1) Հող օգտագործողին տրամադրել խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Հող օգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Տարածքային կենտրոնի և Հող օգտագործողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Հող օգտագործողին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) ամսական առնվազն մեկ անգամ իրականացնել ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված և Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող գյուղացիական տնտեսության աջակցության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) կատարման ընթացքի մոնիթորինգ` ըստ գյուղացիական տնտեսության աջակցության գործարար ծրագրի անբաժանելի մասը հանդիսացող` կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի (այսուհետ` պլան-ժամանակացույց),

4) ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների համապատասխան աշխատողների ներկայացրած եզրակացության հիման վրա գնահատել պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականը,

5) աջակցել Հող օգտագործողին` Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում, որպես հարկային գործակալ Հող օգտագործողի պարտավորություններից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթների իրականացմանը,

6) չմիջամտել Հող օգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և Հող օգտագործողի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով և Պայմանագրով սահմանված դեպքերի,

7) չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Հող օգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

8) իրականացնել Պայմանագրով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով նախատեսված այլ պարտականություններ:

4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի.

1) պահանջել Հող օգտագործողից Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրում ընդգրկված, Պայմանագրով սահմանված և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքելու աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները,

2) պահանջել Հող օգտագործողից սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո եռօրյա ժամկետում, դրանց պատճենները տրամադրել Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին,

3) պահանջել Հող օգտագործողից Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում, Տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն Հող օգտագործողի բանկային հաշվի տվյալների մասին,

4) պահանջել Հող օգտագործողից յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց աշխատանքի փաստացի հաճախումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների մասին,

5) «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված դեպքերում Հող օգտագործողից ամբողջությամբ հետ ստանալ Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Հող օգտագործողին տրամադրված ֆինանսական աջակցությունը,

6) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Հող օգտագործողը պարտավոր է.

1) Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրում ընդգրկված, Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները,

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո եռօրյա ժամկետում, դրանց պատճենները տրամադրել Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին,

3) Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում, Տարածքային կենտրոն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին,

4) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի պատասխանատուներին ներկայացնել տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց աշխատանքի փաստացի հաճախումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների մասին,

5) «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված դեպքերում ամբողջությամբ հետ վերադարձնել Պայմանագրի 7-րդ կետով սահմանված և Տարածքային կենտրոնի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը,

6) իրականացնել Պայմանագրով և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով նախատեսված այլ պարտականություններ:

6. Հող օգտագործողն իրավունք ունի.

1) Տարածքային կենտրոնից ստանալ խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ Հող օգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Տարածքային կենտրոնի և Հող օգտագործողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

2) Տարածքային կենտրոնից ստանալ ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան,

3) Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում, որպես հարկային գործակալ Հող օգտագործողի պարտավորություններից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթներն իրականացնելու համար, Տարածքային կենտրոնից ստանալ աջակցություն,

4) Տարածքային կենտրոնից պահանջել չմիջամտել Հող օգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և Հող օգտագործողի կողմից իրականացվող գործունեությանը, բացառությամբ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով և Պայմանագրով սահմանված դեպքերի,

5) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավել ինչպես իր ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ անձանց (աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող վարձու աշխատողների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով հող օգտագործողի համար գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձանց)՝ Պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան,

6) պահանջել Տարածքային կենտրոնից չհրապարակել և/կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք Հող օգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի,

7) իրականացնել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Պայմանագրի համաձայն՝

1) Հող օգտագործողին մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է

-------------------------- (----------------------------------------------------------------) ՀՀ դրամ,

  թվերով բառերով

 ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` պարտադիր կուտակային կամ օրենքով սահմանված դեպքերում նպատակային սոցիալական վճարը,

2) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավված՝ Հող օգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար Հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար

-------------------------- (----------------------------------------------------------------)

  թվերով բառերով

ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը,

3) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավված` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար (բացառությամբ Հող օգտագործողի ընտանիքի անդամի), Հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար

 -------------------------- (----------------------------------------------------------------)

  թվերով բառերով
ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը,

4) Պայմանագրով սահմանված և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավված` քաղաքացիաիրավական պայմանագրով հող օգտագործողի համար գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձին մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար Հող օգտագործողին տրվում է փոխհատուցում` մեկ աշխատանքային ժամվա համար
-----------------------(----------------------------)

 թվերով

 բառերով

ՀՀ դրամ:

8. Պայմանագրի 7-րդ կետով նախատեսված գումարը վճարվում է ոչ ավելի, քան 180 օր ժամկետով, ընդ որում, Պայմանագրի 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով վճարվող գումարների հանրագումարը չի կարող գերազանցել ----------------------- (---------------------------------------) ՀՀ դրամը:

  թվերով բառերով

9. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը Տարածքային կենտրոնը Հող օգտագործողի՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

11. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ,

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող,

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները,

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ,

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

15. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Պայմանագրի 8-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Պայմանագիրը կարող է լուծվել Կողմերի համաձայնությամբ, Հող օգտագործողի դիմումի համաձայն, ինչպես նաև Պայմանագրի 22-րդ կետում նշված դեպքերում:

22. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն օրենքով, ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ հաստատված N 19 հավելվածով սահմանված դեպքերում, ինչպես նաև Հող օգտագործողի կողմից Պայմանագրի էական խախտում թույլ տալու դեպքում:

23. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից Տարածքային կենտրոնին և Հող օգտագործողին տրամադրվում է մեկական օրինակ:

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարածքային կենտրոն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարության աշխատակազմի զբաղվածության

պետական գործակալության

«--------------------------------------------------»

 (տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը՝ ----------------------------------------

Հեռ. -------------------------------------------------------

Էլ. փոստ. ------------------------------------------------

Հ/հ --------------------------------------------------------- 

Ի դեմս ----------------------------------------------------

 ------------------------------------------------------------

 (համապատասխան լիազորություն ունեցող անձի

 պաշտոնը, ազգանունը, անունը)

---------------------

(ստորագրություն)

Կ.Տ.

 -------- ------------------- 201---թ.

Հող օգտագործող

«----------------------------------------------»

(ֆիզիկական անձի ազգանունը, անունը)

Բնակության վայրը՝ --------------------------------

Հեռ. ---------------------------------------------------

Էլ. փոստ. ---------------------------------------------

Հ/հ ----------------------------------------------------

ՀՎՀՀ -------------------------------------------------

--------------------

(ստորագրություն)

-------- ------------------- 201---թ.

(ձևը խմբ. 13.05.15 N 74-Ն)

(հավելվածը խմբ. 13.05.15 N 74-Ն)

Հավելված N 8

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ՁԵՎ

Ու ղ ե գ ի ր  թիվ---

մասնագիտական ուսուցման

Տրվում է քաղ.__________________________________________________________________ - ին

(անունը, հայրանունը, ազգանունը)

Մասնակցելու__________________________________________________________________ - ում

(կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)

կազմակերպված մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և որակավորման բարձրացման դասընթացին (նշել) `__________________________________

  (մասնագիտության անվանումը)
_______________________________________________________ մասնագիտությամբ

դասընթացների սկիզբը`

  «_____»______________201 թ.

դասընթացների ավարտը`

«_____»______________201 թ.:

Տարածքային

կենտրոնի տնօրեն

_____________________  __________________
 
(ստորագրություն)

(անունը, ազգանունը)

«_____»________________201  թ.

-------------------------------------------------------կտրման գիծ-----------------------------------------------------

Կտրոն թիվ __ուղեգրի

Քաղ.____________________________________________________________________________ -ը

(անունը, հայրանունը, ազգանունը)

 1. ընդգրկվել է մասնագիտական ուսուցման դասընթացում` «____»_____________201  թ.

2. չի ընդգրկվել մասնագիտական ուսուցման դասընթացում____________________________

_______________________________________________________________________________

(նշել պատճառը)

Խնդրվում է ուսումնական տեղը զբաղեցնելու համար ուղարկել (չուղարկել) այլ ունկնդիր:

Կազմակերպության ղեկավար ____________________ ________________________________

  (ստորագրություն)

(անունը, ազգանունը)

«______»________________ 201  թ.

Հավելված N 9

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մասնագիտությունների, մասնագիտացումների անվանումները*

Մասնագիտության մասնագիտացման կոդը

Զբաղմունքների դասակարգչի կոդը

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ / տոկոսային
արտահայտությամբ/

1

2

3

4

5

1.

Ագարակապան

1010001

6210

50

2.

Ախտահանող

1010068

5139

50

3.

Աղյուսապատող-քարագործ` շինարարական նյութերի արտադրության

1010091

7450

100

4.

Ամբարձիչավար` ստորգետնյա աշխատանքների

1010092

8333

50

5.

Ամրանագործ

1010101

7123

100

6.

Այգեգործ

1010106

6113

50

7.

Այգեպան

1010107

6113

50

8.

Անագազոդող

1010116

7313

100

9.

Անասնաբույծ

1010118

7214

100

10.

Անասնասպան

1010126

7411

50

11.

Անվագործ

1010132

7422

50

12.

Անտառաբույծ

1010134

6141

50

13.

Անտառահատ

1010135

6141

50

14.

Անտառապահ

1010137

6141

50

15.

Ասֆալտբետոնագործ

1010617

8139

100

16.

Ավտոէլեկտրիկ

1010638

7137

50

17.

Ավտոկլավավար

1010642

8134

100

18.

Ավտոկռունկավար

1010644

8333

50

19.

Ավտոներկարար

1010649

8229

50

20.

Ավտոփականագործ

1010650

7231

50

21.

Ապարատավար /տարբեր/

8229

100

22.

Ատաղձագործ

1010651

7124

50

23.

Արտադրող` գորգերի

1010697

7436

100

24.

Բանջարաբույծ

1020024

6111

50

25.

Բանվոր` ազոտաթթվային արծաթի և քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների արտադրության

1020026

8229

100

26.

Բանվոր-արհեստավոր` գործած հագուստ պատրաստող

1020054

7332

100

27.

Բանվոր-արհեստավոր` գեղարվեստական արտադրատեսակներ պատրաստող

1020055

7331

100

28.

Բանվոր-արհեստավոր` կաշվե արտադրատեսակներ պատրաստող

1020058

7332

100

29.

Բանվոր-արհեստավոր` կտորից արտադրատեսակներ պատրաստող

1020062

7332

100

30.

Բանվոր-արհեստավոր` հագուստ պատրաստող

1020063

7332

100

31.

Բանվոր-արհեստավոր` ջուլհակության բնագավառի

1020065

7332

100

32.

Բանվոր` բանջարեղենի պահածոյացման

1020074

7414

50

33.

Բանվոր-գարեջրագործ

1020087

7414

50

34.

Բանվոր-գինեգործ

1020092

7414

50

35.

Բանվոր` գծային, էլեկտրական էներգիայի հաղորդման

1020093

7245

50

36.

Բանվոր` դարբնոցի մամլիչի

1020107

7221

50

37.

Բանվոր` էլեկտրոնային սարքավորումների սպասարկման

1020122

7243

50

38.

Բանվոր` թխվածքների թխման վառարան սպասարկող

1020131

7412

100

39.

Բանվոր` թունելային աշխատանքների

1020134

7150

100

40.

Բանվոր` լաքերի–ներկերի արտադրության

1020138

7138

150

41.

Բանվոր` լեռնագործ

1020139

7111

100

42.

Բանվոր` խմորեղենի թխման վառարան սպասարկող

1020149

7412

100

43.

Բանվոր` մսի պահածոյացման

1020150

7411

50

44.

Բանվոր` խողովակներ միացնող

1020153

7136

50

45.

Բանվոր` կոշիկի արտադրության

1020186

8269

100

46.

Բանվոր` հանքաքարերի և ոչ մետաղական հանածոների աղման

1020195

7111

100

47.

Բանվոր` հացաթխման վառարան սպասարկող

1020203

7412

100

48.

Բանվոր` հեռագրակապի մալուխ անցկացնող

1020205

7137

100

49.

Բանվոր-մասնագետ` վերամբարձ սարքավորումների

1020258

7215

50

50.

Բանվոր` շինարարության

1020298

7129

50

51.

Բանվոր` շինարարության տեխնիկական սպասարկման

1020300

7129

50

52.

Բանվոր` ստորգետնյա և վերգետնյա էլեկտրական մալուխ անցկացնող

1020429

7245

100

53.

Բանվոր` քար մշակող

1020469

7113

50

54.

Բարմեն

1020494

5123

100

55.

Բետոնագործ

1020551

7123

100

56.

Բրուտագործ

1020578

7321

50

57.

Բուլդոզերավար

1020580

8111

100

58.

Գազագեներատորագործ

1030001

8125

100

59.

Գազաեռակցող

1030009

7212

100

60.

Գազազտիչ-պոմպագործ

1030012

8153

100

61.

Գազակտրող

1030013

7212

100

62.

Գազահավաքող

1030014

8153

100

63.

Գալվանապատող

1030025

7250

50

64.

Գայլիկոնող

1030033

7223

50

65.

Գաջեգործ

1030046

7122

50

66.

Գարեջրագործ

1030047

8278

50

67.

Գոբելենագործ

1030119

7432

100

68.

Գորգագործ

1030120

7432

100

69.

Գործիքագործ

1030121

7222

50

70.

Դարբին

1040019

7221

100

71.

Եռակցող

1050011

7212

100

72.

Զոդող

1060009

7212

150

73.

Էլեկտրագազաեռակցող

1070001

7212

100

74.

Էլեկտրաեռակցող

1070024

7212

100

75.

Էլեկտրամոնտաժող տարբեր

1070051

7137

100

76.

Էլեկտրամոնտյոր տարբեր

1070066

7241

100

77.

Էլեկտրատեղակայող` տարբեր սարքավորումների

1070142

7137

50

78.

Էլեկտրափականագործ (փականագործ)`

1070159

8282

100

79.

Էքսկավատորավար

1070194

8332

100

80.

Թիթեղագործ

1090020

7213

50

81.

Թխող` հացի և հացամթերքների

1090023

7412

50

82.

Թրծող

1090030

8123

100

83.

Լաբորանտ` տարբեր

1120001

6129

50

84.

Լաքապատող` տարբեր

1120009

7441

100

85.

Լեռնագործ-բանվոր, մարկշեյդերական աշխատանքներ կատարող

1120012

7111

100

86.

Խառատ

1130022

7223

100

87.

Խմորահունց

1130056

7412

50

88.

Խոհարար (ուհի)

1130060

5122

50

89.

Ծեփագործ

1140011

7133

50

90.

Կաղապարող

1150026

7211

100

91.

Կարբյուրատորագործ

1150089

7241

50

92.

Կարգավորող` տարբեր հաստոցների

1150174

7223

100

93.

Կարող

1150196

7436

50

94.

Կոմբայնավար

1150243

8331

100

95.

Կոշկակար

1150247

7442

50

96.

Կոփող

1150267

8123

50

97.

Կռունկավար

1150272

8333

100

98.

Հանքափոր

1160052

7111

100

99.

Հաստոցավար

1160059

7223

50

100.

Հավաքող` շարժիչների

1160121

8281

50

101.

Հացթուխ

1160277

7412

100

102.

Հիդրոմոնտաժող

1160300

7129

100

103.

Հղկող

1160314

7224

100

104.

Հյուսն

1160361

7132

100

105.

Հնոցապան

1160389

9162

100

106.

Հրշեջ

1160505

5161

100

107.

Հրուշակագործ

1160511

7412

50

108.

Ձուլող

1170024

8122

100

109.

Մամլող

1200033

7221

100

110.

Մանող

1200079

7431

100

111.

Մատուցող(ուհի)

1200104

5111

100

112.

Մեքենավար

1200206

7610

100

113.

Ներկարար

1220046

7138

100

114.

Շարժիչագործ

1230002

7233

100

115.

Որմնադիր

1240026

7122

100

116.

Պանրագործ

1260024

7413

100

117.

Պահապան` անվտանգության ծառայության

1260012

5169

50

118.

Ջուլհակ` գորգերի

1270039

7432

50

119.

Ռանդող

1280003

7223

100

120.

Սանտեխնիկ

1290012

7136

50

121.

Սալիկապատող

1290002

7122

100

122.

Վարորդ

1300040

8322

100

123.

Տակառագործ

1310001

7422

50

124.

Տանիքագործ

1310003

7131

50

125.

Տպագրիչ

1310156

7341

50

126.

Տպագրող

1310167

7341

50

127.

Տրակտորիստ

1310174

8331

50

128.

Ցեմենտագործ

1320004

7122

100

129.

Փականագործ

1340012

7231

50

130.

Քար հատող

1350009

7113

50

131.

Քար հղկող

1350011

7113

50

132.

Քար սղոցող

1350012

7113

100

133.

Քարտաշ

1350013

7113

100

134.

Օպերատոր` տարբեր

1360030

8273

50

135.

Օպտիկ

1361034

7260

50

136.

Ֆրեզող

1370010

7260

50

137.

Ադմինիստրատոր

2010001

2131

100

138.

Անասնաբուժակ

2010028

3227

50

139.

Անասնաբույժ

2010029

2223

100

140.

Անասնաբույծ

2010033

2223

100

141.

Առաքիչ

2010114

3422

50

142.

Ատամնատեխնիկ

2010340

3225

100

143.

Բժիշկ /տարբեր/

2020021

2221

200

144.

Բուժակ /տարբեր/

2020149

3221

50

145.

Բուժքույր /տարբեր/

2020174

3231

50

146.

Գծագրող /տարբեր/

2030205

3118

50

147.

Գյուղատնտես

2030229

2213

100

148.

Գործակալ

2030249

2412

100

149.

Դասավանդող

2040015

2351

200

150.

Դաստիարակ

2040016

2332

100

151.

Դեղաբան

2040038

2212

100

152.

Դեղագետ

2040042

2224

100

153.

Դեղագործ

2040049

3228

100

154.

Դիզայներ (ըստ ճյուղերի)

2040075

3471

50

155.

Զբոսավար

2060001

5113

50

156.

Էլեկտրագետ

2070001

2143

100

157.

Էլեկտրաթերապևտ

2070006

3226

50

158.

Էլեկտրամեքենագետ

2070007

2143

100

159.

Էլեկտրատեխնիկ

2070012

3113

50

160.

Էկոնոմետրիստ

2070013

2441

100

161.

Էներգագետ

2070018

2143

100

162.

Էքսկուրսավար

2070025

3414

50

163.

Լաբորանտ

2120001

2310

150

164.

Լաբորատոր գործ

2120014

3211

100

165.

Լոգոպեդ

2120028

2332

100

166.

Լրագրող

2120029

2451

100

167.

Ծրագրավորող

2140134

2132

100

168.

Համակարգչային գրաֆիկայի մասնագետ

2160026

2131

100

169.

Հաշվապահ

2160033

2411

100

170.

Հոգեբան

2160079

2445

100

171.

Հողաշինարար

2160092

2148

100

172.

Ձկնաբույծ

2170005

2211

50

173.

Ճարտարագետ /տարբեր/

2190004

2142

100

174.

Ճարտարապետ /տարբեր/

2190214

2141

100

175.

Ճարտարապետ` դիզայներ

2190215

2149

100

176.

Մանկավարժ

2200023

2320

100

177.

Մարկշեյդեր

2200269

2148

150

178.

Մաքսային գործակալ

2200279

2441

100

179.

Մենեջեր

2200296

1229

100

180.

Մետաղագործ

2200359

2147

100

181.

Մետաղագործ-ճարտարագետ` մետաղի ձուլման

2200363

2147

100

182.

Մեքենագետ

2200367

3115

100

183.

Նախագծող /տարբեր/

2220040

2145

100

184.

Նկարազարդող` գովազդի

2220070

3471

50

185.

Շինարար` հանքահորային շինարարության

2230002

3117

100

186.

Սուրդոթարգմանիչ` համրահաղորդակցման կազմակերպման

2290069

3439

100

187.

Տեխնիկ /տարբեր/

2310004

3112

50

188.

Տեխնոլոգ /տարբեր/

2310343

2149

100

189.

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ

2310510

2131

100

190.

Տնտեսագետ

2310596

2441

100

191.

Ցանցային ադմինիստրատոր

2320001

2131

100

192.

Ուսուցիչ

2330003

2320

200

193.

Քիմիկ-լաբորանտ

2350041

3116

100

194.

Օպերատոր /տարբեր/

2360112

4114

50

1.* Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանով հաստատված «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչը» (ՀԴ-010-2013):

Հավելված N 10

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ՁԵՎ 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

________________ ամսվա ընթացքում

ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների՝ գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրին գործազուրկ(ներ)ի մասնակցության մասին

N

Ծրագրին մասնակցած գործազուրկի անունը, ազգանունը, հայրանունը

Աշխատած օրերի թիվը

Աշխատանքի սկիզբը (օրը, ամիսը, տարին)

Աշխատանքի ավարտը (օրը, ամիսը, տարին)

Գործատու

_____________________  __________________
 
 (անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

«----» ---------------------------201  թ.

 Կ

ՁԵՎ 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող անձի (անձանց) աշխատանքային գործունեության մասին

201 թ.-------------«----»-ից

 մինչև

201 թ.----------- «----»-ը

Հ/Հ

Ծրագրի աջակցությամբ աշխատող անձի անունը, ազգանունը, հայրանունը

Աշխատած օրերի թիվը

Աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական աշխատավարձի չափը (ՀՀ դրամ)

Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա ամսական գումարի չափը (ՀՀ դրամ)

Գործատու

_____________________  __________________
 
 (անունը, ազգանունը)

(ստորագրություն)

 «--------» -------------------------------- 201  թ.

Կ.Տ.

ՁԵՎ 3

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագրով աշխատող, հաշմանդամություն ունեցող անձի (որպես` գործատու) ուղեկցողի (որպես` աշխատող) աշխատանքային գործունեության մասին

201 թ.-------------«----»-ից

 մինչև

201 թ.----------- «----»-ը

Հ/Հ

Ծրագրի աջակցությամբ աշխատող անձի անունը, ազգանունը, հայրանունը

Աշխատած օրերի թիվը

Աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական աշխատավարձի չափը (ՀՀ դրամ)

Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա ամսական գումարի չափը (ՀՀ դրամ)

Գործատու

_____________________  __________________
 
 (անունը, ազգանունը)

(ստորագրություն)

 «--------» -------------------------------- 201  թ.

Կ.Տ.

Հավելված N 11

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի N 79-Ն հրամանի

ՁԵՎ 1

ՀՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի պատասխանատու

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը, տարածքային կենտրոնի անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը)

___________________ 
   /ստորագրությունը/

2. Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձ

------------------------------------------------------------------------------------------------ ----------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, ծննդյան թիվը)

___________________

   /ստորագրությունը/

3. Ընտանիքի 16-63 տարեկան` ծրագրում ընդգրկվող գործունակ անդամներ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ազգակցական կապը)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ազգակցական կապը)

4. Հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձի ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք.

 - վարձու աշխատողներ.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը)

- քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձինք.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը, հայրանունը)

5. Լրացման օրը ---------------------------- 201 թ.

  (ամսաթիվը)
 
6. Գործարար ծրագրի իրականացման նպատակը.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

7. Մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը, չափերը, հողի մշակման կարիքներն ու հնարավորությունները.

հողատեսքի անվանումը

մակերեսը
/հա/

մշակաբույսի անվանումը

մշակվող մակերեսը /հա/

մշակման կարիքներ, հնարավորություններ

8. Ծրագրի իրականացման ժամանակացույց` սկիզբը`-----------------------, ավարտը`-----------------------

9. Աշխատանքների իրականացման ծավալը. ___________ (մարդ-օր) ____________ (տ-ժամ)

10. Աշխատանքների իրականացման սահմանված ծավալը և ֆինանսական միջոցների չափը

Ծրագրում ընդգրկված
շահառուներ

Աշխատանքների իրականացման ծավալը
/մարդ-օր, տր-ժամ/

1 օրվա /ժամի/ վարձատրության չափը

Ֆինանսական միջոցների չափը /ՀՀ դրամ/

աշխատավարձ

եկամտային
հարկ

սոցիալական վճար

Ընդամենը          

հողօգտագործող

ընտանիքի անդամներ

վարձու աշխատողներ

ծառայություններ մատուցող անձինք

11. Իրականացվող ներդրումներ.

 - Հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձի կողմից (աշխատանքի միջոց)

_________________________________________________________________________________

- այլ կազմակերպությունների կողմից (ֆինանսական միջոցներ, աշխատանքի միջոց)`

_________________________________________________________________________________

12. Ակնկալվող արդյունքները.

 _________________________________________________________________________

13. Լրացուցիչ տեղեկություններ

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

14. Ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով հաստատված «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգին»:

(ձևը խմբ. 13.05.15 N 74-Ն)

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 2

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 ---------------------------------------- մշակման աշխատանքների ծավալի վերաբերյալ

   (մշակաբույսի անվանումը)

 աշխատանքների սկիզբը` _____________

   ավարտը` ____________
 
N

Աշխատանքների նկարագիրը

Մշակվող մակերեսը (հա)

Աշխատանքների չափաքանակները
1 հա հողատարածքի համար

Աշխատողների
թիվը

Աշխատանքային ծավալը
(ըստ մշակվող մակերեսի)

Աշխատանքների կատարման ժամանակացույց ըստ ամիսների
(մ-օր/տ-ժ)

04

05

06

07

08

09

10

մ/օր

տ/ժ

մ/օր

տ/ժ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

Ընդամենը

Ծրագրի պատասխանատու ___________________

 ստորագրությունը _________________

Գյուղատնտեսական աշխատանքների գծով խորհրդատու ------

 ստորագրությունը _________________

Հող օգտագործող ___________________

 ստորագրությունը _________________

____________ 201 թ.

Կ. Տ.

(ձևը խմբ. 13.05.15 N 74-Ն)

(հավելվածը խմբ. 13.05.15 N 74-Ն)