Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.03.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 մարտի 2015 թ.

N 439-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

ԹԻՎ Կ-ԲՕ-001734 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՆԵՈՆԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՆԵՐԶԱՏԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԲԱՆԱԿԱՆ (ՌԵՊՐՈԴՈՒԿՏՈԼՈԳԻԱԿԱՆ), ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ, ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ, ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ) ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի թիվ 186-Ա որոշումը, 2014 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ թիվ 220-Ա որոշումը, Երևանի քաղաքապետի 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 4927-Ա որոշումը, «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2015 թվականի փետրվարի 18-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

Հրամայում եմ`

 

1. «ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի օգոստոսի 24-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-001734 լիցենզիան վերաձևակերպել «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության անվամբ, իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը սահմանելով` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հր. Ներսիսյան փողոց, 7/1 հասցե:

2. Դադարեցնել «ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի օգոստոսի 24-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-ԲՕ-001734 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` նեոնատոլոգիական, ներզատագինեկոլոգիական, վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական), անեսթեզիոլոգիական, մանկաբարձական, վերակենդանացման, գինեկոլոգիական, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, բիոքիմիական, բջջաբանական, սերոլոգիական), ինչպես նաև թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի կիրառում տեսակները:

3. «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ (գործունեության իրականացման և իրավաբանական անձի գտնվելու հասցեն` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հր. Ներսիսյան փողոց, 7/1), վերջինիս մեջ ներառելով 2012 թվականի օգոստոսի 24-ին տրված բժշկական օգնության և սպասարկում գործունեության իրականացման թիվ Կ-XX-001734 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող արտահիվանդանոցային տեսակները և «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում»:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան