«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11615107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 մարտի 2015 թ. |
N 95-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի հավելվածի «12-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
12. |
Հայոց ցեղասպանության 100-ամյակը. |
1 նամականիշ |
II եռամսյակ |
350 |
60 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Հայաստան - Կիպրոս համատեղ թողարկման թեմային նվիրված «Մելքոնյան վարժարան Melkonian Orphanage. Նիկոսիա Nicosia. Ի հիշատակ 1915 – 2015 In Remembrance. Հայաստան – Կիպրոս Armenia - Cyprus» նամականիշի, hամաձայն N 1 հավելվածի.
2) Գրականություն. Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված. «ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ GHAZAROS AGHAYAN 1840-1911. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ GHAZAROS AGHAYAN 1840-1911» 1 նամականիշով բացիկի, hամաձայն N 2 հավելվածի.
3) Հրաչյա Ռուխկյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված. «ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ HRACHYA RUKHIAN 1915-1992. ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ HRACHYA RUKHIAN 1915-1992» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Հայոց ցեղասպանության 100-ամյակը. Հայաստան - Կիպրոս համատեղ թողարկման թեմային նվիրված «Մելքոնյան վարժարան Melkonian Orphanage. Նիկոսիա Nicosia. Ի հիշատակ 1915 – 2015 In Remembrance. Հայաստան – Կիպրոս Armenia - Cyprus» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 60 000 հատ.
2) Գրականություն. Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակը թեմային նվիրված. «ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ GHAZAROS AGHAYAN 1840-1911. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ GHAZAROS AGHAYAN 1840-1911» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.
3) Հրաչյա Ռուխկյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված. «ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ HRACHYA RUKHIAN 1915-1992. ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ HRACHYA RUKHIAN 1915-1992» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի |
Գ. Բեգլարյան |
Հաստատված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի մարտի 20-ի թիվ 95-Ն հրամանի |
Հաստատված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի մարտի 20-ի թիվ 95-Ն հրամանի |
Հաստատված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի մարտի 20-ի թիվ 95-Ն հրամանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|