Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 761-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.01/31(510) Հոդ.321
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2014
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814521

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2014 թ.
ք. Երևան

թիվ 761-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2014 թվականի հունվարի 22-ի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հրամանից հանել «և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով» բառերը.

2) Հրամանի հավելվածի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկ»-ի`

ա. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«19. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` բացառությամբ ներդրումային ֆոնդերի` (([կետ8]-[կետ8 ենթակետ1] - [կետ8 ենթակետ2]+([կետ18]-[կետ18 ենթակետ1]- [կետ18 ենթակետ2]))

 

 1) հարկվող շահույթը ներդրումային ֆոնդերի համար, որը նրանց զուտ ակտիվներն են

»

 

բ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«21. Հարկվող շահույթը (կամ զուտ ակտիվները)` հաշվի առած հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները
([կետ19]+[կետ20] կամ [կետ19 ենթակետ1]+[կետ20])

»

 

գ. ուժը կորցրած ճանաչել 35-րդ կետը.

դ. ուժը կորցրած ճանաչել 36-րդ կետը.

ե. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«39. Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը

 

1) շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարի հաշվարկման բազա

 

2) հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված ավելի (կամ պակաս) շահութահարկի գումարը

 

3) հաշվետու տարվա շրջանառության հարկի, հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարը

 

4) հաջորդ տարվա շահութահարկի եռամսյակային կանխավճարներին վերաբերող արտոնության գումարը

 

5) հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը

»

 

3) ուժը կորցրած ճանաչել Հրամանի հավելվածի «Աղյուսակ N 1. Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ եռամսյակների» աղյուսակը.

4) Հրամանի հավելվածի «Աղյուսակ N 6. Ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հաշվետու տարվա վերջում)» աղյուսակում ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետը.

5) «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևի լրացման կարգ»-ում`

ա. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի 3-րդ ենթակետը.

բ. 6-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«հաշվետու տարվա ամբողջ ընթացքում շրջանառության հարկ վճարող և (կամ) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող հանդիսացող ռեզիդենտները:».

գ. 22-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Ընդ որում, նախորդ տարում հարկային մարմինների կողմից իրականացված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ արձանագրված հարկային վնասի պակասեցման դեպքում այս ենթակետում լրացվում է ստուգմամբ ճշգրտված հարկային վնասը (ճշտված վերջնական արդյունքը).».

դ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«25. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի (բացառությամբ ներդրումային ֆոնդերի) ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը), իսկ ներդրումային ֆոնդերը լրացնում են 19-րդ կետի 1-ին ենթակետը, որտեղ լրացվում է նրանց զուտ ակտիվները:».

ե. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«27. Հաշվարկի 21-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա հարկվող շահույթը, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվները (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները)` որպես Հաշվարկի 19-րդ և 20-րդ կետերում նշված գումարների հանրագումար, իսկ ներդրումային ֆոնդերի համար` որպես Հաշվարկի 19-րդ կետի 1-ին ենթակետում և 20-րդ կետում նշված գումարների հանրագումար, կամ հարկային վնասը` 19-րդ կետում նշված գումարի չափով:».

զ. ուժը կորցրած ճանաչել 41-րդ կետը.

է. ուժը կորցրած ճանաչել 42-րդ կետը.

ը. 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«45. Հաշվարկի 39-րդ կետում լրացվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարները` Օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում` հաշվետու տարվան հաջորդող տարում շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող ռեզիդենտները կանխավճարի մեծությունը պակասեցնում են այդ (հաշվետու տարվան հաջորդող) տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Հաշվարկի 39-րդ կետի`

1) 1-ին ենթակետում լրացվում է շահութահարկի գումարը` օրենքով սահմանված արտոնությունները (բացառությամբ` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 24-րդ և 27-րդ կետերում նշված գումարների հանրագումար.

2) 2-րդ ենթակետում լրացվում է հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված ավելի (կամ պակաս) շահութահարկի գումարը.

3) 3-րդ ենթակետում լրացվում է հաշվետու տարվա հաշվարկված շրջանառության հարկի, հաստատագրված վճարի և (կամ) արտոնագրային վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված և հաշվետու տարվան վերաբերող շրջանառության հարկի, հաստատագրված վճարի և (կամ) արտոնագրային վճարի գումարների) մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարը.

4) 4-րդ ենթակետում լրացվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի եռամսյակային կանխավճարներին վերաբերող շահութահարկի նվազեցման արտոնության գումարը, բայց ոչ ավելի, քան 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված շահութահարկի գումարների հանրագումարի 18.75%-ից.

5) 5-րդ ենթակետում լրացվում է հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարը` որպես 39-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հանրագումարի 18.75%-ի և 4-րդ ենթակետի հանրագումար (([կետ39ենթակետ1+կետ39ենթակետ2+կետ39ենթակետ3]) x18.75%)+ [կետ 39 ենթակետ4]) > = 0), ընդ որում` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված պակաս շահութահարկի գումարը հաշվի է առնվում 1-ին ենթակետում նշված գումարից ոչ ավելի չափով:».

թ. ուժը կորցրած ճանաչել 46-րդ կետը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Գ. Խաչատրյան