Basic information
Number
N 228-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.03.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.03.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.03.2008
Effective date
21.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 228-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 7082 տոննա ազոտական պարարտանյութի մեկ տոննան 74000.0 դրամով մատակարարելու նպատակով յուրաքանչյուր տոննայի իրացման դիմաց 17000.0 դրամ սուբսիդիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանդ 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 120394.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ապահովել սուբսիդավորված ազոտական պարարտանյութի բաշխումն ըստ մարզերի։

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝

1) ապահովել ազոտական պարարտանյութի բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել համայնքներում բաշխման գործընթացի օրինականության նկատմամբ.

2) համայնքներում շահառուներին հատկացվող ազոտական պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանել՝ 500 կգ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 21
Երևան