Basic information
Number
N 488-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.2003-03.01.2004)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.08.28/36(211) Հոդ.853
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
15.08.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.08.2002
Effective date
07.09.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 488-Ն

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սահմանել, որ «ԼԼ 55» նիշերով ավարտվող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին մարզպետներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին սպասարկող ծառայողական ավտոտրանսպորտային միջոցներին:

(1-ին կետը լրաց. 28.10.02 N 624-Ն, 08.07.03 N 308-Ն)

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների մասին» N 39 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր և այլ» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան միջոցառումներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 15
Երևան

 

Changed acts
Changing Act Corresponding incorporation