Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2015-25.09.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.16/5(517) Հոդ.17
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.01.2015
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10615025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հունվարի 2015 թ.

N 6-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ս. Կարապետյան

 

 

Հավելված N 1
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2015 թվականի հունվարի 15-ի
N 6-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգով (այսուհետ՝ Ընթացակարգ) կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Ընթացակարգում օգտագործվող հասկացությունները`

1) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը և, որը տալիս է իրավունք տվյալ ապրանքի ներմուծման համար,

2) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր,

3) հայտատու՝ արտաքին առևտրային գործունեության մասնակից, որը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն է (այսուհետ՝ Նախարարություն) ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիայի տրամադրման նպատակով,

4) լիցենզիայի կատարում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների փաստացի ներմուծում, որոնց բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից՝ տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա, տվյալ լիցենզիայով նախատեսված պայմաններով:

3. Լիցենզիա կամ լիցենզիայի կրկնօրինակ տրամադրելու (ձևակերպելու) համար Նախարարության կողմից գանձվում է պետական տուրք՝ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:

4. Լիցենզիան տրամադրվում է հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար՝ 3-օրյա ժամկետում:

5. Նախարարությունը վարում է տրամադրված լիցենզիաների տվյալների էլեկտրոնային բազա, որոնք կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունը ստանալու իրավունք ունեցողներին:

6. Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:

 

II. Լիցենզիաների տրամադրման կարգը

 

7. Լիցենզիան տրամադրվում է մինչև մեկ տարի ժամկետով` սկսած դրա գործողության մեջ մտնելու օրվանից:

8. Լիցենզիայի ձևակերպման համար նախարարություն ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը (այսուհետ՝ Հայտ)՝ համաձայն Ձև-ի, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձանց՝ պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը.

2) հայտի էլեկտրոնային օրինակը.

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ.

4) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը հայտի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

9. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է Նախարարության կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված:

11. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն ընթացակարգի 10-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի մասին:

12. Նախարարությունը ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրամադրվում է հայտատուին: Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը` հայտատուն լիցենզիայի բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը լիցենզիան վերցնում է հսկողության և հայտատուին հանձնում է դրա պատճենը՝ այն հսկողության տակ գտնվելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

13. Տրամադրված լիցենզիաների մեջ չեն կարող կատարվել փոփոխություններ, այդ թվում նաև տեխնիկական բնույթի:

14. Նախարարությունը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումը ընդունում է հետևյալ դեպքերում`

1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ.

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման.

3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիայի գործողության դադարեցման և կասեցման, եթե գործունեության նման տեսակը կապված է այն ապրանքի շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել.

4) եթե դատարանի կողմից ընդունված լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ վճիռն ուժի մեջ է մտել:

15. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին նախարարության կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն ընթացակարգի 14-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի վերաբերյալ:

16. Կասեցված լիցենզիայի գործողությունը Նախարարության կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը: Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:

17. Լիցենզիայի կորստի դեպքում նախարարությունը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով պետական տուրքը (օրենքով նման տուրք սահմանված լինելու դեպքում) վճարելուց հետո տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը: Լիցենզիայի կրկնօրինակը Նախարարության կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

18. Լիցենզիան հսկողությունից հանելու մասին տեղեկատվությունը Նախարարությունը կցում է էլեկտրոնային բազայում առկա տվյալ լիցենզիայի գործին, որը հասանելի է հայտատուի համար, իսկ հայտատուի դիմումի դեպքում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է նաև թղթային տարբերակով տեղեկանք:

 

Ձև

 

ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Մեկանգամյա լիցենզիայի (թույլտվության) տեսակը
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր կամ հաշիվ ապրանքագիր
N
« »  20  թ.

5. Հայտատու

6. Վաճառող

7. Արտահանող երկիր

8. Վաճառողի երկիրը

9. Պայմանագրի տարադրամը

10. Արժեքը

11.Վիճակագրական
արժեքը

12. Ծագման երկիրը

13. Քանակը

14. Չափման
միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Մեկանգամյա լիցենզիայի
(թույլտվության) տրման հիմքը

18. Հայտատու (լիազորված անձ)

Ա.Ա.Հ.
Պաշտոնը`
Հեռախոսահամարը`

Ստորագրությունը և կնիքը,
ամիսը, ամսաթիվը

 

 

 

Հավելված N 2
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2015 թվականի հունվարի 15-ի
N 6-Ն հրամանի

 

ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին

1. Մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) N

2. Գործողության ժամկետը

3. Մեկանգամյա լիցենզիայի (թույլտվության) տեսակը
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4. Պայմանագիր կամ հաշիվ ապրանքագիր
N
« »  20  թ.

5. Հայտատու

6. Վաճառող

7. Ուղարկող երկիրը

8. Վաճառողի երկիրը

9. Պայմանագրի տարադրամը

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիայի (թույլտվության) տրման հիմքը

18. Լիազորված անձը

Ա.Ա.Հ.
Պաշտոնը

Ստորագրությունը և կնիքը,
ամիսը, ամսաթիվը