Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
24.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.1995

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Բնակչությանը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում արտադրվող դեղամիջոցներով, վակցինաներով և այլ իմունակենսաբանական պատրաստուկներով, բժշկական նշանակության առարկաներով և բժշկական տեխնիկայով ապահովելու մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` մասնակից պետություններ,

ղեկավարվելով «Բնակչության առողջության պահպանության բնագավառում համագործակցության մասին» 1992 թվականի հունիսի 26-ի Համաձայնագրով,

հատուկ նշանակություն տալով բնակչությանը Համագործակցության մասնակից պետություններում արտադրվող դեղամիջոցներով, վակցինաներով և այլ իմունակենսաբանական պատրաստուկներով, բժշկական նշանակության առարկաներով և բժշկական տեխնիկայով ապահովելու մասին,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Մասնակից պետությունները օժանդակություն կցուցաբերեն բժշկական արտադրանք թողարկող, դեղատնային ծառայության և բժշկական տեխնիկայի ձեռնարկություններին դեղամիջոցներով, վակցինաներով և այլ իմունակենսաբանական պատրաստուկներով, բժշկական նշանակության առարկաներով և բժշկական տեխնիկայով ապահովելու գործում` սեփական պետական կարիքների համար և միջկառավարական համաձայնագրերով:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Մասնակից պետությունները պայմանավորվեցին ստեղծել դեղամիջոցների, վակցինաների և այլ իմունակենսաբանական պատրաստուկների, բժշկական նշանակության առարկաների և բժշկական տեխնիկայի արտադրության ու փոխադարձ մատակարարման բնագավառում համագործակցության միջպետական համակարգ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Մասնակից պետությունները կհանձնարարեն առողջապահության բնագավառում համագործակցության գծով Անկախ Պետությունների Համագործակցության Խորհրդին, համաձայնեցնելով Համագործակցության մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ, երկամսյա ժամկետում պատրաստել կոնկրետ առաջարկություններ միջպետական համակարգի գործունեության մեխանիզմի վերաբերյալ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Մասնակից պետությունները կօժանդակեն մատակարարվող դեղամիջոցների, վակցինաների և այլ իմունակենսաբանական պատրաստուկների, բժշկական նշանակության առարկաների և բժշկական տեխնիկայի համար փոխադարձ վճարումների իրականացմանը առաջնահերթ կարգով, անկախ նրանց միջև վճարային հաշվեկշռի վիճակից, հաշվի չառնելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջև վճարային հաշվեկշռի կարգավորման միջոցով դեղամիջոցների, բժշկական նշանակության այլ առարկաների և բժշկական տեխնիկայի համար վճարումները:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Մասնակից պետությունները կհանձնարարեն համապատասխան նախարարություններին` նախատեսելու արտոնյալ նպատակային վարկերի և բյուջետային նպաստների հատկացում բժշկական արտադրանք թողարկող, դեղատնային ծառայության և բժշկական տեխնիկայի համակարգի ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրման նպատակով` անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Մասնակից պետությունները բժշկական արտադրանք թողարկող, դեղատնային ծառայության և բժշկական տեխնիկայի համակարգի ձեռնարկությունների տեխնիկական վերազինման արագացման, դեղամիջոցների, բժշկական նշանակության առարկաների և բժշկական տեխնիկայի գների նվազեցման, դրանց թողարկման մեծացման, բնակչության սոցիալական պաշտպանության նպատակով, միաժամանակ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն արտահանման և ներմուծման մաքսային տուրքեր վճարելուց և հավելյալ արժեքից հարկեր գանձելուց ազատելու համար‚

արտահանվող դեղամիջոցների, վակցինաների և այլ իմունակենսաբանական պատրաստուկների, բժշկական նշանակության առարկաների և բժշկական տեխնիկայի համար,

այդ նպատակների համար ներմուծվող հումքի, նյութերի և տեխնոլոգիական սարքավորման, ներառյալ ապրանքափոխանակման (բարտերային) գործողությունների համար:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Մասնակից պետությունները կհանձնարարեն առողջապահության նախարարություններին տալ (Ուկրաինայի համապատասխան գերատեսչությանը) դեղամիջոցների, վակցինաների և այլ իմունակենսաբանական պատրաստուկների, բժշկական նշանակության առարկաների և բժշկական տեխնիկայի արտահանման և ներմուծման համար թույլտվություններ (լիցենզիաներ)` դրանց տրամադրման մեխանիզմի պարզեցման նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Մասնակից պետությունները բժշկական արտադրանք թողարկող, դեղատնային ծառայության և բժշկական տեխնիկայի համակարգի ձեռնարկությունների զարգացմանը խթանելու նպատակով իրենց օրենսդիր մարմիններին առաջարկություններ կներկայացնեն դեղամիջոցների, վակցինաների և այլ իմունակենսաբանական պատրաստուկների, բժշկական նշանակության առարկաների և բժշկական տեխնիկայի իրացումից ստացվող եկամտահարկի դրույքաչափի 50% նվազեցման մասին:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները լիովին կիսող այլ պետությունների կողմից միանալու համար:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` ենթադրվող դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ իր որոշման մասին գրավոր Բելառուսի Հանրապետության կառավարությանը ծանուցելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել միայն Համագործակցության մասնակից պետությունների փոխադարձ պայմանավորվածությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման, մասնակից պետությունների օրենսդրական ընթացակարգերին համապատասխան, և ուժի մեջ է մտնում ավանդապահին երրորդ վավերագիրը կամ հաստատման մասին ծանուցումը ի պահ հանձնելուց հետո:

 

Կատարված է Աշգաբադ քաղաքում 1993 թվականի դեկտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն:

 

Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 9-ից: