Basic information
Number
N 220-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.03.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.03.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.03.2008
Effective date
14.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2008 թվականի N 220-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Սուրեն Տիգրանի Զոլյանի ընտրության արդյունքները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Ս. Զոլյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 17
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation