Basic information
Number
N 881
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (07.03.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.12.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.12.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
27.12.2000
Effective date
27.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2000 թվականի N 881

«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Զեյթուն» ուսանողական ավան» պետական բյուջետային կազմակերպությունը:

2. Ստեղծել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամ:

3. Սահմանել, որ «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի` հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունից և Համահայկական երիտասարդական հիմնադրամից, ինչպես նաև այն պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց տնօրինությանն են հանձնվել լուծարված «Զեյթուն» ուսանողական ավան» պետական բյուջետային կազմակերպության առանձին հանրակացարանային մասնաշենքեր:

(3-րդ կետը փոփ. 06.03.08 N 210-Ա)

3.1. «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի` հոգաբարձուների խորհրդի տնօրինմանը հանձնված` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող` 3932.5 քառ. մետր մակերեսով և 17369.205 հազ. դրամ սկզբնական արժեքով 6-րդ մասնաշենքն ու 0.69803 հեկտար հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(3.1 կետը լրաց. 06.03.08 N 210-Ա)

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում «Զեյթուն» ուսանողական ավանի բնակելի մասնաշենքերը հանձնել համապատասխան պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրինությանը` իրենց ուսանողներին բնակեցնելու նպատակով.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կանոնադրությունը.

գ) մինչև 2001/2002 ուսումնական տարվա սկիզբն ապահովել «Նոր Նորք» ուսանողական ավանի մասնաշենքերից ուսանողների` սահմանված կարգով տեղափոխումը «Զեյթուն» ուսանողական ավանի համապատասխան մասնաշենքեր` դրանցում ապրող բնակիչներին տեղափոխելով «Նոր Նորք» ուսանողական ավանի մասնաշենքեր:

(4-րդ կետը փոփ. 06.03.08 N 210-Ա)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2000 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
06.03.2008, N 210-Ա 07.03.2008, N 881
Changed acts
Changing Act Corresponding incorporation