|
| Ծածկագիրը |
Ա ն վ ա ն ու մ ը |
| 1 |
2 |
| 0601 |
1. Գյուղատնտեսական, անտառային և գեղազարդային մշակաբույսերի սերմեր և տնկանյութ, սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, սածիլներ |
| 0602 |
ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, գեղազարդային և այլն) տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացուներ, ճյուղեր, բեղիկներ և ընձյուղներ, սնկամարմիններ (միցելիաներ) սուբստրատում, այդ թվում՝ հողով և բուսական նյութերով |
| 0603 |
թարմ, չոր կտրած ծաղիկներ և կոկոններ, տերևներ, ճյուղեր և բույսի այլ մասեր առանց ծաղիկների և կոկոնների |
| 0604 |
ծառերի, թփերի կտրտված ճյուղեր տերևներով, ծաղիկներով և կոկոններով, խոտեր, մամուռներ և քարաքոսեր, բնական եղևնիներ (սղոցած) |
| 0701 10 000 |
սերմացու կարտոֆիլ |
| 0703 10 110 |
սերմացու գլուխ սոխ |
| 0713 10 100 |
սերմացու ոլոռ |
| 0713 20 000 |
սերմացու սիսեռ |
| 0713 33 100 |
սերմացու լոբի |
| 0713 40 000 |
սերմացու ոսպ |
| 0713 50 000 |
սերմացու կերային լոբի և այլ ընդեղեններ |
| 1001 90 910 |
սերմացու ցորեն |
| 1003 00100 |
սերմացու գարի |
| 1004 00 000 |
սերմացու վարսակ |
| 1005 10 |
սերմացու եգիպտացորեն |
| 1006 10 100 |
սերմացու բրինձ |
| 1007 00 100 |
սերմացու սորգո |
| 1201 00 100 |
սերմացու սոյա |
| 120210100 |
սերմացու գետընկույզ |
| 1204 00 100 |
սերմացու վուշ (կտավատ) |
| 1205 10 100 |
սերմացու կանճրակ (հլածուկ) |
| 1206 00 100 |
սերմացու արևածաղիկ |
| 1207 |
սերմեր և պտուղներ յուղատու այլ մշակաբույսերի |
| 1209 |
այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի, ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի, բանջարանոցային մշակաբույսերի և անտառային ծառատեսակների) |
| |
2. Թարմ և չոր պտուղներ ու բանջարեղեններ |
| 0701 |
կարտոֆիլ |
| 0702 00 000 |
լոլիկ |
| 0703 10 |
գլուխ սոխ, սոխ-շալոտ, սոխ-պրաս |
| 0703 20 000 |
սխտոր |
| 0703 90 000 |
սոխանման այլ բանջարեղեններ |
| 0704 90 100 |
գլուխ կաղամբ, կոլրաբի և այլն |
| 0704 10 000 |
ծաղկակաղամբ |
| 0705 11 000 |
սալաթ, կաթնուկ |
| 0705 21 000 |
ճարճատուկ |
| 0706 10 000 |
գազար, շաղգամ, բողկ |
| 0706 |
սեղանի ճակնդեղ |
| 0706 90 900 |
այլ արմատապտուղներ |
| 0706 90 100 |
նեխուր |
| 0706 |
սեղանի ճակնդեղ |
| 0707 00 050 |
վարունգ |
| 0707 00 900 |
կորնիշոն |
| 0708 |
ընդավոր բանջարեղեններ |
| 0709 |
այլ թարմ բանջարեղեններ (ծնեբեկ, սմբուկ, սնկեր և գետնասնկեր տաքդեղ, մասուր, քաղցր եգիպտացորեն` կողրերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և այլն) |
| 0712 |
չորացած այլ բանջարեղեններ |
| 1206 00 |
արևածաղկի զամբյուղ (բատատ) |
| 0801 |
կոկոսյան ընկույզ, կեշյու |
| 0802 |
ընկույզներ (նուշ, անտառային, հունական, շագանակներ, գետնանուշներ) |
| 0803 00 |
բանաններ |
| 0804 |
խուրմաներ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուավա, մանգո |
| 0805 |
ցիտրուսային պտուղներ |
| 0806 |
խաղող |
| 0807 |
սեխ, ձմերուկ, պապայա |
| 0808 |
խնձոր, տանձ և սերկևիլ |
| 0809 |
ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր |
| 0810 |
այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի), |
| 0810 20 |
մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն |
| 0813 |
չորացած պտուղներ` ծիրան, սև սալոր, խնձոր, դեղձ, տանձ, ընկույզ, կամ չոր պտուղների խառնուրդ |
| 1212 91 |
շաքարի ճակնդեղ |
| 1212 99 200 |
շաքարեղեգ |
| |
3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, կոպրա, սոլոդ (գարեջրի ածիկ), դեղագործական և բուսական հումք ու բուսական ծագում ունեցող այլ մթերք |
| 1001 |
ցորեն |
| 1002 00 000 |
տարեկան (աշորա) |
| 1003 00 |
գարի |
| 1004 00 000 |
վարսակ |
| 1005 |
եգիպտացորեն |
| 1006 |
բրինձ |
| 1006 30 |
կեղևահանված բրինձ |
| 1007 00 |
հատիկային սորգո |
| 1008 |
հնդկացորեն և այլ հացահատիկներ |
| 1107 |
գարեջրի ածիկ |
| 1201 00 |
սոյա |
| 1203 00 000 |
ալյուր և քուսպ՝ ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից և պտուղներից |
| 1210 |
գալյուկի կոներ, թարմ կամ չոր |
| 1211 |
բույսերը, դրանց առանձին մասերը, ներառյալ սերմերը և պտուղները, որոնք օգտագործվում են պարֆյումերիայում, դեղագործական, ինսեկտիցիդ, ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու ծառի ունդեր, ծովային և այլ ջրիմուռներ, պտուղների կորիզներ, բուսական ծագում ունեցող այլ մթերք) |
| 1213 00 000 |
ծղոտ |
| 1214 |
խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, կերային արմատապտուղներ, լյուպին, վիկ, գոնդեղ և համանման կերային այլ բույսեր |
| 1401 |
բուսական ծագում ունեցող նյութեր (բամբակ, եղեգ, ուռենի, ռաֆիա) |
| 2302 |
թեփ, մաղվածքներ և այլ մնացորդներ, ինչպես նաև հացահատիկային և ընդավոր մշակաբույսերի աղալուց հետո ստացված թափոններ |
| 2304 00 000 |
քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են սոյայի յուղի լուծազատումից |
| 2305 00 000 |
քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են գետընկույզի յուղի լուծազատումից |
| 2306 |
քուսպ և կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են վուշի, արևածաղկի սերմերի, կոկոսյան ընկույզի կամ կեղևի, բամբակի, քունջութի և ձիթապտղի սերմերի լուծազատումից |
| 2308 00 |
բուսական ծագում ունեցող մթերք, բուսական թափուկներ, մնացորդներ և կողմնակի մթերք, որոնք օգտագործվում են որպես անասնակեր |
| 5201 00 |
բամբակի չսանրված թելեր |
| 5202 |
բամբակի մնացորդներ |
| 5203 00 000 |
բամբակի սանրված թելեր |
| 5301 |
վուշի մշակված կամ չմշակված թելեր և այլ թափոններ |
| |
4. Ալյուր, ձավար, սուրճի հատիկ, կակաոյի ունդեր, ծխախոտի հումք և համեմունքներ |
| 0901 |
սուրճ |
| 0902 |
թեյ |
| 0904 |
տաքդեղ, չորացած, ջարդած կամ աղացած |
| 0905 00 000 |
վանիլին |
| 0906 11 000 |
դարչին |
| 0907 00 000 |
մեխակ |
| 0908 10 000 |
մշկընկույզ (մուսկատ) |
| 0909 |
անիսի, խորոմսամիթի, համեմի, քեմոնի սերմեր |
| 0910 |
իմբիր, քրքում, ուրց, դափնետերև և այլ համեմունքներ |
| 1101 00 |
ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր |
| 1102 |
տարեկանի, եգիպտացորենի, բրնձի, գարու, վարսակի ալյուր և այլն |
| 1103 |
ձավարեղեն |
| 1104 |
հացահատիկ այլ եղանակներով վերամշակված (թեփահանված, տափակեցված դարմանի կամ ջարդվածքի ձևով) |
| 1105 |
կարտոֆիլի ալյուր |
| 1106 |
ալյուր և ձավար՝ ստացված չոր ընդավոր մշակաբույսերից, բանջարեղենից, արմավենու միջուկից, արմատապտուղներից |
| 1801 00 000 |
կակաոյի ունդեր |
| 2401 |
ծխախոտի հումք |
| |
5. Հարուցիչներ հանդիսացող կենդանի սնկակիր, բակտերիակիր, վիրուսակիր, նեմատոդակիր, տզավոր և միջատավոր մշակաբույսեր և կենսաբանական ակտիվ նյութեր |
| 3002 |
բուսական ծագում ունեցող վիրուսներ, կենսաբանական ակտիվ նյութեր |
| 0106 90 001 |
կենդանի միջատներ |
| |
6. Միջատների, բույսերի հիվանդությունների հարուցիչների հավաքածուներ, սերմերի և բույսերի հերբարիումներ ու հավաքածուներ |
| 9705 00 000 |
որևէ տեսակի պատկանող մահացած օրգանիզմներ, կենդանիներ, պահածոյացված չոր կամ հեղուկ միջավայրում, ինչպես նաև կենդանիների խրտվիլակներ հավաքածուների համար, միջատներ տուփերում, սերմեր և բույսեր չոր կամ պահածոյացված հեղուկներում, հերբարիումներ |
| |
7. Փայտանյութ և փայտե արտադրանք |
| 4401 |
վառելափայտ՝ գերանների, քոթուկների, ոստերի, չրփիների խրձերի կամ նմանատիպ այլ ձևերով, փայտե տաշեղներ կամ ռանդատաշեղներ, փայտե թեփ կամ թափոններ և կտորտանք, շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված գերանների, բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ նմանատիպ այլ ձևով |
| 4403 |
չմշակված անտառանյութ՝ արմատներով կամ առանց արմատների, սևացած կամ չսևացած չորսուներ |
| 4404 |
տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, փայտե հենացցեր կամ ցցեր՝ սրված, բայց երկայնակի չսղոցված, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով չմշակված՝ ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների, բռնակների և նմանատիպ այլ սարքերի պատրաստման համար, կեղևահանված կամ նմանատիպ այլ բնափայտ |
| 4405 00 000 |
փայտե բուրդ, փայտալյուր |
| 4406 |
երկաթուղային և տրամվայի գծերի փայտակոճեր |
| 4407 |
անտառանյութ՝ երկայնակի սղոցված կամ կոտրատված, ռանդած կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, սեպային միացումներով կամ առանց միացման՝ 6 միլիմետրից հաստ |
| 4408 |
միաշերտ նրբատախտակի թերթեր կամ միաշերտ նրբատախտակ (սոսնձված կամ չսոսնձված շպոն)` սոսնձված նրբատախտակի համար և այլ փայտանյութ` երկայնակի կտրտված, մասերի բաժանված կամ կեղևահանված, ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց միացումների` 6 միլիմետրից բարակ |
| 4409 |
սղոցանյութեր (ներառյալ մանրահատակի պատրաստման համար չհավաքած ծոփորները և շերտաձողերը)՝ ձևավորված (սանդերքաձև, փոսիկներով, ագուցված, հարթեցված եզրերով, կիսաշրջանաձև միացված նախշառանդվածքի տեսքով, ձևավոր, կլորացված և նմանաձև)՝ ցանկացած եզրով կամ հարթությամբ, ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց միացման |
| 4410 |
փայտատաշեղային կամ համանման սալեր` պատրաստված բնափայտից կամ այլ փայտացած նյութերից, ձյութերով կամ օրգանական կապակցող այլ նյութերով՝ ներծծված կամ չներծծված |
| 4411 |
փայտե նրբաթելային սալեր` պատրաստված բնափայտից կամ այլ փայտացած նյութերից, ձյութի կամ օրգանական կապակցող այլ նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման |
| 4412 |
սոսնձված նրբատախտակ, նրբատախտակային փայտե պանելներ և շերտավոր բնափայտից պատրաստված համանման նյութեր |
| 4413 00 000 |
մամլված բնափայտ` բլոկների, սալերի, չորսուների կամ որոշակի տեսքով արտադրանքի և նմանատիպ այլ ձևերով |
| 4415 |
փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորման զամբյուղներ, թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե թմբուկներ (մալուխների համար), կրկնատակեր, եզրավոր կրկնատակեր և փայտե այլ բեռնաբարձման վահանիկներ, փայտե ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի կրկնատախտակի ձևավորման համար |
| 4416 00 000 |
տակառներ, գլաններ, բաքեր, շասսի և տակառագործական այլ արտադրանք և դրանց առանձին փայտե մասեր՝ ներառյալ փայտե երեսվածք |
| 9406 00 200 |
փայտե կիսապատրաստ տնակներ |
| 4501 |
բնական խցան` չմշակված կամ առաջնային մշակման ենթարկված, խցանի թափոններ, մանրացված, հատիկավորված կամ աղացած խցան |
| 4502 00 000 |
բնական խցան` արտաքին շերտը հեռացված կամ հիմնավոր կտրտված կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) տեսքով բլոկներ, սալիկներ կամ շերտեր (ներառյալ չկլորացված եզրեր ունեցող խցանների արտադրության համար նախապատրաստվածքները) |
| 4503 |
բնական խցանից պատրաստված արտադրանք |
| 4601 |
ծղոտից կամ համանման այլ նյութերից պատրաստված հյուսվածքներ և հյուսման համար նախատեսված նմանատիպ ապրանքներ` միացված կամ չմիացված շերտերով, հյուսվածքանյութեր, հյուսվածքներ և հյուսման համար նախատեսված արտադրանք` հյուսման նյութերից` զուգահեռ փնջերով կապված կամ թերթերի ձևով գործված, ավարտված կամ չավարտված արտադրանք (գորգիկներ, խսիրներ, շերտավարագույրներ) |
| 4804 |
ամրաթուղթ և ոչ կավճապատ ստվարաթուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով |
| 4819 |
թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից կամ թաղանթանյութային հյուսվածքաթելից ստացված պաստառից պատրաստված արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ և այլ ապրանքափաթեթներ, թղթապանակներ, տեփուրներ` նամակների համար և թղթից ու ստվարաթղթից պատրաստված նմանատիպ այլ արտադրանք, որոնք օգտագործվում են հաստատություններում, խանութներում կամ նմանատիպ նպատակներով |
| 4823 |
թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութային բամբակ ու թաղանթանյութային հյուսվածքաթելից պատրաստված պաստառներ և այլն` կտրտված ըստ չափսերի կամ ձևի, թղթե զանգվածից, թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութային բամբակից պատրաստված արտադրանք կամ թաղանթանյութային հյուսվածքներից պատրաստված պաստառներ և այլն: | |
»: |