«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815123
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2015 թ. |
թիվ 177-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1096-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի «Ներքին աուդիտի կանոնակարգի օրինակելի ձևը և դրա կազմման կարգի առանձնահատկությունները հաստատելու մասին» N 1096-Ն հրամանով հաստատված հավելվածի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, գնումների գործընթացի կազմակերպման մասով անհրաժեշտ է նախատեսել, որ գնումների համակարգողը գնման ընթացակարգի արձանագրությունը հաստատվելուն, իսկ պատասխանատու ստորաբաժանումը հանձնման-ընդունման արձանագրությունը, իսկ ապրանքների դեպքում նաև պահեստ մուտքագրման օրդերի պատճենները կազմելուն հաջորդող աշխատանքային օրը գրավոր տրամադրում են ներքին աուդիտի ստորաբաժանմանը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Խաչատրյան