Գլխավոր տեղեկություն
Համար
N 785-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.16/23(502) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.08.2014
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 օգոստոսի 2014 թ.

ք. Երևան

N 785-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐ-ԲԵ» ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 711-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՐ-ԲԵ» ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ի 2014 թվականի օգոստոսի 12-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թ. օգոստոսի 22-ի N 1 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 711-Ա հրամանով «ԱՐ-ԲԵ» ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ» ՍՊԸ-ին տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման թիվ ՕՆ 12 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց թիվ 1/1:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

  Կ. Ճշմարիտյան