«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11014461
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 հոկտեմբերի 2014 թ. |
N 980-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 453-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի մայիսի 5-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 453-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ի 48-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) Երրորդ (հիմնական և մյուս օտար լեզվից բացի) օտար լեզու կարելի է դասավանդել ոչ ավելի, քան տվյալ հոսքում Հոսքային բաղադրիչ 1-ում «Օտար լեզու-1» առարկային տրամադրված ժամաքանակի չափով` Նախարարության կողմից համապատասխան ծրագրի և ուսումնական գրականության երաշխավորության հիման վրա:»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ Վ. Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|