Գլխավոր տեղեկություն
Համար
N 855-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.15/12(491).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.04.2014
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 ապրիլի 2014 թ.

ք. Երևան

N 855-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՇՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Մաշֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.04.2014 թվականի թիվ 8114 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Մաշֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2013թ. հունիսի 14-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-ԴԳ-001660 լիցենզիա) իրականացման վայրը` ք. Երևան, Կենտրոն, Ալեք Մանուկյան փողոց, 7 շենք, 84 տարածքից տեղափոխել ք. Երևան, Աջափնյակ, Մարգարյան փողոց, 18/1 խանութի տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Նախարարի պաշտոնակատար

Դ. Դումանյան