Գլխավոր տեղեկություն
Համար
N 184-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն, չի հրապարակվել Հոդ.92
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815120

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 ապրիլի 2015 թ.
ք. Երևան

N 184-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 9-րդ կետերով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել

1) վարկառուի վճարած եկամտային հարկի վերադարձի դիմումի ձևը (Ձև N ԵՀՎ1)` համաձայն N 1 հավելվածի,

2) եկամտային հարկի վերադարձ կատարելու մասին եզրակացության ձևը (Ձև N ԵՀՎ2)՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների հետևանքով առաջացող եկամտային հարկի վերադարձի վրա:

 

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թ. ապրիլի 2-ի

N 184-Ն հրամանի

 

Ձև N ԵՀՎ1

___________________________________

(տարածքային) հարկային տեսչություն

 

ԴԻՄՈՒՄ

 

Վարկառուի (համավարկառուի) վճարած եկամտային հարկի վերադարձի

Անհատ ձեռնարկատեր (նոտար) վարկառուի անուն, ազգանուն

ՀՎՀՀ

                                             

Անհատ ձեռնարկատեր (նոտար) համավարկառուի անուն, ազգանուն

ՀՎՀՀ

                  

 Ֆիզիկական անձ վարկառուի անուն, ազգանուն

 ՀԾՀ

                                 

 Ֆիզիկական անձ համավարկառուի անուն, ազգանուն

 ՀԾՀ

                       

ՀՀ-ում բնակության հասցե

 

 Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն)

 

Դիմումի ներկայացման ամսաթիվ

 

Խնդրում եմ 20___ թվականի ____________ հաշվետու ժամանակահատվածում հիպոթեքային վարկի սպասարկման համար իմ կողմից վճարված տոկոսների դրամով նշված գումարի չափով վերադարձնել եկամտային հարկի գումարները`

Բանկը, որին փոխանցվելու է վերադարձվող գումարը

Հաշվի համարը, որին փոխանց-վելու է վերա-դարձվող գումարը

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումը կատարած գործատուի անվանումը, ՀՎՀՀ

Եկամտային հարկի վճարված գումարը (դրամ)

Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարը (դրամ)

         
         
         
         
         
         

Ընդամենը

   

Վարկառուի (համավարկառուի) անունը,

ազգանունը և ստորագրությունը) _____________________________________________

 

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թ. ապրիլի 2-ի

N 184-Ն հրամանի

 

Ձև N ԵՀՎ2

 

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________

 

Եկամտային հարկի գումարների վերադարձ կատարելու մասին

Անհատ ձեռնարկատեր (նոտար) վարկառուի անուն, ազգանուն

ՀՎՀՀ

                                             

Անհատ ձեռնարկատեր (նոտար) համավարկառուի անուն, ազգանուն

ՀՎՀՀ

                  

 Ֆիզիկական անձ վարկառուի անուն, ազգանուն

 ՀԾՀ

                                 

 Ֆիզիկական անձ համավարկառուի անուն, ազգանուն

 ՀԾՀ

                       

ՀՀ-ում բնակության հասցե

 

 Կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն)

 

Եկամտային հարկի վերադարձի հաշվետու ժամանակահատվածը

 

 Վարկառուի (համավարկառուի) ____ ____________ 20___ թ. ներկայացված դիմումի համաձայն` հաշվետու ժամանակահատվածում վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկի գումարից ենթակա է վերադարձման՝

Բանկը, որին փոխանցվելու է վերադարձվող գումարը

Հաշվի համարը, որին փոխանցվելու է վերադարձվող գումարը

Պետական բյուջեի հաշվի համարը, որից կատարվում է վերադարձ

Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարը (դրամ)

Եկամտային հարկի վերադարձման ենթակա գումարը (դրամ)

         
         
         

 Ընդամենը

   

Վերադարձման ենթակա գումարն արձանագրվել է կամերալ ուսումնասիրությամբ, վերադարձի ուսումնասիրությամբ, և (կամ) վերադարձի ստուգմամբ` իրականացված _____ ___________ 20  թ. N __________հանձնարարագրով (անհրաժեշտն ընդգծել և լրացնել):

 

Եզրակացության կազմման ամսաթիվը ____ __________________ 20____ թ.

 

(Տարածքային) հարկային տեսչություն ____________________________________

 (անվանումը)

(Տարածքային) հարկային տեսչության պետ_____________________________________

  (անունը, ազգանունը և ստորագրությունը)