ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 մարտի 2014 թ. |
N 625-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 3-րդ կետը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Բավարարել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» փակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
2) «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
3) «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
4) «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական |
բժշկական օգնություն և սպասարկում |
5) «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար` Կարեն Կոստանյանին
1) սույն հրամանի 1-ին կետում նշված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,
3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. ԴոՒՄԱՆՅԱՆ