Basic information
Number
N 208-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.03.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.03.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.03.2008
Effective date
07.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2008 թվականի N 208-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՍԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1177-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ոուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ոուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծասխսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների՝ 2007 թվականի չորրորդ եռամսյակում իրականացված ծախսերը «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2008 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 4,161,620 դրամ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 17
Երևան