«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11009359
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 օգոստոսի 2009 թ. |
N 752-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 10.11.11 N 1226-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի ժզ) ենթակետը, հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերի հրատարակման, վերահրատարակման ու վերարտադրության գործընթացը կանոնակարգելու նպատակով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը»` համաձայն հավելվածի:
2. Օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին, սահմանված կարգով ապահովել սույն կարգի պետական գրանցումը:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտությաննախարարի 2009 թ. օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ
I. Ընդհանուր դրույթներ
1. «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը» (այսուհետ` Կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և դրանց հրատարակման գործընթացները կանոնակարգելու նպատակով:
2. Կարգը մշակվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579- Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի ժզ) ենթակետի համաձայն և ապահովում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 20-րդ ենթակետի, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ի աղյուսակ 1-ի 09 բաժնի 06 խմբի 13-րդ ծրագրի կատարումը և Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնադրամի (այսուհետ` ԴՏՀՏՇՀ) կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:
(2-րդ կետը փոփ. 13.04.15 N 272-Ն)
II. Հանրակրթական առարկաների դասագրքերի հրատարակման ԵՎ բաշխման գործընթացը
3. Հանրակրթական առարկաների դասագրքերի (այսուհետ` դասագրքեր) և նրանց համապատասխան ուսուցչի ձեռնարկների հրատարակման ու բաշխման գործընթացը համակարգվում և վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից:
4. Դասագրքերի գնումն իրականացվում է.
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,
2) դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների ձեռքբերման համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) առանձնացված բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով, որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ կողմից (այսուհետ` ԴՏՀՏՇՀ-ի միջոցներ),
3) օրենքով չարգելված այլ միջոցներով:
5. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից հաստատվում են՝
1) տվյալ ուսումնական տարում օգտագործվող հիմնական դասագրքերի ցանկը.
2) սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը: Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի մեկից ավելի դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:
6. Յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը հաստատությունները ներկայացնում են, ըստ ենթակայության` նախարարություն, մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, գալիք ուսումնական տարվա համար հրատարակվող դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հայտը՝ համաձայն սույն գլխի N 1 ձևի, որտեղ նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը և հաստատությանն անհրաժեշտ քանակները:
1) Յուրաքանչյուր անվանում դասագրքի քանակը որոշվում է հաստատության կողմից՝ ելնելով տվյալ և գալիք երեք ուսումնական տարիների համապատասխան դասարանների սովորողների առավելագույն թվից և տվյալ առարկան դասավանդող ուսուցիչների թվից:
2) Յուրաքանչյուր անվանում ուսուցչի ձեռնարկի քանակը որոշվում է հաստատության կողմից՝ ելնելով համապատասխան դասարաններում տվյալ առարկան դասավանդող ուսուցիչների թվից:
7. Յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 10-ը մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը նախարարություն են ներկայացնում իրենց ենթակայության հաստատություններից ստացված հայտերի հիման վրա կազմված գալիք ուսումնական տարվա համար անհրաժեշտ դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների ամփոփ հայտը: Նախարարությունը, ամփոփելով իր ենթակայության հաստատություններից և մարզպետարաններից ու Երևանի քաղաքապետարանից ստացված հայտերը, ձևավորում է գալիք ուսումնական տարվա համար դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերները:
8. Յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 20-ը հաստատությունները ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակվող դասագրքերի համար ԴՏՀՏՇՀ են ներկայացնում հանձնարարական՝ համաձայն սույն գլխի N 2 ձևի, ուր նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը, պատվիրվող քանակը, միավոր գինը, հաստատության կողմից վճարվելիք գումարը, հաստատության կողմից վճարվելիք ընդամենը գումարը պատվիրված բոլոր դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար:
9. Դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները հրատարակչությունների կողմից առաքվում են նախարարություն, մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որոնք իրենց հերթին յուրաքանչյուր հաստատությանն են հատկացնում իր հայտում նշված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համապատասխան քանակները` հանձնման-ընդունման ակտի միջոցով՝ համաձայն սույն գլխի N 3 ձևի:
10. Հանձնման-ընդունման ակտում նշված քանակների համաձայն, ուսումնական հաստատությունը ստանում է դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները և որպես սեփականություն մուտքագրում դրանք հաստատության գրադարանի գրքային ֆոնդ.
1) Տարրական դասարանների դասագրքերը և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկները հաստատությանը հանձնելուց հետո օգտագործվում են առնվազն երեք տարի:
2) Միջին և ավագ դասարանների դասագրքերը և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկները հաստատությանը հանձնելուց հետո օգտագործվում են առնվազն չորս տարի:
3) Առանձին դասագրքերի և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկների օգտագործման ժամկետը կարող է երկարացվել նախարարության կողմից:
4) Դասագրքերի և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկների օգտագործման սահմանված ժամկետի ավարտին և դրանք նոր հրատարակություններով փոխարինելու դեպքում հին դասագրքերը և ուղեկցող ուսուցչի ձեռնարկները կարող են սահմանված կարգով դուրս գրվել հաստատության կողմից:
5) Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը՝ ելնելով փաստացի սովորողների թվից, և տվյալ ու նախորդ ոււսումնական տարիներին ստացված դասագրքերի պակասորդի պարագայում կարող է ներկայացնել լրացուցիչ հայտ:
6) Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակների դասագրքեր` հաստատությունից հաստատություն փոխանցումով կամ լրացուցիչ հրատարակությամբ՝ հանրապետության կտրվածքով բավարար քանակներ ձևավորվելու դեպքում:
7) Հաստատությունից հաստատություն դասագրքերի փոխանցումը իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրության միջոցով՝ համաձայն սույն գլխի N 4 ձևի, որում նշվում են փոխանցվող դասագրքերի անվանումները, հրատարակչությունները, հեղինակները, քանակները, ըստ դասագրքի միավոր գինը և փոխանցվող բոլոր դասագրքերի ամբողջական գումարը:
11. Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:
12. Հաստատությունը՝
1) կազմակերպում է ներդրումային գումարների հավաքագրման, դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հատկացման և ուսումնական տարվա ավարտին դրանց հետ հավաքագրման աշխատանքները՝ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի միջոցով.
2) ուսումնական տարվա սկզբին, մեկ ուսումնական տարի օգտագործման ժամկետով, դասագրքերը հատկացնում է սովորողներին.
3) պահում է առանձին գրանցամատյան կամ կիրառում դասամատյանի ներդիր՝ համաձայն սույն գլխի N 5 ձևի, որտեղ լրացվում են ըստ դասարանների սովորողների տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), յուրաքանչյուր սովորողին տրված դասագրքերը, դրանց դիմաց ներդրված գումարը, ինչպես նաև ուսումնական տարվա ավարտին կատարվում է նշում հետ վերադարձրած դասագրքերի մասին.
4) ապահովում է, որ սովորողների կողմից դասագրքերի ստացումը և հետ վերադարձը հավաստվի ծնողի (օրինական ներկայացուցիչների) և հաստատության պատասխանատուի ստորագրությամբ.
5) մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 30-ը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հրատարակված դասագրքերի համար սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից ներդրված գումարները փոխանցում է համապատասխան գանձապետական հաշվին, իսկ ԴՏՀՏՇՀ -ի միջոցներով հրատարակված դասագրքերի համար՝ իր առանձնացված բանկային հաշվին.
6) յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին, մինչև հունիսի 15-ը, սովորողներից հետ է հավաքում նրանց հատկացրած բոլոր դասագրքերը՝ հետագա օգտագործման նպատակով, և պահում հաստատության գրադարանում, բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի, որոնք առաջին դասարանցիներին են հատկացվում անվերադարձ օգտագործման սկզբունքով.
7) հետ հավաքած դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացնում է համապատասխան դասարանների սովորողներին.
8) տարվա ընթացքում ստանում է իր բանկային հաշիվների քաղվածքները, ստուգում է բանկային գործարքների համապատասխանությունը իր կողմից կատարված վճարումների անդորրագրերի հետ, և անհամապատասխանության դեպքում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ սխալ գործարքների ճշտման ուղղությամբ.
9) ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար կատարված բանկային գործարքներում սխալների հայտնաբերման դեպքում լրացնում է տվյալների ճշգրտման ձևերը՝ համաձայն սույն գլխի N 6 և N 7 ձևերի, և ներկայացնում դրանք ԴՏՀՏՇՀ գրասենյակ.
10) պարբերաբար կատարում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հաշվառում, կորած ու հետագա օգտագործման համար ոչ պիտանի դարձած դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար կազմում է համապատասխան ակտ, պահպանում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերների հայտերն ու հանձնարարականները, դասագրքերի հանձնման-ընդունման ակտերը, ներդրումային գումարների վճարման անդորրագրերը, բանկային հաշիվների քաղվածքները.
11) յուրաքանչյուր տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ըստ ենթակայության, լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն՝ համաձայն սույն գլխի N 8 ձևի.
12) ի տես բոլորի (գրադարանում, հայտարարությունների տախտակին կամ աչքի ընկնող որևէ այլ տեղում) փակցնում է դասագրքերի համար ներդրումային գումարների չափի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանը.
13) ապահովում է դասագրքերի խնամքը գործածության ընթացքում, ուսումնասիրում է ուսումնական տարվա վերջին հետ հավաքած դասագրքերի ֆիզիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում նորոգում է վնասված դասագրքերը` սահմանված ժամկետում օգտագործումն ապահովելու նպատակով.
14) հաստատությունները դասագրքերով և ուսուցչի ձեռնարկներով ապահովելու գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով՝ նախարարությանը և ԴՏՀՏՇՀ-ին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն.
15) իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ:
13. Հաստատությունները դասագրքերով և ուսուցչի ձեռնարկներով ապահովելու գործընթացը համակարգվում և վերահսկվում է նախարարության կողմից, որը`
1) կազմակերպում է դասագրքերի հրատարակումն ու բաշխումը` ապահովելով պահուստային քանակների պահպանությունը.
2) ապահովում է նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների ընդգրկումը դասագրքերի շրջանառու համակարգ.
3) կազմում է նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատություններին դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների բաշխման միասնական տարեկան հաշվետվությունը և ձևավորում է յուրաքանչյուր ուստարվա դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների ամփոփ պատվերը.
4) համակարգում է դասագրքերի պահուստային քանակների վերաբաշխումը` նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների միջև.
5) ստանում և համապատասխան մարմիններին է տրամադրում անհրաժեշտ տվյալներ.
6) իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ:
Ձև N 1
Հայտ
ՀՀ_________________ մարզ /ք. Երևան/ ____________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)
__________________ ուսումնական տարվա դասագրքերի և ՈՒՁ*-երի
Դասագրքի և ՈՒՁ-ի անվանումը |
Դասարան |
Հրատարակչություն |
Հեղինակ (ներ) |
Պահանջվող քանակ | |
1 |
|||||
2 |
|||||
3 |
|||||
4 |
|||||
5 |
|||||
… |
* - ՈՒսուցչի ձեռնարկ |
Տնօրեն | _____________________ | |||
(անուն, ազգանուն) | կ.տ. | |||
______________________ | "___ " | ________ | 201 թ. | |
ստորագրություն | օր | ամիս |
Ձև N 2
ՈՒսումնական հաստատությունների ԴՏՀՏՇՀ ենթահաշիվներից առհանման
Հանձնարարական
ՀՀ____________ մարզ /ք. Երևան / ____________________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)
Բանկային Հ/Հ ______________ |
Դասագրքի և ՈՒՁ -ի անվանումը |
Դասարան |
Հրատարակչություն |
Հեղինակ (ներ) |
քանակ |
քանակ |
միավոր գին |
գումար |
գումար | |
1 |
|||||||||
2 |
|||||||||
3 |
|||||||||
4 |
|||||||||
5 |
|||||||||
… |
|||||||||
Ընդամենը գումար |
0 |
* - ՈՒսուցչի ձեռնարկ |
Տնօրեն` | _____________________ | |||
(անուն, ազգանուն) | կ.տ. | |||
______________________ | "___ " | ________ | 201 թ. | |
ստորագրություն | օր | ամիս |
Ձև N 3
Հանձնման - ընդունման ակտ
_____________ ուստարում դասագրքերի և ՈՒձ* - երի
ՀՀ____________ մարզ /ք. Երևան/ _______________________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)
Դասագրքի և ՈՒՁ -ի անվանումը |
Դասարան |
Հրատարակչություն |
Հեղինակ (ներ) |
Քանակ | |
1 |
|||||
2 |
|||||
3 |
|||||
4 |
|||||
5 |
|||||
… |
|||||
Ընդամենը գումար |
* - ՈՒսուցչի ձեռնարկ |
|||
Հանձնեց` |
Ընդունեց` |
||
Լիազոր մարմին |
___________________________________ | ||
(ուսումնական հաստատության անվանումը) | |||
բանկային Հ/Հ _______________________ | |||
Տնօրեն ____________________________ | |||
(անուն, ազգանուն) |
|||
__________________ |
|||
ստորագրություն |
|||
կ.տ. |
|||
"___ "________ 201 |
կ.տ. |
Ձև N 4
Արձանագրություն
Հանձնման - ընդունման
(ՈՒսումնական հաստատությունների միջև դասագրքերի և ՈՒՁ - երի փոխանցման)
ք.Երևան/մարզ/ |
"___ "________ 201 թ. | |
օր ամիս | ||
____________________________ (այսուհետ`Հանձնող), ի դեմս հաստատության տնօրեն | ||
(ուսումնական հաստատության անվանումը) |
||
_____________ և _____________________________ (այսուհետ` Ընդունող), ի դեմս տնօրեն | ||
(անուն, ազգանուն) (ուսումնական հաստատության անվանումը) | ||
________________ կազմեցին սույն արձանագրությունը առ այն, որ Հանձնողը Ընդունողին որպես | ||
(անուն, ազգանուն) |
||
սեփականություն հանձնում է ստորև բերված դասագրքերը և ՈՒՁ - երը նշված քանակներով: |
|
Դասագրքի և ՈՒՁ-ի անվանումը |
Հրատարակչություն |
Հեղինակ (ներ) |
Քանակ |
Միավոր գին |
Ընդամենը | ||||||
1 |
||||||||||||
2 |
||||||||||||
3 |
||||||||||||
4 |
||||||||||||
5 |
||||||||||||
... |
||||||||||||
|
Ընդամենը գումար |
* - ՈՒսուցչի ձեռնարկ | ||||
Ընդունողը պարտավորվում է արձանագրությունում նշված գումարը փոխանցել Հանձնողի բանկային հաշվեհամարին | ||||
Հանձնող |
Ընդունող | |||
____________________________ |
_____________________________ | |||
Բանկային Հ/Հ ________________ |
Բանկային Հ/Հ ________________ | |||
Տնօրեն` _____________________ |
Տնօրեն` _______________________ | |||
(անուն, ազգանուն) |
(անուն, ազգանուն) | |||
_____________________ |
_______________________ | |||
ստորագրություն |
ստորագրություն | |||
կ.տ. |
կ.տ. |
Ձև N 5
Դասամատյանի ներդիր ՝ դասագրքերի բաշխման և հաշվառման համար՝ ըստ դասարանների
Դասագրքերի անվանումը, ներդրվող գումարի չափը |
Տարեվերջին ի պահ տրված դասագրքերը |
գումար |
ստորագրություն | ||||||||||||||||||||||||||||
Սովորողի |
* |
Նախատեսված |
Փոխհատուցված |
Փաստացի ներդրված |
Ծնող |
Պատասխանատու | |||||||||||||||||||||||||
1 |
** |
*** |
|||||||||||||||||||||||||||||
2 |
|||||||||||||||||||||||||||||||
3 |
|||||||||||||||||||||||||||||||
4 |
|||||||||||||||||||||||||||||||
5 |
|||||||||||||||||||||||||||||||
6 |
|||||||||||||||||||||||||||||||
7 |
|||||||||||||||||||||||||||||||
8 |
|||||||||||||||||||||||||||||||
9 |
|||||||||||||||||||||||||||||||
10 |
|||||||||||||||||||||||||||||||
… |
*լրացնել դասագրքի անվանումը |
** լրացնել ներդրված գումարի չափը |
*** + նշան դնել ի պահ տրված դասագրքերի դիմաց |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խնդրում ենք կից ներկայացնել փոխանցման ձևի պատճենը յուրաքանչյուր անհամաձայնեցված կետի հաշվառման համար | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԴՏՀՏՇՀ-ի լրացման համար | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բանկի լրացումների համար | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ձև N 7
Դրամային հաշվի համաձայնեցում
______________________ |
Մարզի համարը |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
հաստատության անունը |
Հաստատության կոդը |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաստատության բանկային հաշվի համարը |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
_______________________________________________________________________________ | |||||||||||||||||||||||
Փաստացի մուտքեր |
Մուտքեր ըստ բանկի քաղվածքի |
օր |
ամիս |
տարի |
օր |
ամիս |
տարի |
Նախորդ համաձայնեցման ամսաթիվ |
|
Բանկի քաղվածքի |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սկզբնական հաշվեկշիռ (ՀՀ դրամ) |
|
Սկզբնական հաշվեկշիռ (ՀՀ դրամ) |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համաձայն հաստատության վճարումների |
|
|
Վերջնական հաշվեկշիռ (ՀՀ դրամ) |
|
Վերջնական հաշվեկշիռ (ՀՀ դրամ) |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարբերություն (ՀՀ դրամ) |
|
Հաստատության տնօրեն |
_______________________________ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
անուն ազգանուն (մեծատառերով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
___________________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(ստորագրություն) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաստատության հաշվապահ |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
______________________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
անուն ազգանուն (մեծատառերով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
_________________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(ստորագրություն) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
կ.տ. |
Ձև N 8
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||
____________________ ուստարվա դասագրքերի և ՈՒՁ*-ի շարժի վերաբերյալ | |||
Մարզ / ք. Երևան /_____________________________________ | |||
____________________________________________ |
| ||
(ՈՒսումնական հաստատության անվանումը) |
Հ/Հ |
|
N |
Դասարան |
Նախատեսված ներդումային գումարի չափ |
Դասագրքերի և ՈՒՁ-ի անվանումները |
Ստացված դասագրքերի քանակը |
Աշակերտների թիվը |
դասագիրք ստացած սովորողների թիվը |
Գրադարանում մնացած դաս.-ի և ՈՒՁ-ի քանակը |
Ներդրված գումարը |
1 |
||||||||
2 |
||||||||
3 |
||||||||
4 |
||||||||
5 |
||||||||
6 |
||||||||
7 |
||||||||
8 |
||||||||
9 |
||||||||
… |
||||||||
Ընդամենը |
* - |
|||||
Տնօրեն |
________________________________ |
||||
անուն ազգանուն |
|||||
________________________________ |
|||||
ստորագրություն |
|||||
"___ "________ 201 թ. | |||||
կ.տ. |
օր ամիս | ||||
|
(գլուխը խմբ. 13.04.15 N 272-Ն)
III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
(գլուխը լրաց. 10.11.11 N 1226-Ն)
14. Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու համար մրցույթին ներկայացված դասագրքերի բովանդակային գնահատումը (այսուհետ` գնահատում):
15. Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովները (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում են հանձնաժողովների անդամների թեկնածուների՝ պաշտոնապես առաջադրված և համակարգչում զետեղված անվանացանկից։
16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) իրականացնում է հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրություն` ըստ առարկաների:
Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է հայտարարություն, որտեղ նշվում են այն պահանջները, որոնց պետք է բավարարի թեկնածուն:
Հավակնորդներից ընտրվում են մինչև 30 թեկնածու` յուրաքանչյուր առարկայի համար:
17. Հանձնաժողովի անդամության թեկնածուներ (այսուհետ` թեկնածուներ) առաջադրվում են նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ՝ համակարգչում զետեղելու համար:
18. Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`
1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս).
2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման:
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:
19. Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ.
2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:
20. Թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել` դասագրքերի մրցույթի հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ:
21. Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը, կամ մրցույթին մասնակցող որևէ հրատարակչության աշխատակից:
22. Հանձնաժողովի բոլոր անդամները գրավոր ներկայացնում են հայտարարություն` սույն կարգի 21-րդ կետի պահանջներին բավարարելու մասին:
23. Թեկնածուները նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) միջոցով գրավոր տեղեկացվում են թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին` նախքան համակարգչում զետեղելը:
24. Հանձնաժողովը կազմվում է համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթ անցկացնելուց 2 աշխատանքային օր առաջ:
25. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության, 21-րդ կետով սահմանված և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:
26. Հանձնաժողովի կազմում ընտրված անդամները, նախարարության աշխատակազմի կողմից տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո 24 ժամվա ընթացքում:
27. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, որով սահմանվում են նաև աշխատանքների կազմակերպման և դասագրքերի գնահատման պայմանները:
28. Եթե գնահատման աշխատանքների ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
29. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է գնահատման արդյունքները ներկայացնելուց հետո:
(գլուխը լրաց. 10.11.11 N 1226-Ն)
(հավելվածը լրաց. 10.11.11 N 1226-Ն, փոփ., խմբ. 13.04.15 N 272-Ն)