Գլխավոր տեղեկություն
Համար
N 156-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.02/6(518) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2015
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 փետրվարի 2015 թ.
ք. Երևան

N 156-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՄԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» ԱՁ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 26-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 10-ի N 3 եզրակացությունը և «Արմեն Բարսեղյան Գուրգենի» ԱՁ-ի 2015 թվականի հունվարի 26-ի դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ 

 

1. «Արմեն Բարսեղյան Գուրգենի» ԱՁ-ին, բնակության վայրը` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Կամոյի փողոց, տուն 9, տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա, գործունեության իրականացման վայրը` ՀՀ Լոռու մարզ, համայնք Տաշիր ք., Երևանյան փողոց, 5-րդ թաղամաս, թիվ 194 խանութ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22012015-06-0004 վկայական):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

 

Կ. Ճշմարիտյան