Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2014-08.01.2016)
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.10.15/26(505) Հոդ.285
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.07.2014
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2014
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814433
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հուլիսի 2014 թ. |
թիվ 463-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
.
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցմանը զուգահեռ անցում են կատարում նաև տվյալ կազմակերպության ենթակայության պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թ. հուլիսի 23-ի թիվ 463-Ն հրամանի |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ
Խումբ |
Հանրային հատվածի կազմակերպությունների անվանումը |
Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը |
1. |
1) ՀՀ արդարադատության նախարարություն 2) ՀՀ արտաքին գործերի նախարարություն 3) ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 4) ՀՀ սփյուռքի նախարարություն 5) ՀՀ քաղաքաշինության նախարարություն 6) ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե 7) ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 8) ՀՀ սահմանադրական դատարան 9) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 10) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 11) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 12) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 13) ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 14) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 15) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով 16) Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ |
2016 թվականի
հունվարի 1 |
2. |
1) ՀՀ Նախագահի աշխատակազմ 2) ՀՀ կառավարության աշխատակազմ 3) ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ 4) ՀՀ վերահսկիչ պալատ 5) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 6) ՀՀ առողջապահության նախարարություն 7) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 8) ՀՀ բնապահպանության նախարարություն 9) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 10) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 11) ՀՀ կրթության և գիտության նախարարություն 12) ՀՀ մշակույթի նախարարություն 13) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 14) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 15) ՀՀ ֆինանսների նախարարություն 16) ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն 17) Երևանի քաղաքապետարան 18) Ազգային անվտանգության խորհուրդ 19) ՀՀ դատական դեպարտամենտ 20) ՀՀ դատախազության աշխատակազմ 21) ՀՀ հատուկ քննչական ծառայություն 22) ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ 23) Սոցիալական ապահովության պետական ծառայություն 24) Հայաստանի փրկարար ծառայություն 25) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն 26) ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով 27) ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե |
2017 թվականի
հունվարի 1 |
3. |
1) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 2) ՀՀ պաշտպանության նախարարություն 3) ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն 4) ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն 5) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 6) ՀՀ պետական պահպանության ծառայություն 7) ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե 8) ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն 9) ՀՀ Արագածոտնի մարզպետարան 10) ՀՀ Արարատի մարզպետարան 11) ՀՀ Արմավիրի մարզպետարան 12) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 13) ՀՀ Լոռու մարզպետարան 14) ՀՀ Կոտայքի մարզպետարան 15) ՀՀ Շիրակի մարզպետարան 16) ՀՀ Սյունիքի մարզպետարան 17) ՀՀ Վայոց ձորի մարզպետարան 18) ՀՀ Տավուշի մարզպետարան 19) ՀՀ քաղաքային համայնքներ 20) ՀՀ գյուղական համայնքներ |
2018 թվականի
հունվարի 1 |