ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 դեկտեմբերի 2014 թ. |
N 543-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի N 24/6 եզրակացությունը.
Հրամայում եմ`
ՈՒժը կորցրած ճանաչել.
«ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված փոստային կապի գործունեության իրականացման ՓԿ N 027 լիցենզիան և N 01 ու N 02 ներդիրները՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |