Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն, չի հրապարակվել Հոդ.85
Ընդունող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2015
Ստորագրող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 04015110

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

 

30 մարտի 2015 թ.

N 120-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 514-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության 18-րդ կետի «ժթ» ենթակետը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 17-Ն և N 18-Ն որոշումները՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի 2010 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացվող մրցութային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգերը հաստատելու մասին» N 514-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) N 1 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«13. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների (այսուհետ` Լրատվության միջոց) ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:

Մրցույթին ներկա գտնվել և լուսաբանել կարող են յուրաքանչյուր Լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող, մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր: Մրցույթին ներկա գտնվելու համար Լրատվության միջոցը մրցույթից մեկ օր առաջ գրավոր, իսկ դրա անհնարինության դեպքում` բանավոր, դիմում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմ` նշելով այն ներկայացուցչի տվյալները, ով ներկա է գտնվելու մրցույթին:

Մրցույթին ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունի.

ա) մրցույթ անցկացնելու սենյակում կատարել լուսանկարում, տեսանկարահանում.

բ) մրցույթ անցկացնելու սենյակից դուրս, մրցույթից առաջ կամ հետո, մրցույթի մասնակիցների, Հանձնաժողովի անդամների հետ անցկացնել հարցազրույցներ և ճեպազրույցներ.

գ) մրցույթի մասնակիցների վերաբերյալ մրցութային փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմից:

Մրցույթին ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր է.

ա) չխախտել մրցույթի բնականոն ընթացքը, չխանգարել մրցույթի մասնակիցներին, որևէ ձևով չմիջամտել Հանձնաժողովի աշխատանքներին.

բ) չխախտել մրցույթի մասնակիցների անձնական կյանքի և տվյալների անձեռնմխելիության իրավունքը, մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքում լուսանկարման, ձայնագրման կամ տեսանկարահանման միջոցով չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 17-Ն որոշմամբ սահմանված կարգի 59.1-ին կետի վեցերորդ պարբերությամբ սահմանված պահանջի խախտման:

Լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել Լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը, ընդհուպ` դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը` Հանձնաժողովը կասեցնում է մրցույթը:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

Հասարակական միավորումն առնվազն յոթ աշխատանքային օր առաջ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմ ներկայացնում է դիմում, որտեղ հստակ շարադրվում են այն խնդիրները, որոնց բացահայտումը հանդիսանում է առաքելության նպատակը: Յուրաքանչյուր դիտորդ մրցույթի ընթացքում առաջնորդվում է բացառապես նշված խնդիրների բացահայտմամբ` պահպանելով քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:»:

2) N 2 հավելվածը լրացնել 12.1 կետով.

«12.1 Հանձնաժողովի որոշմամբ ատեստավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների (այսուհետ` Լրատվության միջոց) ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:

Ատեստավորմանը ներկա գտնվել և լուսաբանել կարող են յուրաքանչյուր Լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող, մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր: Ատեստավորմանը ներկա գտնվելու համար Լրատվության միջոցն ատեստավորումից մեկ օր առաջ գրավոր, իսկ դրա անհնարինության դեպքում` բանավոր, դիմում է ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմ` նշելով այն ներկայացուցչի տվյալները, ով ներկա է գտնվելու ատեստավորմանը:

Ատեստավորմանը ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունի.

ա) ատեստավորում անցկացնելու սենյակում կատարել լուսանկարում, տեսանկարահանում.

բ) ատեստավորում անցկացնելու սենյակից դուրս, ատեստավորումից առաջ կամ հետո, քաղաքացիական ծառայողների, Հանձնաժողովի անդամների հետ անցկացնել հարցազրույցներ և ճեպազրույցներ.

գ) քաղաքացիական ծառայողների վերաբերյալ ատեստավորման փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմից:

Ատեստավորմանը ներկա գտնվող Լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր է.

ա) չխախտել ատեստավորման բնականոն ընթացքը, չխանգարել ատեստավորման մասնակիցներին, որևէ ձևով չմիջամտել Հանձնաժողովի աշխատանքներին.

բ) չխախտել քաղաքացիական ծառայողների անձնական կյանքի և տվյալների անձեռնմխելիության իրավունքը, ատեստավորման հարցազրույցի փուլի ընթացքում լուսանկարման, ձայնագրման կամ տեսանկարահանման միջոցով չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 18-Ն որոշմամբ սահմանված կարգի 65.1-ին կետի հինգերորդ պարբերությամբ սահմանված պահանջի խախտման:

Լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել Լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը, ընդհուպ դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը` Հանձնաժողովը կասեցնում է ատեստավորումը:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

Հասարակական միավորումն առնվազն յոթ աշխատանքային օր առաջ ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմ ներկայացնում է դիմում, որտեղ հստակ շարադրվում են այն խնդիրները, որոնց բացահայտումը հանդիսանում է առաքելության նպատակը: Յուրաքանչյուր դիտորդ ատեստավորման ընթացքում առաջնորդվում է բացառապես նշված խնդիրների բացահայտմամբ` պահպանելով քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:»:

 

  Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան