ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2014 թ. |
N 443-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՇԱԿՈ-ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «ՇԱԿՈ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի հոկտեմբերի 22-ի դիմումը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2007 թվականի նոյեմբերի 2-ի «ՇԱԿՈ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00162 լիցենզիան վերաձևակերպել՝
«ՀՀ, ք. Երևան, Ֆուչիկի 25/2 շենք, բն. 9» բառերը փոխարինել «ՀՀ, ք. Երևան, Մազմանյան 5/5» բառերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|