Basic information
Number
N 280-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.03.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.03.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.03.2008
Effective date
28.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2008 թվականի N 280-Ա

 

«ԲԵՐՔԱԲԵՐԻ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐՔԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշմամբ լուծարվող «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու և ձեռնարկության գույքը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբերի գյուղական համայնքին օտարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի N 348-Ն որոշմամբ լուծարվող «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարման գործընթացի իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին։

1) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչներին։

2) Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1190-Ն որոշմամբ հաստատված կարգի`

ա. 19-րդ կետին համապատասխան ձեռնարկության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ձեռնարկության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, իսկ լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը,

բ. 20-րդ կետին համապատասխան «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարման ավարտը գրանցել իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում։

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Բերքաբերի տնկարանային» պետական ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքն ընդունելուց հետո այն անհատույց սեփականության իրավունքով օտարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբերի գյուղական համայնքին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation