«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11910460
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
16 նոյեմբերի 2010 թ. |
N 514-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության 18-րդ կետի «ժթ» ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի:
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգերը հաստատելու մասին» 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 145-Ն հրամանը:
Դ. Սարգսյան |
Հավելված N 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովի անդամության թեկնածուներն առաջադրվում են խորհրդից, աշխատակազմից, տվյալ բնագավառի գիտական և ուսումնական հաստատություններից: Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
2) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
4. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմ են ուղարկվում խորհրդի, գիտական և ուսումնական հաստատությունների կողմից հանձնաժողովի անդամների թեկնածուների հետ համաձայնեցնելուց հետո:
5. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն) ներկայացվելուց հետո աշխատակազմի վարչությունը ցուցակները ծածկագրերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական կարգով ընտրված 6 թեկնածուից՝ մրցույթն անցկացվելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ՝
1) 2 թեկնածու՝ խորհրդի ներկայացուցիչներ.
2) 2 թեկնածու՝ աշխատակազմի ներկայացուցիչներ.
3) 2 թեկնածու՝ տվյալ բնագավառի գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ։
7. Վարչությունը մրցույթն սկսվելուց առնվազն 6 ժամ առաջ ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է աշխատակազմի ղեկավարի հրամանով: Նույն հրամանով աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի հետագա աշխատանքներին հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում: Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից համապատասխանաբար նշանակվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է աշխատակազմի ղեկավարի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են՝
1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունն՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
2) ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
12. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներին համապատասխան՝
1) վարչությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, հանձնաժողովի կնիքը, ձայնագրող սարքը, տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ՝ դիմորդների թվին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերը.
2) մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարված նիստում քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
3) մինչև թեստավորում սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի համար նախատեսված արկղը.
4) խորհրդի կողմից սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
5) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) թեստավորում.
6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
8) քննարկում է մասնակիցների՝ թեստավորման արդյունքների հետ կապված բողոքները.
9) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
11) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
12) գնահատման արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
13) ամփոփում է մրցույթի արդյունքները.
14) անցկացնում է քննարկումներ մրցույթի անցկացմանն առնչվող հարցերի շուրջ.
15) հրապարակում է մրցույթի արդյունքները.
16) մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է եզրակացություն հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին.
17) վարչություն է հանձնում կնիքը, ձայնագրող սարքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.
18) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
13. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների (այսուհետ` Լրատվության միջոց) ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
Մրցույթին ներկա գտնվել և լուսաբանել կարող են յուրաքանչյուր Լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող, մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր: Մրցույթին ներկա գտնվելու համար Լրատվության միջոցը մրցույթից մեկ օր առաջ գրավոր, իսկ դրա անհնարինության դեպքում` բանավոր, դիմում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմ` նշելով այն ներկայացուցչի տվյալները, ով ներկա է գտնվելու մրցույթին:
Մրցույթին ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունի.
ա) մրցույթ անցկացնելու սենյակում կատարել լուսանկարում, տեսանկարահանում.
բ) մրցույթ անցկացնելու սենյակից դուրս, մրցույթից առաջ կամ հետո, մրցույթի մասնակիցների, Հանձնաժողովի անդամների հետ անցկացնել հարցազրույցներ և ճեպազրույցներ.
գ) մրցույթի մասնակիցների վերաբերյալ մրցութային փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմից:
Մրցույթին ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր է.
ա) չխախտել մրցույթի բնականոն ընթացքը, չխանգարել մրցույթի մասնակիցներին, որևէ ձևով չմիջամտել Հանձնաժողովի աշխատանքներին.
բ) չխախտել մրցույթի մասնակիցների անձնական կյանքի և տվյալների անձեռնմխելիության իրավունքը, մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքում լուսանկարման, ձայնագրման կամ տեսանկարահանման միջոցով չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 17-Ն որոշմամբ սահմանված կարգի 59.1-ին կետի վեցերորդ պարբերությամբ սահմանված պահանջի խախտման:
Լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել Լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը, ընդհուպ` դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը` Հանձնաժողովը կասեցնում է մրցույթը:
Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
Հասարակական միավորումն առնվազն յոթ աշխատանքային օր առաջ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմ ներկայացնում է դիմում, որտեղ հստակ շարադրվում են այն խնդիրները, որոնց բացահայտումը հանդիսանում է առաքելության նպատակը: Յուրաքանչյուր դիտորդ մրցույթի ընթացքում առաջնորդվում է բացառապես նշված խնդիրների բացահայտմամբ` պահպանելով քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
(13-րդ կետը խմբ. 30.03.15 N 120-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած՝ հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
17. Հանձնաժողովի անդամի կողմից՝ մրցույթի անցկացման կարգի խախտման դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն, որի պատճենն անմիջապես ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին: Աշխատակազմի ղեկավարն իր հրամանով կարող է դադարեցնել հանձնաժողովի անդամի գործունեությունը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
18. Հանձնաժողովի նախագահը՝
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.
4) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.
5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
6) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների, բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
7) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
19. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը, մասնակիցների հետ անցկացվող հարցազրույցը.
2) մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) հայտարարում է թեստավորման սկիզբը.
4) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
20. Հանձնաժողովի անդամը՝
1) վարում է նիստերը՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
2) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.
3) ստուգում է մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները.
4) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և մասնակիցներին տալիս հարցեր.
5) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակիցների կողմից տրված պատասխանների գնահատում.
6) ստորագրում է մրցույթի մասին եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Հանձնաժողովը կնիքը, ձայնագրող սարքը, չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը վարչությանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
22. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 30.03.15 N 120-Ն)
Հավելված N 2 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովի անդամների թեկնածուներն առաջադրվում են խորհրդից, աշխատակազմից, տվյալ բնագավառի գիտական և ուսումնական հաստատություններից: Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
2) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
4. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմ են ուղարկվում խորհրդի, գիտական և ուսումնական հաստատությունների կողմից հանձնաժողովի անդամների թեկնածուների հետ համաձայնեցվելուց հետո:
5. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմ ներկայացվելուց հետո աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ՝ վարչություն) ցուցակները ծածկագրերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուից՝ ատեստավորումն անցկացվելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ հետևյալ հարաբերակցությամբ՝
1) 2 թեկնածու՝ խորհրդի ներկայացուցիչներ.
2) 2 թեկնածու՝ աշխատակազմի ներկայացուցիչներ.
3) 2 թեկնածու՝ տվյալ բնագավառի գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
7. Վարչությունն ատեստավորումն սկսվելուց առնվազն 6 ժամ առաջ ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է աշխատակազմի ղեկավարի հրամանով: Նույն հրամանով աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում: Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից համապատասխանաբար նշանակվում են հանձնաժողովի նախագահ և (կամ) քարտուղար:
10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է աշխատակազմի ղեկավարի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրն է՝ ատեստավորման միջոցով քաղաքացիական ծառայողի իր զբաղեցրած պաշտոնին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելը:
12. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներին համապատասխան՝
1) վարչությունից ստանում է աշխատակազմում ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը, ծառայողական բնութագրերը, առարկությունները բնութագրերի վերաբերյալ (դրանց առկայության դեպքում), հանձնաժողովի կնիքը, ձայնագրող սարքը և քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները.
2) անցկացնում է քննարկումներ ատեստավորման գործընթացին առնչվող առանձին հարցերի շուրջ.
3) մինչև թեստավորում սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
4) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.
5) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.
6) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
7) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.
8) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.
9) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
10) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները.
11) հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.
12) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
13) քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.
14) կազմում է քվեաթերթեր.
15) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
16) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ կայացնում է որոշում.
17) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
18) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.
19) վարչությանը հանձնում է կնիքը, ձայնագրող սարքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթը.
20) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
12.1 Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների (այսուհետ` Լրատվության միջոց) ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
Ատեստավորմանը ներկա գտնվել և լուսաբանել կարող են յուրաքանչյուր Լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող, մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր: Ատեստավորմանը ներկա գտնվելու համար Լրատվության միջոցն ատեստավորումից մեկ օր առաջ գրավոր, իսկ դրա անհնարինության դեպքում` բանավոր, դիմում է ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմ` նշելով այն ներկայացուցչի տվյալները, ով ներկա է գտնվելու ատեստավորմանը:
Ատեստավորմանը ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունի.
ա) ատեստավորում անցկացնելու սենյակում կատարել լուսանկարում, տեսանկարահանում.
բ) ատեստավորում անցկացնելու սենյակից դուրս, ատեստավորումից առաջ կամ հետո, քաղաքացիական ծառայողների, Հանձնաժողովի անդամների հետ անցկացնել հարցազրույցներ և ճեպազրույցներ.
գ) քաղաքացիական ծառայողների վերաբերյալ ատեստավորման փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմից:
Ատեստավորմանը ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր է.
ա) չխախտել ատեստավորման բնականոն ընթացքը, չխանգարել ատեստավորման մասնակիցներին, որևէ ձևով չմիջամտել Հանձնաժողովի աշխատանքներին.
բ) չխախտել քաղաքացիական ծառայողների անձնական կյանքի և տվյալների անձեռնմխելիության իրավունքը, ատեստավորման հարցազրույցի փուլի ընթացքում լուսանկարման, ձայնագրման կամ տեսանկարահանման միջոցով չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 18-Ն որոշմամբ սահմանված կարգի 65.1-ին կետի հինգերորդ պարբերությամբ սահմանված պահանջի խախտման:
Լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել Լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը, ընդհուպ դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը` Հանձնաժողովը կասեցնում է ատեստավորումը:
Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
Հասարակական միավորումն առնվազն յոթ աշխատանքային օր առաջ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմ ներկայացնում է դիմում, որտեղ հստակ շարադրվում են այն խնդիրները, որոնց բացահայտումը հանդիսանում է առաքելության նպատակը: Յուրաքանչյուր դիտորդ ատեստավորման ընթացքում առաջնորդվում է բացառապես նշված խնդիրների բացահայտմամբ` պահպանելով քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
(12.1-ին կետը լրաց. 30.03.15 N 120-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած՝ հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
16. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:
17. Հանձնաժողովի անդամի կողմից՝ ատեստավորման անցկացման կարգի խախտման դեպքում հանձնաժողովն ընդունում է տվյալ հարցի մասին որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին: Աշխատակազմի ղեկավարն իր որոշմամբ կարող է դադարեցնել հանձնաժողովի անդամի գործունեությունը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
18. Հանձնաժողովի նախագահը՝
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները՝ համաձայն սահմանված կարգի.
4) իրականացնում է թեստավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը.
5) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
6) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների, բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
7) վարչություն է հանձնում հանձնաժողովի կնիքը, ձայնագրող սարքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը.
8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
19. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը և քաղաքացիական ծառայողների հետ անցկացվող հարցազրույցը.
2) քաղաքացիական ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) հայտարարում է թեստավորման սկիզբը.
4) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
20. Հանձնաժողովի անդամը՝
1) վարում է նիստերը՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
2) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.
3) ստուգում է քաղաքացիական ծառայողների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները.
4) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր.
5) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ ասում է ճիշտ պատասխանը.
6) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը՝ կողմ կամ դեմ քվեարկելով.
7) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
8) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
9) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Հանձնաժողովը կնիքը, ձայնագրող սարքը, չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը վարչությանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
22. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը լրաց. 30.03.15 N 120-Ն)