Գլխավոր տեղեկություն
Համար
N 56-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2015-04.04.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.02/6(518) Հոդ.44
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.02.2015
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.04.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11015038

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 փետրվարի 2015 թ.

N 56-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 416-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» N 416-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանի հավելվածի II բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետում «վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի, կրթության կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ» բառերով.

2) հրամանի հավելվածի III բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետում «առնվազն հինգ տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ» բառերով.

3) հրամանի հավելվածի IV բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետում «առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ» բառերով.

4) հրամանի հավելվածի VII բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետում «առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ» բառերով:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչության պետերին` սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Աշոտյան